ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԲՈՒՄԵՐԱՆԳ
Վերջերս, երբ մի զրույցի ժամանակ խոսք բացվեց նաև ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելու մասին, ծանոթներիցս մեկն ասաց. «Տարիներ առաջ հիվանդագին էի տանում մեր երկրի, Հայաստանի նկատմամբ ամենափոքր քննադատությունն անգամ, հայ մարզիկի պարտությունը ծանր պարտություն էր նաև ինձ համար։ Այսօր վեջս չէ, Հայաստանին կզրկե՞ն ձայնի իրավունքից, թե՞ ոչ, հիմա ինձ այլևս չի մտահոգում հայ ֆուտբոլիստների խայտառակ պարտությունը...»։
Այս խոսքերն ասում է մարդ, որ 1988-ից եղել է Ազատագրական պայքարի ակունքներում, մի քանի անգամ վիրավորվել, բայց կրկին վերադարձել է մարտական ընկերների մոտ՝ Հայրենիք պաշտպանելու։ Եվ ցավալին հենց դա է, նաև այն, որ այսօր այդկերպ են մտածում հարյուրավորները, եթե ոչ ավելին...
Երբեմն ինձ բռնեցնում եմ այն բանում, որ երեկ ինձ հուզող շատ հարցեր այժմ գրեթե չեն հետաքրքրում։ Այսօր ոտուգլուխ խախտվել է մեր արժեհամակարգը։ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակիս (անցյալ տարի երկու ամսում միայն ռուսական լրատվամիջոցներում տասնյակից ավելի հրապարակումներ ունեմ Արցախյան խնդրի մասին) երբ մեզանում իրեն բանաստեղծ համարող ինչ-որ ստահակ ապազգային ու հղփացած իր հոգևոր հոր բերանով ինձ անվանում է «ազերական լրտես», երբ այսօր ժողովրդի մուծած հարկերից գոյացած պետբյուջեից մեծ աշխատավարձ ստացող երեկվա ոչնչությունը նույն անբարո հղփացածի թիկունքից անպատվում է ադրբեջանական բռնապետության տարիներին Արցախը հայեցի պահող տեղական ռադիոյի կոլեկտիվի անդամներին, նրանց անվանելով «ազերական մոլի կոմունիստներ», և բոլորը լռում են - դա մտահոգիչ է։
Փափուկ աթոռներին բազմած շատերին գուցե թե ձեռնտու է այս անտարբերությունը, երբ հանրությանն ամենևին չի հետաքրքրում, թե ինչպես են փորձում կարգավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, որ հայ դիվանագետների թեթև ձեռքով դարձել է տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բայց նման անտարբերության պատճառով է լիովին հայաթափվել Նախիջևանը, նույն այդ անտարբերությունն էր Ադրբեջանի դաշնակիցը, երբ 70 տարի շարունակ Ղարաբաղը թուրքացնելու ծրագրեր էր իրականացնում։ Եվ Արցախը փրկվեց հենց անտարբերության ու տարիների քնից 88-ի փետրվարին արթնացած ժողովրդի Մեծ զարթոնքի շնորհիվ։
Այսօր, երբ Արցախի գլխին շարունակվում են սև ամպեր կուտակվել, և մարդիկ հանգիստ նիրհում են սեփական պատյանում - մտահոգիչը դա է։ Այդ անտարբերությունը պիտի մտահոգի ոչ միայն ինձ կամ մի քանիսին, այլև բոլորին, այդ թվում և ամենից առաջ՝ իշխանավորին։ Քանզի ասպարեզ նետված անտարբերության բումերանգը վաղը հարվածելու է նաև իրենց՝ այդ բումերանգը նետողներին։ Եվ դա արդեն կործանարար է լինելու բոլորիս համար, մեր երկրի ու ժողովրդի համար։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ՓԵՏՐՎԱՐԻ 13 և փետրվարի 20
Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը կրում է «Փետրվարի 20» անունը։ Նոր սերունդը շատ հնարավոր է չիմանա, թե այդ ինչ փետրվարի 20 է, բայց, կարծում եմ, ավագ սերունդը պետք է որ հիշելիս լինի, թե ինչ է կատարվել 21 տարի առաջ՝ փետրվարյան այդ օրը։ ԼՂ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը որոշում է ընդունել՝ դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ երագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին: Երևի թե այդ օրը արժանի է, որ բոլորը հիշեն։ Սակայն դա, արդյո՞ք, շրջադարձային այն օրն է, որից սկիզբ է առել Ազգային զարթոնքը։ Մինչ այդ ոչինչ չի՞ եղել...
Բարեբախտաբար, եղել է, այլապես հատկապես նոր սերնդին կարող է թվալ, թե փետրվարյան այդ օրը խորհրդային մեր պատգամավորները գրչի մի հարվածով, քվեարկության համար վեր պարզած ձեռքերով նախանշել են Արցախի նորագույն պատմության սկիզբը։ Այո, ամեն ինչ, իրոք, սկսվել է 1988-ի փետրվարից։ Բայց ոչ թե 20-ից, այլ փետրվարի 13-ից, երբ ղարաբաղցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ Ստեփան Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակից ցուցապաստառներով, Լենինի և որբաչովի լուսանկարներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ և սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...
Ուսանողներին են միացել մի քանի տասնյակ անցորդներ, մարզկոմի շենքի հարևանությամբ գտնվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի երիտասարդ լրագրողներ ու աշխատակիցներ...
Փետրվարի 13-ի սովորական այդ օրը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Այդ օրը, Հայաստանի հետ վերամիավորման մասին ցուցապաստառներով թե առանց ցուցապաստառների, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ են մտել ամենաքաջերն ու ամենահայրենասերները։ Այդ օրը կենտրոնական հրապարակում հավաքվածներին հարևան մայթերից նայող բոլորը չէ, որ համարձակություն ունեցան քայլ անել դեպի Հրապարակ, միանալ ցուցարարներին։ Շատ-շատերը տագնապած ու շոկի մեջ էին։ Մինչ այդ ստորագրահավաք եղել էր, հազարավորներն իրենց անուններն են գրել «Միացման» մասին նամակների տակ։ Սակայն այլ բան է նամակ ստորագրելը, այլ բան՝ Ձմեռային պալատի պես Ղարաբաղի սրտում ցցված մարզկոմի շենքի դիմաց ազգային հարցով ցույցի դուրս գալը։ Այդ օրը ղարաբաղցին, հայը մարտահրավեր նետեց իր մեջ նստած ստրուկին։
Հետաքրքիր մի պահ եղավ. մարզկոմի շենքի պատուհաններից չինովնիկներից մեկը բարձրախոսը դուրս հանեց և ցուցարարներին ասաց, որ ցույցը արտոնված չէ. «Ձեզնից 1-2 հոգի թող գան մարզկոմ՝ ձեր պահանջը ներկայացնելու, մյուսները ցրվե՛ք...»։
Ցուցարարները մնացին տարակուսած, չգիտեին ինչ անել։ Մի քանի ծանր վայրկյաններ անցան։ Հանկարծ ցուցարարների միջից բարձրաձայն հնչեց՝ «Դա ձևականությո՛ւն է»... Ցուցարարներն ասես ակնթարթորեն լիցքավորվեցին դրանից և սկսեցին վանկարկել. «Ձևականությո՛ւն է, ձևականությո՛ւն է», և նորից՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...
Եվ սկսվե՜ց... Մի քանի տասնյակները դարձան հարյուրավորներ, հազարավորներ... Համազգային Զանգի ղողանջներն արձագանքվեցին Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Սփյուռքի հայկական օջախներում։ Իսկ այն, ինչ կատարվեց փետրվարի 20-ին, դա Սկսվածի տրամաբանական շարունակությունն էր։ Պատգամավորներից ոմանց պարզապես բռնել և բերել էին՝ կայացնելու Այդ որոշումը։ Մարզգործկոմի շենքը շրջափակած 70-80 հազար մարդ պահանջում էր Այդ որոշումը։ Նրանց ելույթները լսում էին դրսում՝ 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Մի-ա-ցո՛ւմ», «Հա-յաս-տա՛ն» վանկարկելով։ Պատգամավորներն այլ ելք չունեին. նրանք պետք է թղթի վրա վավերացնեին այն որոշումը, որ արդեն կայացրել էր ժողովուրդը։
Այսօր, երբ այդ նստաշրջանում «բոցաշունչ» ելույթ ունեցողները փորձում են իրենց անունները կպցնել Արցախի ազատագրական պայքարի դրոշին, նման են հայտնի առակի եզան պոզին նստած ճանճին... Ու ցավն այն է, որ հենց այս կարգի «հերոսներն» են պատերազմից հետո մեդալներ ու շքանշաններ կորզում պետությունից։ Բանաստեղծի տասնամյակներ առաջ գրած խոսքերն այսօր էլ արդիական են. «Հերոսները շատացել են՝ պատվանդանները չեն հերիքում»։
Իսկ նրանցից շատերի անունները, ովքեր ազատագրական պայքարի առաջին իսկ օրից Ազատամարտի զոհասեղանին են դրել իրենց կյանքը, ցավոք, աստիճանաբար մոռացվում են... Փետրվարի 13-ը անգամ կարծես մոռացվում է արդեն։
Ահա թե որն է փետրվարի 20-ի և ՓԵՏՐՎԱՐԻ 13-ի տարբերությունը։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր 1988-ի փետրվարի 13-ի սովորական այդ օրը Ազատ ապրելու մարտահրավեր նետեցին Խորհրդային կայսրությանը և սկիզբը դրեցին Արցախի ազատագրական պայքարի։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔ
Արցախյան ազգային-ազատագրական շարժումը բազմիցս ներկայացրել են տարբեր տեսանկյուններից: Այս անգամ դիտարկենք հոգևոր-աստվածաբանական տեսանկյունից: Աստվածաշնչից հայտնի է՝ «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո» արտահայտությունը: Շարժման առաջին իսկ օրվանից հազարավոր մարդիկ, հրապարակում հավաքված, պահանջում էին Արցախի վերամիավորումը Մայր Հայաստանին, այսիքն՝ խաթարված արդարության, ճշմարտության վերականգնում:
Անկախ նրանից, որ այդ ժամանակ ժողովրդի մեծամասնությունը հավատացյալներ չէին, միևնույն է՝ նրանք, կամա թե ակամա, առնչվել են Բարձրյալի հետ՝ այն պարզ պատճառով, որ կատարյալ արդարը և ճշմարիտը Աստված է: Եվ պատահական չէ, որ Շարժման սկզբնական տարիներին ժողովրդի մի ստվար մասը դարձի է եկել առ Աստված և դարձել Հայ Առաքելական Եկեղեցու զավակ: Այդ տարիներին Մայր Հայաստանում և Արցախում աննախադեպ ազգային և հոգևոր վերազարթոնք է եղել, որն էլ հանդիսացել է գրավականը մեր բոլոր հաղթանակների:
1988 թ. մարտի 24-ին ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդունել ԼՂԻՄ-ին տրամադրել 400-450 միլիոն ռուբլի, որպեսզի այն նպատակաուղղվի մարզում կուտակված սոցիալ-տնտեսական և մշակութային հարցերը լուծելուն: Բնականաբար, արցախահայերը հրաժարվել են այդ գումարից:
Արցախյան ազգային-ազատագրական շարժման ամենաեռուն շրջանում Ադրբեջանի իշխանությունները սովի են ենթարկել արցախահայությանը: Բայց եղել է մի պահ, որ տոննաներով սննդամթերք և տարատեսակ խմիչքներ են ուղարկել: Ստեփանակերտի երկաթուղային կայարանում վագոնները բեռնավորված՝ օրերով սպասել են, բայց ոչ ոք չէր մոտեցել բեռնաթափելու: Վերը նշվածները համեմատելի են Հիսուսի անապատում փորձության հետ:
Ըստ Ղուկասի ավետարանի. «Երբ նա քառասուն օր չկերավ ու չխմեց, և երբ դրանք լրացան, քաղց զգաց: Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»: Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Գրված է. միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ՝ Աստծո ամեն խոսքով»:
Առաջին լուրջ փորձությունը հաղթահարված էր: Դրան հետևեց հաջորդը՝ ԽՍՀՄ ղեկավարությունը մի շարք հեղինակավոր հայորդիների հրավիրեց Մոսկվա և նրանց իշխանություն, բարձր պաշտոններ խոստացավ, Արցախում մտցվեց ԽՍՀՄ-ում նախադեպը չունեցող իշխանություն՝ Հատուկ կառավարում, միայն թե վերջ տրվի ազգային-ազատագրական շարժմանը: Արցախահայությունը այդ փորձությանն էլ դիմացավ, որի աստվածաշնչյան զուգահեռը հետևյալն է. «Եվ սատանան բարձրացնելով Նրան մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը... Արդ, եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինեն»: Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի երկրպագես և նրան պիտի պաշտես»:
Երրորդ փորձությունը, որին դիմացավ արցախահայությունը՝ դա պատերազմն էր: Յոթ միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանը միջազգային հանրության եվ աշխարհի գերտերությունների թողտվության պայմաններում հարձակվեց 150 հազար խաղաղ բնակիչ ունեցող Արցախի վրա: Մինչև պատերազմը սկսվելը «հայրենի իշխանությունները» զինաթափել էին արցախահայությանը, անգամ որսորդական հրացաններն էին նախօրոք առգրավել: Այս անգամ փորձության էր դրված Հայրենիքի պաշտպանությունը: Այդ ժամանակ Արցախում տարբեր լուրեր էին պտտվում, անգամ «հավաստի աղբյուրները» հաստատում էին, որ պատրաստ են արցախահայությանը քաղաքական ապաստան տրամադրել այլ երկրներում, մասնավորապես՝ Ավստրալիայում: Արցախահայերը կարող էին հանգիստ թողնել իրենց բնօրրանը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, բայց նրանց մեջ արթնացել էր Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Ավան հարյուրապետի, Դանիել Բեկ և Պողոս Բեկ Փիրումյանների, Անդրանիկ զորավարի, արեգին Նժդեհի արյունը և Հայոց սրբերի ոգիները:
Եվ հայը պաշտպանեց իր հայրենիքը... Իսկ Աստվածաշունչն այդ ուղղությամբ քանի-քանի դար հուշում է. «Եվ տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծո Որդի ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետև գրված է. «Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, որ քեզ պահեն. և իրենց ձեռքերի վրա կբռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»: Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Ասված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես»: Այո՛, Աստծոն չեն փորձում, ինչպես նաև փորձելու ենթակա չեն մեր ազգի ինքնության չորս հիմնասյուները՝ Հայրենիքը, Հայոց լեզուն, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին և Հայ Դատը (համայն հայության իրավունքները): Այժմ, կարծում եմ, ժամանակն է, որ նորովի՝ ազգային-հոգևոր լույսի ներքո գնահատենք երկու հայկական պետությունների ներկան և վճռականություն ցուցաբերենք արագացնելու Արցախի վերամիավորման գործնթացը Մայր Հայաստանին:
ԱՇՈՏ ՍԱՐՍՅԱՆ
Հայացք դրսից
Ռուսական proza.ru կայքէջում կարդալով իմ պատմվածքները, ինձ միանգամայն անծանոթ Վլադիմիր Տաշպեկով անունով մի գրող, որ 1988-89 թվականներին ԽՍՀՄ զինված ուժերի կազմում գտնվում էր Արցախում, արձագանքել և խնդրել է կարդալ «Մի անգամ Ղարաբաղում» վերնագրով իր ստեղծագործությունն ու կարծիք հայտնել։ Ներկայացնում եմ հատվածներ նրա ուղեգրությունից (http://proza.ru/avtor/tashpek).
Վ. ՕՎՅԱՆ
Однажды в Карабахе
Наша войсковая часть обосновалась в средней школе города Аскерана. Местные жители встретили нас очень радушно, женщины дарили офицерам цветы, солдат угощали конфетами и фруктами. За два дня до нашего приезда в городе произошло столкновение. Погибли 2 азербайджанца, по крайней мере один из них - от руки милиционера-азербайджанца.
Обстановка в посёлке, после столкновения была нервозная, то и дело просачивались слухи о том, что со стороны Агдама вновь пойдёт толпа, чтобы устроить погром. В эти дни до нас дошла информация о чудовищной резне армян в Сумгаите. Для нас это было шоком. Покойный генерал А.Лебедь точно предал обстановку тех дней: «В Сумгаите я побывал несколько позже. И там впервые, после Афганистана, на родной своей (как я тогда считал) земле увидел сожженные грузовики и автобусы, сгоревшие дома, природно-чёрные, но побелевшие от пережившего ужаса волосы людей и глаза, глаза… Тогда же пахнуло средневековым садизмом, звериной, нечеловеческой жестокостью, густо перемешенной с глупостью». (Александр Лебедь. За державу обидно. М., 1995 г.)
Однажды, я попал на службу в одну из горных деревень района, мне выпало на долю охранять местную больницу. Впрочем, больницей назвать крохотный деревянный домик на отшибе села трудно. Ночь выдалась по настоящему суровой, виной этому был не холод, а крики боли рожавшей женщины. Под утро родился мальчик. Сейчас, по прошествии стольких лет, я иногда задаюсь мыслью: «Интересно, как сложилась судьба, младенца рождённого в мартовские дни восемьдесят восьмого года?».
К началу мая обстановка в Карабахе стала понемногу нормализоваться. Наш батальон стал собираться к месту постоянной дислокации. Нас провожали всем посёлком. Жители благодарили нас за ту спокойную жизнь, которую мы обеспечили, за построенную при школе баню-сауну, за интересные концерты нашей армейской самодеятельности и спортивные мероприятия, которые заметно оживили провинциальную жизнь Аскерана. Уезжая, мы грустили, мы подружились с этими гостеприимными людьми. Мы даже и не предполагали, что через двадцать дней вновь прилетим в Нагорный Карабах, на этот раз в Степанакерт.
...Прямо напротив несанкционированная демонстрация, толпа постепенно начинает заводиться. Слышны в такт распеваемые речёвки: ЛЕНИН! ПАРТИЯ! ГОР-БА-ЧЁВ! СТАЛИН! БЕРИЯ! ЛИ-ГА-ЧЁВ! АРЦАХ! МИАЦУМ!
Мы стоим в оцеплении, перекрываем площадь со стороны центральной улицы, за спиной Нагорно-Карабахский обком партии.
...Степанакерт представлял собой оазис цивилизации, среди уходящих ввысь, в пространство величественных хребтов Карабаха. Здания, расположенные в центре города были типичны для большинства городов СССР. Мне временами казалось,когда выпадала возможность прохаживаться, мимо стандартных пятиэтажек, что я гуляю в своём родном городе. Тот же киоск союзпечати у автобусной остановке, тот же гастроном через улицу напротив, чуть дальше дворик детского садика с беседками.
Красота Карабахской Швейцарии компенсировало физические и моральные нагрузки солдат. Великолепие Природы действовало успокаивающе.
В конце июля 1988 г. нашу войсковую часть сменили. Мы опять вернулись в Куйбышев, что бы вновь, через два месяца прибыть вновь, приграничный с Карабахом азербайджанский город Физули.
...Толпа, численность которой была примерно тысяча человек, собралась на площади и митинговала. Транспаранты пестрили лозунгами: «Армяне - вон из Физули!», «Наведём порядок в Карабахе!».
Скопище протестующих вели себя пока спокойно, но в толпе то и дело были слышны предложения идти на захват здания РОВД, райком и другие государственные учреждения. На сайте десантников www.desant.com.ua об этих событиях красноречиво написано следующее: «В ноябре-декабре 1988 года особенно критической стала обстановка в Баку, Кировабаде, Физули и других городах Азербайджана. Начались погромы государственных органов управления и объектов МВД. К забастовкам в Баку стали не призывать, а принуждать. Особенно тяжелая обстановка сложилась в г. Кировабаде. Около трети его населения составляли компактно проживавшие армяне, и обе части города до сих пор разделяла только река.
В конце ноября вооруженные толпы с канистрами бензина и самодельными гранатами двинулись к армянской части города, имея цель ее окружить, сжечь большинство принадлежавших им предприятий торгово-бытового обслуживания и захватить дома. Над десятками тысяч людей повисла угроза жесткой расправы».
То что такие события происходят по всему Азербайджану, тогда мы не знали.
Недавно на одном из сайтов http://babon.sitecity.ru/ вычитал следующее со ссылкой на «Милосердие и защита», Аида Пределе, «Атмода» (Рига), 27.03.89 г.: «Семья Амбарцумянов из Физули, десять человек. Их дом разграблен и сожжен. Соседи-азербайджанцы, с которыми всю жизнь ладили, с наступлением темноты били окна, камень попал и в моего собеседника. В Физули 130 армянских домов. Они разграблены, многие - сожжены. Одна из дочерей Амбарцумяна, учительница, однажды в 7-м классе была встречена выкриками: долой армян! Да здравствуют наши сумгаитские герои!».
К моменту событий конца ноября 1988 года хочу подчеркнуть, как очевидец этих событий в Физули было около десяти армянских семей. Степень их страданий невозможно измерить. Бесчисленные оскорбления, угрозы физического устранения, животный страх перед озверевшей толпой. Реальность происходившего ужасала и сильно напоминала кошмары Варфоламеевской ночи. Те потаённые, тёмные инстинкты доставшиеся людям от далёких предков, живших по законам первобытного стада, до сих пор сильны в человеке, но они не оправдывают жестокость беспредела, в котором погрязли Азербайджан и Армения.
ВЛАДИМИР ТАШПЕКОВ
ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԸ
Արցախյան շարժման այն ժամանակաշրջանն էր, երբ «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» տերուտնօրինություն էին անում սաֆոնովյան «խաղաղարարներն» ու Պոլյանիչկոյի կազմկոմիտեն: Մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակն ու կառավարական շենքերի մերձակայքը շրջապատված էր խորհրդային ԲՏՐ-ներով և ռետինե մահակներով ու ավտոմատներով զինված զինվորներով: րեթե ամեն օր ձերբակալում էին «հայ էքստրեմիստների», քրեական գործեր հարուցում անմեղ մարդկանց դեմ:
«Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի նախկին շենքը, որ գտնվում էր մարզկոմի շենքի մոտ, նույնպես խորհրդային «կտրիճների» վերահսկողության տակ էր: Խմբագրության աշխատողներիս բաց էին թողնում միայն զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի ստորագրությամբ վավերացված հատուկ անցագրերով:
Մի օր կազմկոմիտեին սպասարարկող միկրոավտոբուսը, ասես դիտմամբ, աչքի փուշի պես ցցվեց հենց խմբագրության շենքի դիմաց: Պոլյանիչկոյի թուրք և ռուս կազմկոմիտեականները դուրս եկան մեքենայից ու զինվորների ուղեկցությամբ շարժվեցին դեռևս Կևորկովի տիրապետության տարիներից ստեփանակերտցիների համար ատելի դարձած մարզկոմի շենքի ուղղությամբ:
15-20 րոպե հետո խմբագրության մի քանի աշխատողներով դուրս եկանք բակ՝ մաքուր օդ շնչելու: Մեր դիմաց կանգնած էր Ղարաբաղի դահիճներին սպասարկող ավտոմեքենան: Հանկարծ մեր մեջ հանդուգն մի միտք ծագեց, և հաշված վայրկյաններում երեք լրագրողներս՝ եղամ Բաղդասարյանը, Արամայիս արաքյանը և ես, հյուրանոցում աշխատող երկու թե երեք երիտասարդների հետ, ԲՏՐ-ների շուրջ կանգնած տասնյակ զինվորների, մարզկոմի շենքի պատուհաններից ցցված մի քանի ատելի գլուխների աչքի առաջ, շուռ տվեցինք միկրոավտոբուսը: Լսվեց ծանր մետաղազանգվածի խուլ դրխկոցը, որն ուղեկցվեց ապակիների ջարդուփշուր լինելու ձայնով: Ավտոմեքենայի բենզաբաքից թափվող վառելիքը առվակի պես սկսեց հոսել փողոցն ի վար: Մենք իսկույն շտապեցինք մեր աշխատատեղը...
Անցավ մի ժամ, երկու ժամ: Սաֆոնովի 15-20 զինվորներ եկան, ոտքի կանգնեցրին մեքենան և, մի ԲՏՐ-ի հետևից կապած, տարան: Անցավ մի քանի ժամ ևս: Աշխատանքային օրն ավարտվեց:
Անցավ մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս... Ու զարմանալի բան. Պոլյանիչկո-Սաֆոնովի խամաճիկները, որ շարունակ առիթ էին փնտրում հայ «էքստրեմիստների» դեմ գործ սարքելու, ոչինչ չձեռնարկեցին իրենց քթի տակ, մեկ-երկու տասնյակ յուրայինների աչքի առաջ կատարված «դիվերսիայի» մասնակիցներին պատժելու համար: Այդ դեպքի օրերերին և դրանից հետո դեռ շատ ժամանակ սաֆոնովականների կողմից Արցախում շարունակվում էր անմեղ մարդկանց որսը:
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
(«Կարմիր ծաղկաթերթիկներ» գրքից)
ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայ ժողովրդի ընտրյալ զավակները մշտապես մտահոգվել են ազգի հարատևությամբ՝ աղքատներին օգնելու, հայ ուսանողներին սատարելու, գենոֆոնդը կարգավորելու գործով։ Դրանում մի անգամ ևս համոզվեցինք, երբ որպես գանձասարյան զանգի ղողանջ հնչեց մեր ամենալավ բարերարներից մեկի՝ Լևոն Հայրապետյանի կոչը՝ Արցախյան մեծ հարսանքի մասին։
Ում համար թանկ էր Արցախի ապագան, նրանք՝ այդ արժանի հայորդիները, համախմբվեցին Լևոնի շուրջը և կատարեցին պատմական մի առաքելություն, որի նախադեպը դեռ չի եղել։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի բարոյական ու նյութական ծախսեր են կատարվել 700 զույգ արցախցիների հարսանիքը կազմակերպելու համար։ Եվ ամեն անգամ, երբ տեղական հեռուստատեսությամբ հեռարձակում են Մեծ հարսանքի տեսագրությունները, ասես հոգեպես վարածնվում ենք նորից, վեհանում, ուրախանում, աղոթում մեր բարերարների համար։
Ու, միաժամանակ, մի տեսակ ծանրացուցիչ ապրումներ ենք ունենում, երբ հիշում ենք, թե տարիներ առաջ մեր իշխանական բուրգի «գագաթները» ինչպես էին խոչընդոտում այդ բարեգործի աշխատանքային գործունեությունը։ Պատահական չէ, որ նրանք իրենց սադրանքներով խաթարեցին հիանալի մարդու, մեծ հայրենասերի և մեծ բարերարի առողջությունը։ Բայց վերջինս այնքան էր նվիրված իրեն ծնած ու սնած ժողովրդին, որ անտեսելով նախկին իշխանավորների սադրանքները, շարունակում էր իր բարեգործական առաքելությունը։ Եվ, վերջապես, այնպիսի մեծ գործ ձեռնարկեց, որ նրա և նրա բարերար ընկերների անուններն ընդմիշտ դաջված պիտի մնան սերունդների հիշողության մեջ։
Հայրենասիրությունը մարդկային ամենանվիրական զգացումներից է։ Չկա ավելի մեծ չարիք, քան այն, երբ խաղում են ազգասիրական ու հայրենասիրական զգացումների հետ, ինչպես դա անում են տեղացի մի խումբ վայ-հայրենասերներ։ Լևոն Հայրապետյանը գործով ապացուցեց, որ իրոք ինքը մեծ հայրենասեր է, իսկ մեր ժողովուրդը աչք ունի՝ տեսնում է, ականջ ունի՝ լսում է, խելք ունի՝ դատում է, և բերան ունի, որն այլևս փակել չի կարելի։ Ու ժողովուրդն արդեն վաղուց գիտե, թե ով՝ ով է։
Մեր օրերում քանի՜-քանի անարժաններ են շքանշաններ, մեդալներ ու բարձր կոչումներ ստացել։ Մինչդեռ այսօր այնքան համեստ մարդիկ կան, ովքեր մեծ ծառայություններ ունեն երկրի ու ժողովրդի հանդեպ, բայց նրանց այդպես էլ չեն «տեսնում»։ Եվ այդ արժանիների շարքում ամենաառաջինը հենց Լևոն Հայրապետյանն է, որի կատարած գործն, իրոք, Հերոսական է։
Համենայնդեպս, ժողովուրդն արդեն նրա կատարածը հերոսություն է համարում, և այսօր բոլորս երախտապարտ ենք նրան ու երկար տարիների կյանք և առողջություն ենք մաղթում մեծահոգի ու մեծ սրտի տեր մարդուն։ Ժողովրդի սերը Ձեզ, որ լուսավորի Ձեր հոգին վես։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ
ԱՌԿԱ՞, ԹԵ՞ ՀԵՌԱԿԱ…
ԿԱՄ՝ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԳՐԱԻՏՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Ի՞նչ սկզբունքային տարբերություն կա առկա և հեռակա ուսումնական պրոցեսների միջև։ Թվում է՝ ոչ մի: Սերտելու, ուսանելու և աշխատասիրության նույն մտահոգությունը շարունակում է ուղեկցել ուսանողին: Ամեն դեպքում՝ մի կերպ հանձնել կամ վերահանձնել ստուգարքներն ու քննությունները և շտապել հարազատ հարկ՝ ազատվելով առօրյա հոգսերից, տնվորի կարգավիճակից ու բնակվարձի գլխացավանքից:
Բայց և այնպես՝ ո՞րն է հեռակա ուսուցման առավելությունը կամ թերությունը: Անհրաժեշտ գրականության պակա՞սը, ընձեռված անսահմանափակ ժամանակահատվա՞ծը, մեկ տարի ավել ուսանելու և ուսման վարձ մուծելու համգամա՞նքը...
Այսօր օրակարգում է «Իրենց համար փող, մեզ համար գնահատական հայթայթող բարերարներ…» կարգախոսը: Իսկ ովքե՞ր են դերակատարները՝ դասախոսնե՞րը, ուսանողնե՞րը, ծնողնե՞րը, ծանոթնե՞րը, թե՞ համակարգչային լեզվով ասած՝ մշտապես «online» տարբերակում գտնվող «ԽԾԲ»-ն: Ո՞ւր է տանելու մեզ կեղծիքի և անորոշության այս դիմակահանդեսը: Դե, իհարկե, գիտության անեզր օվկիան, որտեղ բոլորը չէ, որ թիավարել գիտեն և կարող են անվնաս ափ հասնել:
Հերթական հեռակա կրթաշրջանն էլ սկսվեց ու ավարտվեց: Առարկայից և թեմայից անտեղյակ ուսանողները շտապում են բաց չթողնել «լավագույն ուսանող» կոչվելու հնարավորությունը: Կարևորը՝ գիտեն որերորդ կուրսում են, ինչպես նաև՝ ստուգարքների և քննությունների քանակն ու դասախոսների անվանացանկը: Որոշ ուսանողների համար ժամանակակից տեխնիկան՝ sms-ներով ու վիբրացիոն եղանակով հեռախոսազանգերով, լայն հնարավորություն է ընձեռում միմյանց անվրեպ իրազեկելու տոմսի բոլոր հարցերի պատասխանները:
Թվում է՝ հեռակա քննաշրջանը ինչ-որ չափով կարող է ծանրաբեռնել գրադարանի և ընթերցասրահի աշխատակիցների աշխատանքը: Բայց կիսադատարկ նստատեղերն ու աթոռները շարունակում են նիրհել մենությունից: Լսելով անհեղինակ ստեղծագործությունների և գրքերի, զավեշտության աստիճանի վերափոխված հեղինակների անուններ, գրադարանի աշխատակիցները զայրանում ու զարմանում են ուսանողների անփութության թե անգրագիտության վրա...
Ինչպե՞ս կարելի է շփոթել հայ և արտասահմանյան գրողների անուններն ու ստեղծագործությունները: Չէ՞ որ դպրոցական ծրագրերը յուր ժամանակին տվել են գրական բարդ ու հարուստ աշխարհին տեղեկանալու լայն հնարավորություն: Իսկ ո՞ւր մնաց գիտելիք ամբարելու և լավագույն մասնագետ դառնալու երազանքը: Բայց ի՞նչ երազանք, չէ՞ որ հեռակա ուսուցման շնորհիվ նրանք արդեն ապահովված են անհրաժեշտ աշխատանքով։ Մնում է երանելի դիպլոմը... Անպատասխան է մնում ամենակարևորը։ Վերջապես՝ դիպլո՞մ, թե՞ գիտելիք։ Հեռակա թե առկա, դա կարևոր չէ… Կարևորը պիտանի մասնագետ դառնալն է:
Միայն այս դեպքում ստացած դիպլոմն արժեք կունենա:
ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ
ՇՈՒՇԻԻ ԱՈՒԼԵՑՈՑ ԹԱՂԱՄԱՍԻ ԵՎ «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ» ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Ագուլիս, Ագուլիք: 11-րդ դարում հիշատակվող քաղաքատիպ ավան էր պատմական Վասպուրականի ողթն գավառի (այժմ Նախիջևանի Օրդուբադի շրջան) համանուն գետի միջին հոսանքում՝ շրջապատված այգիներով: Ունեցել է իր սեփական Ագուլիսի բարբառը: Բաժանված է եղել 10 բնակելի թաղամասերի, ունեցել է դպրոցներ, գրադարան, շուկա՝ իր իջևանատներով:
Ավանն ուներ 8 հազար ընտանիք: Այնտեղ գործել են մետաքսի գործարաններ: Ագուլիսը հայտնի է եղել որպես առևտրականների բնակավայր և առևտրական ճանապարհների մի յուրատեսակ խաչմերուկ էր: Ուներ նաև գեղեցիկ եկեղեցիներ: Հայն այնտեղ ապրելու լավ պայմաններ էր ստեղծել իր ձեռքերով՝ իր համար, որ որպես հոգևոր ժառանգություն, չհաշված նյութականը, պիտի վայելեին ու թողնեին սերունդներին, սակայն նենգ հարևանը չթողեց, որովհետև վաղուց աչք էր տնկել հայի ունեցվածքին:
Թավրիզում հաստատված ծագումով ուզբեկ Ազադ խանը 1752 թ. փորձել էր զավթել Երևանի խանությունը, սակայն անհաջողության էր մատնվել: Նահանջի ճանապարհին անցնելով Արաքսի աջ ափը, գրավել է Ագուլիսն ու սկսել թալանել, հրի ու սրի մատնել ժողովրդին: Հայ բնակչության կողոպուտն այստեղ շարունակվել է 3 օր: Կողոպտել են նաև ավանին հարակից բոլոր գյուղերը: Բնակչության մի մասը, փախուստի դիմելով, մերկ ու սոված հասել է Շուշի:
Իսկ ինչպե՞ս է դասավորվել Ագուլիսից Շուշի եկած, վերաբնակված հայերի կյանքը: Հանգրվանելով հայաշատ Շուշիում, ամեն ինչ սկսել են զրոյից: Կառուցել են տուն, դպրոց, շուկա, խանութներ, արհեստանոցներ, հարմարվել պայմաններին ու շարունակել հարատևել: Քաղաքում նրանց թաղամասը կոչվում էր «Ագուլեցոց թաղամաս» և զբաղեցնում էր քաղաքային պուրակի հարևանությամբ գտնվող փոստի շենքի, շուկայի և ներկայիս Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի միջև ընկած տարածքը: Հենց դպրոցի շենքի ձախ թևի տեղը 1822-ին, Թառամյանների մեծ գերդաստանի կողմից կառուցված է եղել «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Այն ուներ 30 մ երկարություն, 17,5 մ լայնություն:
Բարձրությունն անհայտ է, քանի որ դեռևս 1905-ին ավերվել էր 2-րդ հարկը: Եկեղեցին երկհարկանի էր: Առաջին հարկը կառուցված էր տեղական սրբատաշ քարից, իսկ երկրորդը՝ փայտաշեն էր, որտեղև զանգակատունն էր: Պատերն ունեին 1,1 մ հաստություն: Եկեղեցին ուներ մուտքի երկու դուռ: լխավոր մուտքի դարպասը բացվում էր դեպի արևելք, որտեղ հատվում էին Ագուլեցոց և Փոստի փողոցները: Այստեղից լավ տեսանելի էր 2-րդ հարկում գտնվող զանգակատունը: Երկրորդ մուտքի դարպասը բացվում էր դեպի հյուսիս (Ղազանչեցոց փողոց): Թաղամասը համարյա իր մեջ էր ներառել Ղազանչեցոց, Ագուլեցոց ու փոստի փողոցները, որոնք կազմում էին յուրատեսակ եռանկյունի:
Այդ մասին վկայող արձանագրությունը, որ գրված է եղել հարավային դռան ճակատակալի սրբատաշ քարին, ասում է. «Կամաւն Աստուծոյ Սուրբ Աստուածածնայ աւագ եկեղեցիս կառուցին արդեամբք և ծախիւք իւրեանց իշխանք ազնուազգի հարազատ աղայք Զօհրապ. Յովհանջան. Մարկոս և Բաբա տէր Մատթէոսեն Թառամեանց ընդ որս և որդիք նոցա Յովհաննէս աղայն և Աւետիս աղայ ի յիշատակ և ի փրկութիւն հոգւոց իւրեանց և սոցա ծնողաց. ամուսնոց. որդւոց. դստերաց իւրեանց ամենից և առհասարակ ննջեցելոցն ի Տէր ի կայանս երկնից. ի 1822 ամի Տեառն»:
Թառամյանների տոհմական գերեզմանոցը Ղազանչեցոց ս. Ամենափրկիչ եկեղեցու հարավ-արևելյան կողմի հին հայկական գերեզմանատան տարածքում է: Չնայած գերեզմանատունը լրիվ ավերվել է ազերիների կողմից, սակայն որոշ շիրմաքարեր դեռ պահպանվում են, այդ թվում նաև՝ Աղա Մարկոս Թառամյանցի շիրմաքարը (մահացել է 25.03.1892 թ.):
Փոստի շենքից ցած գտնվող «Բորժոմի» երկհարկանի հյուրանոցից (տեղում կառուցված է ներկայիս 9 հարկանին) մինչև շուկա կողք-կողքի կառուցված էին ագուլեցոց խանութներն ու արհեստանոցները: Սրբատաշ քարից կառուցված այդ խանութները նույն նպատակին ծառայել են նաև խորհրդային տարիներին, մինչև 70-ական թվականները: Նշված տարիներին նրանց տեղում կառուցվել է երկու բնակելի հինգհարկանի շենք:
Ինչպես Շուշիի բնիկ հայերը, այնպես էլ ագուլեցիները խաղաղ կյանքով ապրել են մինչև 1905 թիվը, երբ Կովկասում սկսվեցին հայ-թուրքական զինված ընդհարումները: Ս. Աստվածածին եկեղեցին հայերի շուկայի հետ միասին գտնվում էր թուրքերի (Պարսկաստանից, Իրաքից եկած ցեղերի - Հ.Հ.) թաղամասին մոտ: Նույնիսկ եկեղեցուց ոչ հեռու կար թուրքի տուն ու պատկանում էր ոմն Սալմանովի:
Պատմական աղբյուրներում նշվում է. «Նախապես վճարելով, հենց առաջին ընդհարման առաջին իսկ օրը հրկիզում են տունը, որպեսզի հրկիզեն նաև եկեղեցին: Եվ դա հաջողվում է թուրքերին»: Քաղաքի հարավային կողմում, ռեալական ուսումնարանի ու Ժամհարյանների հիվանդանոցի շենքից վեր տեղակայված հին հայկական գերեզմանատան տարածքում (ուր ընդհարման ժամանակ զոհված հայերի շիրիմներն են) ի հայտ եկած արձանագրության տողերն ասում են, որ եկեղեցու պաշտպանությունն իրականացրել է հայդուկների մի տասնյակ, որի հրամանատարն էր 25-ամյա Ասլան Աղաբաբյանը (զոհվել է մարտի ժամանակ):
Ս. Աստվածածին եկեղեցու ներսում դիրքավորված, լավ զինված թուրքերը, զոհեր տալով, հետներն էլ տանելով վիրավորներին, թողել են եկեղեցու շենքը: Այն կանգուն (թեկուզ կիսավեր) մնացել է մինչև 1960-ական թթ. վերջերը: Թուրքն այն ծառայեցնում էր տարբեր նպատակների համար: Եղել են տարիներ, երբ այնտեղ պահվել են վառելիք ու տարբեր տեսակի քսայուղեր, ավտոպահեստամասեր՝ գյուղատնտեսական մեքենաների համար: Նրա տեղն ու դիրքը շատ լավն էր, երևի վաղուց էլ աչքադրել, պլանավորվել էին ու հարմար պահի էին սպասում: 1972 թ. հիմնովին քանդեցին ու սկսեցին հիմնադրել դպրոցի շենք, ուր 1974-ին տեղափոխվեց Շուշիի թիվ 4 ազերական դպրոցը։
Այս եկեղեցում շուրջ չորս տասնամյակ իր պարտականությունն է կատարել Ստեփանոս Քահանա տեր րիգորյանը: Նրա և տիկնոջ՝ Մարգարիտ Պարոնյանի աճյունները կողք-կողքի հողին են հանձնված քաղաքի հին հայկական գերեզմանատանը: Շիրմաքարի հարավահայաց կողին գրված է. «Ի տապանս ամփոփեալ է մարմին լուսայ Հոգի Ստեփանոս Քհնյի տիրացու Հայրապետեան տեր գրիգորեանց որ ՀայրենեօՔն էր յագարակ գեղջէն բարկիւշատայ ծառայելով սբ ածածնայ եկեղեցւոյն ագուլեց շուշի Քաղաքի ամս 42 ծնեալ 1776 ամի 8 Մայիսի վախճան 1871 ամի 16 փետր»։
Իսկ ինչպե՞ս են քանդվել եկեղեցու սրբատաշ քարերից շարված պատերը: Կարող է թվալ, թե այն քանդել են լինգերով ու քլունգներով: Մենք էլ այդ կարծիքին էինք: Սակայն հսկա կառույցի քանդելու մասին վերջերս, 2007 թ. ապրիլին Քարին տակ-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսում պատմեց Շուշիի երբեմնի թիվ 92 շինվարչության բանվոր, ծննդով՝ քարինտակցի, այժմ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սամվել Բաբայանը. «Եկեղեցու շենքը քանդում էր Ավազ Հյուսեինովի բրիգադը, որտեղ աշխատում էինք նաև 4-5 հայ՝ մեր գյուղից: Սկզբում փորձում էինք քանդել լինգերով՝ չստացվեց: Որոշեցին քիչ քանակով պայթուցիկ նյութերով քանդել, դարձյալ չստացվեց: Չնայած քարերը պոկվում էին, սակայն ուժանակի հոտից ու փոշուց խեղդվում էինք, շնչելը դժվարանում էր, կոկորդներս չորանում: Վերամբարձ կռունկի համար ծանր հարվածող մուրճ պատրաստեցին ու սկսեցին քանդել: Քանդած քարերը տեղափոխեցին և օգտագործեցին Ղազանչեցոց եկեղեցուց քիչ հեռու կառուցվելիք շենքի համար՝ որպես հիմնաքար: Թույլ էին տալիս եկեղեցու քարերը տանել Շուշիից դուրս, միայն թե՝ տանեին: Այդ քարից մի ավտո էլ ես եմ տարել Քարին տակ»:
Այս պատմությունն այնպես է գրվել-դաջվել ուղեղիս ծալքերում, որ այլևս երբեք չի մոռացվի: Դա մոռանալո՞ւ բան է:
Այժմ լրիվ ավերված է քաղաքի «Ագուլեցոց թաղամասը»: Հսկա թաղամասից փլատակներում մնացել է արձանագրության մի կտոր, որի սրբատաշ ուղղանկյունաձև քարը տեղադրված է եղել խանութներից մեկի մուտքի դռան վերնամասում: Սա մի կատարյալ աղետ է՝ 1752 թ. աղետից հետո, այն էլ ոչ միայն ագուլեցոց, այլ՝ ողջ հայության համար:
ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի
պատմության ամբիոնի դասախոս
«ՈՎ ԻՆՉ ԱՆԻ՝ ԻՐԵՆ ԿԱՆԻ՝ ԹԵ՛ ԼԱՎ, ԹԵ՛ ՎԱՏ»
Թումանյանի այս խոսքերը այսօր էլ արդիական են, վաղն էլ և ընդմիշտ հնչելու են որպես նախազգուշացում՝ ստոր ու զազրելի արարքներից ետ պահելու համար։ Ղարաբաղի գրողների միության թերթերում կարդալով այդ կազմակերպության, այսպես ասած, նախագահության անվան տակ սարքված զրպարտությունները՝ կյանքից վաղաժամ հեռացած նշանավոր գրող Վազգեն Օվյանի դեմ, հայրենասեր և ազնիվ մի գրողի, որը ոչ միայն Արցախի, այլև հատկապես մեր Դաշուշեն (Քարաշեն) գյուղի հպարտությունն է, որոշեցինք մեր վրդովմունքը հայտնել կազմակերպված գարշելի արշավի կապակցությամբ։
Զարմանալին այն է, որ զրպարտիչներից ոչ մեկին որպես գրողի չենք ճանաչում։ Ռոբերտ Եսայանի անունը տարբեր թերթերում երբեմն նկատել ենք, նրա ոտանավորները ոչ մի տպավորություն չեն թողել, և կասկածում ենք, որ նա գոնե 10 ընթերցող ունենա։ Համլետ Մարտիրոսյանին գիտենք, ինչպես Սերգեյ Սավադովիչն է գրել, որպես տեղական հեռուստաեթերից մարդկանց զվարճացնողի (նամակի հեղինակները չգիտեն, որ նա նաև միանձնյա հավակնում է Արցախում պոռնոգրաֆիայի հիմնադրի կոչմանը - խմբ.)։ Ինչ մնում է Դավիթ Միքայելյանին, նրան ևս որպես գրող չենք ճանաչում։ Մի քանի անգամ տեսնելով սեփական խանութում վաճառասեղանի հետևում կանգնած, կարծում էինք, թե Վ. Օվյանի գրական հերոս Դուքան Սեդրակի ժամանակակից նախատիպերից է։
Նորայր Ավետիսյանի և Խորեն Բաղդասարյանի անունները լսած չկանք։ Միայն վերջերս իմացանք, որ Արցախիի հեռավոր գյուղերում 75-85 տարեկան թոշակառու դասատուներ են և պարապությունից որոշել են ձայնակցել իրենց զրպարտիչ գաղափարակիցներին (մեզանում այդպիսիներին «դամքաշ» են անվանում), իսկ Ն. Ավետիսյանը նաև Կևորկովի ազգականն է։
Ծնված լինելով մեր փոքրիկ գյուղում, Վազգեն Օվյանն իր ստեղծագործություններում («Քարաշեն» վիպակում և բազմաթիվ այլ գործերում) ոչ միայն անմահացրել է իր սիրելի ծննդավայրը, նրա «համով-հոտով» մարդկանց ու նրա չքնաղ բնությունը, այլև բազմաթիվ ստեղծագործություններում նույն որդիական սիրով գովերգել է ողջ Արցախը՝ «իր փափուկ հոգով ու կոշտ բարբառով, մի թևին՝ Քիրս, մի թևին՝ Մռավ», ազգային հպարտություն անձասարն ու Ամարասը, ըմբոստացել բոլոր նրանց դեմ, ովքեր «ատրճանակի սև փողի նման ցցել են մատը մեր հրաշքի դեմ», մեր գոյատևման խորհրդանիշ «պապ ու տատի» դեմ և փորձել սեփականել մեր «օջախն ու տունը, մեր պատմությունը»։ Վազգեն Օվյանը, իր գրչընկեր Գուրգեն Գաբրիելյանի խոսքերով՝ «իր ձեռքով է գրել իր անմահության հավերժախոս լեգենդը»։
Վազգեն Օվյանի գրական-հրապարակախոսական արժանի վաստակը գնահատել են ԼՂՀ գերագույն իշխանությունները (հետմահու արժանացրել են բարձրագույն պետական շքանշանի), ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը (իր ծննդավայրի դպրոցը կոչել են Օվյանի անվամբ), պատկան մարմինները (փողոց են անվանակոչել նրա անունով)։ Սա չի՞ նշանակում, արդյոք, որ Վ. Հակոբյանի գայիսոնի պաշտպանությունը վայելող Սերժիկ-Դավիթ Միքայելյանը, Ռոբերտ Եսայանը կամ Համլետ Ոմն-Մարտիրոսյանը սրեր են ճոճում հենց Արցախի իշխանությունների, կրթության և գիտության նախարարության և բոլոր ազնիվ ու պարկեշտ մտավորականության դեմ։
Առայսօր արժանի գրողի անտիպ և լավագույն երկերը պետական միջոցներով չեն տպագրվել, այն դեպքում, երբ այդ միջոցների առյուծի բաժինը «հասնում է» Վարդան Հակոբյանին և նրա կամակատար «գրողներին»։ Ուրիշի դեմ գրիչ վերցնողը, անկախ նրանից Վազգեն Օվյանի պես ազնվագույն, հարգված և սիրված մարդու դեմ է գրիչ շարժո՞ւմ, թե՞ շարքային համեստ մի անձի, նախ և առաջ պիտի մաքրի իր հոգու կեղտը, օճառով կամ ժավելով մանրակրկիտ լվա ձեռքերը, հետո միայն գրիչ վերցնի։
Ստորությունն այն չէ միայն, որ հայրենասեր, ժողովրդականություն վայելող գրողի մահից 21 տարի հետո կեղտոտ արշավանք են սկսել նրա անվան ու գրական վաստակի դեմ, այլև այն, որ նրանք այդ ստոր արշավանքը սկսել են այն ժամանակ, երբ Վազգեն Օվյանի կրտսեր դստեր՝ սիրված լրագրող, անկրկնելի մարդ և քաղաքացի Նվարդ Օհանջանյանի անսպասելի մահից հետո Օվյանների ընտանիքը դեռ սգի մեջ էր, մեկ տարին դեռ չէր բոլորել։
Դաշուշենի ս. Սարիբեկ սրբավայրը երևի թե հայտնի է բոլոր արցախցիներին։ Այստեղ ուխտի են գալիս Արցախի տարբեր շրջաններից, հեռավոր գյուղերից։ ալիս են հոգևոր աջակցություն ստանալու, իրենց ցավերից ու վշտից ազատվելու համար։ Եվ Սուրբը օգնում է նրանց։ Մեր տատերից լսել ենք, որ Սուրբը գիտե նաև պատժել։ Համոզված ենք, որ յուրաքանչյուրը կանգնելու է Աստծո արդար դատաստանի առաջ։ Այդ թվում՝ զրպարտիչները, կեղծարարներն ու մյուս բոլոր ստոր արարածները։
«ՄԵԴԱԼԻ» ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Պ. ՍԵՎԱԿ
Իմ խորին համոզմամբ՝ եթե արվեստագետը, գրողը, հատկապես բանաստեղծը չի տեղավորվում մարդու և բարոյականության մասին համընդհանուր պատկերացումների շրջանակներում, անհնար է, որ նա լինի Արվեստագետ կամ Բանաստեղծ։ Որպես գրող սիրում ու հարգում եմ բոլոր նրանց, ովքեր նախ Մարդ ու Քաղաքացի են, ապա՝ Գրող ու Արվեստագետ։ Ուստի խոսելու եմ ոչ թե Վարդան Հակոբյան-բանաստեղծի մասին, այլ մի քանի դրվագով ներկայացնելու եմ Վարդան (Սլավիկ) Հակոբյան-մարդուն։
Սկսած կևորկովյան տարիներից նա իր համար «գրական» ճանապարհ է հարթում ոչ թե սեփական ստեղծագործություններով, այլ օրվա իշխանություններին իր հավատարմությունը հավաստելով և դրա դիմաց մի բան ստանալով։ Արդյունքում՝ բոլոր ղեկավարներից կորզել է առավելագույնը, ինչ հնարավոր է։ Նրա աշխատավայրում, գլխավերևում րիգոր Նարեկացու նկարի հարևանությամբ կախված էր Սամվել Բաբայանի մեծադիր լուսանկարը։ Կշեռքի նժարների փոփոխությունից հետո անմիջապես դարձավ Արկադի Ղուկասյանի «կողմնակիցը»։ Այսօր, երբ փոխվել է Արցախի նախագահը, անմիջապես «աստվածափոխ» է եղել նաև Վ.Հ.-ն։ Եթե վաղը իշխանափոխություն լինի, նա առաջիններից մեկն է հայտնելու իր հպատակությունը նոր իշխանությանը...
Բայց այդ մասին ավելի պատկերավոր է արտահայտվել նրա հայրենակից, հայտնի արցախագետ Շահեն Մկրտչյանը, որի նամակը պատճենահանված ու բազմացված կարելի է գտնել շատերի մոտ։ «...Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում: Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին,- գրում է Շ. Մկրտչյանը։- Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:
Ավելացնենք, որ Վ. Հակոբյանը, չնայած պատկառելի տարիքին ու ազդեցիկ չափերին, այդպես էլ չսովորեց կանգնել սեփական ոտքերի վրա։ Մշտապես բռնում է երկրի ղեկավարության փեշերից կամ սեփականաշնորհված գրականագետների մեջքին նստած՝ փորձում գրականություն մտնել։ Իսկ իր հեղինակած զրպարտագրերն էլ տպագրում է ուրիշների ստորագրությամբ։
Ընդհանրապես, Վ.Հ.-ն անչափ շատ ունի թույլ ու խոցելի տեղեր, նույնիսկ ավելի շատ, որ կարող է բավարարել մի քանի հոգու։ Բայց նրա աքիլեսյան գարշապարը ՓՈՂՆ է, և դա հայտնի է բոլոր նրան ճանաչողներին։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ գրել են մամուլում։ Օրինակ՝ Արցախի գրողների միությունում ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումների արդյունիքների մասին, որը երևակել է Վ.Հ.-ի կողմից իրականացված կոպիտ օրինախախտումներ, հրապարակվել է ոչ միայն «Ազատ Արցախ» հանրային թերթում ու տեղական այլ լրատվամիջոցներում, այլև հայաստանյան մամուլում, այդ թվում՝ «Իրավունք» թերթում՝ «Արցախի «գլխավոր գրողը» նաև գո՞ղ է» վերնագրով: Պարզ է, որ դրան հետևել է իշխանությունների «դոբրոն» ստացած, ԳՄ խոհանոցում վհակոբյանական նախաձեռնությամբ կազմված «հերքումը»։
Ստուգումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա տարածված տեղեկատվության համաձայն՝ միայն 2002 թվականին Վ.Հ.-ն 130 օր եղել է Երևանում՝ գործուղման մեջ և «գործուղման ծախսերի համար» ստացել է 400 հազար դրամ։ ԳՄ ղեկավարը պարբերաբար «րական ուրբաթ» անունը կրող միջոցառումներ է անցկացրել, որի դիմաց դուրս գրած գումարներն այնքան էլ չեն հարաբերվում համեստ այդ միջոցառման նեղ շրջանակներին: ԳՄ հասարակական կազմակերպության ղեկավարը սեփական հրամանով իր աշխատավարձը 50-ից դարձրել է 80 հազար, մինչդեռ մյուս աշխատողների աշխատավարձը մնացել էր նույնը (խոսքը 2002-ի մասին է)։
2005 թվականին երկու գրողի ստորագրությամբ (համահեղինակներից մեկը ես եմ) նամակ է հղվել ԼՂՀ գրական ջոկատի ղեկավար Վարդան Հակոբյանին, խնդրելով օրենքով սահմանված ժամանակում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին.
ա) 1994-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել և ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։
բ) 1988-2004 թթ. ժամանակահատվածում ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական և նյութական օգնություն է ստացել Հայաստանի և Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները և յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ոչ օրենքով սահմանված ժամանակում, ոչ դրանից հետո նամակին պատասխան չի տրվել...
Զավեշտն այն է, որ վերջերս, Օվյանների դեմ ձեռնարկած զրպարտչական արշավի ժամանակ ԳՄ պաշտոնաթերթում Վ.Հ.-ն հանկարծ «հիշել է», որ «ոչ մի գրող ԳՄ-ի ու նրա ղեկավարության կողմից այնքան հովանավորության չի արժանացել երևի, որքան ինքը՝ գրողի որդին (այսինքն՝ ես - հեղ.), թե ստեղծագործական, թե կենցաղային-սոցիալական բնույթի ամենատարբեր խնդիրներում»։ Պարզ չէ, թե ինչու այդ մասին Վ.Հ.-ն հրապարակավ չի պատասխանել մեր դիմումին՝ 3 տարի առաջ, ի ցույց դնելով նաև «կենցաղային-սոցիալական բնույթի հովանավորության» դիմաց դրած իմ ստորագրությունները։ Թե՞ ԳՄ-ում նման «հովանավորությունները» վավերացնում են առանց ստորագրության՝ գեղական-գողական կարգով...
Արփագյադուկցի շատ համեստ կարողությունների տեր գյուղական վարժապետ Սարգիս Հակոբյանի մեծ ամբիցիաների տեր Սլավիկ որդին Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվել հետաքրքիր հանգամանքներում։ Նախկին քարտուղարի պաշտոնանկությունից հետո մինչ գրողները քննարկում էին, թե ում թեկնածությունն առաջադրեն, Վ.Հ.-ն, որ այդ տարիներին աշխատում էր «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնում, անմիջապես շտապել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի մոտ և այնտեղից վերադարձել որպես գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար (ԳՄ բաժանմունքի քարտուղարի աշխատավարձն ավելի բարձր էր, քան խմբագրի տեղակալինը)։
Մի քանի տարի հետո, երբ բարձրացվել է վերոհիշյալ թերթի խմբագրի տեղակալների աշխատավարձը, ինչպես նաև՝ խմբագրի տեղակալի լրացուցիչ նոր հաստիք են ավելացրել, Վ.Հ.-ն որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին։ Ու դարձյալ շտապել է Կևորկովի մոտ՝ խմբագրի տեղակալ նշանակվելու «դոբրո» ստանալու։ Լավ ճանաչելով Վ.Հ.-ն, կոլեկտիվը, սակայն, չի ցանկացել ընդունել նրան։ Մարզկոմի քարտուղարը հանդիպելով խմբագրակազմի անսպասելի դիմադրությանը, հանձնարարել է խմբագրի տեղակալին ընտրել կոլեկտիվի անդամների քվեարկությամբ։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում գրեթե միաձայն ընտրվել է տեղակալի մյուս թեկնածու Ռաֆայել Մայիլյանը։ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը, որ այդ տարիներին հիշյալ թերթի ռուսական տարբերակի խմբագրի տեղակալն էր, Մայիլյանի օգտին քվեարկողների մեջ էր...
Մի հետաքրքիր փաստ ևս. 90-ական թվականներին ՀՀ և ԼՂՀ գրողների միության հասցեով կարիքավոր գրողների համար սփյուռքից նյութական օգնություն է ստացվել։ Ղարաբաղում 100-ական դոլար ստացող հինգ «չքավոր գրողներից» մեկը, «Արցախ» թերթի հավաստմամբ, եղել է Վարդան Հակոբյանը։ Ավելացնենք, որ մի քանի տարի հետո նա մասնավոր համալսարան է բացել, այնուհետև Ստեփանակերտի ավտոկայարանի մոտ դղյակ սարքել (լուսանկարը՝ 8-րդ էջում), արտասահմանյան թանկարժեք ավտմեքենա գնել, և այժմ նա Ղարաբաղի ու Հայաստանի ամենահարուստ գրողներից մեկն է, եթե ոչ՝ ամենահարուստը։
Այսօր առնվազն 4-5 պետական հանձնաժողովի ղեկավարն է. նա է որոշում, թե գրականության և արվեստի ո՞ր գործիչը պիտի պետական շքանշան ստանա, ո՞ր ստեղծագործությունները պիտի արժանանան պետական մրցանակի, ո՞ր գրողների հոբելյանները պիտի նշվեն, ո՞ր գրողի գրքերը պիտի տպագրվեն և այլն։ Մի հոգու համար շատ չէ՞ արդյոք... Երևի շատ չէ, որովհետև, վերջերս էլ ստանձնել է դատապարտյալների ներման հանձնաժողովի ղեկը։
Միաժամանակ՝ «Գրիգոր Նարեկացի» իր մասնավոր համալսարանի ռեկտորն է։ Ասենք նաև, որ Վ.Հ.-ն հաջողությամբ և մեծ սիրով ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը։ Այդ սերն այնքան փոխադարձ է, որ «րիգոր Նարեկացի» համալսարանը «հիմնադրվել է» հենց այն նույն հարկի տակ, որտեղ գրողների միությունն էր։ Անձնականն ու ոչ անձնականն այնքան միահյուս են, որ հնարավոր չէ իրարից զանազանել... Այդ համալսարանին կից գործում է նաև Վ.Հ.-ի մասնավոր ատամնաբուժարանը. ասում են՝ բժշկության այդ ճյուղը բավականին եկամտաբեր է։
Ես չեմ բաժանում նրանց կարծիքը, ովքեր ասում են՝ եթե Վ.Հ.-ն չլիներ ԳՄ նախագահ, ապա նրա անունը հազիվ թե անցներ իրենց թաղամասից այնկողմ, բայցև չեմ կարող ժխտել, որ ԳՄ-ն ծառայում է միայնումիայն մի նպատակի և մի մարդու՝ Վ.Հ.-ին։ Ես չգիտեմ, թե նա որքան է պետք այդ կազմակերպությանը, բայց, որ այն խիստ անհրաժեշտ է Վ.Հ.-ին, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլապես նա 25 տարի պինդ չէր բռնի ԳՄ-ի ղեկը, և նրա անդամների թիվը չէր հասցնի մոտ 5 տասնյակի, որպեսզի ԳՄ նախագահի ընտրությունների ժամանակ մշտապես ունենա ձայների անհրաժեշտ «խմբաքանակ»։ Ի դեպ, Արցախում յուրաքանչյուր 2700 բնակչից մեկը ԼՂՀ ԳՄ անդամ է (Հայաստանում ԳՄ անդամ է մոտավորապես 10 000 բնակչից մեկը)։
Արցախյան մամուլում նշանավոր մտավորականների ստորագրությամբ վերջերս տպագրված նամակ-հոդվածում գրված է. «ԳՄ ղեկավարն այսօր ստանում է նախարարական, վարչության քարտուղարը՝ փոխնախարարական աշխատավարձ, բյուջեն ֆինանսավորում է «Եղիցի լույս» և «Պըլը Պուղի» պարբերականները, որոնք իրականում, բացի նոմենկլատուրային հեղինակների «ներքին գրաքննություն անցած» ստեղծագործություններից ու «հրապարակախոսական հոդվածներից», ուրիշ ոչինչ չեն տպագրում», և հոդվածի հեղինակները առաջարկում են «դադարեցնել ԼՂՀ գրողների միություն՝ անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպությանը պետբյուջեից տրվող հատկացումները» («Ազգ», 06.12.08)։
Այս առթիվ ԳՄ խոհանոցում թխված հոդվածում ցինիզմով հայտարարել են. «...Իսկ ինչո՞ւ նրանց թվում է, թե ԳՄ վարչության նախագահը արժանի չէ, որպեսզի նախարարի չափ աշխատավարձ ստանա»։ Այստեղ են ասել՝ արջը երեք երգ գիտե, երեքն էլ՝ տանձի մասին (թե՞ փողի մասին)։ Իմիջիայլոց, ինչպես իր հեղինակած մյուս բոլոր հոդվածներում, այստեղ էլ ԳՄ-ն փայլել է յուր «գրագիտությամբ»՝ «նախարարի չափ աշխատավարձ» չի լինում, նախարարը փողի չափման միավոր չէ... Բայց, իրոք, ինչո՞ւ սովորական մի ՀԿ-ի ղեկավարը չպիտի նախարարի կամ նույնիսկ Նախագահի աշխատավարձ ստանա։ Հատկապես, երբ Վ. Հակոբյանն ամենուր հայտարարում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր բարեկամն է, ուստի իր «թուրը և՛ աջ է կտրում, և՛ ձախ»։ Անշուշտ, չմոռանալով ավելացնել, որ դատավոր իր որդուն դարձրել է ԼՂՀ ներկայացուցիչ Ֆրանսիայում, իսկ մյուս որդին դատախազ է...
ԼՂՀ սուղ միջոցներից Վ.Հ.-ն լիաբուռն օգտվում է նաև գրահրատարակչության միջոցով՝ հաստափոր ու շքեղակազմ գրքեր տպագրելով, դրան գումարած՝ «համեստ» հոնորար ստանալով։ Վերջին 5 տարում պետպատվերով նա տպագրել է 8 հաստափոր գիրք, որոնց համար ԼՂՀ պետական բյուջեն ծախսել է ավելի քան 7 մլն դրամ։ «Հոբելյանական» 5 հատորների ծավալը 200 մամուլից ավելի է (ի դեպ, Թումանյանի 100-ամյակի առթիվ տպագրված քառահատորն ընդամենը 80 մամուլ ծավալ ունի)։ Այնպես որ՝ համեստ հնարավորություններով նորանկախ մեր երկրի համար Վ.Հ.-ն չափազանց «թանկ հաճույք» է, միայն թե՝ առայժմ պարզ չէ, թե որն է նրա տվածը մեր երկրին ու ժողովրդին։
Վարդան Հակոբյանը նաև մե՜ծ հայրենասեր է։ Արցախյան շարժման ամենածանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, «հայրենասեր» գրողը երեք անգամ հսկայական գումար է (մոտ 1700 ռուբլի, այսինքն՝ այն տարիների պաշտոնյայի 11-12 ամսվա աշխատավարձը) անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեից՝ անձնական «հայրենասիրական» կարիքների համար... Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Վ. Հակոբյանի «հայրենասիրության» մասին՝ մի այլ առիթով։ Դա այլ թեմա է։
Յուրաքանչյուր մահկանացու ունի մեծ ու փոքր թերություններ։ Դժվար է միանգամայն անթերի գրող ու արվեստագետ գտնել։ Սակայն աշխարհում ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այսպիսի «պոտենցիալով» հնարավոր է Բանաստեղծ լինել։ Մտավորականների վերոհիշյալ հոդվածում մի շատ կարևոր միտք կա. «գրական արժեքը ոչ թե պարտադրվում, այլ նվաճվում է»։
Առայժմ չակերտներն ավելի չբացենք։ Իր հեղինակած զրպարտագրերի և կեղծագրությունների տակ ուրիշների ստորագրությունը դնող Վարդան (Սլավիկ) Հակոբյանին հիշեցնեմ, որ հոդվածներս ես տպագրում եմ ի՛մ ստորագրությամբ։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Վերջին էջ
ՄԵՐ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ
«Ձախերը» գոչում են.
- Դեմոկրատիա ենք ուզում։
- Մեր կլիմայական պայմաններում նման բան չի աճում,- առարկում են «աջերը»։
Ուսումնասիրեցին ժայռապատկերները, վերծանեցին սեպագիր արձանագրությունները, քրքրեցին ձեռագիր մատյանները՝ դեմոկրատիա չկա, չի եղել։ Թերթեցին պատմության գրքերը, որոնց բոլոր էջերը արյունոտ էին։ Արյուն կար, դեմոկրատիա՝ ոչ։ Բայց «ձախերը» համառորեն պահանջում էին։ Օգնության հասան հնարամիտ բիզնեսմենները.
- Սրճի ու թեյի պլանտացիաներ չունենք, բայց խմում ենք, մեզ մոտ բանան չի աճում, բայց ուտում ենք։ Որտեղի՞ց։ Ներմուծում ենք։ Կներմուծենք նաև դեմոկրատիա, միայն թե՝ շահութահարկը թեթևացնեն։
Ներմուծեցին։ Փարթամ աճում էր, ծաղկում էր, բայց պտուղ չէր տալիս։ Պատճառը մեր երկրի կլիմայական պայմաններն էին։ Մեր երկիրը ծովի մակերևույթից բարձր է այսքան հազար մետր, իսկ ներմուծած դեմոկրատիան մերձարևադարձային է։ Պետք է ներմուծել Պամիրի կամ աֆրիկյան բարձրավանդակների ցեղերի դեմոկրատիա։ Հնարավոր է, որ մի քիչ ջունգլիական լինի, բայց չեղած դեպքում դա էլ բան է։
Սակայն ճանապարհները շրջափակված են, իսկ ինքնաթիռով տեղափոխելը թանկ կնստի։ Որոշեցին նախկին ներմուծածը տրամախաչել տեղական բյուրոկրատիայի վայրի ցրտադիմացկուն սորտերի հետ։
Վերջինս մոլախոտի նման ամենուր աճում է՝ և՛ սառնամանիքին ու կարկուտին է դիմանում, և՛ երաշտին։ Բայց ո՞վ պիտի տրամախաչի. մեր սելեկցիոներների ավագ սերունդը մահացել է, միջին սերունդը տարիների անգործությունից մոռացել է իր մասնագիտությունը, իսկ նոր սերունդը կանոնավոր ուսում չի ստացել։ Ուստի այդ գործը հանձնարարեցին «աջերի» իշխանական դիլետանտ սելեկցիոներներին։ Տրամախաչեցին, աճեցրին, բայց ստացվեց տարօրինակ պտուղ։ «Աջերի» լաբորատոր հետազոտությունը պարզեց, որ դա դեմոկրատիա է։ «Ձախերը» առարկեցին.
- Դա ի՞նչ դեմոկրատիա է, չե՞ք տեսնում՝ ականջները որքան երկար են։
Առաջին ընթերցման քվեարկությունից առաջ «ձախերը» լքեցին Մեծ ժողովի դահլիճը։ «Աջերը» առաջին, երկրորդ և երրորդ ընթերցման քվեարկության ձայների ջախջախիչ մեծամասնությամբ այդ տարօրինակ պտուղը համարեցին դեմոկրատիա և որպես օրենք հանձնեցին ժողովրդին՝ ի ղեկավարության։
ՄԱՎՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երևան
ՎԵՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ԵՎՍ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է
Օրերս ԼՂՀ կառավարության և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է հուշագիր, ըստ որի՝ «ՂՏ»-ն պարտավորվում է 2009 թվականին 600 մլն դրամ հատկացնել Արցախի առողջապահության ոլորտին։ Նախատեսված գումարներով ծրագրվում է հիվանդանոցի նոր մասնաշենք կառուցել Քաշաթաղի շրջանում, շարունակել Մարտակերտի հիվանդանոցի շինարարությունը, վերազինել Ստեփանակերտի պրոթեզավորման կենտրոնը, հանրապետության բուժհիմնարկների համար ձեռք բերել նորագույն սարքավորումներ։
Ըստ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տնօրեն Ռալֆ Եիրիկյանի, ս. թ. նախատեսվում է բջջային կապի վարձավճարների նվազեցում։ Մարտի 1-ից այդ ոլորտում սակագները կիջեցվեն 10-30 տոկոսով։ Պետք է խոստովանել՝ Արցախի բջջային կապի ոլորտում սակագներն այնքան բարձր են, որ, չնայած «ՂՏ»-ի տնօրենի բարեգործական գործունեությանը, ղարաբաղյան մոտ 35 հազար բաժանորդների չնչին մասը կհամաձայնի Ռ. Եիրիկյանին բարեգործ համարել։
Բջջայինից օգտվող արցախցիներն առայսօր չգիտեն, թե րոպեավճարից բացի ինչու են յուրաքանչյուր ամիս աբսուրդ ամսավճար տալիս «Տելեկոմին», երբ բջջայինին բաժանորդագրվելու համար նախապես 13 հազար են վճարել։ Ստացվում է՝ եթե բաժանորդը հեռախոսը թողնի տանը և 1 կամ 3 ամսով մեկնի, ասենք, ռուսաստաններ կամ ամերիկաներ՝ հարազատի մոտ հանգստանալու, ապա վերադառնալուց «Տելեկոմին» պիտի վճարի 2000 կամ 6000 դրամ։ Ամեն տարի յուրաքանչյուր բաժանորդ, հենց այնպես, «ՂՏ»-ի գանձարան է մուծում 24 հազար դրամ, պարզ չէ՝ որպես հա՞րկ, տո՞ւրք, թե՞ բարեգործություն...
Պատահական չէ, որ արցախյան մամուլում հաճախ են կարծիքներ հնչում, որ Արցախի ժողովրդին կարելի է համարել «ՂՏ»-ի բարեգործությունների համահեղինակը, քանզի յուրաքանչյուր տարի բջջային բաժանորդները «ՂՏ»-ին են «նվիրաբերում» մոտ 1 մլրդ դրամ «բաժանորդահարկ», չհաշված իրական վարձավճարից գոյացած միլարդները։ Թե չէ՝ այս բարեգործությունը հիշեցնում է Րաֆֆու հանրահայտ վեպի մի պատմություն, երբ մեկի ավանակը գողանում, տանում-ներկում են և վաճառում տիրոջ վրա։
Անհասկանալի է, թե ինչու Ռալֆ Եիրիկյանը, որ միաժամանակ հայաստանյան երկրորդ օպերատոր «Վիվա Սելի» ղեկավարն է, չի ուզում բջջային-քարտային տարբերակը օգտագործել նաև Արցախում։ Չէ՞ որ այն շատ ավելի մատչելի կլինի շարքային բաժանորդին։ Ի դեպ, «Վիվա Սելի» ղեկավարն օրերս անուղղակի դժգոհություն է հայտնել Հայաստանում բջջային երրորդ օպերատոր մտցնելու կապակցությամբ։ Երանի այդպիսի մի նոր օպերատոր «հայտնվեր» նաև Արցախում և պատերազմ տեսած, հազար ու մի հոգս ունեցող ժողովրդին ազատեր ՂՏ-ի «բջջային հարկից»։
Ամեն դեպքում՝ առողջապահության ոլորտին նվիրաբերած գումարի համար ժողովուրդը պիտի շնորհակալություն հայտնի։ Բոլորը չէ, որ ժողովրդից վերցրածի թեկուզ ինչ-որ մասը վերադարձնում են ժողովրդին։ Կարծում եմ՝ այս ամենը տեղավորվում է մեր ժողովրդավարություն-դեմոկրատիայի սահմաններում։ Չէ՞ որ «ժողովրդավարությունը» մեզանում երբեմն այսպես են ստուգաբանում՝ ժողովրդին վարել («մեկի գլուխը վարել», Արցախում նշանակում է՝ մեկին խաբել)։
«Հրապարակ» օրաթերթ,
Երևան, 2.02.09
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Հեռախոսավարձը մուծելիս, ստանալով «վճարման անդորրագիրն» ու հեռազանգերի ցուցակը (վերջինիս համար պետք է լրացուցիչ 100 դրամ վճարել), հաճախորդը պարզապես չի կարողանում դրանք կարդալ՝ տպագրական ներկի բացակայության պատճառով։ Չենք կարծում, թե բարեգործական ծրագրեր իրագործողի համար դժվար է տպագրական ներկեր գնելու համար մի քանի գրոշ գտնելը։
«ՍԱՏԻՐԻԿՈՆ» ԳՐՔԻՑ
Ես չգիտեմ, որքանո՞վ է հնարավոր՝
Բանաստեղծը հարստանա հոնորարով:
Թե այդպիսի պոետներ կան երկնքի տակ,
Նրանց երգին ոչ մի անգամ չհավատաք:
* * *
Լպրծունն այս ներս մտնելու
Եվ դուրս գալու ձիրք ունի,
Վերևներում ամուր թիկունք
Եվ անսասան դիրք ունի.
Թեկուզ հայտնի գրագող է
Ու խայտառակ էպիգոն,
Բայց գիտե՞ք, թե փառաբանված
Քանի խոտան գիրք ունի:
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
Համարի ասույթը
Սրիկայի կամ, ընդհանրապես, անազնիվ մարդու սցենարում ազնիվի կերպար խաղալը նույնպես անազնվություն է:
Ամսվա ասույթը
Հումորը բնատուր հարստություն է, որով այն ունեցողները տարբերվում են բոլոր նրանցից, ովքեր այն չունեն: Կարելի է յոլա գնալ առանց արտասահմանյան ավտոմեքենայի, սակայն ապրել առանց հումորի, նշանակում է չապրել:

Դաշուշեն (Քարաշեն) գյուղի համայնքի անունից
նամակ- հոդվածը ստորագրել են
երեք տասնյակ դաշուշենցիներ

Комментариев нет:
Отправить комментарий