30.3.12

N 3 (36) (2012)



ԾԱՌ ԵՎ ՎԱՌԵԼԱՓԱՅՏ

Կարելի է նաև մի լավ խորոված անել... Հատկապես երբ արդեն Վերածննդի հրապարակում խարույկ վառելու  ավանդույթ է ձևավորվել...
Ս. թ. մարտի 27-ին ծառերի ջարդ եղավ նաև Վազգեն Սարգսյան փողոցում՝ «ռոզովիյ շենքի» դիմաց...
«Մարտադաշտ»... Տապալված, գետնին փռված ծառերն արդեն ընդամենը վառելափայտ են...  Հետաքրքիր է, ընկնելուց առաջ ի՞նչ էին մտածում մարդկանց մասին...





«ԱՆՏԵՐ» ՏԱՐԱԾՔՆԵՐ

Ավստրիական մի թերթի տված հարցազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Տարածքների վերադարձման մասին կետը Մադրիդյան սկզբունքների կետերից մեկն է, սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ Մադրիդյան սկզբունքները մի ամբողջություն են»։ ՀՀ արտգործնախարարը ազատագրված տարածքներն անվանել է, ոչ ավել, ոչ պակաս՝ «բուֆերային տարածքներ»...

Ազատագրված տարածքները հանձնելը վաղուց դարձել է հայաստանյան իշխանությունների սիրած թեման։ Դեռ ժամանակին Վարդան Օսկանյանն այդ հողերն անվանել է «օկուպացված տարածքներ», ապա սկսել այդ կապակցությամբ վրդոված հանրությանը երկար-բարակ բացատրել, որ իբր «օկուպացիա» բառն անգլերենում այլ իմաստ ունի։ Իսկ մինչ այդ հիշյալ տարածքները հանձնելու ծրագիր էր ուզում իրականացնել Լ. Տեր-Պետրոսյանը, և հենց Արցախի հարցում որդեգրած պարտվողական-դավաճանական գործելակերպի համար ստիպված եղավ հրաժարական տալ։

Ցավոք, ԼՏՊ-ի ցանած սերմն արդեն արմատներ էր ձգել հայ քաղաքական գործիչների գլխում։ Նրանից հետո հայաստանյան իշխանությունները շարունակեցին «զարգացնել» ազատագրված հողերը հանձնելու ծրագիրը՝ արդեն բանակցային գործընթացի  տեսքով, որպես մարտավարություն ընդունելով այսօրինակ հեղհեղուկ մի սկզբունք. այն, ինչ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, հայկական կողմը (տվյալ դեպքում՝ Հայաստանը) պետք է անհապաղ ընդունի... Եվ «ընդունեցին» Մադրիդյան սկզբունքները, դրա «նորացված-թարմացված» տարբերակները և այլն, որ միանշանակ տանում են դեպի Արցախի հայաթափում։ Անգամ հպարտ տեսքով հայտարարեցին, որ «այդ տարածքները» չեն բնակեցվում։ Գոնե նրանք հիշեն 1988-ը։ Ազերիներն ինչպիսի՜ եռանդով էին փորձում Խոջալուն ու ազերաբնակ մյուս բնակավայրերը կարճ ժամկետում քաղաք դարձնել...

ՀՀ քաղաքական առաջին դեմքերը փոխվեցին, սակայն Արցախի հարցում պարտվողական քաղաքականությունը երբեք չփոխվեց, մնաց նույնը, և այսօր էլ եթե ՀՀ քաղգործիչները խոսում են հակամարտության կարգավորման մասին, ապա անմիջապես հավելում են, որ այն պիտի լուծվի միմիայն «փոխզիջման» սկզբունքով։ Միայն հայտնի չէ, թե ինչ է փոխզիջելու Ադրբեջանը, որը հավելյալ լիցք ստանալով հայ դիվանագետների երկչոտ պահվածքից, օրեցօր ավելի կարծր դիրքորոշում է որդեգրում՝ պահանջելով ԱՄԵՆ ԻՆՉ...

Բոլոր այն քաղաքական գործիչ կոչեցյալները, ովքեր շարունակում են հայտարարություններ անել ազատագրված տարածքները թշնամուն զիջելու մասին, տարածքներ, որ ամրագրված են Արցախի Սահմանադրությամբ, նմանվում են հնագույն մասնագիտությամբ այն կնոջը, որն օրուգիշեր մտածում է միայն տրվելու մասին...
Պարոնայք, դուք կարող եք թշնամուն «փոխզիջել» միայն այն, ինչ ձեզ է պատկանում. ձեր բնակարանը, ավտոմեքենան, կինը, սեփական կոստյումը... Այդ տարածքները դուք չեք ազատագրել, որ ձեռին «կրակն եք ընկել»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ





ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

    Նամակ Ավետիք Իսահակյանին

Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրի մասին, թեև դու հարցնում ես։
Կարճ ասեմ. մենք թե՛դրսից և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջ է ճշմարտությունը։
Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասն ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։

Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ի՞նչ եմ ասում, չկարողացանք գոնե վշտանալ կամ վշտացած երևալ։
1921 թ.





ԱՐՑԱԽՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կայանալու են 2012 թ. հուլիսի 19-ին։ Որոշումը կայացվել է մարտի 29-ին Ղարաբաղի խորհրդարանի  լիագումար նիստում։
Նախորդ նախագահական ընտրությունները Ղարաբաղում կայացել են 2007 թ. հուլիսի 19-ին։ Դրանց արդյունքում նախագահ էր դարձել Բակո Սահակյանը։




ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՇՔԵՐԹ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 9-ին զինվորական շքերթ կանցկացվի՝ նվիրված Շուշիի ազատագրմանը և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակին։
Զինվորական շքերթին կմասնակցեն հետևակի, զրահատանկային զորքերի, հակաօդային պաշտպանության, հրետանային ստորաբաժանումները։ Շքերթն իր մասշտաբներով և հանդիսավորությամբ խոստանում է աննախադեպ լինել։




ԱՐՑԱԽ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

2011 թ. ԼՂՀ այցելել են 11362 օտարերկրյա քաղաքացիներ, որն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները։ Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է և տարեցտարի ավելի է ընդլայնվում։ 2011 թ. ԼՂՀ այցելել են ՌԴ-ի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ-դ’Իվուարի, ՀԱՀ-ի, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի և այլ երկրների քաղաքացիներ։

Արցախի նկատմամբ օտարերկրացիների մշտապես աճող հետաքրքրության մասին վկայում է նաև այն փաստը, որ երկրամասը ավելի հաճախ է ընդգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային երկրների վարկանիշում։ Ժամանելով Արցախ, հյուրերը հաճախ այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի (մ.թ.ա. I դար), հնագույն Ազոխի քարանձավ, հայկական հինավուրց ամրոցներ և այլն։ Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն պատմական հուշարձանները, կուսական բնությունը, առողջ միջավայրը, այլև արցախցիների սիրալիրությունը, բարյացակամությունը և հյուրընկալությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը։




ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՄՆ-Ն ԿԸՆԴԼԱՅՆԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը մոտ ապագայում կընդլայնվի։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ խոսելով օրերս Միացյալ Նահանգներ կատարած այցի արդյունքների մասին։
«Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն այսօր նորմալ հունով է զարգանում, կարելի է նույնիսկ ասել, որ այն կատարելագործման փուլում է, տարեցտարի ընդլայնվում է, հատկապես բարեփոխումների իրականացման, բոլոր հարցերում փորձագիտական աջակցության առումով, և այդ իմաստով ես երախտիքի խոսքեր եմ հայտնել։ Մենք կընդլայնենք համագործակցությունը առկա ծրագրերի շրջանակներում»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-22-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գտնվել է Նյու Յորքում։

Այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում՝ Զենքի առևտրի պայմանագրի, ռազմական ծախսերի և բյուջեի, փոքր զենքի և թեթև սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման և վերացման, ինչպես նա և տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբ Հայաստանի մոտեցումները։ Երկուստեք կարևորվել են Հայաստանի կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի ներքո ազգային զեկույցների պարբերաբար ներկայացման և զինաթափման հարցերով համաժողովներին հայկական կողմի ակտիվ մասնակցության հարցերը։
Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։




 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Ադրբեջանն ու Հայաստանը դեռ պատրաստ չեն լուծել Ղարաբաղի հարցը։ Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
«Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի։ Դրա համար երկու երկրների ղեկավարների սեղանին դրված է շրջանակային համաձայնագիրը։ Այդ հարցի լուծման համար երկու երկրների նախագահները պետք է իրենց վրա վերցրեն խնդիրը լուծելու պատասխանատվությունը և վստահեն իրար։ Դա մեծ քաղաքական ռիսկ է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունները պատրաստ չեն ընդունել ԼՂ խնդրի լուծումը։ Անհրաժեշտ է, որպեսզի երկու հասարակությունները փոխեն իրենց տեսակետը կամ նախագահները պետք է իրենց վրա մեծ քաղաքական ռիսկ վերցնեն»,- ընդգծել է Բրայզան։



Փարիզի հեղինակավոր «Անթրըպո» կինոթատրոնում մարտի 25-ին կայացել է «Եթե բոլորը...» ֆիլմի ֆրանսերեն տարբերակի պրեմիերան։
Ցուցադրությանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Նատալիա Բելյաուսկեն, գլխավոր պրոդյուսեր և դերասան Միքայել Պողոսյանը, դիվանագետներ, մշակութային գործիչներ, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ։
Ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի, նրա հետևանքների, մարդկային ճակատագրերի մասին, որոնց շուրջ ծավալվում են գլխավոր իրադարձությունները։ Հերոսուհին Արցախում զոհված ռուս զինվոր Ալեքսանդր Մասլենկովի աղջիկն է։ Քսան տարի անց նա գալիս է Հայաստան, գտնում է հոր հայ ընկերներին՝ խնդրելով նախկին ազատամարտիկներին օգնել իրեն ծառ տնկելու հոր գերեզմանին, առանց իմանալու, որ հոր աճյունը գտնվում է շփման գծից այն կողմ՝ ներկայումս հակառակորդի վերահսկողության տակ գտնվող ղարաբաղյան գյուղերից մեկում...
Ֆիլմը խանդավառությամբ է ընդունվել ֆրանսիացի հանդիսատեսի կողմից, ինչը դրսևորվել է նաև ցուցադրմանը հաջորդած քննարկումների ընթացքում։



Թուրքական Hurriyet-ի  լրագրող  Ուղուր Էրգանի այն հրապարակմանը, թե Հայաստանն օրեր առաջ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ, որպեսզի որոշակի քայլերի դիմաց  նրան դրդի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, արձագանքել են Hurriyet-ի սյունակագիր Յըլմազ Օզդիլը և Radikal-ի լրագրող Դենիզ Զեյրեքը։
Hurriyet-ի սյունակագիր Յըլմազ Օզդիլն անդրադառնալով Hurriyet-ի «Հայաստանի տուվալական խաղը» հրապարակմանը, հիշեցրել է, թե այնտեղ նշված է, որ Տուվալուն «մաղարիչի» դիմաց ամեն ինչ էլ անում է. օրինակ, նախորդ տարի Ռուսաստանի տված գումարի դիմաց այդ երկիրը ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան։
Յըլդըզ Օզդիլը նշում է, թե Տուվալուին ինչ-որ բանի դիմաց առաջին «մաղարիչը» Թուրքիան է տվել, որից հետո մյուսներն էլ Թուրքիայից սովորեցին անել նույնը։ «Նախորդ տարիներին Տուվալուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո հարցրեցինք, թե ինչի՞ կարիք ունեն և ստացանք. «եվրոպական չափանիշներով ֆուտբոլի գնդակ չունենք» պատասխանը։ 100 հատ գնդակ ուղարկեցինք»,- նշել է թուրք լրագրողը։
Տուվալուի ձայնը գնելու համար առատաձեռն վերաբերմունք ցույց տված Անկարան ինչպես է արձագանքելու, եթե Տուվալուն գումարի դիմաց ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Անկարան Տուվալուից հե՞տ է ուզելու գնդակները»,- նշվել է Radikal-ի հրապարակման մեջ։ Թուրքական Hurriyet-ի  լրագրող  Ուղուր Էրգանի հրապարկման մեջ նշվել էր, թե Անկարային խիստ անհանգստացրել է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ, քանի որ մտավախություն ունի, թե Հայաստանը Տուվալուին կստիպի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։



Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ արագորեն ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։ Այդ մասին նրանք ասել են Nouvelle» d՝Armenie հանդեսին տված հարցազրույցում։
«Ես պարտավորություն եմ վերցրել և կկատարեմ այն։ Դա իմ պարտականությունն է որպես հանրապետության նախագահ՝ պաշտպանել ֆրանսիական քաղաքացիներին, որոնց ժխտում է  սպառնում»,- ասել է Նիկոլա Սարկոզին և հավելել. «Կառավարությունն արդեն աշխատում է նոր օրինագծի վրա… Տեքստը կարող է ընդունվել խորհրդարանի լիազորությունների հաջորդ ժամկետի սկզբին»։ Նա նշել է, որ հաշվի է առնվելու Սահմանադրական խորհրդի որոշումը։
Նրա մրցակիցը՝ Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ իրականում ցանկանում է «ժամկետի սկզբում, հանգիստ պայմաններում իրականացնել ցեղասպանության ժխտման քրեականացումը»։
«Ես համոզված եմ, որ դա պետության պարտքն է՝ ճանաչել ցեղասպանությունները, որոնք ապացուցված են պատմական հետազոտություններով, իսկ ժխտումը բռնության դրսևորում է, որ տեղ չունի մեր հանրապետությունում»,- նշել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEW».am-ը, փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության, ժխտման քրեականացման մասին օրենքը հայտարարել էր  ոչ սահմանադրական։
Նշենք, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենք, ընդունվել էր  Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետև վավերացվել Սենատում հունվարի 23-ին։
Մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում, որն էլ հակասահմանադրական էր ճանաչել։



Ապաստանի տրամադրման վերաբերյալ միջնորդությունների թիվը զարգացած երկրներում 2011 թ. կտրուկ աճել է։ Նման տվյալներ են հրապարակվել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից։ Ինչպես հաղորդում է «lesnouvelles»NEWS.fr»-ը, Եվրամիության երկրներում ապաստանի հայցման 327 հազար միջնորդություն է եղել, տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 19%-ով։
ԱՄՆ-ից հետո ապաստան փնտրողների հայցերի թվով Ֆրանսիան երկրորդն է։  2011 թ-ին Ֆրանսիան ստացել է ապաստանի տրամադրման 51 900  նոր դիմում. այս թիվն աճում է չորրորդ տարին անընդմեջ։
Ֆրանսիայում ամենաշատն ապաստան են փնտրում Ռուսաստանի քաղաքացիները (4000՝ 2011 թ-ին)։ Այնուհետև հաջորդում են Կոնգոյի (3800 դիմում) և Հայաստանի (3600 դիմում. այս թիվը կրկնակի աճել է տարվա ընթացքում) քաղաքացիները։



Իսրայելը իրավունք է ստացել օգտվել Ադրբեջանի ավիաբազաներից, որտեղ կարող են վայրէջք կատարել իսրայելական օդանավեր՝ Իրանին հարվածելուց հետո։ Այս մասին նշվում է Foreign Policy ամսագրում, հաղորդում է Eurasianet.org-ը։
«Չորս բարձրաստիճան պաշտոնյաների և հատուկ ծառայությունների դիվանագետների խոսքով, ԱՄՆ-ը եկել է եզրակացության, որ Իսրայելը վերջերս իրավունք է ստացել օգտվել Իրանի հյուսիսային սահմանների մոտ գտնվող ավիաբազաներից։ Նման քայլի կոնկրետ նպատակը դեռ պարզ չէ։ «Իսրայելցիները գնել են ավիաբազան և այդ ավիաբազան կոչվում է Ադրբեջան»,- փետրվարի սկզբին ինձ հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Մի քանի շաբաթ առաջ, երբ հայտարարվեց Ադրբեջանի կողմից Իսրայելից 1,6 մլրդ դոլարի զենք գնելու մասին, ես տվյալ բլոգում կասկած հայտնեցի, որ Ադրբեջանը ցանկանում է ներգրավվել Իրան-Իսրայել հնարավոր հակամարտության մեջ, քանի որ ռիսկը Բաքվի համար չափից դուրս մեծ կլիներ, իսկ հնարավոր օգուտը՝ անորոշ։ Բացառություն կարող էր լինել միայն այն դեպքը, եթե Ադրբեջանին հաջողվեր ամեն բան այնքան գաղտնի պահել, որ Իրանը պատճառ չունենա Ադրբեջանի վրա հարձակվելու համար։
Foreign Policy-ի հոդվածի համաձայն, Իսրայելի կողմից Ադրբեջանի ավիաբազաների օգտագործման ամենահավանական տարբերակն այն է, որ այնտեղ վայէջք կատարեն իսրայելական օդանավերը՝ Իրանին հարվածելուց հետո։ Նմանատիպ ավիաբազաներ մուտք գործելը շատ կարևոր է Իսրայելի համար, քանի որ դա իսրայելական կործանիչ-ռմբակոծիչներ F-15I-ին և F-16I -ին թույլ կտա իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհելիս կես ճանապարհին չվերալիցքավորվել, այլ պարզապես ևս մի փոքր հյուսիս թռչել և վայրէջք կատարել Ադրբեջանում։
Ես վստահ չեմ, որ Ադրբեջանին կհաջողվի նման բանը գաղտնի պահել, որպեսզի կարողանա խուսափել Իրանի կողմից պատասխան հարվածից։ Իրանն, իհարկե, կտեսնի, թե ուր կթռչեն իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածելուց հետո։
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այս ամսվա սկզբում  Թեհրան է այցելել և վստահեցրել, որ Ադրբեջանը որպես  Իրանի դեմ հարձակումների հրապարակ չի օգտագործվի։
NEWS.am



 ՀՀՇ «ՆՈՐ» ԴՈԿՏՐԻՆԸ

Երևանյան հանրահավաքները յուրահատուկ ծես են դարձել, որտեղ տիրում է բացարձակ ճշմարտությունը, որը սփռում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ցավոք, վերջին երկու տասնամյակներին հայ ընտրողներն իրենց այնպես են պահում, որ ոչ մի ազնիվ մարդ ցանկություն ու հնարավորություն չունի որևէ ընտրությունների մասնակցել որպես թեկնածու։ Դրա հետ կապված, նախընտրական արշավները զուրկ են առարկայականությունից և կոնկրետ քաղաքական և տնտեսական խնդիրների քննարկումից։

Քաղաքական պայքարի ոչ մի սուբյեկտի չի հետաքրքրում, և նրանցից ոչ ոք պատկերացում չունի ոչ արտաքին քաղաքական, ոչ էլ տնտեսական խնդիրների մասին։ Ընդդիմությունն անվերջ ստանդարտ ռեպլիկներ է անում կլանային համակարգի մասին, որը խանգարում է ամեն ինչին և միշտ։ Դա ոչ ոք լուրջ չի ընդունում, որովհետև ընդդիմությունը հենց ինքը կլանային է և գործում է ինչպես կլանը։ Կլան, որը կլոններ է ծնում։

Այնուամենայնիվ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես երբեք հավատարիմ է իր սկզբունքներին և քաղաքական որոշումների տեսլականին։ Վերջին հանրահավաքին նա հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական խնդիրները ղարաբաղյան խնդրի և թուրքական սահմանի փակ լինելու հետևանք են։ Այդպիսով, եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին և թուրքական սահմանը բացվի, տնտեսական հարցերը կլուծվեն։ Սա արդեն ոչ թե ադեկվատության սահմանն է, այլ դրանից այն կողմ։ Ընդ որում, փաստացի, ոչ մի արձագանք չկա լրատվամիջոցների ու հեղինակների կողմից։ Կամ դա լուրջ չեն ընդունում, կամ էլ իրենք էլ են նույն կարծիքին։ Պատահական չէ, որ ՀՀՇ-ն և Դաշնակցությունը մասնակցում են համատեղ միկրոհանրահավաքների։

Նույնիսկ ընդդիմադիր տնտեսագետները չեն փորձում տնտեսական խնդիրներն այդպիսի գործոններով բացատրել։ Ընդ որում, նշաններ կան, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը համառորեն Լևոնական խմբին խորհրդարան է տանում։ Թերևս, կարծում են, որ նրանք կարող են դառնալ առավել ընդունելի խորհրդարանական ընդդիմությունը։ Կտեսնենք, թե ով ում համար կդառնա «ընդունելի»։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Lragir.am




ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ. «ԵԹԵ ԵԱՀԿ ՄԽ-Ն ՉՓՈԽԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ, ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐԸ ԿԶԻՋԻ ՈՒՐԻՇԻՆ»

Դժվար է միանշանակ գնահատական տալ Մինսկի խմբի միջնորդական 20-ամյա գործունեությանը։ Այս մասին NEW».am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  ԼՂՀ անվտանգության և արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ ընդգծելով, որ հրադադարի ռեժիմը պահպանելու որոշակի ջանքեր գործադրվել են։

«1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ, որը պետք է կարևոր դեր կատարեր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։  Նախարարները համաձայնեցրել էին կոնֆերանսի մասնակիցներին՝ Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխիայի և Սլովակիայի Դաշնային Հանրապետություն, Շվեդիա, ինչպես նաև Ադրբեջան, Հայաստան և ԼՂ ներկայացուցիչներ։

Մինսկի խումբը որպես այդպիսին ձևավորվել է 1992 թ. հունիսին՝ կոնֆերանսի կազմակերպման հարցերով զբաղվելու համար։  Այն մինչ օրս մանդատ չունի, սակայն համանախագահները նման փաստաթուղթ ունեն,- հիշեցրել է Մայիլյանը։
Զրուցակիցը նշել է, որ այս ընթացքում ԼՂՀ ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ շատ քիչ գործ է արվել, չնայած որ ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղը Ճանաչել է որպես հակամարտող կողմ։ «Հակամարտության կարգավորման ճանապարհին առկա են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խոչընդոտներ»,- նշել է Մ. Մայիլյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին բազմիցս նշվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փիլիսոփայության փոփոխման անհրաժեշտության մասին։ «Վերջին ժամանակներս կարգավորման մոտեցումների  և միջնորդության ձևաչափի վերանայման հարցն արդիականացվել է։   Նոր մեթոդաբանության փորձագետ-կողմնակիցների թիվն աճում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամները,  արդյունավետ միջնորդություն իրականացնելու բավական պոտենցիալ ունեն։ Եթե Մինսկի խումը չվերանայի կարգավորման իր մոտեցումները, ստիպված կլինի միջնորդի դերը զիջել ուրիշներին»,- ընդգծել է նա։

Վերջում Մասիս Մայիլյանը նկատել է, որ ժամանակի ընթացքում խումբը լրացուցիչ գործառույթ է ձեռք բերել՝ ոչ պաշտոնական հարթությունում տարածաշրջանային և այլ խնդիրներ քննարկելու միջոց։   «Քննարկումների այս ալիքը արդյունավետ գործել է նույնիսկ այն ժամանակ, երբ ռուս-ամերիկյան հարաբերություններում լուրջ խնդիրներ էին ծագում», - նշել է զրուցակիցը։
Նշենք, որ 1992 թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ԵԱՀԽ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է  Լեռնային Ղարաբաղի հարցով կոնֆերանս գումարել ԵԱՀԿ-ի հովանավորության ներքո։




ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՈՒՅՍԻ ՏԱՐԱԼՈՒԾՈՒՄԸ

Տարիներ առաջ կուսակցությունների վերաբերյալ մի հոդված էի գրել։ Հետո շատ ջրեր են հոսել. ստեղծվել են նոր կուսակցություններ, որոշ կուսակցություններ միավորվել են, որոշները՝ լուծարվել։ Բայց, միևնույն է, պետական քաղաքականությունը կուսակցությունների հանդեպ չի փոխվել։ Կուսակցությունների մասին նոր թևավոր խոսքեր են ի հայտ եկել. «Իմ կուսակցությունը՝ իմ ժողովուրդն է», «Արցախի ժողովրդի ընդդիմությունը Ադրբեջանն է», «Քանի դեռ ԼՂՀ-ն միջազգայնորեն չի ճանաչվել, Արցախում կուսակցությունները անելիք չունեն» և այլն։ Իսկ մենք գտնում ենք, որ ժողովուրդը վեր է կուսակցությունից. Ադրբեջանը՝ ոչ ավել, ոչ պակաս, հայ ժողովրդի թշնամին է. առանց ազգային կուսակցությունների (այդ թվում՝ ընդդիմադիր) Հայաստանը (ՀՀ և ԼՂՀ) միջազգային քաղաքական ասպարեզում անելիք չունի։ Նաև համոզված ենք, որ առանց ազգային կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լիարժեքորեն գործող «չորրորդ իշխանության» անհնար է ստեղծել քաղաքացիական հասարակություն, որին ձգտում է Հայաստանը։

Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է՝ ՄԱԿ-ի անդամ է, իսկ ԼՂՀ-ն անգամ ՀՀ-ի կողմից չի ճանաչվել։ Թե ինչու է այդպես, թողնենք վիճաբանեն «Միացման»՝ Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու և «Անկախության»՝ ԼՂՀ-ն «ազատ ու անկախ պետություն» հռչակելու կողմնակիցները։ Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվելու՝ այդ հաշվով, էն գլխից, գործարքի մեջ մտած կողմերն են հերթական անգամ մե՜ծ բավականություն ստանալու։ Եվ դա տևելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ազգային և միասնական պետություն չդառնա։

Պետությունն՝ ինքնին ապազգային կառույց է, որը կարող է ծառայել արտաքին ուժերին կամ ներքին խմբավորումների շահերին։ Միայն ազգային պետության դեպքում է հնարավոր, հենվելով ազգային ռազմավարության և մարտավարության վրա, երկիրը փրկել գերտերությունների և այլ ուժերի ճորտացումից։ Հզոր է այն պետությունը, որի պետական քաղաքականությունը ստեղծվում և իրագործվում է ազգային գաղափարախոսությանը համապատասխան։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր նորանկախ պետությունները, որպես կանոն, պետական քաղաքականության ուղղությունները ստեղծելիս հիմք են ընդունում իշխող կուսակցության գաղափարախոսությունը և «անկախացմանը» նպաստած արտաքին ուժի թելադրանքը։ Իշխող կուսակցությունը և նրա կողմից նշանակված իշխանությունները հաճախ չեն կարողանում զուգահեռաբար առաջ տանել և պաշտպանել երկրի պետական և ազգային շահերը։ Նշվածի օրինակ կարող է հանդիսանալ ՀՀ-ում իրականացված պետական քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք։ Մասնավորապես, պաշտպանելով միայն պետական շահը, Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախյան պատերազմում տարած հաղթանակն օգտագործել դիվանագիտական ասպարեզում՝ այսպես կոչված «ղարաբաղյան հիմնահարցը» հայության օգտին լուծելու համար։ Դրա հաստատումն է Բիշկեկյան խայտառակ պայմանագիրը։ Այդ ամենի պատճառը՝ ազգային շահի «հիմնավորված» և «պատճառաբանված» անտեսումն էր, որը հետևանք է ազգային գաղափարախոսության բացակայության և արտաքին ուժի պարտադրանքին՝ հնազանդության։

Փաստն այն է, որ ազգային շահի հաշվին ՀՀ-ն՝ ի դեմս նրա իշխանության, ամեն գնով պաշտպանել է պետական կարգը, իշխանությունը, «ժողովրդավարությունը», «խոսքի և մամուլի ազատությունը», «խղճի և դավանանքի ազատությունը», 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքը...

Պետական քաղաքականությունը ստեղծելիս և իրականացնելիս, իհարկե, պետք է հաշվի առնել հարևան պետությունների և ազգերի (թուրք, ադրբեջանցի, քուրդ, պարսիկ և վրացի) հետ նորմալ փոխհարաբերություններ ունենալու կարևորությունը, երկրի աշխարհագրական դիրքը, միջազգային հանրության կարծիքը, գերտերությունների «ախորժակը», միջազգային մարդասիրական նորմերը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ ազգային շահի։ Հակառակ դեպքում պետությունը դառնում է խաղալիք կամ խաղաքարտ գերտերությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների ձեռքին։ Քանի դեռ Հայաստանը (հայ ժողովուրդը ) չունի ազգային գաղափարախոսություն, և այդ ուղղությամբ պետականորեն հստակ աշխատանքներ չեն կատարվում, պետությունը, որպես այլընտրանքային տարբերակ,  օգտագործելով երկրում գործող ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների ներուժը, ճիշտ գնահատելով նրանց տեղն ու դերը, կատարելով համակարգողի գործառույթ, քաղաքական ասպարեզում կարող է հասնել զգալի արդյունքի։

Ցանկացած նորմալ, քաղաքակիրթ պետություն շահագրգռված է, որ երկրում գործեն առողջ քաղաքական ուժեր, կառուցողական ընդդիմություն, տարբեր քաղաքական ուղղություն ունեցող կուսակցություններ։ Կուսակցությունները, առաջին հերթին ունենալով համազգային խնդիրների լուծման նպատակ, բնականաբար, պետք է համագործակցեն պետության հետ (այստեղ համագործակցելը պետք չէ հասկանալ ենթարկվելու, հպատակվելու իմաստով), անկախ նրանից, դիմություն են, թե՝ ընդդիմություն, որպեսզի կարողանան մասնակից դառնալ պետության կողմից իրականացվող արտաքին և ներքին քաղաքականություններին։

Ընդհանրապես, կուսակցությունները իրենց ծրագրային դրույթները իրականացնում են երկրի խորհրդարանում ունեցած իրենց պատգամավորների, պետական ինքնակառավարման մարմիններում ընտրված կուսակցության անդամների կամ համակիրների, իշխանական այլ լծակներում գտնվող իրենց անդամների միջոցներով։ Դրանք արտոնված են երկրի Սահմանադրությամբ և օրենքներով։

Հայաստանը և Արցախը, բնականաբար, մասնակցում են աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, ուստի առաջնահերթ խնդիր է ճիշտ և հավասարակշռված պետական արտաքին և ներքին քաղաքականության իրականացումը։ Տվյալ խնդրում շատ կարևոր է երկրում գործող ազդեցիկ կուսակցությունների (այդ թվում՝ ընդդիմադիր) տեղի, դերի ճիշտ գնահատումը և նրանց ներուժի նպատակային օգտագործումը։

Հայաստանում և Արցախում գրանցված են 70-ից ավելի կուսակցություններ, որոնք բնակչության թվակազմի համեմատ, իհարկե, շատ են։ Դա հետևանք է «ժողովրդավարացում» հասկացության մեր յուրովի ընկալմանը, «Կուսակցությունների մասին» օրենքի թերությունների, ինչպես նաև արտաքին ուժերի կողմից մեր երկրի հեշտ «խոցելիության»։ Գաղտնիք չէ, որ գործող կուսակցությունների մեծամասնությունը հովանավորվում և ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից։
Այդ կուսակցություններն առաջին հերթին կատարում են «վերևների» պատվերները և պահանջները, հետո միայն ընթացքում լուծում «համազգային նշանակության խնդիրներ», իրագործում «ազգային վեհ գաղափարներ»։

Բարեբախտաբար, հայ իրականության մեջ գործում են մի շարք ազգային կուսակցություններ, որոնք, իրոք, մտահոգված են Հայաստանի Հանրապետության, Արցախի, Սփյուռքի ներկայով և ապագայով։ Հենց այդ կուսակցություններն են, որ պիտի արժանանան հայկական պետության ուշադրությանը և հոգատարությանը, այսինքն, նրանց հետ պետք է համագործակցի պետությունը, տրամադրի համապատասխան նյութական և ֆինանսական միջոցներ (օրենքով սահմանված կարգով), որպեսզի նրանք հնարավորինս զերծ մնան արտաքին ուժերի ազդեցությունից և կատարեն իրենց ազգօգուտ առաքելությունը։

Պետության և ազգային կուսակցությունների միջև փոխադարձ վստահության դեպքում պետությունը կարող է իրականացնել համակարգողի գործառույթը, այսինքն՝ հաշվի առնելով կուսակցությունների ուղղվածությունները, նպատակները, առանձնահատկությունները, հասարակության և միջազգային ասպարեզում նրանց ունեցած հեղինակությունը, նրանց մասնակից դարձնել քաղաքական կարևոր գործընթացներին, մարտավարական այս կամ այն խնդիրների լուծմանը։ Պետության կողմից իրականացվող այդ գործառույթը, պատկերավոր ասած, պետք է նման լինի դպրոցական ֆիզիկայից հայտնի լույսի տարալուծման (դիսպերսիա) երևույթին։ Ինչպես գիտենք, բնական լույսն անգույն է, սակայն անցնելով պրիզմայի միջով, տարալուծվում է, բաժանվում աչքի համար տեսանելի 7 գույների՝ կարմիրից մինչև մանուշակագույն։ Գույներից յուրաքանչյուրն ունի տարբեր ալիքի երկարություն, հաճախականություն, հզորություն և այլն։

Մեր պարագայում, պատկերավոր ասած, գույները փոխարինում ենք կուսակցություններով, իսկ պրիզման՝ պետական քաղաքականությամբ։ Պետությունը (ազգային էլիտան), հաշվի առնելով տվյալ կուսակցության հատկանիշները, նրան պետք է հատկացնի համապատասխան տեղ և դեր, այսինքն՝ գույն։ Պետության արտաքին քաղաքականությունը պետք է նման լինի լույսի, այսինքն, լինի անգույն։ Հակառակ դեպքում, ցանկացած գույնով հանդես գալու դեպքում, քաղաքական հակառակորդի համար կլինի տեսանելի և հեշտ խոցելի։

Վերը նշված մոդելը շահեկանորեն տարբերվում է գերտերությունների կողմից կիրառվող և այլ պետություններին պարտադրվող երկկուսակցական (սև-սպիտակ) մոդելից։ Իհարկե, Հայաստանում մի քանի տասնյակի հասնող կուսակցությունների առկայությունն էլ ազգային շահի տեսանկյունից անիմաստ է, պետք է գաղափարակից և նույնանման կուսակցությունները միավորվեն։

Մեր առաջարկած մոդելը պետք է կիրարկել հետևյալ կերպ։ Պայմանականորեն կարմիր գույնը հատկացնենք Կոմունիստական կուսակցությանը։ Բոլորին է հայտնի, որ նրանք Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում ազդեցիկ դեր ունեն։ Պետությունը պետք է նպաստի, որ ՀՀ և Արցախի Հանրապետության կոմունիստները ամուր կապեր հաստատեն ՌԴ կոմունիստների հետ և այն օգտագործեն մեր ազգային նպատակները իրագործելու համար։
Պայմանականորեն ՀՅԴ-ին հատկացնենք մանուշակագույնը։ ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցություն է և Սոցինտերնի անդամ։ Իսկ Սոցինտերնի նման բարձր ամբիոնը պետականորեն չօգտագործելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Չմոռանանք նաև ՀՅԴ հեղինակությունը Սփյուռքում և աշխարհում՝ ընդհանրապես։

ՀՀ-ում և Արցախում ազդեցիկ կուսակցությունների ստվար մասը աջ ուղղվածություն ունի։ Դրանց հատկացնենք՝ ծիրանագույնը։ Ողջունելի է վերջերս ՀՀ երեք կուսակցությունների՝ ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգության» մուտքը Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեջ։ Այն, իհարկե, նպաստելու է, որ ՀՀ հիշյալ քաղաքական ուժերը բարեփոխվեն և գործեն նաև ի շահ սեփական երկրի։
Եվրոպական մի շարք երկրներում իշխող կուսակցությունը սոցիալ-դեմոկրատականն է։ Դրանց էլ հատկացնենք դեղին գույնը։
Շարունակությունը, կարծում եմ, պարզ է։

Լույսի տարալուծման ժամանակ առաջացած գույների մասին նշեցինք, չնշեցինք աչքի համար անտեսանելի սպեկտրի վերին և ստորին գույները՝ ինֆրակարմիրը և ուլտրամանուշակագույնը. քաղաքական բառապաշարով ասած՝ «ծայրահեղական» գույները։ Այդ գունային երանգներին համարժեք կուսակցություններն ինքնին հասկանալի է ինչով պետք է զբաղվեն այսօր, երբ մեր թշնամին զօր ու գիշեր պատերազմի և հայատյացության կոչեր է հնչեցնում։

Հայ իրականության մեջ պետություն-կուսակցություն փոխհարաբերություններում համախմբող դերակատարություն կարող է ունենալ Հայ Եկեղեցին, որն, ինչպես հայտնի է, հանդես է գալիս որպես գաղափարաբանության և կազմակերպության ամբողջություն։ Գաղտնիք չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին համահայկական ամենահզոր ազգային կազմակերպությունն է։ Ըստ Սահմանադրության և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Հայ Եկեղեցին) ճանաչվում է որպես հայ ժողովրդի ազգային Եկեղեցի, նրա ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման, նրա հոգևոր շինության ու ազգապահպանության կարևոր պատվար։ Այսինքն՝ պետությունն իր բարոյական հիմքերի շինությունը վստահում է Հայ Եկեղեցուն և միասին իրականացնում ազգապահպանման սուրբ գործը։

Տրամաբանորեն, ՀՀ-ում և Արցախում գործող բոլոր կուսակցություններն առաջնորդվելով երկրում գործող Սահմանադրությամբ և օրենքներով, Հայ Եկեղեցու նկատմամբ պետք է ունենան իրենց հստակ դիրքորոշումը՝ ամրագրված կուսակցությունների ծրագրերում։ Բարեբախտաբար, հիմնականում, այդպես էլ կա, բայց թե ծրագրային այդ դրույթն ինչպես են իրականացնում կուսակցությունները՝ ցավալի է գրելը։
Հայ Եկեղեցին էլ, իր հերթին, կարող է և պետք է համագործակցի գործող ազգային կուսակցությունների հետ և իրականացնի հետևյալ գործառույթները.

ա. կուսակցության մարմիններում, ստորաբաժանումներում և կից կազմակերպություններում ներկայացնի Հայ Եկեղեցու դավանանքը, խնդիրները և նպատակները՝ քարոզի, դասախոսության և այլ ընդունելի ձևերով,
բ. նպաստի հայության բարոյական նկարագրի, մատաղ սերնդի, երիտասարդության կրթության և դաստիարակության գործին, ազգային և կրոնական ինքնագիտակցության ձևավորմանը,
գ. նպաստի ազգային և հոգևոր արժեքների պահպանմանը և քարոզմանը,
դ. նպաստի մատաղ սերնդի և երիտասարդության աշխարհայացքի ձևավորմանը,

ե. համատեղ պայքարի աղանդավորության և այլ խորթ կրոնական կազմակերպությունների դեմ, որոնք խաթարում են հայի ազգային նկարագիրը, վնասում պետական և եկեղեցական շինությանը, սպառնում ազգային անվտանգությանը,
զ. խթանի մշակույթի և արվեստի, հայոց լեզվի և գրականության, հայկական ավանդական արհեստների զարգացումը,
է. նպաստի ազգային ավանդույթների պահպանմանը և առողջ հայկական ընտանիքի ձևավորմանը,
ը. կազմակերպի համատեղ միջոցառումներ՝ նվիրված ազգային, եկեղեցական տոներին, մշակույթի և հոգևոր գործիչներին,
թ. կազմակերպի համատեղ ուխտագնացություններ, արշավներ և էքսկուրսիաներ։

Բացի վերը նշված գործառույթներից, ներկա իրավիճակում, երբ հայության առջև ծառացած են դժվարալուծելի քաղաքական մի շարք խնդիրներ, Հայ Եկեղեցին պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստելու դրանց լուծմանը։
Նորից հիշենք յոթ գույներ մասին և հուսանք, որ մի օր էլ, Աստծու կամոք, Հայկական բարձրավանդակի երկայքով՝ ծովից-ծով, մի հսկայական ծիածան կկապվի։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ «Արցախի ժողովրդի ընդդիմությունը Ադրբեջանն է» արտահայտությունը ոչ միայն իրականության խեղաթյուրված պատկերացում է, այլև «ընդդիմություն» հասկացության, ընդդիմադիր ուժի առաքելության սխալ ընկալման հետևանք։ Օտարազգի թշնամին ինչպե՞ս կարող է լինել մի այլ պետության ու ժողովրդի ընդդիմությունը։ Ընդդիմությունը թշնամի չէ։ Այն նույն երկրի, նույն ազգի մի այլ հատվածն է, որ չի կիսում իշխող ուժերի վարած քաղաքականությունը, համառոտ և մեղմ ասած...





ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԸ

Եթե մարդու սերը իր ժողովրդի նկատմամբ չի հնդուրժվում մեկ այլ մարդու կեղմից, ապա դա հայրենադավություն է։ Եթե մարդ չի հարգում մեկ այլ ժողովուրդի և նրա ձեռքբերումներով փառաբանում է իր ժողովրդին, ապա դա ազգայնականություն է, շովինիզմ, ռասիզմ։ Իսկ եթե դրանք արտահայտվում են բարձրագույն իշխանության առանցքային պաշտոնյայի կողմից, ապա դա գենետիկական հիվանդություն է։ Այդօրինակ դրսևորումները հարևան երկրից վաղուց արդեն կորցրել են հետաքրքրությունը։ Սակայն Ադրբեջանի պարագլուխ Ալիևի վերջին ու հերթական ցինիկ հայտարարությունը, մեղմ ասած, բնորոշ է գենետիկական հիվանդությամբ տառապողին։ «Աշխարհի բոլոր հայերը մեր թշնամիններն են» հայտարարությունը իրավաբանորեն, քաղաքական կամ այլ տեսանկյունից քննադատության ենթակա չի, քանի որ նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ հոգեկան խանգարման դրսևորում։ Ծայրահեղ դաժանության գագաթին հասած քոչվորական վարքն ու բարքը, նախորդ պոռոտախոսությունների և պատրանքների շարունակությունն էր։

Իր երևույթով ռեակտիվ այս վիճակը, հոգեբուժությունը բացահայտում է հաճախակի նոպայի տեսքով արտահայտվող պատճառները։ Հիմնական շեշտը դրված լինելով ժառանգաբար փոխանցմանը, ռեակտիվ վիճակն ունի նաև դրա հոգեբանական շարժառիթների բացատրությունը։ Նախևառաջ նկատենք, որ նման տիպի մարդիկ աշխարհի սոցիալական զարգացման նկատմամբ ոչ նույնական ընկալումներ ունեն։ Որքան էլ տարօրինակ թվա, բնութագրվող հոգեվիճակը գիտականորեն նմանակում են կենդանական աշխարհում առարկաների նկատմամբ առկա գունակուրության հետ։ Տվյալ հիվանդության բացասական վիճակը գրեթե անբուժելի է։

Ռեակտիվ վիճակը ունի նաև սարսափի զգացումներ։ Այս տիպի մարդիկ ունեն ցածր ինքնագնհատման անորակ հատկանիշներ։ Ունենալով իրենց իսկ նկատմամբ անբարենպաստ կարծիքներ, ենթադրում են, որ գտնվում են ուրիշների դիտոցի տակ ու գնհատվում են որպես թերարժեք անհատականություններ։ Այդ իսկ պատճառով՝ կիրառում են հարձակողականություն։ Ընդ որում, դրանք կիրառում են ինքնապաշտպանության նկատառումներով և եսամոլական դիրքերը ամրապնդելու համար։ Թաքնված լինելով դիմակի տակ, բռնության սպառնալիքներ տալով փորձում են իրենց «ուժն» ու «արժեքները» ցուցադրել։

Հատկանշական է, որ նրանց մոտ ինքնակառավարումը խիստ բացակայում է։ Դրանք ունեն կենսաբանական և հոգեբանական պարզաբանումներ։ Առաջին դեպքում, պայմանավորված է ժառանգությամբ կամ էթնիկական գործոնով, իսկ երկրորդ դեպքում՝ հոգեբանական։ Էթնիկական գործոնը նկատելի է ինտենսիվությամբ։ Եթե համադրենք թվարկված հատկանիշները և փորձենք տարբերակել դրանց ինտենսիվությունը, կնկատենք, որ Ի. Ալիևի շրջապատող մարդիկ ընտիր տեսականի են, որոնք ոչնչով գրեթե չեն տարբերվում միմիանցից։

Հաշվի առնելով էթնիկ կազմի մշակույթային ընդհանրությունը, համոզիչ է դառնում, որ հոգեկան խանգարման հիմքում ընկած է էթնիկական բնազդը։ Հաճախակի կրկնվող շղթայական ռեակցիան, ծնում է հոգեբանական առավելագույն լարվածություն, որն իր հերթին հյուծում է ներքին դրական պաշարամիջոցները, անհնար է դառնում մոբիլիզացումը, հետևապես բացառվում է իրողությունների ադեկվատ գնհատումը։

Անշուշտ այս ամենը չի կարող ակնհայտ չերևալ արտաքուստ։ Որքան էլ ադրբեջանական արհեստավարժ օպերատորները փորձեն թաքցնել Ի. Ալիևի ներքին հոգեկան տատանումները, այդուհանդերձ դրանք այնքան ցայտուն են, որ մի դեպքում՝ խոնջեցուցիչ, մյուս դեպքում՝ ակնապիշ հայացքն ընդունակ է քնած տեղից մարդուն արդնացնել։ Եթե այս ողբերգությանը մոտենանք պատմական տեսանկյունից, ապա կնկատենք որ էթնիկական կազմի արևելյան և արևմտյան վեկտորները նույնական են ու չեն տարբերակվում։ Հիրավի պետք է պատմական տվյալներ չունենալ իմանալու համար այն փաստը, որ բոլոր ժամանակներում նրանք ենթարկվել են սատանայական բռնարարքներին։

Մոլեգնության փաստագրումը դեռևս բոլորովին չի բացահայտում դրդապատճառի բովանդակությունը, քանի որ դա չի պատասխանում այն հարցին, թե որն է հայտարարության սուբյեկտիվ իմաստը, ընկալումը։ Հնարավոր չէ սահմանափակվել այն բանի նշումով, որ հայտարարություն անելու պահին գտնվել է վայրագացած, կատաղության ուժգին նոպայի մեջ, թեկուզ այդպիսի հույզը կարելի է գնհատել արդարության նկատմամբ նվազ հարմարվողականության, ոչ բավարար ադապտիվ վարքի վկայություն։

Սոցիալական, հոգեբանական, հասարակական և անհատական, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պահերի միասնությունը մարդու գիտակցական գործունեության յուրատիպ տեսակ է։ «Ամբողջ աշխարհի հայերը մեր թշնամիներն են» ցինիկ հայտարարությունը, ըստ էության, արժեքային պատկերացումների դեֆորմացիայի արդյունք է։ Դեֆորմացիայի հետևանք է, երբ մի դեպքում հայտարարում են աննման քաղաք կառուցելու համար միլիարդավոր գումարներ նախատեսելու մասին, մյուս դեպքում հայտարարում՝ փախստականների վրաններում ապրելու մասին։ Մարկ Ավրելիուսն ասում էր. «Յուրաքանչյուր ոք արժե այնքան, որքան արժե այն, որի մասին նա հոգում է»։
Մի խոսքով՝ թաթարական Ադրբեջանում իսկական տարերային աղետ է։

ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ





Аркадий Карапетян։ «В основе успеха арцахского движения лежала готовность умереть»

...Многие сегодня готовы представить народ недееспособным и даже облить его грязью, готовы воровать чужую доблесть, лишь бы войти в историю и утешить свое самолюбие с высоты мундиров и должностей. И больше всего стараются те, кто не воевал, не видел врага в бою. Наверное, это комплекс неполноценности, просто трусость, когда они заливают всех грязью, говорят, что «все одинаковы и все вели себя так», стараясь оправдаться в глазах народа. Порой входят в такой раж, что забывают о том, что еще живо поколение, которое помнит, как вели себя те или иные. И хотя их никто не обвиняет, они все оправдываются и подставляют грудь для очередной награды, которая должна подтвердить, оправдать, показать...

Многие сегодня пишут статьи и даже книги, что-то там доказывают, возвеличивают себя. Я сторонюсь этого, так как очень легко потеряться в такой бурной и никчемной деятельности. Просто справедливости ради надо сказать, что ни один из нынешних власть предержащих или бывших директоров, областных партийных и государственных деятелей высокого ранга того времени не имеет отношения к подполью.

К началу митингового этапа в 1988 году в Арцахе работали в подполье около 150 человек. Они готовились к будущим митингам, организовывали сбор подписей под воззваниями и обращениями в партийные органы и органы государственной власти. Занимались распространением листовок, работой с людьми, выявляли факты дискриминации и выступали в защиту национального достоинства...

Мы все были связаны с подпольщиками в Армении, например, Игорем Мурадяном, Суреном Айвазяном. Движение в Армении состояло в большинстве своем из представителей академических кругов, людей культуры, интеллигенции, студенчества. Практически не было людей «со связями» или тех, кто «делал деньги», - происходящее их по большому счету не волновало.

Не понимая ситуации в Арцахе, которая к тому же быстро менялась, подполье в Армении зачастую давало оторванные от реальности рекомендации. Связи нет, пока съездишь и вернешься, многое изменялось - порой до неузнаваемости. Судьба Арцаха решалась здесь, на месте, а не в Ереване. И я предложил։ чтобы справиться с такой неопределенностью, надо создать в Арцахе единую организацию. Только в этом случае у нас есть шанс овладеть ситуацией - не плестись за событиями, а вести и направлять их. Со мной согласились. Подпольные ячейки были во всех районах. В Гадруте была четверка – Манвел Саркисян, Эмиль Абрамян, Артур Мкртчян и Гагик Аванесян. В Мартуни – Володя Хачатрян, Камо Сафарян из Чартара, Григор Улубабян. В Аскеране – Славик Арушанян, в Мардакерте - Виген Ширинян. В Степанакерте существовало несколько групп, но они слушали нас и координировали свои действия. Руководителем одной из таких групп был Агаян Самвел - влиятельная и харизматичная личность, хоть и принадлежал по сути к криминальным авторитетам...

«Засланные»

...Где-то за четыре месяца до декабря 1987 года для нас, реально организующих движение, большой проблемой стал рост количества «засланных». А ведь движение тогда еще не переросло во всенародное. В один из моментов «засланные» составляли чуть ли не большинство. Не надо забывать, что мы были молоды, неопытны и не до конца понимали, что происходит. Мы просто верили. Ведь «они» тоже были армянами и тоже говорили правильные слова, у них тоже горели глаза. Мы работали в тот период сердцем, а не холодной головой...

Тема «засланных» для меня не теоретическая, она прошлась по мне в буквальном смысле слова. Дважды, благодаря доносам таких вот «засланных», я оказывался на волоске от гибели...
Тема лиц, которые работали во время движения со спецслужбами СССР, сложна и противоречива. Порой в армянском обществе даже поднимается вопрос о необходимости люстрации, которая запретила бы таким лицам принимать участие в общественно-политической и государственной жизни...

...Весной 1991 года, когда был поставлен вопрос на голосование – оставаться в составе Азербайджана или выходить 18 человек высказались за то, чтобы оставаться, и только четверо проголосовали против. Сегодня те, кто голосовал в пользу Азербайджана, «уважаемые люди» при больших должностях и даже герои. Не надо укорять их и тем более бить по голове, напоминать каждый день о прошлых грехах, однако славить таких личностей, давать им полномочия тоже нельзя...

Поднявшие волну и оседлавшие волну

Мы не снимались на камеру, не фотографировались, как делали позже многие - те, кто понимал, что «реклама двигатель торговли» и сознательно использовал этот момент.
Некоторые доходили до абсурда, организуя съемки своего участия в активных боевых действиях. Даже профессиональные военные журналисты и операторы, ведущие военную хронику, не могли снимать и передавать военную реальность, реальность боя такой, какая она есть на самом деле. Передать атмосферу и напряжение удавалось только большим художникам, которых можно пересчитать по пальцам. Но некоторые понимали, что будет день завтрашний, и готовились к нему...

Но мы в начале движения не задумывались о том, чтобы иметь на будущее фотографии и прочие свидетельства своего участия. Поэтому сегодня новое поколение смотрит телевизор и спрашивает – а где вы были, где воевали? Вас нет в кадре, на фотоснимках.
Когда движение только поднималось, лидеры, чьи имена сегодня на слуху, были в стороне. Как только оно стало разворачиваться и становиться общенародным, они появились и начали действовать. Скажем, через несколько дней после начала общеарцахской забастовки, мы решили, что надо ее прекращать. Однако новоиспеченные «активисты» и «засланные», стали убеждать народ в необходимости бессрочной забастовки. Мы безрезультатно пытались объяснять, что это лишено смысла. Советской экономике безразлично – работаешь ли ты здесь или нет. Но сам ты очень быстро выдохнешься, так как не получаешь зарплаты, прекращается снабжение области. Тебе надо работать, чтобы получать ресурсы из Центра, которые позволят тебе сделать больше. А ты даже не выгружаешь вагоны с мукой. Как ты собираешься жить? В конце концов, надо кормить семьи...

На популистских лозунгах и крике новые «лидеры» четыре месяца продолжали забастовку. Потом народ стал приходить в себя, так как экономическая ситуация стала очень тяжелой. Запасы закончились, Арцах оказался на грани голода, а смысл происходящего становился для народа совсем уж непонятным. А смысл был простым и к национальным интересам он отношения не имел. Это была борьбой за власть и влияние, и дело было сделано - ребята, оседлавшие волну, прочно заняли место на трибуне, их уже было не стащить оттуда, не выковырять...

Строительство Армии

Понимание того, что нужно строить армию пришло в 1988 году. Точнее необходимость армии осознавалась и раньше, но именно в 1988 году пришло понимание, что уже можно начать строить. Армия Обороны начиналась с отдельных отрядов. Часть из них создавалась через ополчение, когда односельчане собирались вместе, чтобы защитить свои дома. Большей частью это происходило в рамках фидаинского движения и несло с собой большую опасность. Нужно было бороться против фидаинства – того самого, которое привело нас к Геноциду начала XX века.

Многие в те годы не понимали, что фидаинское движение обречено и опасно, если не перерастет в армию. Например, Мурад Петросян очень долго не хотел расставаться с фидаинством и не понимал, что нам нужны армия и солдаты, а не фидаины. А вот Ашот Бекор, Ашот Саркисян, Самвел Бабаян с самого начала хорошо это понимали. И если в 1988 необходимость армии осознавалась узким кругом активистов, то к где-то к 90-му году это уже стало фактом общественной жизни. То есть потребовалось два года, чтобы народ и движение созрели, пришли к осознанию необходимости армии...

В 1990 году мы достигли уже качественно другого уровня. Если до этого отряды создавались по принципу «дружбы», то есть в них входили ребята, которые давно знали друг друга, то теперь это выглядело уже по-другому. Агаян Самвел, Мурад Петросян и я собирались и решали, кто из добровольцев в какой отряд пойдет. Тем самым у ребят постепенно вырабатывалась привычка кого-то слушать, а координационный совет во главе с Мурадом Петросяном становился прообразом штаба армии. Мурад был чересчур амбициозным, и чтобы дело не развалилось, не успев начаться, мы поставили его «главным».

Когда привычка укоренилась, и совет прочно стал на ноги, во главе стал уже я. Вначале должность называлась главный координатор, а затем уже командующий Армией Обороны. Так или иначе, большой и даже огромной заслугой совета стало добровольное вхождение всех отрядов в Армию Обороны.

Самвел Бабаян

Создавая Армию, нужно было быть очень аккуратным, использовать адекватные методы работы. Ведь поначалу не все были готовы находиться в рамках единой военной структуры, подчиняться вышестоящим. Скажем, если бы Самвел Бабаян с его жестким и авторитарным стилем работы появился бы тогда, на первом этапе, его просто бы убили. Армянской государственности пока не было, и мы работали, большей частью через убеждение. А Самвел Бабаян тогда был чересчур молод и не имел авторитета, чтобы кого-то убеждать. Он был одним из многих, равным среди равных, бойцом в строю, но не командиром и тем более не тем «Командующим», как его называют до сих пор в Арцахе. Общеармянским государственным деятелем, который по праву подписал договор о перемирии, он стал к 1994 году.

Я помогал ему подняться и окрепнуть, дал оружие, не позволил его задавить. Кроме того, видя как командные высоты в движении берут бывшие советские чиновники и карьеристы, я понял, что надо протолкнуть наверх кого-то из простого народа, чтобы он мог уравновесить это «коммунистическое братство». В противном случае движение пойдет на дно. Понимая, что мне рано или поздно придется уйти, так как игра пошла уже по совершенно другим правилам, я поставил его своим замом. К тому же мои ребята тяготились постами, должностями. Они хотели воевать. Тот же Бекор говорил։

- Я не готов к такому посту. Я должен воевать...
- А что – я готов к такому посту?
- Да нет. Но это твоя головная боль - делай что хочешь.

Мои ребята не захотели, а Самвел Бабаян захотел. Он очень хорошо знал жизнь, и я был уверен, что он «съест» всех тех, кто тогда находился выше. Самвел Бабаян не был выходцем из советской элиты, не знал и не был испорчен нравами, которые в ней царили. Да и, честно говоря, просто не было других, более образованных и подготовленных кандидатов, которые могли бы потянуть такую нагрузку. Эти недостатки впоследствии сыграли свою отрицательную роль. У тебя нет образования, кругозора, а ты попадаешь в большие города и столицы, тебя приводят в большие здания, во дворцы. Ты поднимаешь голову – папаха с головы слетает и голова следом за ней. Ноги начинают дрожать. Не избежал этого и Самвел Бабаян.

...Я много раз говорил с людьми, которые хотели его скинуть, занять его место, но говорили и мыслили теми же категориями – зажать, проутюжить... Потом, когда Самвела скинули, многие приходили и соглашались։ ты был прав, когда советовал его не убирать. Вместо одного «Большого Самвела», диктатора, наступило время множества «мелких самвелов» и «диктаторчиков», стремящихся к безграничной власти над несколькими десятками людей. Но было уже поздно... Период военной диктатуры был резко и жестко прерван. Хотя уход военных из политической сферы, смена диктатуры, это закономерный процесс, переход мог бы быть другим, с меньшими потерями для армянского народа и государственности. Тем не менее, началось другое время и надо учиться жить по его законам.

Леонид Азгалдян был воином

Об Азгалдяне рассказала мне Жанна Галстян. В первый раз у него не сложилось в Арцахе, и он уехал, но я успел его увидеть. На фоне разношерстной и малообученной военному делу кучи людей и командиров, он был действительно грамотным военным специалистом. Поэтому я подумал, что именно этот человек поможет нам создать из вооруженных людей боеспособные отряды и армию, и поехал за ним. Поговорили, я предложил ему приехать создать тренировочный лагерь для моих ребят. Условия простые я посылаю ребят, а он их готовит. Основной лагерь располагался в Мардакерте, Даграре, - подальше от любопытных глаз, и второй в Мсмна. Был еще один такой специалист – Душман Вартан (Степанян Вартан). Он воевал в Афганистане и стал высокопрофессиональным спецназовцем и разведчиком, в одиночку ходил в разведку в Пакистан.

Однажды ко мне приходит Владимир Балаян, начальник мардакертского лагеря, и говорит։
- Командир, я что-то не пойму. Леонид нас вербует в свою армию.
- Ну, значит, вербуйся.
- Да ты мне как брат, что ты предлагаешь? (А мы – Бекор, Владимир и я - были очень близки.)
- Я тебе говорю - вербуйся. От того, что ты завербован, ты не перестаешь быть моим братом.
- Да нет, неправильно это.
- Он дает оружие, готовит твоих ребят?
- Да.
- Ну вот, значит, обучайтесь, получайте оружие, а там со временем Леонид поймет, кто кого на самом деле завербовал и что на самом деле происходит.

Леонид нам оружие не давал, только своим, и его понять можно. У него была своя хороша налаженная сеть и каналы поставки оружия. Первые «фаготы» в Арцахе появились у него. Но он не совсем доверял нам. Человеку со стороны, не из Арцаха было практически невозможно понять, кто мы, с кем связаны на самом деле. На первых порах он был очень осторожен. И вот в следующий раз я вижу Владимира уже «завербованного», - вооружен и экипирован так, что даже завидно. Даже у меня не было такого оружия и экипировки. Когда со временем Дашнакцуцюн устроила «утечку» той «вербовочной истории», Леонид был удивлен, что арцахцы его переиграли.

Политические партии и борьба за власть во время войны

...Зарождение новой реальности – Армии Обороны – не могло не привлечь внимание армянских политиков и партий, и традиционных, таких как Дашнакцуцюн, и формирующейся партии власти, каковой становилось Армянское общенациональное движение (АОД). Хотя на самом деле «партии» и все, что с ними связано, - это пена на поверхности истории, и тем, кто сегодня занимается партийной жизнью, перед смертью будет стыдно. Партия - это орган, который позволяет человеку претендовать на власть. И очень сложно не заразиться гордыней, а она - первый смертный грех. Партия создает у человека ощущение и даже уверенность в том, что он, как «член партии» и тем более, как «партийный руководитель» стал гораздо весомее, важнее.

Между партиями развернулась ожесточенная борьба за власть и влияние, она проходила как в Арцахе, так и в Ереване. В Арцахе во время движения была только одна партия – Дашнакцутюн, но не было партийного духа. Мы были там, внутри и ни разу, ни при каких обстоятельствах эти отношения невозможно назвать партийными. Дашнакцутюн рассматривалась как возможность получить доступ к ресурсам, в первую очередь, оружию. И когда мы вышли из Дашнакцутюн в конце 1991-го - начале 92-го, из свыше 600 членов партии в Арцахе осталось около 25 человек. Причем многие из оставшихся тоже хотели уйти, но я возражал, объясняя тому же Ашоту Бекору, что надо оставаться, чтобы иметь доступ к боеприпасам и пр... И Самвел Бабаян успел побывать дашнаком - я ему посоветовал вступить. Он стал размахивать руками։ «Зачем мне это надо, какой из меня дашнак?» Но аргумент насчет оружия его убедил.

Так рождались мифы и легенды, которые сегодня работают на Дашнакцутюн. На самом деле Ашот Бекор и многие другие, были не дашнаками, а патриотами и воинами Армении. Всевышний дал нам победу, потому что в те годы мы любили друг друга и никогда ни при каких обстоятельствах не помышляли, что можно оставить своего товарища в бою. Каждый знал, что если его ранят, товарищи вытащат...

Но есть другая жизнь, другой взгляд на место и судьбу человека, народа, страны. В армянской реальности тех лет был Левон Тер-Петросян и партия власти в Республике Армения, контролирующие поступление ресурсов в Арцах. Они начали активно вовлекать Армию и «человека с ружьем» в политику, переманивая на свою сторону бойцов и отряды. К 1991 году отношения между Ереваном, где у власти был АОД, и Арцахом, где был Дашнакцуцюн, дошли до критичной точки. Все материальные ресурсы – ГСМ, боеприпасы и оружие, продовольствие шли через Ереван, который не хотел видеть меня во главе Армии Обороны.

Мои портящиеся отношения с Л. Тер-Петросяном к 1991 году достигли критического предела. Противоборство с Азербайджаном переходило на другой уровень и нужно было определяться. Я, конечно же, мог остаться, если бы согласился выполнять все указания из Еревана. Думаю, тогда Левон Тер-Петросян с удовольствием бы работал со мной, о чем он в узких кругах говорил не раз. Однако помимо полного и безусловного подчинения, необходимо было бы согласиться физически убрать с политической арены некоторых деятелей в Арцахе, тем самым сосредоточив в своих руках всю власть, как военную, так и политическую. Я не мог пойти на такой шаг. В силу своих убеждений я не могу убивать ради власти. Да, я воевал и убивал турок – в бою. Это было моей святой обязанностью – защищать свою Отчизну, свой дом, семью, веру от вторгшегося врага. Но убивать армянина, такого же, как я – для меня невозможно.

Думаю теперь должно быть очевидно, почему Левон Тер-Петросян и АОД не могли дать оружие «Дашнаку Аго», у которого такие вот взгляды на войну и мир. Они тогда провели меня и показали 11000 автоматов, закупленных армянином из Спюрка для Арцаха. Я встречался с ним позднее. Мне сказали, что оружие поступит в Арцах, если я уйду или соглашусь с их взглядом на будущее Армении и армянского государства. И дело тут даже не в Дашнакцуцюн, политических пристрастиях и пр. К тому времени, когда я подал в отставку, я уже подал заявление на выход из Дашнакцуцюн. Проблема заключалась в более глубоких смыслах и мировоззрении.

Первую партию оружия АОД переслал через Роберта Кочаряна. Наверное, Роберт и те, кто был рядом с ним, там, в Ереване били себя в грудь, утверждая, что они контролируют ситуацию и пр. Чтобы показать, что это не так, я забрал у них оружие сразу же у вертолета. Другой раз они переслали партию уже через Леонарда Петросяна, и я вновь ее забрал. Во время одного из таких случаев в вертолете сидел и Сейран Оганян. Мне надо было показать Еревану, что в Арцахе власть находится в одних руках и не стоит пытаться создавать разногласия внутри Арцаха и пользоваться ими, создавая соперничающие за власть партии. Тогда они перестали посылать оружие. До моей отставки они передали в Арцах всего 300 автоматов и ждали, пока я не уйду. В этих условиях я принял решение уйти, так как в противном случае под удар ставилась бы вся борьба и судьба Арцаха. Шел февраль 1992 года, начинался уже другой период арцахской истории и войны. Обещание продолжить поставки они не выполнили – обманули.

Каковы были намерения АОД и Тер-Петросяна – просто сменить меня, как личность, и поставить своего человека, который беспрекословно слушался бы их? Или более глубинная политика, результатом которой должна была стать сдача Арцаха? С возрастом и со временем я все больше склоняюсь к выводу, что верхушка АОД, взяв власть в Республике Армения, хотела все сдать, но не знала, как это сделать и при этом остаться в живых. Ведь к этому времени они имели дело уже с другой реальностью – вооруженным, а не митинговым народом. Как его контролировать? Никакой спецназ и карательные меры не могли гарантировать, что ты останешься в живых.

В таком случае тот факт, что мы смогли в кратчайший срок создать армянскую армию, наладить устойчивое взаимодействие, приобретает уже другой смысл. Без такой армии, без такого взаимодействия внутри руководства армянских вооруженных сил армянские политики во главе с Тер-Петросяном, думаю, сдали бы Арцах. Человек с ружьем, которого они привели в политику, в критический момент армянской истории сыграл не так, как планировалось, и встал на сторону народа, а не политиканов и предателей. Инстинкт или мудрость народа, назовите, как хотите, помогли военным и патриотам остановить и преодолеть пораженческий сценарий, реализуемый Тер-Петросяном и верхушкой АОД. То есть политика Левона Тер-Петросяна и АОД, а теперь уже Армянского национального конгресса, которую мы видим сегодня, последовательно проводится как минимум с 1991 года.

 Мы все-таки уникальный народ, так как сумели одержать победу в условиях, когда твой Президент, глава твоего народа искренне и настойчиво старался привести его к поражению. Очень мало народов, которые способны на такое. Можно вспомнить много случаев в истории, когда президент (царь)-предатель приводил свой народ к поражению, хотя была возможность сражаться и побеждать, но обратное я припомнить не могу.

Порой можно услышать, что если я и такие как я согласились бы физически убрать ряд политиков, возможно, страна пошла бы по другому пути, и из Армении не уехали бы свыше миллиона армян. Тебя ставят, на первый взгляд, перед очень неприятным выбором, - или ликвидация нескольких, или потеря для Армении свыше миллиона армян. Выбор, который не может быть сделан и согласован, в рамках, как политической логики, так и морали, совести. Думаю, тут не все так просто и выбора как такового на самом деле нет. Такое состояние армянской власти, - глубокая проблема. Каков народ, такова и его власть...

Служение и наемничество

Меня многие не могли понять – тогда и сейчас. Не соглашались, шли против меня, когда, например, я не разрешал им оставаться фидаинами. Они хотели власти. Ведь что такое фидаин – это человек с оружием в руках, и через оружие он держит власть, принимает решения. И это опьяняет. Того же Самвела Бабаяна можно считать «главным фидаином» и выразителем этого нерва военной власти, который, в конечном счете, его доконал. История любит преподносить уроки и даже поиздеваться над людьми. Понимая в начале движения пагубность фидаинства, железной рукой искореняя его, Самвел Бабаян к 1994 году стал «Главным фидаином» Арцаха и выразителем идеи։ «Я воевал, я отстоял, защитил. Почему вы мне не даете то, что я считаю нужным».

Произошла подмена, когда главным и решающим моментом становится не служба Отчизне, но обыкновенный торг. Вчерашние воины и освободители армянских земель, взамен своих военных услуг, начинают требовать материальные и нематериальные блага – себе, своей семье, близким, клану. Из армянских воинов они превращаются в наемников. Такая духовная болезнь сегодня широко распространена в армянской армии. Можно назвать не одну и не один десяток фамилий военачальников, офицеров, просто рядовых, которые так смотрят на свое служение Отчизне, ношение военной формы и оружия. Многие из боевых друзей, соратников за эти годы из воинов превратились в «торгашей от войны», наемников...

Если бы народ встал на ноги и сказал, что такое поведение и такое отношение к войне и оружию недопустимы, мы имели бы другую страну. Но он не встал, - согласился, значит, достоин именно таких отношений и такой власти...

Очень многим, даже большинству захотелось наслаждаться плодами «побед», жизнь и судьба воина была разменяны на власть, богатство, пиры и распущенность. Так что пусть не болтают нынешние с высоких трибун. Многие, если не все, кто сегодня при власти, имеют в своей биографии неприглядные факты. У каждого из них есть эпизоды, когда они вели себя как трусы, бежали. Многие из них не участвовали в боях, хотя любят хвастаться наградами и поучать молодых. Наверное, искренне позабыли, как вели себя во время войны, на поле боя, и почему-то вообразили, что и народ, не говоря уж о Всевышнем, забыли об этом. Пусть Господь простит меня, - лично я воевал, как воин, солдат...

 Где-то в 2002 году меня пригласили на показ нового фильма про взятие Шуши, просили оценить. Сидели генералы, полковники и такие, как я. В конце спросили мое мнение. Я сказал, что если относиться к фильму, как к воспоминаниям ряда людей о тех днях, то фильм как фильм – не первый и не последний. Если же, как к хронике и реальным событиям, то он вызывает улыбку. Чтобы понять, что происходило на самом деле, надо знать всю картину. Солдаты и командиры нижнего и среднего звена не могли знать и не знали, что происходит на самом деле. Знает очень ограниченный круг людей, который предпочитает сегодня молчать...

Армянская Армия сегодня

Современное военное строительства армянской армии вызывает у меня озабоченность. Арцахская война показала, что в наших условиях, при таком численно превосходящем противнике, мы не можем выстоять, если считаем боевые действия противоборством равных по возможностям, боевой мощи противников. Нам надо учитывать тот факт, что довольно долго, в течение десятилетий Азербайджан будет иметь численное превосходство и преимущество в вооружении и военной технике. В этих условиях понятия «линия фронта» для Армии Обороны не должно существовать. Ты должен быть готов воевать в условиях полного окружения, уметь наносить удары и выходить из окружения, прорываться вглубь, дезорганизуя оборону противника.

 Это скорее тактика войск специального назначения. Большая часть армянской армии, ее ударные части, должны быть выстроены, как спецназ. Нельзя армянского солдата привязывать к окопу, как это происходит сегодня. Нас приучили к укрепленным позициям, «окопной войне», хотя будущая война не будет таковой. Армянская армия сегодня не отвечает армянской действительности и реальностям будущей войны.

Порой можно услышать аргументы, что боевая подготовка и оснащение войск специального назначения это совершенно другие усилия и затраты, и армянская государственность не в состоянии их потянуть. Думаю это лукавый аргумент и проблемы не в затратах, а способности высшего военного и политического руководства строить сильную армию. И если ресурсов не хватает, то не правильнее ли будет направить их в нужное русло, нежели тратить на обреченную структуру, малоподвижной, позиционной армии времен первой мировой войны.

Но такой взгляд на армию потребует военных реформ, которые неизбежно ударят по власти армянского генералитета, не желающего что-либо менять. Армянской власти сегодня выгодно иметь неправомерно затратную и неэффективную армию. В результате с началом новой войны вновь, как в конце 93-го и начале 94-го года, будут неоправданные потери, и вновь армянскому народу придется в условиях войны решать те задачи, которые должны были быть решены во время мира. Строительство Армии Обороны сегодня происходит в рамках советской военной школы, которая уже стала частью истории. В XXI веке уже есть новый опыт, который надо изучать и использовать для нужд армянской армии. А это требует уже других кадров, других генералов – молодых, энергичных, которые были бы способны готовить армянскую армию к будущим войнам.

беседовал Рачья Арзуманян
“АНИВ”, 6 (39) 2011 г.
------------------------------------------------
Տպագրվում է կրճատումներով




ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոսքը ՀՀ «Լեզվի մասին» օրենքի և, ընդհանրապես, լեզվաքաղաքականությանը վերաբերող մի քանի այլ օրենքների մասին է։
Թվում է, թե Հայաստանում ոչ մի բան ավելի լավ չի պաշտպանված, քան լեզուն է (պետական սահմանների հետ չենք համեմատում)։

Տեսեք, ունենք ՀՀ «Լեզվական քաղաքականության» պետական ծրագիր, «Լեզվի մասին» օրենք, «Գովազդի մասին» օրենք, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք, «Ֆիրմային անվանումների մասին» օրենք, «Վարչական իրավախախտումների մասին» օրենք, «Կրթության մասին» օրենք։ Այս բոլոր օրենքներով պաշտպանված է հայերենը՝ մեր պետական լեզուն։

Ասենք, «Գովազդի մասին» օրենքում կարդում ենք. «Գովազդի լեզուն հայերենն է, կարող է զուգակցվել այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով», «Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրապարակվող տարբերակին»։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կարդում ենք. «ՀՀ տարածքում հեռարձակվող հեռուստահաղորդումների լեզուն հայերենն է», «Հեռուստաընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը. պետք է ապահովեն այլ լեզվով տրվող համաժամանակյա թարգմանություն»։

«Ֆիրմային անվանումների մասին» օրենքում ասված է. «Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում»։

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում կարդում ենք. «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-ուսումնական, մասնագիտական տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում…»։ Եվ նշվում են տուգանքի չափերը։

Նույն օրենքում կարդում ենք. «ՀՀ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը առաջացնում է տուգանքի նշանակում…»։

Շարունակենք. «Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում…»։

«Միջազգային ատյաններում ՀՀ-ն ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները, ՀՀ տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների՝ պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը առաջացնում է նախազգուշացում և տուգանքի նշանակում…»։

Եվ վերջապես. «Պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիների հայերենին չտիրապետելը առաջացնում է տուգանքի նշանակում…»։

Տեսնում եք, սիրելի բարեկամներ, ի՛նչ հրաշալի օրենքներ ունենք, որոնք, ավա՛ղ, խախտվում են յուրաքանչյուր քայլափոխի։ Քաղաքը հեղեղված է օտարալեզու ցուցանակներով, գովազդով՝ սրտխառնուք առաջացնելու չափ, պաշտոնատար անձինք ելույթների ժամանակ անխնա աղավաղում են հայերենը, հեռուստահաղորդավարները անխնա փչացնում են հայերենը իրենց ծեքծեքուն, հայերենին խորթ առոգանությամբ ու շեշտադրությամբ, բառերի չիմացությամբ, անհարկի օտարաբանություններով, ոչ բոլոր ուսումնական հաստատություններում է կրթության լեզուն հայերենը, ոչ բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում է գործավարությունը հայերենով կազմակերպված և այլն, և այլն։

Ի՞նչն է պատճառը. արդյո՞ք անցումային շրջան է և հետո լավ է լինելու, թե՞ պարզապես հետաճի երևույթ է նկատվում։

Պետք է օգնել պետական մարմիններին և ոչ միայն քննադատել՝ մեր ամենօրյա վերաբերմունքով, գրելով, ելույթներով, մեր պահվածքով։ Պետք է հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել օրենքը խախտողների նկատմամբ, մեր լեզվական իրավունքները խախտողների նկատմամբ։ Առաջարկում եմ չօգտվել այն ձեռնարկությունների ծառայություններից, որոնց ցուցանակները օտար լեզվով են միայն։ Որպես մարդ և քաղաքացի ես դիմում եմ մարդու իրավունքների պաշտպանին. իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու լեզվական իրավունքները ոտնահարված են Երևան քաղաքում, ես չեմ կարող կողմնոոշվել Հայաստանի մայրաքաղաքում. չկան հայերեն անվանումներ, հայերեն ցուցանակներ. սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է։

Կան ժողովուրդներ, որոնք ունեն վարքագծի կազմակերպման իրավական ակտերի ժողովածուներ և դրանով էլ առաջնորդվում են. լեզուն նրանց  համար էական չէ։ Կան ժողովուրդներ, որոնց ընդհանրացնողը կրոնն է, պետականության զգացողությունը։ Մեզ համար եղել է մեր վարքագիծը կանոնակարգող, կազմակերպող երկու ընդհանուր բան՝ լեզու և ընտանիք։ Այսօր, փառք Աստծո, ունենք նաև պետականություն։
Եկեք տեր կանգնենք մեր պետական լեզվին, մեր իրավունքներին։

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
«9-րդ հրաշալիք»




ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅՈՒՆ. ՆՊԱՍՏՈ՞ՒՄ ԵՆՔ, ԹԵ՞ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ

Ընտանիք ու երեխաներ. ահա այն, ինչին ձգտում է յուրաքանչյուր նորմալ մարդ։ Ըտանիքատեր դառնալով, երեխաներ ունենալով, մարդ հանդիպում է բազում դժվարությունների։ Բավական է նայել երեխաներ դաստիարակելու ծանր հոգսն իր ուսերին վերցրած ծնողի հոգնած, բայց և երջանիկ աչքերին՝ կհասկանաս երջանկության այն գինը, որը վճարում է յուրաքանչյուր բազմազավակ ծնող։ Բազմազավակություն. քարոզում են եկեղեցին ու պետությունը, որոշ ընտանիքներ էլ իրենց վրա են վերցնում նման ծանր պատասխանատվություն, ինչպես դա Հայրումյանների ընտանիքը։ Սակայն մեծ եղավ այն գինը, որը վճարեց այդ երջանկության համար, և վճարում է մինչ հիմա։

Հայրումյանների ընտանիքում մեծանում են 6 երեխաորոնցից 5-ը՝ անչափահաս։ Ավագ որդին ամուսնացած է, 4 երեխաները դպրոցական են, իսկ ամենափոքրը 3 տարեկան է։ Հայրումյանների ընտանիքն ապրում է մայրաքաղաքի Արզանյան 10 հասցեում, երկհարկանի տան մեկսենյականոց նկուղում։ Մեկ տարի առաջ 55 տարեկան հասակում կաթվածից մահացավ ընտանիքի հայրը, և տան ամբողջ հոգսը մնաց տանտիկին Նաիրա Հայրումյանի ուսերին, ով ստիպված է տան հոգսերը հոգալ 34 հազար դրամ աշխատավարձով ու երեխաների ամսական հասանելիք նպաստով։

Ամուսնացած որդին՝ կնոջ հետ, 5 երեխաները և ինքը՝ տիկին Նաիրան, ստիպված են ապրել մեկ ընդհանուր սենյակում։ Ցածր առաստաղով խոնավ այդ նկուղից դուրս գալու հույսն էլ արդեն սպառվում է, քանի որ, ինչպես տիկին Նաիրան է տեղեկացնում, նա բազմիցս է բնակարան ստանալու խնդրանքով դիմել և՛ քաղաքապետարան, և՛ նախագահական նստավայր։ Քաղաքապետարանի տված պատասխանի համաձայն, Հայրումյանների ընտանիքը չունի բնակարան ստանալու լիազորություն, քանի որ ընտանիքում 5 անչափահաս երեխա է, իսկ բնակարան ստանալու լիազորություն ունեն 6 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները։

Ամուսնու մահից հետո բնակարան ստանալու հույսով տիկին Նաիրան նորից է դիմել պետական մարմիններին, սակայն պատասխանը նորից բացասական է եղել։ Նույն տան երկրորդ հարկում է ապրում տիկին Նաիրայի կեսուրը ՝ հարսի ու երկու թոռերի հետ։ Այդ ընտանիքը նույնպես կորցրել է իր ղեկավարին ու սոցիալապես անապահով է, իսկ տիկին Նաիրայի բարեկամներից միայն հիվանդ թոշակառու հայրն է, ով նույնպես չի կարող ձեռք մեկնել դստեր ընտանիքին։ Իսկ նման ընտանիքում ապրող, մարդկային բավարար ապրուստից կտրված, հին ու ավերակ մահճակալների վրա համերաշխ նստած, աղքատիկ ճաշից բավարարված ու երջանիկ դեմքերով երեխաները յուրաքանչյուր նորմալ մարդու անտարբեր չեն կարող թողնել այդ ընտանիքի նկատմամբ։

 Հուսով եմ՝ ներկայացրածս խնդիրը անտարբեր չի թողնի մեր իշխանություններին։ Ծանր կացության մեջ հայտնված, մի կերպ գոյատևող այս ընտանիքի իրավիճակն անգամ թույլ չի տալիս մեղավորներ ու անմեղներ փնտրել, միայն պահանջում է համապատասխան ուշադրություն ու գթություն։

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագր., 4-րդ կուրս




ՆՊԱՏԱԿԸ ՈՉԻՆՉ Է, ԵԹԵ ԴՐԱՆ ՉԵՍ ՀԱՍՆՈՒՄ

Ապրել անհոգ ու դժգոհել կյանքի պայմաններից, աշխատանք չգտնելու պատճառներ փնտրել ու ապրել ծնողների վաստակած գումարով՝ թերևս ամենահեշտ ճանապարհն է, որն այսօր ընտրում են շատ երիտասարդներ։ Միջնակարգն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելն արցախցի երիտասարդի համար կարևոր պայման է, և դիպլոմ վաստակելուց ու մասնագիտությամբ չաշխատելու դեպքում զգում են իրենց անարդարացիորեն գործազրկության մատնված մարդիկ՝ փորձելով գտնել արդարացումներ։ Սակայն, տեսնելով երիտասարդների, ովքեր հպարտությամբ կրում են իրենց աշխատանքը՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները, իրավուք անգամ չես ունենում արդարացնել «խեղճ գործազուրկ» երիտասարդներին։ Իսկ այն, որ ձգտողը կարող է հասնել իր նպատակին, մեզ ապացուցում են իրենց նպատակին հասած մարդիկ։

 Դիզայներ-մոդելավորող Գայանե Հարությունյան (ծնվ.1982 թ.)։
- Գայանե, ես սկզբից կուզեի Ձեզ առաջարկել մտքերով ետ գնալ մոտ տաս տարի ու հիշել, թե ինչպիսի պատկերացում ունեիք Ձեր ապագայի մասին, և արդյո՞ք դիզայներ-մոդելավորողի մասնագիտությունը տեղ ուներ Ձեր կյանքում։
- Այո, շատ բաներ կան, որոնց մասին ես անգամ չէի մտածում, իմ կյանքում շատ դեպքեր եղան, որոնց մասին ես անգամ մտածել չէի կարող, մասնագիտությանս մասին նույնպես չեմ մտածել. երբ երիտասարդ ես ու պատասխանատվություն չես զգում ընտանիքի նկատնանբ, թվում է՝ քեզ անգամ վայել չէ ծանր աշխատանք, բայց կյանքի դաստիարակությունը հզոր է։ Հայրս էլ ուներ նույն մասնագիտությունը և միշտ ստիպում էր ինձ սովորել իրենից։ Ասում էր, որ այն մի օր կկերակրի ինձ, իսկ ես սեր չունեի դեպի կարուձևն ու ընտրեցի տնտեսագետի մասնագիտություն։ Սակայն, այդ մասնագիտությամբ ես չաշխատեցի։

- Ինչպե՞ս սովորեցիք այդ մասնագիտությունը, և այժմ Ձեզ լավ մասնագետ համարո՞ւմ եք։
- Չեմ էլ ուզում հիշել այն օրերը, երբ ամբողջ օրը նստած կարի մեքենայի առաջ, երազում էի ազատության մասին, ուզում էի թողնել բոլորը և ընկերուհիներիս հետ զբոսանքի դուրս գալ։ Բայց հիմա ես հպարտ եմ իմ ունեցածով։ Եվ ինձ թվում է, կարող եմ ինձ լավ մասնագետ համարել։ Ես ունեմ շատ մշտական հաճախորդներ և իմ գնահատականը փնտրում եմ նրանց գոհունակության մեջ։ Եթե մարդիկ ինձ վստահում են, ուրեմն ես իրավունք ունեմ ինձ լավ մասնագետ համարելու։

- Երբ նոր էիք սկսում զբաղվել այդ աշխատանքով մտածում էի՞ք, որ կարող եք հասնել այն հաջողություններին, որ հիմա ունեք։ Ա
- Անկեղծորեն՝ ոչ։ Բայց երբ արդեն խորանում ես տվյալ ասպարեզում, երբ պատասխանատվություն ես զգում մարդկանց չհուսահատեցնելու ու ինքդ քեզ փորձելու համար, թե ինչքան ուժեղ կարող ես գտնվել, ու երբ ձեռք ես բերում որոշակի հաջողություններ, շատ ավելի վիրավորական է այն կորցնելը, քան երբևիցե չունենալը։

- Գիտենք, որ Արցախ եք տեղափոխվել Ուզբեկստանից։ Երբևէ մտածե՞լ եք, որ այնտեղ մնալով կարող էիք չունենալ նույն հաջողությունները կամ հակառակը՝ կարող էիք հասնել ավելի մեծ բարձունքների։
- Կարևոր են և՛ պայմանները, և՛ ժողովրդի մակարդակը, և այն, թե տվյալ հասարակության մեջ դու քեզ ինչպես ես գնահատում։ Իմ գնահատականը միշտ ինձ հետ է, և առաջին հերթին ես հավատում եմ ինքս ինձ, իմ ուժերին, հետո՝ պետությանն ու ժողովրդին։

 Մայրաքաղաքի ArtCompService աուդիո կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյան (ծնվ. 1986 թ.)։
- Հաճախ թվում է, թե մեր օրերում այդպիսի կենտրոն ունենալու համար, ինչպիսին դուք ունեք, անպայման պետք է ունենալ ինչ-որ նախահիմք և կողմնակի օգնություն. այս աշխատանքը սկսելու համար որևէ նախադրյալներ ունեցե՞լ եք։
- Ասեմ, որ աշխատանքս սկսել եմ զրոյից, 2008 թվականին ավարտել եմ ԱրՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի բաժինը, իսկ այդպիսի կենտրոն ունենալու գաղափարն ունեցել եմ ավելի վաղ, և 2007 թվականին այն արդեն գործում էր։ Միշտ էլ հաճելի է ունենալ սեփական աշխատանք։ Ուսանելու տարիներին ունեցել եմ բավարար գնահատականներ, սակայն աշխատել եմ մեծ ուշադրություն դարձնել գործնականին, և այժմուրախ եմ, որ չեմ մտածել դիպլոմիս գնահատականների մասին. չէ՞ որ այսօր ես կարող եմ սեփական աշխատանքով ապահովել ինքս ինձ, և ավելին՝ աշխատանքով ապահովել նաև ուրիշներին։

- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։
- Ամենամեծ ցանկությունս երկրից հեռանալն է։ Ես այստեղ ապագա չեմ տեսնում, քանի որ այստեղ չկա երիտասարդներին աջակցելու որևէ ծրագիր։ Հաճախ էլ հակառակն է կատարվում. հարկային ծառայության անհիմն խստությունը երբեմն քեզ կարող է միանգամից հուսահատեցնել։ Այդպիսի պայմաններում աշխատանքդ պահելը դժվար է, սակայն նաև գիտակցում եմ, որ նահանջելու իրավունք չունեմ, քանի որ գիտեմ, որ ամեն ինչին պետք է հասնեմ իմ ուժերով։

  ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագր., 4-րդ կուրս




Վերջին էջ

ՀԱՎԱՏԱՓՈԽԸ

Ծեր քրիստոնյայի մեկը գնաց Պըլը-Պուղու մոտ, թե՝ ուզում եմ ճանապարհվել սուրբ Երուսաղեմ՝ մեղքերս քավելու։ Պըլը-Պուղին նրան հարցրեց. «Իսկ ի՞նչ կարիք կա այդքան երկար ճանապարհ կտրել օր ծերության, երբ մեր եկեղեցում կարող ես այդ նույն բանն անել»։ Ծերունին պատասխանեց. «Մեղքերս այնքան շատ են, որ չեմ ուզում զզվեցնել մեր աստծուն»։

Եվ Պըլը-Պուղին նրան մի առակ պատմեց.
«Մի ծերունի, երբ զգում է մահվան շունչը, կանչում է կողակցին, թե՝ գնա մոլլա բեր, բան ունեմ ասելու։ Կինը զարմանում է. «Ա՛յ հալևոր,- ասում է,- խելքդ հո չես թռցրել, մոլլայի հետ ի՞նչ գործ ունես»։
Հալևորը ձենն այստեղ բարձրացնում է. «Ա՛յ կնիկ,- ասում է,- խելքս տեղն է, գնա ինձ համար մի մոլլա գտիր»։

Հնար չկար, էս կնիկը մի մոլլա է բերում։ Մոլլան մոտենում է մահվան հետ կռիվս տվող ծերունուն ու հարցնում. «Ա՛ հայ, ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում»։ «Ուզում եմ հավատս փոխել, մահմեդական դառնալ»,- պատասխանում է հալևորը, և մոլլայի բուռը երկու ոսկի խոթում։
Մոլլան իսկույն գրպանից հանում է Ղուրանը, մի քանի բան կարդում ու ասում. «Ա՛ հայ, էսօրվանից դու ալլահի կամքով մահմեդական ես»։
Այս հալևորը մի կերպ գլուխը բարձրացնում է, ասում. «Փա՜ռքդ շատ, աստված, էս աշխարհից մի մուսուլման էլ պակասեց», ու նոր միայն հոգին ավանդում»։


ՄԱՐԴՈՒԴ ՏԱՐ, ԿԱՊԻՐ

Պըլը-Պուղին կանչում է Միրզա խանին.
- Միրզա խան, հե՜յ Միրզա խան։
- Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ,- հաչում է Միրզա խանի շունը։
- Միրզա խա՜ն,- ձայնն ավելի է բարձրացնում Պըլը- Պուղին, և կատաղած շունը դուրս է նետվում բակից ու հարձակվում նրա վրա։
Պըլը-Պուղին մահակով խփում է շան դնչին ու դառնում պատշգամբում կանգնած Միրզա խանի կնոջը.
- Աղջի, մարդուտ տար՝ կապիր, շանդ ասա դուրս գա, բան եմ ասում։


ՊԸԼԸ-ՊՈՒՂԻՆ ԼԵԶՎԱԳԵՏ

Մելիք Շահնազարը շտապ Պըլը-Պուղուն կանչում է ու հարցնում.
- Պուղի, աշխարհում քանի՞ լեզու կա։
- Երկու հարյուր և մեկ։
- Իսկ դու քանի՞ լեզու գիտես։
- Երկու հարյուր։
- Այդ լավ է,- ասում է Մելիքը։- Քիչ առաջ մեր տունը մի մարդ է եկել, լեզուն չեմ հասկանում, գնանք տեսնենք ինչ է ուզում։
- Բա լավ, չիմացա՞ր, թե էդ մարդը որ աշխարհից է եկել։
- Հնդուստանից։
Պըլը-Պուղին քորում է ծոծրակը.
- Հա՜, Մելիքն ապրած կենա, լավ հիշեցի, աշխարհում մենակ հնդու լեզուն է, որ չեմ իմանում։


ՄԱՏԸ ԹԵԼ ԿԱՊԻՐ

Մելիքի մայրը մահանում է։ Թաղման ժամանակ Մելիքը գրկում է հանգուցյալի դագաղն ու ասում.
- Այա՜, ապուն կասես դարդ չանես, վրեդ էնպիսի գերեզմանաքար եմ գցել, որ չուտես-չխմես, թամաշա անես... Այա՜, ապուն կասես թոռներդ մեծացել, էսօր-էգուց պսակվելու են... Այա՜, ցավդ տանեմ, չմոռանաս, կասես Շահնազարն ասում է՝ հազար գլուխ ոչխար ես թողել, չորս հազարն եմ արել... Այա՜, յանի միտդ ես պահելո՞ւ…
Պըլը-Պուղին այստեղ բռնում է Մելիքի թևն ու ասում.
- Ա՛յ Մելիք, այան էդքան բաները ո՞նց միտը պահի, պառավ կնիկ է՝ մատը մի թել կապիր, որ չմոռանա։


ԱՆՁՐԵՎ

Մելիքը և Պըլը-Պուղին ձիերը հեծած վերադառնում էին հանդից, երբ հանկարծ սկսում է ուժեղ անձրևը։ Պըլը-Պուղին իջնում է ձիուց, շորերը հանում, դնում խուրջինում և դառնում Մելիքին.
- Ա՛յ Մելիք, դու ինչի՞ ես սպասում, շորերդ հանիր։
- Պուղի, ոնց որ գժվել ես։
- Մելիք, հետո կփոշմանես։
- Անձրևի տակ մենակ շաշերն են լողանում,- ծաղրում է Մելիքը։
Շարունակում են ճանապարհը, և վերջապես անձրևը դադարում է։ Պըլը-Պուղին խուրջինից հանում է չոր ու ցամաք շորերը և հագնում, իսկ Մելիքը, որ լավ թրջվել է, սկսում է սրթսրթալ։

Պըլը-Պուղին նայում է Մելիքին ու հարցնում.
- Հը՛, հիմա մեզանից շաշը ո՞վ է։
Մելիքն օրորում է գլուխը.
- Ա՛յ Պուղի, համա աղվեսի խելք ունես, հա՜...
- Մելիք Շահնազա՛ր, էդ անձրևի տակ լավ չի՞ աղվեսի խելք ունենալ, քան ավանակի կողահաստություն։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
(«Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» գրքից)





ԿԱՆ ՄԱՐԴԻԿ...

Կան մարդիկ, որոնց թվում է, թե Երկրագունդը պտտվում է միայն իրենց համար։

*   *   *
Կան մարդիկ, որոնց հետ սկզբում հետաքրքիր ու հաճելի է լինում, հետո՝ ձանձրալի, վերջում՝ զզվելի։

*   *   *
Մարդու մի տեսակ կա, որ ինչի մասին խոսում է, միշտ իր մասին է դուրս գալիս։

*   *   *
Երբեք չի կարելի հույս դնել այն տղամարդկանց վրա, ովքեր «շրջազգեստ» տեսնելիս իսկույն մոռանում են իրենց ընկերներին։

*   *   *
Կան մարդիկ, ովքեր քո աշխատանքի դիմաց երբ վճարում են քեզ, կարծում են, թե լավություն ու բարեգործություն են անում քեզ համար...

*   *   *
Կան փոքրիկ, նախանձ ու չնչին մարդուկներ, ովքեր հենց որ պաշտոն են ստանում, անմիջապես «մեծանում» են։

*   *   *
Կան մարդիկ, որոնց ընդդիմություն դառնալու միակ պատճառը պետական կերակրամանից զրկվելն է։ Նրանց «չեզոքացնելու» ամենահեշտ ձևը կրկին կերակրամանի մոտ նստեցնելն է։

*   *   *
Կան չափազանց «խելոք ու քաղաքակիրթ» մարդիկ, որոնց երբ անվանում ես հիմար, միայն հաջորդ օրն են գալիս, թե՝ պատիվ եմ պահանջում։

*   *   *
Կան մարդիկ, ովքեր փողոցում հանդիպելով մի քանի օր առաջ իրենց բնակարանն անվճար վերանորոգած բարեկամին, ասում են. «Անցյալ օրը լուցկիս կորել է, հո դուք չե՞ք վերցրել...»։

*   *   *
Կան մարդիկ, որոնց խիղճը միշտ հանգիստ է, որովհետև շարունակ քնած է լինում։

*   *   *
Կան տղամարդիկ, ովքեր ոչ թե իրենք են կին առնում, այլ կանայք են նրանց առնում։

*   *   *
Կան տղամարդիկ, ովքեր իրենց հավատարմությունը վերադասին ցույց տալու համար գիշերներն անգամ «չեստ տված» են քնում։

*   *   *
Ինքնասիրահարված մարդիկ միասեր են. երբեք իրենց «սիրուն» չեն դավաճանում։

*   *   *
Կան տղամարդիկ, ովքեր լողանալիս էլ են փողկապ կապում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԱԼԻԵՎԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ Է ԳՏՆՈՒՄ ՆԱԵՎ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ

2011 թվականի մարտից Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 24 քաղաքացիների, որոնք իբր Ադրբեջանի ներսում քայքայիչ գործունեություն են ծավալել հօգուտ Իրանի։ Ձերբակալվածների դեմ քրեական գործեր են հարուցվել և մեղադրանքներ են առաջադրվել‘ լրտեսության, ահաբեկչության կազմակերպման, անօրինական զենք ձեռք բերելու համար։
Չնայած երկու երկրների միջև բարեկամութան վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։
Ադրբեջանցիները Սովետական Միության փլուզումից հետո մշտապես զգուշանում են իրենց երկրում Իրանի ազդեցության ընդլայնումից։ Ադրբեջանցի քաղաքական գործիչներն Իրանին մեղադրում են Ադրբեջանում իսլամական ըմբոստություն հրդեհելու մեջ, որը թուլացնում է Իլհամ Ալիևի քաղաքականությունը։
Նշենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամադ Բաքեր Բահրամին պարբերաբար հայտարարում է, որ Իրանը չի փորձում միջամտել Ադրբեջանի ներքին հարցերին։ Բաքուն Իրանին մշտապես մեղադրել է նաև Ադրբեջանի Իսլամական կուսակցությանը հովանավորելու մեջ։




Համարի ասույթը

Եթե ամեն մարդ նստած չէ իր աթոռին, անկախ նրանից՝ այն գտնվում է վանդակաճաղերից այնկո՞ղմ, թե՞ այսկողմ, նշանակում է հասարակությունը բուժման կարիք ունի։


Ամսվա ասույթը

Գորշ մարդիկ մի յուրահատկություն ունեն. նրանք և՛ ներսից են գորշ, և՛ դրսից։ Սրանց և՛ դեմքն ու տեսքն է գորշ, և՛ մտքերն ու մտածողությունը։

1.3.12

N 2 (35) (2012)


13 ՓԵՏՐՎԱՐԻ 1988 Թ.

ՓԵտրվարի 13-ի՝ Ազգային զարթոնք խորհրդանշող այդ օրվա վերաբերյալ գրել էի ուղիղ 4 տարի առաջ։ Այսօր այդ օրը կարծես մոռացվում է, փոխարենը՝ ուռճացվում փետրվարի 20-ի դերն ու նշանակությունը։

Նոր սերնդին կարող է թվալ, թե փետրվարի 20-ին խորհրդային մեր պատգամավորները գրչի մի հարվածով, քվեարկության համար վեր պարզած ձեռքերով նախանշել են Արցախի նորագույն պատմության սկիզբը։ Այո, ամեն ինչ իրոք սկսվել է 1988-ի փետրվարից։ Բայց ոչ թե 20-ից, այլ փետրվարի 13-ից, երբ արցախցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ ցուցապաստառներով, Լենինի և Գորբաչովի լուսանկարներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ և սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»... Ուսանողներին են միացել մի քանի տասնյակ անցորդներ, մարզկոմի շենքի հարևանությամբ գտնվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի երիտասարդ լրագրողներ ու աշխատակիցներ...

Փետրվարի 13-ը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Այդ օրը, Հայաստանի հետ վերամիավորման մասին ցուցապաստառներով թե առանց ցուցապաստառների, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ են մտել ամենաքաջերն ու հայրենասերները։ Այդ օրը կենտրոնական հրապարակում հավաքվածներին հարևան մայթերից նայող մարդկանց մեծ մասը տագնապած ու շոկի մեջ էր։ Այդ օրը ղարաբաղցին, հայը մարտահրավեր նետեց իր մեջ նստած ստրուկին...

Եվ սկսվե՜ց... Մի քանի տասնյակները դարձան հարյուրավորներ, հազարավորներ... Համազգային Զանգի ղողանջներն արձագանքվեցին Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Սփյուռքի հայկական օջախներում։ Իսկ այն, ինչ կատարվեց փետրվարի 20-ին, դա 13-ի տրամաբանական շարունակությունն էր։

Փետրվարի 20-ին պատգամավոր-չինովնիկներից շատերին մի կերպ բռնել (ոմանք վախից թաքնվել էին), զոռով բերել էին նիստի... Այդ մարդկանց գերակշիռ մասը փետրվարի 13-ին բարիկադի հակառակ կողմում էր կանգնած, երբեք ժողովրդի հետ չի եղել։ Մարզգործկոմի շենքը շրջափակած 60-70 հազար մարդ պահանջում էր Այդ որոշումը։ Նրանց ելույթները լսում էին դրսում՝ 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Մի-ա-ցո՛ւմ», «Հա-յաս-տա՛ն» վանկարկելով։ Պատգամավորներն այլ ելք չունեին. նրանք պետք է թղթի վրա վավերացնեին այն որոշումը, որ արդեն կայացրել էր ժողովուրդը։

Եթե փետրվարի 13-ին ղարաբաղցին, հայը մարտահրավեր է նետել իր մեջ նստած ստրուկին ու սպանել նրան, վերոհիշյալների մեջ ստրուկը միշտ էլ մնացել է ու կա... Հենց սրանց և սրանց նմանների գործուն մասնակցությամբ է ՄԻԱՑՄԱՆ գաղափարը խեղաթյուրվել... Տարիներ հետո սրանք արդեն իրենց հերոսի լուսապսակով են սկսել ներկայացնել, նաև բարձր պարգևներ ստացել...

Ի դեպ, Արցախի 1-ին գումարման Գերագույն խորհուրդը փետրվարի 13-ը ընդունել էր որպես Վերածննդի օր։ 2-րդ գումարման ԳԽ-ն, որտեղ որոշ տոկոս էին կազմում փետրվարի 20-ի նիստին մասնակցած չինովնիկները, այն փոխել, դարձրել է փետրվարի 20...

Ահա թե որն է փետրվարի 20-ի և ՓԵՏՐՎԱՐԻ 13-ի տարբերությունը։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր 1988-ի փետրվարի 13-ի սովորական այդ օրը Ազատ ապրելու մարտահրավեր նետեցին Խորհրդային կայսրությանը և Արցախի ազատագրական պայքարի սկիզբը դրեցին։

Շատերի անունները, ովքեր ազատագրական պայքարի առաջին իսկ օրից Ազատամարտի զոհասեղանին են դրել իրենց կյանքը, ցավոք, աստիճանաբար մոռացվում են... Փետրվարի 13-ը անգամ կարծես մոռացվում է արդեն։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ՍԱՐԿՈԶԻՆ ԴԻՄԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հաշվի առնելով բոլոր նրանց հուսախաբությունը և վիշտը, ովքեր երախտագիտությամբ և հույսով ողջունում էին ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դիմել է կառավարությանը՝ խնդրելով պատրաստել օրենքի նախագծի նոր տեքստ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը օրենքը հակասահմանադրական ճանաչեց։
Հիշեցնենք, որ երբ ս. թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը վավերացրել էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենք, աշխարհի ողջ հայությունն այն ընդունել էր ցնծությամբ՝ որպես մեծ հաղթանակ։ Իսկ այդ օրը Գյումրիում ծնված մանկանը կնքել էին Սարկոզի անունով...




ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ՏԵՐ ԴԱՐՁԱՎ ԻՐ ԱՆՎԱՆԸ

Մեր թերթի նախկին համարներից մեկում ակնարկելով Ստեփան Շահումյանի արձանի վերջին անհասկանալի «ռեստավրացիայի» մասին, գրել էինք, որ քերել-մաքրել են պատվանդանի վրա փորագրված «Շահումյան» գրությունը, նորից բրոնզագույն տառերով գրել, և կրկին մոռացել գրել արձանի տիրոջ «Ստեփան» անունը։ Հատկապես երբ Արցախի մայրաքաղաքը կրում է նրա անունը։ Հավելել էինք նաև, որ աշխարհում հազիվ թե գտնվի նշանավոր մարդու մի այլ արձան, որի վրա գրված լինի միայն նրա ազգանունը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսներն անգամ հայրանունն են գրում...
Տևական ժամանակից հետո ըստ երևույթին դիտողությունը վերջապես տեղ է հասել։ Սխալն ուղղվել է։ Շահումյանի արձանի պատվանդանին հայտնվել է նշանավոր հայորդու և քաղաքական գործչի անունը։





Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...


ԳԼԽԱՎՈՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԼԻՆԻ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և դրանով դրել հայերի նկատմամբ արևմտյան քաղաքակրթության հարյուրամյա սահմանը։ Այսինքն, հայերին լիարժեք մարդ չեն համարում, կամ էլ, ավելի ճիշտ, երկրորդ կարգի մարդ են համարում, որի արյունն այլ հատկություն ունի և չի կարող հավասարվել այլ ժողովուրդների արյանը, օրինակ, հրեաների, որոնք նույնպես ցեղասպանության են ենթարկվել։
Հայերն ակտիվորեն մասնակցել են երկու համաշխարհային պատերազմներին՝ հաղթողների կողմից, սակայն պարտված են դուրս եկել, չնայած այն բանին, որ ավելի մեծ զոհեր են տվել, քան ավելի խոշոր եվրոպական ազգերը։

Ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ ամերիկյան, բրիտանական, ինչպես նաև Ֆրանսիայի մի խումբ ֆրանսիացի սենատորների ցինիկ և երեսպաշտական վերաբերմունքը համաշխարհային վերնախավի դավադրության գոյության նշան է։ Չնայած Թուրքիան շարունակում է մնալ Արևմուտքի և Ռուսաստանի կարևոր գործիքը, և ԱՄՆ-ն շարունակում է խաղադրույք անել նրա վրա իր աշխարհաքաղաքականությունում, սակայն խնդիրը միայն Թուրքիան չէ։

Համաշխարհային վերնախավի անհանգստությունը երկու բաղադրիչ ունի՝ ցեղասպանային քաղաքականությունը նոր և նորագույն պատմության երևույթ է, և հայերի ցեղասպանության ճանաչումը իր հետևից շատ անսպասելի հետևանքներ կունենա, և այդ գործընթացը կհանգեցնի հրեաների հոլոքոսթի նշանակության արժեզրկման, որը, առկա պայմանավորվածությունների համաձայն, պետք է «բացառիկ» երևույթ մնա։

Սա վաղուց հասկացված հանգամանք է, սակայն, թերևս, հարկ էր ստանալ քաղաքական փորձի շարունակությունը, որպեսզի լիովին համոզվենք դրանում։ Սակայն պետք չէ հուսախաբվել, քանի որ ոչ լիարժեք ազգերի թվում միայն հայերը չեն։ Թուրքերին և ադրբեջանցիներին և նաև գրեթե բոլոր մեզ մոտ ու հեռու հարևաններին ընդհանրապես մարդ չեն համարում։

Հայերի ձեռքին հզոր զենք կա՝ ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը հավասարազոր է ներկայիս աշխարհակարգի կազմաքանդման համաշխարհային քաղաքականության, երբ լուրջ կասկածի տակ է դրվում ժողովրդավարական արժեքների համաշխարհային համակարգի համարժեքությունն ու իրավաչափությունը։

Բացի այդ, պետք է հասկանալ, որ համաշխարհային վերնախավն ամենևին էլ մեկ ամբողջություն չէ, այն ցրված է և խիստ անկազմակերպ, բնութագրվում է դժվար հաղթահարվող հակասություններով։ Վերջապես, լավ կլինի հասկանալ, որ համաշխարհային և ցանկացած այլ վերնախավ կազմված է առանձին մարկանցից, և համակարգի մահվան պայմաններում նրանք առավել քիչ պաշտպանված են մնում։

Հայաստանը մտել է իր արտաքին քաղաքականության ծավալման միայն առաջին փուլ։ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ ներկայիս մտադրությունները շատ բանով պայմանավորված են նաև Հայաստանի ղեկավարությունից և քաղաքական վերնախավից՝ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հանդեպ վերաբերմունքի որոշակի ձևաչափի ճանաչման հասնելու նպատակով։

Ամեն դեպքում, Հայաստանը պետք է արմատապես փոխի իր վերաբերմունքը ցեղասպանության ճանաչման գործընթացի նկատմամբ՝ հասկանալով, որ համաշխարհային ուժային կենտրոններն աջակցում են այդ գործընթացին որպես աշխարհաքաղաքական գործոն։ Այն պետությունները, որոնք շահագրգռված են որոշակի աշխարհաքաղաքական նախագծերում Հայաստանի մասնակցությամբ, պետք է տնտեսական և ռազմական օգնություն և աջակցություն ցուցաբերեն։

Չի կարելի դուրս գալ քաղաքական բանակցությունների ասպարեզ այնպես, ինչպես Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման ժամանակ։ Կանցնի ոչ շատ ժամանակ, և Մեծ Մերձավոր Արևելքում սահմանների կոնֆիգուրացիան ու դաշինքներն անճանաչելի կդառնան։ Գլխավորը՝ որպեսզի մի շարք աշխարհաքաղաքական աղետներից հետո Հայաստանը ճանաչելի լինի։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Lragir.am




ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ «ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏԻՆ»

Ինչպես օգտագործել Ղարաբաղի հարցում թայմ-աութը։ Ավստիական Der Standard-ի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ ուշադրությունը կենտրոնացնում է տարածքները վերադարձնելու վրա, մասնավորապես, նկատի ունենալով ԼՂՀ շուրջ կազմավորված բուֆերային գոտին. «Տարածքների վերադարձման մասին կետը Մադրիդյան սկզբունքների կետերից մեկն է, սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ Մադրիդյան սկզբունքները մի ամբողջություն են», - հայտարարել է Նալբանդյանը։

Նույն օրը Եվրամիությունը մի փաստաթուղթ է ընդունել, որում կոչ է արել ղարաբաղյան համամարտության կողմերին շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Ճիշտ է, ԵՄ-ն ավելի շատ ի նկատի ուներ հետկոնֆլիկտային զարգացումը, քան կարգավորումը։
Ղարաբաղյան կարգավորման մասին խոսվում է նաև Ռուսաստանում, որտեղ հիմա տեղի են ունենում նախընտրական բանավեճեր։ Այն մասին, թե ինչպես է վերաբերվում Վլադիմիր Պուտինը այս հարցին, չի ասվել Արա Աբրահամյանի կազմակերպած մեծ շոուի ժամանակ։ Բայց Ժիրինովսկին հայտարարել է, որ ինքը կողմ է կամ Ղարաբաղի անկախության հռչակմանը, կամ միացմանը Հայաստանի հետ։ Իսկ Զյուգանովը խոսել է Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման մասին։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա ամենայն հավանականությամբ համաձայն է Եվրամիության հետ այն հարցում, որ պետք է անցնել հետկոնֆլիկտային վերականգնման, բայց սպասելով քաղաքական կարգավորմանը։
Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Ուզո՞ւմ է արդյոք Երևանը, որ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ըստ որոնց պիտի հանձնվեն «բուֆերային տարածքները», ինչպես ասում է Նալբանդյանը։

Համաձա՞յն են արդյոք Սերժ Սարգսյանը և իր կուսակցությունն այն բանի հետ, որ նախկին ԼՂԻՄ-ի շուրջը գտնվող տարածքները բուֆերային շրջաններ են, որոնք կարելի է հանձնել։ Ինչպե՞ս են պատկերացնում Ղարաբաղի ապագան դրանից հետո կառավարությունը և ընդդիմությունը...
Փորձագետները խոսում են այն մասին, որ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները կսառեցվեն որոշ ժամանակով, մինչև համանախագահ երկրներում տեղի կունենան ընտրություններ։

Հարցն այն է, թե ինչպես կօգտագործվի այս թայմ-աութը։ Տարբերակները մի քանիսն են. կարելի է հրաժարվել Մադրիդյան սկզունքներից և հայտարարել, որ ամեն ինչ պետք է սկսվի զրոյից, կարելի է անել արդեն ոչ ակտուալ հատարարություններ և ավելի շատ նահանջել սեփական դիրքերից, կարելի է պատերազմ սկսել, և կարելի է անել ինչպես առաջարկում է ԵՄ-ը՝ սկսել հետկոնֆլիկտային վերականգնումը։

Այսպիսի վերականգնման և անարգել Ղարաբաղ մտնելու մասին խոսելով, ԵՄ-ն դժվար թե հաշվարկ է արել հարցի արագ լուծման վրա։ Ավելի շուտ, Եվրամիությունը ուզում է սկսել հասարակական-տնտեսական նախագծերի իրականացումը։ Հայաստանում պետք է գնահատեն այդ առաջարկը։ Ինչո՞ւ չառաջարկել ԵՄ-ին, օրինակ, իրականացնել Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոճանապարհի վերանորոգման հետկոնֆլիկտային նախագիծ։

Lragir.am




Իսրայելի և Ադրբեջանի միջև 1,6 մլրդ դոլար արժողությամբ հակաօդային և հակահրթիռային ոլորտի պայմանագրի վերաբերյալ լուրերը բազմաթիվ հարցեր են առաջացնում,- ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ համաձայն մամուլի, պայմանագիրը վերաբերում է Aerostar, Orbiter տեսակի անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանն ու նաև ադրբեջանցի մասնագետների պատրաստմանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ թեև ադրբեջանական հերթական «բլեֆի» հավանականությանը, այնուամենայնիվ պետք չէ անտեսել այս լուրերը, քանի որ վերջին շրջանում Իրանի շուրջ առաջացած լարվածությունից հետո, Իսրայելը դաշնակիցներ է փնտրում։

Ըստ նրա՝ հետաքրքիր է, մասնավորապես ՀՕՊ և ՀՀՊ համալիրների մասին լուրը և եթե դա ճշմարիտ է ապա ակնհայտորեն ուղղված է Իրանի դեմ։ «Դժվարանում եմ ասել, թե ՀՕՊ և ՀՀՊ իսրայելական ինչ համալիրների մասին է խոսքը։ Բայց դրանք շատ բարձրակարգ են և գրեթե ոչ մեկին չեն վաճառվել մինչև այժմ,- ասաց փորձագետը։- Հնարավոր է Իսրայելի և Ադրբեջանի կառավարությունները գաղտնի պայմանագիր են կնքել՝ ընդդեմ Իրանի, և դրանից հետո է Իսրայելը համաձայնել ադրբեջանցի զինվորներին ԱԹՍ-ների ղեկավարման մասնագիտական հմտություններ տրամադրել»։ Նա հավելեց, թե քիչ հավանական է, որ Իսրայելը մարտական ԱԹՍ-ների արտադրման համալիր կառուցի Ադրբեջանում։

«Իսրայելը ավելի լուրջ ռազմական գործընկերներ ունի քան Ադրբեջանն է, և ավելի մերձ դաշնակիցներ, սակայն նույնիսկ այդ երկրներին չի տրամադրում ԱԹՍ-ների պատրաստման հույժ գաղտնի և թանկարժեք տեխնոլոգիան։ Այս պատճառով եմ կարծում, որ, եթե նույնիսկ Ադրբեջանում անօդաչուների ինչ-որ համալիր կառուցվի, ապա արտադրվող ԱԹՍ-ները չեն կարող լուրջ մոդելներ լինել»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին հայկական հակաօդային ուժերի կողմից ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ի զննումից հետո պարզ է դարձել, որ ադրբեջանական անօդաչուները իսրայելական անորակ, չհաջողված ԱԹՍ մոդելներ են։



Այն, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ոչ սահմանադրական ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, դա աշխարհի վերջը չէ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով, այս ռաունդում հաղթեցին թուրքական ճնշումներն ու սպառնալիքը, ինչ-որ առումով նաև կաշառքները, ինչը պատիվ չի բերում Ֆրանսիային։ Ըստ Մանոյանի, Ֆրանսիայի հայ համայնքն արդեն հայտարարել է, որ սրանով ամեն բան չի ավարտվում, քանի որ նոր թափով կսկսեն աշխատանքները, որ ճանաչվի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Ֆրանսիացի խորհրդարանականները, որոնք քվեարկել էին ցեղասպանությունների, այդ թվում նաև հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի օգտին, զարմացած են Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի օրենքի մերժմամբ։ Այս մասին գրում է ֆրանսիական «Public Senat» կայքը։

«Ես այդ տեքստի օգտին քվեարկել եմ ամբողջ սրտով։ Ինձ զարմացնում է Սահմանադրական խորհրդի որոշումը։ Այդ որոշումը կարող էր ավելի ընդգրկուն լինել, քանի որ հիմնական խնդիրը նրանումն է, թե կարելի է օրենքի մեջ ներառել այն, ինչը ոմանց կարծիքով կապված է պատմության հետ։ Ոմանք մտավախություն ունեին, որ Սահմանադրական խորհուրդը կդիմի նաև 2001 թվականին ընդունված օրենքին՝ Հոլոքոստի ժխտման քրեականացման Գեյսոյի օրենքին, սակայն Սահմանադրական խորհուրդը կանգ է առել վերջերս ընդունված օրենքի տեքստի վրա։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք լողում ենք պղտոր ջրում և որ, ամենայն հավանականությամբ, այս հարցը նորից է բարձրացվելու»,- ասել է Ֆիլիպ Դալյեն՝ Սեն Սեն Դենի սենատորը։

«Այս որոշումն արտահայտում է Ռոբերտ Բադենթարի կարծիքը (Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար), ըստ որի՝ խորհրդարանը դատարան չէ»,- նշել է քրեական գործերով փաստաբան Վենսան Նիորեն, գրում է «Le Point»-ը։
 «Խորհուրդը չի ասում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 2001 թվականի հունվարի 29-ի օրենքը համարվում է ոչ սահմանադրական, այն պարզապես ասում է, որ օրենքը դեկլարատիվ է»,- նշել է Նիորեն՝ ընդգծելով, որ իրավաբանական տեսակետից դեկլարատիվ օրենքը հետևանքներ չի ունենում։

Միայն ցեղասպանությունները և որպես այդպիսին միջազգային դատարանի կողմից հայտարարված ռազմական հանցագործությունները կարող են լինել «նորմատիվ» օրենքների հիմքում, որն առաջացնում է Վենսան Նիորեի ցավակցությունը. «Չի կարելի մի կողմից ցավել 1915 թվականի ողբերգության համար, որն այն որակում է որպես ցեղասպանություն, իսկ մյուս կողմից էլ խանգարել պետական ժխտման քրեականացմանը,- բարկանում է նա։ Դա այն դեպքում, երբ զոհերը զրկված էին իրենց տանջարարներին Միջազգային քրեական դատարանում դատելու հնարավորությունից»։



Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, հանրապետական Հարություն Փամբուկյանը քվեարկություններից ամենաշատ բացակայած պատգամավորն է (465)։ Նրան հաջորդում են ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Ալվարդ Պետրոսյանը (462), Աշոտ Ափոյանը (462), Ռուբեն Հայրապետյանը (455) և Գագիկ Ծառուկյանը (449)։
Ամենաշատը քվեարկել է Գալուստ Սահակյանը (461), որ նաև ամենաշատ «կողմ» քվեարկողն է (460)։
Ամենաշատը «դեմ» քվեարկել է ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը (61)։ Ամենաշատը ելույթներ են ունեցել Լարիսա Ալավերդյանն (134), Արծվիկ Մինասյանը (120) և Արմեն Մարտիրոսյանը (67)։
NEWS.am




ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Մենք դեռ պետություն չենք։ Մեր պետականությունը ստեղծելու համար դեռ վիթխարի աշխատանք է պետք։ Շատ ցավում եմ, որ դա դանդաղ է ընթանում։ Բայց միայն նախագահը, նախարարները, այսինքն՝ իշխանությունը, միայնակ չեն կարող պետություն կառուցել։
Մի դերասան Հրաչյա Ներսիսյան անունով պատերազմից հետո այս ծեծված,  հույսը կորցրած ազգին ոտքի կանգնեցրեց։ Ինչպե՞ս։ Իր դերերո՛վ, իր պահվածքո՛վ։ Բոլորին կարծես ասաց. «Նայեք ինձ և նմանվեք ինձ, դուք վատը չեք»... Եվ ազգը հետևեց նրան։

Հիմա ես երբեմն նայում եմ մեր սերիալներն ու մտածում. էս կապիկությունները, որ անում են՝ ինչի՞ համար են, որ ի՞նչ սովորեցնեն։ Էս բռնությունները ինչո՞ւ են ցույց տալիս։ Օգտվելով առիթից, ավելացնեմ. ի՜նչ հրճվանքով բոլոր հեռուստաալիքները հաղորդեցին, որ մի ինչ-որ տականք բռնաբարել է մի պառավ կնոջ։ Դա հաղորդելո՞ւ բան է։ Դա ո՞ւմ է պետք։ Ո՞ր աշխարհում չկա տականքություն, ավազակություն...

Գիտե՞ք ինչ։ Իհարկե, կոչ չեմ անում, որ լինի գրաքննություն, բայց իշխանությունները մատը պիտի պահեն այ էդ զարկերակի վրա, տեսնեն ի՞նչ ենք դաստիարակում վերջապես։ Վաղը ի՞նչ ենք դառնալու։ Ի՞նչ կարիք կա 5 րոպե ցույց տալու սպանված, արյունոտ մարդուն... Եվ ցույց են տալիս հաճույքո՛վ։ Վթարները՝ հաճույքո՛վ։ Ո՞ր երկրում չեն լինում վթարներ... Սա ի՞նչ բան է, սա ի՞նչ բարբարոսություն է ազգի նկատմամբ, սա ի՞նչ բարբարոսություն է երեխաների նկատմամբ...

Չի ձևավորվում հայկական հասարակությունը, չի ձևավորվում էլիտան՝ հենց այս պատճառով։ Եվ բոլորն ասում են, որ այս է ուզում ժողովուրդը։ Ո՛չ։ Ես  շատ եմ շրջում և գյուղերում մարդ չեմ տեսել, որ գոհ մնա։ Ինձ շատ մարդիկ նույն խոսքն են ասում. բա մեր հին ֆիլմերը տասը անգամ նայում եմ, իսկ սրանք ի՞նչ են անում...
Ո՛չ, դուք ժողովրդի ուզածը չեք անում։ Դուք ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին... Այդ երիտասարդներին, որ այդ կապկություններն անում են, հարցրել եմ՝ էդ քո հոր նմա՞ն ես, քո հորեղբոր նմա՞ն ես, քո հարևանի նմա՞ն ես, էդ տեսակ հայ որտե՞ղ ես տեսել։ Էդպես խոսել կլինի՞, որ դուք խոսում եք։ Փողոցային լեզուն, փողոցային արտահայտությունները դարձրեցիք օրենք...

Ես չեմ կարող այս բոլորի հետ հաշտվել։ Մեկ-մեկ մտածում եմ. դա քո գործը չի, քո ժամանակը անցավ... Բայց ես չեմ կարողանում, հոգիս պատռվում է։ Մեր երեխաները սրանք նայո՞ւմ են։ Նայո՛ւմ են։ Ի՞նչ մի մեծ բան է, որ մերկ կինը ցույց եք տալիս։ Կին է, իր ընտանիքն ունի, ես ինչո՞ւ պիտի տեսնեմ նրա ազդրը... Ամոթ բան է։ Գետինը մտնելու բան է։
Եվ պարտադրում են։ Մենք էդ ազգը չենք եղել, մենք էդ ժողովուրդը չենք եղել։ Նորից եմ ասում, ես հարցնում եմ՝ ում, որ ցույց ես տալիս, մի հատ քո կողքին նայիր տես հայրդ, քեռիդ, եղբայրդ, մայրդ այդպիսի՞ն են, այդպե՞ս են խոսում, այդպե՞ս են իրենց պահում, այդպիսի կապկություննե՞ր են անում, այդպիսի այլանդակ արտահայտություննե՞ր են անում։ Այս ի՞նչ բան է։

Ժամանակն է զգաստանալ։ Իմ տարիքի բարձրությունից ես իրավունք ունեմ ազգին դիմել. ՀԱՅԵ՛Ր, ԶԳԱՍՏԱՑԵ՛Ք, ԱՅՍՊԵՍ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ, մենք կկործանվենք, ոտի տակ կկորչենք...
Իմ կարծիքով, եկել է ժամանակը, որ այն, ինչ արվում է հեռուստատեսությամբ, այն, ինչ քարոզվում է հեռուստատեսությամբ, այլևս հանդուրժել չի կարելի, պետք է դադարեցնել։

Ես առաջին հերթին դիմում եմ մեր իշխանություններին։ Հարց եմ տալիս. մի՞թե ձեզ համար միևնույն է, թե վաղը ինչ քաղաքացիներ կունենաք։ Ճշմարտություններ կան, որոնք երբեք չեն հնանում։ Առաջին ճշմարտությունը հետևյալն է. արվեստը ճաշակ է, այլապես դառնում է գռեհկություն։ Արվեստը պետք է ծառայի ժողովրդին, այլապես դառնում է անիմաստ, դատարկ խրխնջոց... Ներողություն կոպիտ խոսքիս համար...
Ի՜նչ ճաշակ և ի՜նչ արվեստ ունեինք։ Չի կարելի արմատից կտրվել։ Ամեն մի դերասան, ամեն ոք, որ դուրս է գալիս էկրան, բեմ, պարտավոր է մտածել այն մասին, թե ինչ տպավորություն է թողնում... Լավ, ենթադրենք կան դրանց նման հիմարներ, որ ծիծաղում են։ Մատ էլ ցույց տաս՝ ծիծաղում են։ Հետո՞...

Բայց ենթադրենք, որ ժողովուրդը դա է պահանջում։ Բարի եղեք դուք՝ որպես մտավորականներ, հայ մարդիկ, անհանգստանալ, ժողովրդին բարձրացնել, ճաշակը բարձրացնել...
Լսում եմ երգեր։ Սա արաբերեն է, թուրքերեն է։ Խոսքերը հայերեն են, երաժշտությունը մերը չի։ Մեր երաժշտությունը կարելի՞ է կորցնել։ Գիտե՞ք դա ինչ գանձ է... Շատ բան ենք կորցրել։ Ամենասոսկալին, ամենածանրը ինձ համար՝ որ մեր մտավորականությունը, նրանք, որ փոքրիշատե մտավորական են՝ լռում են, չեն խոսում, չեն բողոքում, չեն ճչում. «Այս ի՞նչ եք անում։ Այս ո՞ւր եք տանում ազգին»։

Մի՛ կարծեք, որ միայն հեռուստատեսությունն է այդպես։ Սա տարածվում է նաև Ազգային ժողովի վրա, որ համարյա այդ մակարդակին է։ Տարածվում է մեր նախարարություններում, մեր բանակում։ Սա սոսկալի երևույթ է, ամենացածր ճաշակը թելադրում են ազգին։ Չի կարելի թույլ տալ։
Նորից եմ կրկնում. մենք հասել ենք այն կետին, որ այլևս նման բան չպիտի հանդուրժենք։ Մենք ազգովին պիտի բողոքենք, պայքարենք։ Մեր իշխանությունները պետք է շատ մտահոգվեն այս հարցով, որովհետև մենք երեխաներ ենք դաստիարակում, ովքեր վաղը դառնալու են այս երկրի քաղաքացիները, որոնք պիտի պաշտպանեն այս երկիրը, որոնք պիտի շենացնեն այս երկիրը։

Իհարկե, լուսավոր բաներ էլ կան։ Այն կոոպերացիաները, որ սկսեցին ստեղծել գյուղերում, ինձ ուրախացնում է։ Համոզված եմ, որ դա է ճանապարհը... Բայց այս մեր հեռուստատեսությունը... Ես, որ նախագահ լինեի, կփակեի, պետք չէ մեզ այդ հեռուստատեսությունը...

Մենք ընկել ենք ամենավատ բաներով լի մի կաթսայի մեջ և չենք կարողանում դուրս գալ։ Բայց պետք է դուրս գանք այդ կաթսայից։ Ժամանա՛կն է։ Հակառակ դեպքում՝ ամեն ինչ կործանվում է։ Ամեն ինչ...
Մեծ փոփոխություններ են պետք մեր վերևներում։ Մեծ փոփոխություններ։ Հայ ազգում սփռված են գոհարներ, մարգարիտներ։ Պետք է դրանց ճանապարհ տալ։

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ
slaq.am




«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ՀԱՐԱՏԵՎ ԿՌԻՎԸ

«Եհովայի վկաներ» քայքայիչ աղանդի ներկայացուցիչները Ստեփանակերտի փողոցներում հազվադեպ են հանդիպում։ Հաստատ ինչ-որ բան է կատարվում նրանց հետ, կամ... Կանխատեսումները մի կողմ թողնելով, փորձեցինք ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ՝ Աշոտ Սարգսյանից պարզել, թե ինչումն է բանը։

Բաժնի վարիչը «Եհովայի վկաների» զգուշավորությունը նախ բացատրում է իրավապահ մարմինների կողմից նրանց տուգանելու և ահռելի քանակությամբ կրոնական գրականություն առգրավելու հանգամանքով, հետո՝ նոր տակտիկայի որդեգրմամբ։
Պարզվում է, որ «Եհովայի վկաները» դիմել են Եվրոպական Դատարան։ Պարոն Սարգսյանի մոտ եղած փաստաթղթերից տեղեկացանք, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ և Վերին Կանադայի փաստաբանների միության անդամ Շեյն Հիթ Բրեյդը 2011 թ. օգոստոսի 22-ին նամակ է գրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որում մասնավորապես նշել է.

«Սպառելով բոլոր ներպետական միջոցները մեր վստահորդները չունեին այլ միջոց, քան Եվրոպական Դատարան դիմելը։ Մեր դիմումն արդեն ուղարկվել է և Եվրոպական Դատարանի կողմից որոշում կկայացվի այն մասին, թե արդյոք որպես պատասխանող պետություն հանդես կգա Հայաստանը, թե Ադրբեջանը։ Դիմումին ընթացք տալու ժամանակ երկու երկրներից որևէ մեկից Եվրոպական Դատարանը կպահանջի պատասխան ներկայացնել մեր դիմումին։ Գրավոր պատասխան սաանալուց հետո միայն Եվրոպական Դատարանի կողմից կնշանակվի վճռի կայացման ամսաթիվը՝ գործի հնարավոր բանավոր լսումից հետո։

Հուսով ենք, որ այս հարցին գոհացնող լուծում կտրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ առանց մեր վստահորդների կողմից Եվրոպական Դատարան ներկայացված դիմումի հետագա ընթացքի ապահովմանը...»։
Նամակին կցված էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունն և Ավանեսյանն ընդդեմ Հայաստանի և Ադրբեջանի» թիվ 41817 դիմումի պատճենը (23 թերթ)։

Պարոն Սարգսյանի մեկնաբանմամբ՝ «նախ, զավեշտական է անդրօվկիանոսյան փաստաբանի «փաղաքշական» նախազգուշացումը և «հորդորը» ԼՂՀ նախագահին. «Հուսով ենք, որ այս հարցին գոհացնող լուծում կտրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ առանց մեր վստահորդների կողմից Եվրոպական Դատարան ներկայացված դիմումի հետագա ընթացքի ապահովմանը» և ամենակարևորը՝ ինչպե՞ս է Եվրոպական Դատարանը նման ձևակերպմամբ հայց ընդունել»։

Բաժնի վարիչը գտնում է, որ Եվրոպական Դատարանը հայցը չպիտի ընդուներ, քանի որ ԼՂՀ-ում «ԼՂՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպություն» գոյություն չունի. կա «Եհովայի վկաներ» կրոնական խումբ։ ԼՂՀ-ում գործում են հինգ կրոնական կազմակերպություններ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմ ( գրանցված է 11.11.2009 թ.), Արցախի Հայ Կաթողիկե Եկեղեցի (գրանցված է 19.03.2009 թ.), Արցախի Հայ Ավետարանական Եկեղեցի (գրանցված է 07.07.2009 թ.), Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցություն, Արցախի Ռուս Ուղղափառ Եկեղեցի (գրանցված է 08.07.2009 թ.)։

Աշոտ Սարգսյանը գտնում է, որ այնուամենայնիվ հայցն ընդունվել է, հիմա էլ հաջորդ սխալն է փորձում կատարել Եվրոպական Դատարանը, երբ պատասխանող կողմ է փնտրում՝ Հայստանը, թե՞ Ադրբեջանը։ Հարցը լուծված է ի սկզբանե,- նշեց Ա. Սարգսյանը,- պատասխանողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, ըստ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» հոդված 2-ի. «Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա։

Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնակառավարվող կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը»։
 Նշենք, որ ԼՂՀ-ն միացել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին» 1993 թ. մայիսին։

 Բաժնի վարիչը մի հետաքրքիր փաստ ևս նշեց. «2010 թ. փետրվարի 8-ին Գերագույն դատարանում Վճռաբեկ բողոքի քննարկման ժամանակ, ի պատասխան Գերագույն դատարանի անդամ Շուրա Օհանյանի այն հարցին, թե արդյո՞ք ԼՂՀ-ում ոտնահարվում են իր իրավունքները որպես անհատ, խոչընդոտո՞ւմ են նրան որպես առանձին անհատի դավանելու այս կամ այն կրոնը, հայցվոր քաղաքացի Սարգիս Ավանեսյանը պատասխանել է՝ ո՛չ»։
 Հետաքրքիր է, Արցախի քաղաքացին ԼՂՀ Գերագույն դատարանում գտնում է, որ իր իրավունքները չեն ոտնահարում, բայց դիմում է Եվրոպական Դատարան։

Մեր կարծիքով «Եհովայի վկաները» թեկուզ հրաժարվում են զենք վերցնելուց, բայց որդեգել են հարատև կռվի գաղափարախոսությունը։
Աշոտ Սարգսյանից իմացանք, որ «Եհովայի վկաները» 2012 թ. միայն առաջին ամսին են «հանգիստ նստել»։ 2012 թ. փետրվարի 2-ին «Եհովայի վկաներ» կրոնական խմբի ղեկավար Ս. Ավանեսյանը դիմել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, պետական գրանցում ստանալու համար փորձագիտական եզրակացություն ստնալու ակնկալիքով։ Պատասխանելով դիմումատուին նախարարը գրել է. «Գտնում ենք, որ Դուք չեք ներկայացրել նոր փաստարկներ և հիմնավորումներ։ Նույն հարցի կապակցությամբ Ձեզ մի քանի անգամ տրվել են ըստ էության պատասխաններ։ Ավելին՝ Ձեր կրոնական խումբը չի վերացրել 2009 թ. հուլիսի 6-ին ԼՂՀ աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի կողմից տրված փորձագիտական եզրակացության մեջ նշված թերությունները և խախտումները»։
Կարճ ասած՝ խնդրանքը հերթական անգամ մերժվել է։

Զարմանալին այն է, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն անցյալ տարի դեկտեմբերի 30-ին 2,5 տարի ազատազրկմամբ դատապարտել է «Եհովայի վկա» Կարեն Հարությունյանին Հայոց բանակում ծառայությունից հրաժարվելու համար։ Ի՞նչ է ստացվում. մարդը հրաժարվում է ծառայելուց, 2,5 տարի մեր՝ հարկատուներիս հաշվին առոք-փառոք պահում ենք բանտում (հանկարծ չմրսի, չհիվանդանա, թե չէ՝ ի՞նչ պատասխան ենք տալու «գրանտներով» սնվող իրավապաշտպաններին) և հանգիստ խղճով բաց ենք թողնում։ Այդ «խղճի բանտարկյալը» բանտից դուրս գալուց հետո իր հավատացյալների շրջանում համարյա թե սուրբ է դառնում՝ դրանից բխող հետևանքներով։

Ստացվում է, որ «Եհովայի վկան» չի ծառայում բանակում և պահակակետերում ժամերով կանգնելու, կյանքը վտանգելու փոխարեն նախընտրում է առոք-փառոք կյանք անցկացնել բանտում, որտեղ յուրաքանչյուր բանտարկյալի վրա օրական ծախսվում է 3600 դրամ (օրինակ, Շուշիի բանտում)։ Կոնկրետ Կարեն Հարությունյանի պարագայում, ազատազրկման 2,5 տարիների ընթացքում նրան խնամելու համար ծախսվելու է ավելի քան 4 միլիոն դրամ։

 Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական խմբի ղեկավար Սարգիս Ավանեսյանի տղան 4 տարով էր ազատազրկվել։
Մի հետաքրքիր համգամանք ևս։ Ա. Սարգսյանի հետ զրույցի ժամանակ պարզեցինք, որ հոգևոր իրավախախտումների դեպքում սահմանված տուգանքները չեն համապատասխանում պատժի էությանը։ Այն առավելագույնը կազմում է 1000 դրամ։

Հետաքրքիր է՝ թե՛ Ա. Սարգսյանը, թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, թե՛ հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, թե՛ պատգամավորները հիմնականում գտնում են, որ հոգևոր իրավախախտումների դեպքում տուգանքի չափերը 500 հազար դրամ դարձնելով՝ կտրուկ իրավիճակը կփոխվի, բայց համապատասխան աշխատանքները շատ դանդաղ են կատարվում։ «Ինչո՞ւ» հարցին ի պատասխան բաժնի վարիչը պատասխանեց. «Դա հայկական պարադոքսների շարքին է պատկանում»։
Համոզված ենք, որ մեր ազգային անվտանգությունը պահանջում է մեզ շուտափութ լուծելու այնքան էլ ոչ դժվար լուծելի հայկական պարադոքսի հոգևոր թնջուկը։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ




ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ

1982 թ. հայրս՝ Վանո Պետրոսյանը, Ասկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ գյուղերի կոլտնտեսության նախագահն էր։ Այս գյուղերի սահմանների մեծ մասն ադրբեջանական գյուղերի և Աղդամ քաղաքի հետ էր։ Տնտեսության անասունները պահում էին ադրբեջանցիները (այդպես էր այդ ժամանակ ամբողջ Ղարաբաղում)։ Հայրս մի գիշեր ադրբեջանցիներին բռնում է գողության մեջ և վեց ընտանիքների քշում այդ երկու գյուղերից, ինչի պատճառով էլ հետագայում նրան ազատում են աշխատանքից և հեռացնում կոմկուսի շարքերից։

Հենց այդ ժամանակ էր, որ Իգոր Մուրադյանն այցելեց Ղարաբաղ և հորս հետ նրանք շրջեցին այդ երկու գյուղերի տարածքով, որտեղ կային երեք մեծ խաչքարեր։ Դրանցից մեկը, որ գտնվում էր Խրամորթ և ադրբեջանական Խդռլու գյուղի սահմանում, այժմ չկա։ Ասկերանի շրջկոմի այն ժամանակվա քարտուղար Վաչագան Սանթուրովիչ Գրիգորյանը հորս հեռացրեց աշխատանքից և կուսակցությունից՝ որպես նացիոնալիստի։
88-ի շարժման նախաձեռնողը Իգոր Մուրադյանն էր, բայց նրա անունը ավելի քիչ են տալիս, քան թե մի քանի գրող-հրապարակախոսներինը։

1987թ. սեպտեմբեր ամիսն էր։ Քեռուս տղան՝ Սամվել Աղայանը, ինձ կանչեց և առաջարկեց Ղարաբաղը Հայաստանին միավորվելու վերաբերյալ ստորագրություններ հավաքել։ Ես համաձայնեցի և մենք մի քանի հոգով սկսեցինք մեծ հիմնարկներում և բակերում ստորագրություններ հավաքել։ Հետո ես իմացա, որ Արկադի Կարապետյանն Իգոր Մուրադյանի առաջարկով էր այդքանը բերել հասցրել մեզ։

Այնպես որ 88-ի շարժումը կրում էր ժողովրդական բնույթ, դա ոչ մեդալ է, որ կպցնեն իրենց կրծքին, ոչ փող է, որ յուրացնեն, ոչ էլ պաշտոն է, որ տրամադրեն իրենց մտերիմներին։ Այնպես որ, ոչ ոք, լինի դա այն ժամանակվա պատգամավոր, գրող, հիմնարկի ղեկավար կամ կոմկուսի քարտուղար, իրավունք չունի ասել, որ ինքն արել է այս կամ այն հայրենասիրական գործը։ Շարժումը ժողովրդինն է։

Ամեն ինչ սկսվել է 1987թ. աշնանը, թեև առաջին միտինգը եղավ 1988թ. փետրվարի 13-ին և առաջինը ելույթ ունեցավ բոլորիս հայտնի Գրիշա Աֆանասյանը, իսկ փետրվարի 20-ին տեղի ունեցավ նստաշրջանը։ Սա ժողովրդական ուժն էր դրդել։ Եթե հրապարակում կանգնած չլիներ 50-60 հազարանոց ժողովրդական զանգվածը, ապա պատգամավորները կքվեարկեին, ինչպես ցանկանում էին կոմկուսի ղեկավարները։

Այն ժամանակ եղել է պատգամավոր, ով չի քվեարկել հօգուտ Միացման, սակայն շարժումից հետո միշտ եղել է պաշտոնում ու օգտվել է ամեն տիպի բարիքներից՝ մինչ այսօր։
Իսկ այն պատվիրակությունները, որոնք գնացել են Մոսկվա, Երևան կամ թե չէ Բաքու, չգնալ չէին կարող, քանզի ժողվորդի մոտ եղել է ուժեղ միասնականություն ու ոչ ոք չէր կարող դեմ լինել ժողովրդի որոշմանը։

Մի դեպք պատմեմ, որ ամբողջ Սովետական Միությունում առաջինն էր։ Մայիսի մեկը աշխատավորների տոնն էր, բոլոր հիմնարկների անձնակազմերը գալիս-անցնում էին հրապարակով, որտեղ կանգնած էր Լենինի արձանը։ Ես այդ ժամանակ աշխատում էի Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում, որպես օժանդակ տնտեսության վարիչ։ Կոմբինատի տնօրենն էր հայտնի Արկադի Մանուչարովը, ով այդ ժամանակ ղեկավարում էր շարժումը, և ես հերթական առաջադրանքը ստացա նրանից։ Երբ մեր հիմնարկի շարասյունը հասնի հրապարակի կենտրոն, որտեղ ժողովրդին դիմավորում էր տրիբունայում նստած ղեկավարությունը, ես կանգնեցնեմ շքերթը։ Ես օգտագործեցի մեթոդը, և երբ մենք հասանք նշված տեղը հինգ հոգով տեղում կանգնած սկսեցինք բարձրաձայն կանչել «Հայաստան»։ Մի քանի անգամ գոռալուց հետո ամբողջ հրապարակը միացավ մեզ և այսպես կոչված շքերթը վերածվեց ցույցի։ Հետո Խթը-ից ինձ մի քանի նկար նվիրեցին այդ դեպքերի մասին։

1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն անգամ չկոտրեց մեր ոգին։ Մենք ունեցանք քանդված Հայաստան, բայց շարժումը չթուլացրինք։
Այսքանը շարժման մի տարվա մասին։ Վերջում նորից հիշեցնեմ, որ Արցախյան շարժումը պատկանում է ժողովրդին և ոչ ոք այն սեփականաշնորհելու իրավունք չունի։ Իսկ Շարժման հիմնական նախաձեռնողը եղել է Իգոր Մուրադյանը։

ԱՐԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼՂՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր




Ո՞ՒՐ Է ՄԵՐ ԼԵՎՈՆԸ

Շատերը գիտեն Լևոն Հայրապետյանի մասին, որի կատարած բարեգործությունները հույս ու հենարան հանդիսացան Արցախ աշխարհի համար։
Թե կարճ ժամանակահատվածում ինչպես անճանաչելի դարձրեց իր ծննդավայր Վանք գյուղը, կառուցելով մեծ փայտամշակման կոմբինատ, որտեղ աշխատում էին 200 հոգի։ Գյուղում վեր է հառնվել մշակութա-կենցաղային ժամանակակից շենքեր և այլ օբյեկտներ։ Վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը։ Էլ չենք խոսում այն նվիրական հարսանիքի մասին, երբ Արցախում միանգամից կազմակերպեց 700 զույգի ամուսնություն՝ ծնունդ տալով 700 ընտանիքի։

Իսկ ժամանակին ինչե՜ր պիտի կատարեր Արցախի բարերարը, եթե երկրի իշխանավորներն ու նրանց վասալները չխանգարեին նրան։ Այնպես այդ լուսատու մարդուն նեղը գցեցին, խաղացին հոգու հետ, որ նա ամեն ինչ թողեց ու հեռացավ իր պաշտելի ծննդավայրից։ Ահա թե նա ինչպես է նկարագրում թերթում հայկական պետության իսկական դեմքը։

«Կաշառակերությունը խաթարում է մեր պետականության հիմքերը, խարխլում պետությունն ու ազգը։ Կոռումպացված պետությունը ժանգոտ մեքենա է, որը վաղ, թե ուշ քայքայվում է...»։ Մեծ բարերարն ահա թե ինչու է այդպես բնութագրում. նա ինքն է սեփական աչքերով տեսել, թե ինչպես մեր երկրի իշխանապետները հերթականությամբ երկիրը դարձրել էին կաշառակերության և կոռուպցիայի ճարագ։ Նա այդ մասին դեռ Ղուկասյանի օրոք է գրել «Իրավունք» թերթում. «Ղուկասյանն ու Դանիելյանը պետք է կանգնեն դատարանի առջև»։ «Իրավունքի» այդ հոդվածում մինչև ուղն ու ծուծը մերկացնում է նախագահ Ղուկայանի իրական դեմքը։

ԼՂՀ վարչապետը (Ա. Դանիելյանը) ապատեղեկացնում է հասարակությանը («Իրավունք», N 89 (700) նոյեմբեր 2002 թ.), հայտնելով, որ իբր Լևոն Հայրապետյանը հարկեր չի վճարել։ Եվ սա ասում է մի մարդ, որ Ղրիմից եկել էր Ղարաբաղ և, Ղուկասյանի անմիջական որոշում-համաձայնությամբ դարձել վարչապետ։
Այս հոդվածում բարեգործը հայտնում է, թե ինչ բարեգործություններ է արել։ ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը՝ 7 հազար ԱՄՆ-ի դոլար, Շուշի քաղաքի չքավոր ընտանիքներին՝ 40 հազար դոլար, Վանք գյուղի զոհված ընտանիքներին՝ 42 հազար դոլար, Ամենափրկիչ Շուշվա եկեղեցու զանգակատան վերանորոգման համար՝ 15 հազար դոլար, քաղաքաշինության նախարարությանը՝ 12 հազար դոլար, ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 48 հազար դոլար, մեկ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ Գանձասարի վանքին և այլն։

Մինչ օրս Արցախի շատ պաշտոնյաներ Լ. Հայրապետյանին պարտք են հսկայական գումարներ, և այդ պարտքը մարելու ցանկություն չունեն։ Բարեգործին վիրավորելն ուղղակի տմարդություն է։ Մեր միջավայրում դեռ կան մարդիկ, ովքեր առանց խղճի խայթ զգալու պատրաստ են վիրավորելու, ստելու, զրպարտելու նույնիսկ ամենաազնիվ մարդուն։ Նրանց համար գոյություն չունի մարդկային ոչ մի սրբություն։
Ցինիզմի թույնով վարակված այդ մարդուկները պատրաստ են ստել, կեղծել, քծնել, միայն թե՝ հասնեն իրենց նպատակին։ Այսօր ինքնասիրություն ու արժանապատվության զգացում ունեցող մարդու համար ամենաթանկը պատիվն է։ Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդ լավ գիտե, թե ինչ են զգում, երբ խաղում են իր պատվի ու անբասիր անվան հետ։ Երախտամոռությունը մարդկային ամենավատ գծերից է։ Իշխանական հիերարխիայում իր տեղը չգտած ղեկավարն առաջին հերթին վնասում է իրեն, երկրորդ հերթին՝ իր ղեկավարած մարդկանց։

Յուրաքանչյուր պետության առաջընթացը, պայմանավորվում է բանիմաց, որակյալ կադրերի գործունեությամբ։ Նախորդ ղեկավարության մեծագույն սխալներից մեկը կադրերի ընտրության անմտածված քաղաքականությունն էր, որի պատճառով որակյալ շատ կադր հեռացան։ Չպետք է ներողամիտ լինել անցյալի և ներկայի սխալների հանդեպ։ Չուղղված սխալները նոր սխալներ են ծնում։
Այս ամենի մասին ես գրում եմ, ոչ թե նրա համար, որ այսօր այդ մարդիկ այստեղ չեն, այլ նրա համար, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե որքան վտանգավոր է անցյալի և ներկայի սխալների հանդեպ ներողամիտ վերաբերմունքը։

Լ. Հայրապետյանը հոդվածներում ակնարկել է այն պատճառները, որի համար Ղուկասյանն իրեն զրպարտել է։ Այն է՝ հրաժարվել է մտնել նախկին նախագահի ստեղծած կոռումպացված կառույցը, իշխանություններին է վերադարձրել կառավարական մեդալը՝ հրաժարվելով այն ընդունել Ղուկասյանի ձեռքից, հրապարակայնորեն ԼՂՀ-ի կառավարության հակակառավարական կուրսն է քննադատել, կուրս, որը հանգեցրել է Արցախի բնակչության աղքատացմանը, բարոյալքմանը և չդադարող արտագաղթին, Հայրապետյանը հրաժարվել է մասնակցել ԼՂՀ նախկին նախագահական «ընտրությունների» արդյունքների կեղծմանը, հօգուտ Ղուկասյանի...

Այսօր էլ մեծ բարերարը նեղացած է Արցախից, որի պատճառը Գանձասարի շրջապարսպի վերանորոգման նրա ծրագրի դեմ սկսված անհիմն ու թունոտ կամպանիան էր։ Մինչդեռ այդ պարիսպը օրեցօր քանդվում-ավերվում էր, ու ոչ ոք այդ ժամանակ չէր «նկատում», որ այն «պատմաճարտարապետական արժեք ունի»։
Տարածված լուրերի համաձայն, ինչ-որ ընկերություններ նպատակ ունեին իրենք մասնակցեին շրջապարսպի վերանորոգման աշխատանքներին։ Դրանից զրկվելով, աղմուկ են բարձրացրել, որին անմիջապես արձագանքել են երևանյան «շահագրգիռ» շատ անձինք ու նրանց ծառայող լրատվամիջոցները...

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ




ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ

Եվրամիությունն աննախադեպ որոշում է ընդունել Արցախի հարցով։ Փետրվարի 27-ին Բրյուսելում ԵՄ արտաքին հարցերով խորհրդի նիստի արդյունքով հայտարարվել է, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվ աջակցություն ցուցաբերել խաղաղության իրացման հետագա քայլերին օգնելու հարցում վստահությունն ամրապնդելու միջոցառումներին։ Այդ կապակցությամբ ԵՄ-ն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջաններ ԵՄ ներկայացուցիչների ազատ հասանելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը։ Խորհուրդը կոչ է անում ԵՄ գերագույն ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին ԵԱՀԿ հետ սերտ խորհրդատվությամբ մշակել ԼՂ հետկոնֆլիկտային սցենարները՝ որպես ԵՄ-ին հետագայում մասնակցելու հիմք։

Հիշեցնենք, որ մինչ այժմ աշխարհում ոչ մի պետական կառույց Ղարաբաղում պաշտոնական անվերապահ հասանելիություն չունի։ Ադրբեջանը բոլոր մակարդակներում դիմադրում է Ղարաբաղ պաշտոնական, հասարակական գործիչների և նույնիսկ մասնավոր անձանց այցին ու չլսելու դեպքում «սև ցուցակ» է գցում։
Չնայած լայն մանդատին՝ Ղարաբաղ չի կարողացել ժամանել նույնիսկ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Մի անգամ ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հասել է մինչեւ Գորիս, սակայն ինչ-որ զանգից հետո հետ է վերադարձել։

ԵՄ որոշումը նշանակում է, որ այդ կառույցն այլեւս չի ընդունում Ադրբեջանի դիրքորոշումը որպես իր գործունեության հիմք։
Դա նշանակում է, որ ԵՄ-ն որոշել է առավել անկախ և ինքնուրույն քաղաքականություն վարել ղարաբաղյան հարցում՝ առանց Բաքվի և Մոսկվայի կողմ նայելու։
Ղարաբաղ ազատ մուտք ունեն միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ դաշտային ներկայացուցչության աշխատակիցները։ ԼՂՀ-ում գործում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, ներկայացված են նաև մի շարք արտասահմանյան հասարակական կազմակերպություններ։

Ղարաբաղ են ժամանել նաև Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները, ԱՄՆ կոնգրեսականները, ֆրանսիացի խորհրդարանականները, սակայն փորձել են անել դա ոչ աշխատանքային ժամանակ՝ այցերը ներկայացնելով որպես մասնավոր։
Արդյո՞ք կփոխվի իրավիճակը ԵՄ որոշումից հետո։ Եվ մտադի՞ր է ԵՄ-ն գրասենյակ բացել Ղարաբաղում, որի միջոցով կիրականացվեն «հետկոնֆլիկտային սցենարները»։
Lragir.am




ԽՈՍՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Որ շնորհաշատ գրող Վազգեն Օվյանն իրեն դրսևորել է գրական համարյա թե բոլոր ժանրերում, դա բոլորին է հայտնի։ Եվ, ի պատիվ իրեն՝ որ ժանրով էլ նա հանդես է եկել, վստահորեն կարելի է ասել, որ ընդգծված մնայուն հետք է թողել։ Նրա գործերն այն անժխտելի հոգեբանական առանձնահատկություններն ունեն, որ ընթերցողը հենց առաջին իսկ տողից գամվում է նրանց թովիչ հմայքներին։ Դա խոսում է Վ. Օվյանի ակնհայտ տաղանդի մասին։

Նշենք, որ նրա շատ գործեր կարծես հենց կյանքի այսօրյա խնդիրների մասին են։
Չխորանալով Օվյանի ծավալուն գրական գործունեության արժանիքների մեկնաբանությունների մեջ, սույն խոսքի մեջ ուզում եմ խոսել նրա երգիծանքի հոգեբանական մի շարք առանձնահատկությունների շուրջ։ Ստեղծագործություններ, որոնք կարծես յուրատեսակ բուժանյութ են հասարակության հիվանդ վերքերի խորացումները կանխելու համար։

Եվ այսպես՝ «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց»։
Երգիծական ստեղծագործությունների այս ժողովածուն մի հրաշալի գիրք է՝ գրված մի հրաշալի հեղինակի կողմից, որն իր վրա է կրում «Վազգեն Օվյան» անուն-ազգանունը։ Շնորհակալություն հեղինակին, որ շերտ առ շերտ մեր առջև բացում է կյանքի հիվանդացած «բջիջները»՝ պարզապես այն լավացնելու անսքող ձգտումով։ Թե ինչպես է այդ կատարում, կարող եմ ասել՝ սքանչելի ու գեղեցիկ հնարանքներով, անթերի լեզվով և, ընթերցողին մի պահ թվում է, թե ինքը մերթ թերթում է «Հազար ու մի գիշերվա» հրաշափառ պատմությունները, մերթ՝ Ակսել Բակունցի «Կյորեսը», մերթ՝ Լեռ Կամսարի ու Գրիգոր Տեր-Գրիգորյանի սքանչելի երգիծումները, հանճարեղ Սերվանտեսի «Դոն Կիխոտը» կամ «Դեկամերոնի» նովելները։

Այս գիրքը, շնորհիվ իր տաղանդաշատ հեղինակի, մեր առջև բացում է մի աշխարհ, որի մեջ մենք ամեն օր ապրում ենք, բայց այդ աշխարհում գոյատևող չարն ու բարին մենք զգում ենք միայն ենթագիտակցությամբ։ Իսկ ահա հեղինակն այդ աշխարհը լայն էկրանի վրա ոչ միայն բացում է մեր առջև, այլև ստիպում է, որ այն ավելի խորը ճանաչենք, սիրենք ու ատենք, ինչ-որ տեղ հանդուրժենք, ինչ-որ տեղ կռվենք…

Գիրքը ծայրեծայր ընթերցվում է հաճույքով (անթերի ոճ ունի Օվյանը), ընթերցողը միշտ էլ մի հաճելի քմծիծաղ քթի տակ հրճվում է այն հնարանքների կիրառություններով, որ հեղինակը պատումը հասցնում է հնարամիտ վերջաբանին։
Կերպար ստեղծելու բարդ աշխատանքը սկսվում է հերոսի անվան ընտրությունից։ Միջանկյալ ասեմ, որ անունների այդպիսի դիպուկության առատություն կա նաև Վիլյամ Սարոյանի վիպասանության մեջ։ Իսկ պատմելու պարզ, սրամիտ, կարճ (զերծ՝ ավելորդություններից) տոնը, ինչպես և երևույթների ու դեպքերի անսահման հեռատարածքային հատկանիշների մեջ կապող օղակների հայտնաբերումը խոսում է հեղինակի բարձր օժտվածության և նրա լայնամասշտաբ կուլտուրայի մասին։

Այս իմաստով՝ բազմաթիվ օրինակներից բերեմ միայն մեկը. «Մկրտիչ Ապետնակովիչը մեծ մարդ է», և ահա նրա հանճարը Օվյանը հիմնավորում է այսպես. «Եթե նա ասում է՝ Պիկասոն բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ է, ուրեմն չպիտի առարկել։ Ի՞նչ մեծ բան է, մարդը կարող է հայտնի նկարիչ Պիկասոյին շփոթել ֆուտբոլիստ Պելեի հետ, Ֆիրդուսուն՝ Ֆիգարոյի հետ և ապացուցել, թե ինքը մի քանի շաբաթ առաջ Սև ծովի ափին թենիս է խաղացել Գրիգոր Նարեկացու հետ։ Մկրտիչ Ապետնակիչը կարող է հանճարեղ Դանթեին միջնադարից քարշ տալ իրենց բնակարանը, հետը բաժակ-բաժակի խփել և քննադատության կարգով ասել. «Դանթե ջան, բայց քո գրած բայաթիներում թույլ բաներ էլ կան»։

Նպատակ չունենալով ամբողջ գիրքը ենթարկել, ինչպես ասում են, գրականագիտական անաչառ զննության ու քննության, քանի որ շատ-շատ են նրա իմաստային խտացումները և դրանց բացահայտման համար շատ ժամանակ է պետք, այս հակիրճ խոսքի մեջ սրտի հրճվանքով ուզում եմ ասել, որ կոնկրետ ինձ համար հայտնաբերվեց մի բարձրաբարձր արվեստի աշխարհ։
Ես այն կարծիքին եմ, որ Վազգեն Օվյանի երգիծական արվեստի ծալքերը տարիների հետ դեռ նոր պետք է բացվեն։ Այդ սքանչելի երգիծաբանը գտնվել է մեր կողքին, մեզ մոտ, բայց մենք մի տեսակ լավ չենք նկատել։ Եվ, առհասարակ, մենք շատ անգամներ մեր սեփական լավը չենք նկատում ու գնահատում։

Ժամանակն է, որ մենք նիհիլիստ չլինենք մի շնորհաշատ երգիծաբանի նկատմամբ և չզլանանք ասել, որ հիրավի նա ընդգծված տաղանդ է, որը միշտ փառք, հպարտություն կբերի մեր երկրամասի գրական ընտանիքին, ոչ միայն այսօր, այլև մշտապես։
Ուղիղ 25 տարի է Վազգեն Օվյանը մեզ հետ չէ։ Մեզ է կտակել իր անմահ երկերն ու ինքն անդարձ հեռացել... Վերջացնելով խոսքս, ափսոսում եմ, որ մեր սիրելի ընկերը, որի պոտենցիալ կարողությունները դեռևս նոր պետք է ծավալվեին ու բացվեին, շատ բան կիսատ թողեց։ Բայց եղածն էլ բավական է, որ մենք միշտ հպարտությամբ գնահատենք նրան։

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ




ՆՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԻՄԱ

Սույն թվականի հունվարի 6-ին լրացավ արցախցի նշանավոր գրող, երգիծաբան, դրամատուրգ, արվեստի գործիչ Վազգեն Օվյանի ծննդյան 80 ամյակը, իսկ փետրվարի 23-ին՝ մահվան 25-րդ տարին։
Արցախի տարբեր ուսումնական հաստատություններում, գրական-մշակութային օջախներում այդ կապակցությամբ կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված սիրված գրողի հիշատակին։

Օրերս նման միջոցառում տեղի ունեցավ նաև Ստեփանակերտի N 11 ավագ դպրոցի 11-5 հումանիտար դասարանի (դասղեկ՝ Ս. Գաբրիելյան) աշակերտների ուժերով և նույն դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանի նախաձեռնությամբ։ Բացման խոսք ասաց Ա. Բաբայանը, ապա աշակերտները ներկայացրին Վ. Օվյանի ստեղծագործությունները, ժամանակակիցների ու հայտնի մտավորականների կարծիքները գրողի մասին։

Միջոցառման ժամանակ հնչեց նաև հեղինակի կենդանի ձայնը՝ իր ստեղծագործությունների ընթերցմամբ, ցուցադրվեցին գրողի տարբեր տարիների լուսանկարներից և «Այս Ղարաբաղն է» բանաստեղծություն-պոեմի տեսահոլովակը։

Միջոցառման վերջում հնչեց Վ. Օվյանի խոսքերով գրված հանրահայտ «Ստեփանակերտ» երգը, որը մի տեսակ դարձել է Արցախի մայրաքաղաքի հիմնը, որի ուրախ մեղեդու ներքո աշակերտուհիները ներկայացրին հայ աղջիկների պար, ապա նրանց միացան մյուս աշակերտները։

Միջոցառումից հետո Արթուր Բաբայանն ասաց, թե ինքը ձգտել է, որ ոչ թե ավագները խոսեն գրողի մասին, այլ աշակերտները, այն մատաղ սերունդը, որ վաղը պիտի կերտի մեր երկրի ապագան։ Իսկ այդ ապագայում Վազգեն Օվյանը միշտ ունենալու է իր արժանի տեղը, և նրա ստեղծագործությունները դաստիարակելու են շատ ու շատ սերունդներ։

«Երբ գրողը կենդանի էր, ցավոք, այդ ժամանակ մենք կարծես ամբողջությամբ չէինք զգում նրա մեծությունը (չնայած կենդանության օրոք էլ նա լայն ժողովրդայնություն էր վայելում), որովհետև Վ. Օվյանի լավագույն բազմաթիվ գործեր խորհրդային տարիներին հնարավոր չէր տպագրել,- ասաց Ա. Բաբայանը։- Օվյանը մեր հպարտությունն է։ Նրա բացակայությունը զգացվում էր և՛ Շարժման ժամանակ, և՛ առավել ևս հիմա, երբ սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը դառնում են կյանքի նորմա... Նա մեր օրերում չէր լռի, կբարձրացներ իր ձայնը, իր տղամարդու խոսքը կասեր, որովհետև իր հող ու ջրին նվիրված մտավորականը, տաղանդավոր գրողն անչափ շատ էր սիրում իր երկիրն ու ժողովրդին և ձգտում էր կյանքը տեսնել այնպես գեղեցիկ, ազնիվ ու մաքուր, ինչպես ինքն էր պատկերացնում, և ինչպիսին ինքն էր թե՛ կյանքում, թե՛ իր ստեղծագործություններում։ Վազգեն Օվյանի համար ազնվությունը ոչ թե կեցվածք էր, այլ՝ կեցություն...»։

ՄԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ




ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱԶԳԻ ԴԵՄՔՆ Է

Մշակույթը յուրաքանչյուր ազգի դիմագիծն է, ազգի դեմքը։ Մի ժամանակ մեր ժողովուրդն իրոք հպարտանում էր իր մշակույթով։ Իսկ մենք ի՞նչ կարող ենք զգալ մեր օրերում՝ լսելով այդ արտահայտությունը... Գրեթե ոչ մեկի համար գաղտնիք չէ մեր ժողովրդի մշակութային հարստությունը, սակայն, ոչ բոլորն են ուզում բաց աչքերով տեսնել, թե ինչպես է այն պղծվում որոշ «մշակութասերների»՝ մշակույթ կերտելու անվան տակ սքողված աշխատանքով։

 Մանկավարժները, մտավորականները, լրատվամիջոցները. ահա նրանք, ովքեր պետք է լինեն սերնդի մեջ ազգային մշակույթը պահպանելու և շարունակելու գաղափար սերմանողները։ Սակայն ինչպե՞ս կարող է ճիշտ կրթվել երեխան, երբ այսօր երգն ու նկարչությունը դպրոցներում հաճախ երկրորդական առարկա են համարում, երբ ռադիոեթերից 20 րոպեն մեկ հնչում են «Իմ ախպերը», «Պստիկ պապան» ու նման խղճուկ ու անճաշակ երգեր, երբ թատրոնի տոմսի արժեքը ընդամենը 300 դրամ է, իսկ մի ինքնակոչ երգչի համերգի տոմսի գինը՝ 2000 դրամից ոչ պակաս, երբ մեր խանութներում արվեստի գործերը կարող են մնալ տարիներով՝ չարժանանալով ոչ մեկի ուշադրությանը, իսկ հագուստի ու ոսկեղենի խանութները հաճախորդների պակաս չեն զգում։

Նկարիչների միության նախագահ Սամվել Գաբրիելյանը գտնում է, որ ձևավորված չէ այն հասարակությունը, որտեղ արվեստագետը զգա իր պիտանելիության չափը։ Դա ցավալի է, սակայն դա միայն արվեստագետի գործը չէ։ Եթե եվրոպական երկրներում առաջինից տասներկուերրորդ դասարաններում կերպարվեստ են անցնում, եթե բժշկական, իրավաբանական են սովորում ու արվեստի պատմության քննություն են հանձնում, ապա այնտեղ՝ դրսում, հսկողություն կա, արվեստի անհրաժեշտություն կա հասարակության համար։ Դա գալիս է բուհերից, իսկ մեզ մոտ դա բացակայում է։ Բացի ունեցածը պահպանելուց, պետք է կարողանալ այն շարունակական դարձնել։

«Նեղ ազգայինի մեջ պարփակվելով՝ մենք հաջողությունների հասնել չենք կարող։ Արտասահմանում ցուցահանդես ունենալով միայն հայկական համայնքի համար կամ հայ արվեստագետներով իրար գովելով ու մեր խոհանոցի մեջ մեզ լավ զգալով, առաջինը լինելու ձգտումով մենք չենք կարող ներկայանալ աշխարհին,- ասում է Ս. Գաբրիելյանը։- Աշխարհում գոյություն ունի ընդհանուր մշակութային գաղափար և այդ ընդհանուր մտածելակերպի լեզվով պետք է ներկայացնել ազգայինը, իսկ մենք արվեստը վեր ենք ածել էթնոգրաֆիայի։ Ես շատ տխուր եմ տեսնում ապագան արվեստի ասպարեզում։ Ամեն մարդ պետք է ծառայի իր գործին, իսկ մեզ մոտ դա այդպես չէ։ Ես չեմ տեսնում, որ մշակույթի նախարարությունը, պետությունը հակված է մշակույթը ներկայացնել դրսում ի՛ր իսկ կայացման համար»,- ավելացրեց Սամվել Գաբրիելյանը։

Իսկ հանրապետության ժողովրդական երգչուհի Նաիրուհի Ալավերդյանը երգարվեստի ապագան լավ է տեսնում։ Ըստ նրա՝ մեր երիտասարդ երգիչներից շատերը բարձր կրթությամբ են, և մենք ապրում ենք զարգացման պրոցես։ Տիկին Ալավերդյանը մեծ սեր է տեսնում երիտասարդների մեջ դեպի ազգային երգը և նշում, որ էստրադան վերելք ապրեց հանուն ժողովրդական երգի, բայց ժողովրդական երգը կանգառ ապրեց։ Մեղքը կարելի է գցել ժողովրդական երգ կատարողների ու կոմպոզիտորների վրա, որովհետև այդ պահերին ժողովրդական երգ կատարողներն ավելի ակտիվ պետք է լինեին, քան երբևիցե եղել են։ Սակայն ժողովրդական բոլոր երգերն էլ մնայուն են։ Եթե դրանք ստեղծել է ժողովուրդը, հնարավոր չէ, որ այն կորցնի իր հմայքը։

Նաիրուհի Ալավերդյանը ցավով նշում է, որ հայ երգի մեջ շատացել են օտար տարրերը, սակայն չի կարծում, որ այն կարող է օրինակելի դառնալ ապագա սերնդի համար, քանի որ Հայաստանում և Արցախում բազմաթիվ տաղանդավոր մարդկանց խնդիր է դարձել այն, և բոլորը պարտավորված են պահպանել սահմանափակումները, իսկ հեռուստա և ռադիոլրատվամիջոցներն էլ պետք է հետևեն իրենց ծրագրերին։

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս




1988-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ...

1986 թ. գարնանը Ստեփանակերտում գործող մի շարք ազգայնական, ոչ ֆորմալ կազմակերպությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ Ստեփանակերտում հիմնադրեցին «Արցախական Միությունը» (ԱՄ)։ ԱՄ-ի նպատակն էր՝ միավորել Արցախում գործող բոլոր ազգայնական խմբերին և կազմակերպություններին, նախապատրաստվել ազգային-ազատագրական պայքարին։
«Արցախական Միության» նախագահն էր Արկադի Կարապետյանը, քարտուղարը՝  Հակոբ Խաչատրյանը։ Անդամներն էին՝ Գենադի Ներսիսյան, Սերժ Առուշանյան, Սամվել Պետրոսյան, Կամո Մարտիրոսյան, Աշոտ Սարգսյան, Աշոտ Ղուլյան (Բեկոր), Վահրամ Հայրապետյան, Սերգեյ Շահվերդյան։

ԱՄ նախագահության յուրաքանչյուր անդամ պատասխանատու էր այս կամ այն բնագավառի համար։ Ստեղծվել էին քաղաքական, տնտեսական, մարտական, գաղափարախոսական և հատուկ բաժիններ։ ԱՄ-ն ուներ իր ծրագիրը և կանոնադրությունը։ Արցախի բոլոր շրջաններում գործում էին փոքրաթիվ խմբեր, որոնք անմիջական կապ ունեին Ստեփանակերտի կենտրոնի հետ։ Միությունը գործում էր ընդհատակյա։

 1987 թ. լայն թափ ստացավ Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար ստորագրահավաքը։ ԱՄ ջանքերով այդ գործընթացը ստացավ գործնական բնույթ՝ ստորագարահավաքները կազմակերպվեցին այդ նպատակի համար նախատեսված հատուկ ձևաթղթերի վրա։ Բացի ստորագրահավաքից, Միության անդամները արձանագրում և հավաքում էին Արցախի և Ադրբեջանի տարածքում հայության իրավունքների ոտնահարման և «սպիտակ ցեղասպանության» իրագործումը հաստատող փաստեր։ Հավաքված, խմբավորված նյութերն ԱՄ նախագահ Ա. Կարապետյանը տանում էր Երևան, հանձնում Իգոր Մուրադյանին ու այլ շահագրգիռ անձանց։

 1988 թ. հունվարի սկզբներին «Արցախյան Միության» նախագահ Արկադի Կարապետյանը Երևանում հանդիպում է քաղաքական տարբեր ուժերի առաջնորդների, համոզվում, որ արցախահայությանը պետք է նախապատրաստել ցույցերի և հանրահավաքների։ Վերադառնալով Ստեփանակերտ, Ա. Կարապետյանը հրավիրում է Միության նիստ և ներկայացնում երևանյան տեսակետները։
 1988 թ. փետրվարի սկզբին Ա. Կարապետյանի կազմակերպությունից ինքնամեկուսացման և նախագահության անդամների անձնական բնույթի տարաձայնությունների պատճառով «Արցախյան Միությունը» լուծարվում է։

 ԱՄ անդամների մեծամասնությունը նորից համախմբվում է 1988 թ. փետրվարի 13-ին՝ երբ հազարավոր քաղաքացիներ են դուրս գալիս Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակ և հայտարարում Մայր Հայաստանի հետ վերամիավորման իրենց վճռականությունը։
 1988 թ. փետրվարի 24-ին հիմնադրվում է «Հայոց Ընկերվարական Արցախական Կուսակցությունը» (ՀԸԱԿ)։ Սկզբնական շրջանում այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում՝ չուներ ծրագիր և կանոնադրություն։ 1988 թ. սեպտեմբերի 17-ին հրավիրված ժողովին ՀԸԱԿ Բյուրոն հաստատեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։ Ծրագրի առանցքը կազմում էր Հայ Դատը։ Բյուրոյին կից գործում էին տարբեր բաժիններ։

Գաղափարախոսության-քարոզչության բաժինը (պատասխանատու՝ Լևոն Ավանեսյան) զբաղվում էր պաշտոնաթերթի հրատարակմամբ, թռուցիկների ստեղծման և տարածման, քարոզչական բնույթի այլ աշխատանքներով։ Մարտական բաժինը (պատասխանատու՝ Արկադի Կարապետյան) զբաղվում էր մարտական ջոկատների ստեղծման և նրանց միջև կապի հաստատման աշխատանքներով, ինչպես նաև՝ զենքի և զինամթերքի հայթայթմամբ և բաշխմամբ։ Ելմտանքի-տնտեսական բաժինը (պատասխանատու՝ Գենադի Ներսիսյան) զբաղվում էր անդամավճարների հավաքման, տնտեսական բազայի ստեղծման, դրամական և նյութական միջոցների հայթայթման աշխատանքներով։ Հատուկ բաժինը (պատասխանատու՝ Աշոտ Սարգսյան) ուներ հետախուզական և հակահետախուզական ենթաբաժիններ. զբաղվում էր կուսակցության անդամության թեկնածուների հուսալիության ստուգման, անդամների ընդունելության, կուսակցության ներքին ու արտաքին կյանքին վերաբերող, զենքերի և զինամթերքների անվտանգ տեղափոխման հարցերով։

Շրջանների կուսակցական խմբերի հետ կապն անմիջական էր։ Բոլոր խմբապետները գիտեին Բյուրոյի նախագահին, մարտական և տնտեսական բաժինների պատասխանատուներին։ Խմբապետների բացակայության դեպքում, նրանց տեղակալները հատուկ նշանաբանով կապվում էին Բյուրոյի ցանկացած անդամի հետ և լուծում ծագած հարցերը։
 Կուսակցական խմբեր ունենալով Արցախի տարբեր շրջաններում, պարբերաբար Բյուրոյին տեղեկացնում էին շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հարկ եղած դեպքում Բյուրոն շրջաններ էր գործուղում գործիչների՝ կազմակերպելու նոր խմբեր, ստեղծելու մարտական ջոկատներ և լուծելու այլ բնույթի խնդիրներ։

 Արցախում հազարավոր թռուցիկներ տարածելով, ՀԸԱԿ Բյուրոն գտնում էր, որ հարցի լուծման, այսպես կոչված, քաղաքական (խաղաղ) տարբերակը ցանկալի է, բայց ոչ իրատեսական, ուստի կոչ էր անում արցախահայությանը համախմբվելու, զինվելու և նախապատրաստվելու ինքնապաշտպանության։ Սումգայիթյան եղեռնագործությունից հետո ՀԸԱԿ Բյուրոն որոշում է արյանը արյամբ պատասխանել՝ պատժիչ գործողություն իրականացնելով Ջամիլու գյուղում։ Արցախի քաղաքական առաջնորդները, տեղեկանալով այդ մասին, կանխում են՝ «համոզելով», որ նման գործողությունը կվնասի ազգային-ազատագրական պայքարի քաղաքական ոգուն։

 ՀԸԱԿ Բյուրոն Արկադի Կարապետյանին գործուղում է Երևան՝ զենք և զինզմթերք հայթայթելու համար, իսկ Բյուրոյի մյուս անդամները մեկնում են Արցախի տարբեր բնակավայրեր և զբաղվում զինված պայքարի քարոզչությամբ։ Բյուրոյի հրահանգով կուսակցական բոլոր խմբերը սկսում են զինվել։ Այդ ժամանակ Արցախում լայն թափ էր ստացել ինքնաշեն զենքերի գաղտնի արտադրությունը։ Կարճ ժամանակում, 1988 թ. նոյեմբերին, փորձարկվում են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) «երևանյան նախագծերով» արտադրված ականներն ու նռնակները։ Պատրաստված զինատեսակները բաժանվում են ոչ միայն կուսակցական խմբերին, այլև սահմանամերձ բնակավայրերի Շարժման ակտիվ մասնակից անձանց ու խմբերին։

ՀԸԱԿ Բյուրոն որոշում է ընդունում համագործակցել տարբեր քաղաքական կուսակցությունների կամ կազմակերպությունների հետ։ Այդ նպատակով Ա. Կարապետյանին հանձնարարվում է Երևանում շփվել տարբեր քաղաքական և կուսակցական առաջնորդների, գործիչներ, ներկայացուցիչների հետ։ Ա. Կարապետյանը տեղեկացնում է Բյուրոյին, որ միայն ՀՅԴ ծրագիրն ու գործելաոճն է համընկնում ՀԸԱԿ-ին։ Նա ՀԸԱԿ ծրագիրը և կանոնադրությունը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի գործիչին և առաջարկում համագործակցել։

 1989 թ. հունվարի սկզբներին Ա. Կարապետյանը վերադառնալով Ստեփանակերտ, իր հետ բերում է ՀՅԴ ծրագիրը, կանոնադրությունը և հարուստ գրականություն։ Երկարատև երկուստեք հետախուզումներից հետո ՀԸԱԿ Բյուրոն որոշում է Երևանում հանդիպել ՀՅԴ Բյուրոյի գործիչին և տեղում որոշել համագործակցելու պայմանները։ Բյուրոն քննարկում է նաև ՀՅԴ-ին անդամակցելու հարցը։
 ՀԸԱԿ Բյուրոյի հինգ անդամներ՝ Հ. Խաչատրյանը, Լ. Ավանեսյանը, Ա. Կարապետյանը, Գ. Ներսիսյանը, Ա. Սարգսյանը 1989 թ. ապրիլի 19-ին Երևանում հանդիպում են ՀՅԴ Բյուրոյի գործիչ Ափո Պողիկյանին։ Երկարատև քննարկումներից հետո ՀԸԱԿ Բյուրոյի անդամները որոշում են ընդունել ՀՅԴ Բյուրոյի գործիչի առաջարկը և անդամակցել ՀՅԴ-ին։ Նույն օրը տեղի է ունենում հինգ ընկերների Դաշնակցության շարքերը մտնելու երդման արարողությունը։

Հատուկ լիազորությամբ վերադառնալով Ստեփանակերտ, ՀՅԴ հինգ անդամները գումարում են ՀԸԱԿ Բյուրոյի նիստ և որոշում ընդունում ՀԸԱԿ-ը լուծարելու մասին։ ՀԸԱԿ անդամների բացարձակ մեծամասնությունը մտնում են Դաշնակցության շարքերը։
 1989 թ. մայիսի 3-ին ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ, հատուկ շրջաբերականով ստեղծվում է ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեն, որի կազմում էին Հակոբ Խաչատրյանը (նախագահ), Լևոն Ավանեսյանը (քարտուղար, գաղափարա-քաղաքական բաժնի պատասխանատու), Արկադի Կարապետյանը (մարտական գործերի պատասխանատու), Գենադի Ներսիսյանը (ֆինանսա-տնտեսական բաժնի պատասխանատու), Աշոտ Սարգսյանը (հատուկ բաժնի պատասխանատու)։

ՀՅԴ Բյուրոյի որոշմանբ Արցախ է գործուղվում Բյուրոյի գործիչ Վարանդ Փափազյանը։ Նրա ցուցումներով և ակտիվ գործունեության շնորհիվ վերակազմվում են նախկին կուսակցական (ՀԸԱԿ) խմբերը, ստեղծվում են նորերը։ Կուսակցական ամեն մի խումբ պատասխանատու էր իր բնակավայրի, թաղամասի ինքնապաշտպանության կազմակերպման, քաղաքական և տնտեսական կացություններին վերաբերող հարցերում։
 1989-1990 թթ. «Անտառ» կոմիտեն Բյուրոյի գործիչ Վ. Փափազյանի ցուցումով համալրվում է նոր անդամներով՝ Մուրադ Պետրոսյան, Ժաննա Գալստյան, Գեորգի Պետրոսյան, Վալերի Բալայան, Մանվել Սարգսյան (Երևան)... Իսկ 1991 թ. հունվարին դաշնակցության շարքերն է ընդունվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ։

ՀՅԴ արցախյան կազմակերպության միջուկը հանդիսանում էին մարտական խմբերը՝ ջոկատները։ Բացի դաշնակցական ջոկատներից, Արցախում գործում էին բազմաթիվ զինված այլ ջոկատներ։ Ի տարբերություն մնացած զինված ջոկատների, վերջինները գործում էին միասնական հրամանատարության ներքո, կապված էին իրար և համեմատաբար լավ էին զինված։ Ազատամարտիկների շարքերում իշխում էր կուսակցական կարգապահությունը։ Մարտական ջոկատների նպատակն էր՝ համախմբել տվյալ բնակավայրի բնակչությանը, կազմակերպել նրանց անվտանգության ապահովումը, օգնել տեղերում նոր ջոկատների ստեղծմանը։ Այդ գործընթացին նպաստում էին նաև տարբեր ճանապարհներով ձեռք բերված զենքերն ու զինամթերքները և տեղում արտադրված ինքնաշեն ականներն ու նռնակները։ Զինվելով ժամանակակից հրաձգային զինատեսակներով, դաշնակցական ջոկատները աստիճանաբար իրենց վրա են վերցնում ամբողջ Արցախի ինքնապաշտպանությունը։ Այդ երևույթը գայթակղելով քաղաքական այլ կազմակերպությունների և ուժերի, ստիպում է, որ Արցախ ուղարկեն որոշ քանակությամբ զենքեր և զինամթերքներ ու հաստատեն իրենց «իշխանությունը»։

Տարբեր կուսակցություններ և կազմակերպություններ ձգտում էին Արցախում ղեկավարությունը վերցնել իրենց ձեռքը, բայց չէին համարձակվում։ Այդ խառնաշփոթության մեջ է, որ ծնվում է Ազգային Խորհրդի գաղափարը։ Երևանում 1989 թ. դեկտեմբերի 1-ին կայանում է ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստը, որտեղ որոշում է ընդունվում Լեռնային Ղարաբաղը Հայակական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին։ Ցավոք ՀՅԴ-ն չկարողացավ Արցախի Ազգային Խորհրդի կազմավորման և հետագա աշխատանքների կատարման ժամանակ դերակատարություն ունենալ և տեր կանգնել հայության համար ընդունված կարևորագույն փաստաթղթերից մեկի իրագործմանը։

Արցախի ոչ դաշնակցական մարտական ջոկատները ձգտում էին համագործակցել դաշնակցական ջոկատների հետ, հաշվի առնելով նրանց կազմակերպվածությունը և զինվածությունը։ Որոշ ջոկատներ միանում են դաշնակցական ջոկատներին։
Լևոն Ավանեսյանին հանձնարարվում է Ասկերանի շրջանում ստեղծել ենթակոմիտեներ։ Էմիլ Աբրահամյանը նշանակվում է Հադրութի շրջանի դաշնակցական կազմակերպության պատասխանատու։ Աշոտ Սարգսյանին հանձնարարում են ստեղծել Ստեփանակերտի ենթակոմիտե։ 1991 թ. մարտի 3-ին, ձևավորվում է Ստեփանակերտի «Արամ Մանուկյան» ենթակոմիտեն։ Ասկերանի ստեղծվում են երկու խոշոր խմբեր, իսկ Հադրութում՝ «Դիզակ» ենթակոմիտեն...

 1991 թ. մարտի 17-ին խորհրդային ղեկավարությունը անցկացրեց համամիութենական հանրաքվե։ Ադրբեջանը կողմ քվեարկեց ԽՍՀՄ պահպանմանը՝ նոր Միութենական համաձայնագրի շրջանակներում։ Հայաստանը բոյկոտեց հանրաքվեն՝ հայտարարելով, որ սեպտեմբերին անց է կացնելու   անկախության հանրաքվե։ Ադրբեջանի «հավատարմությունը» ըստ արժանվույն գնահատվեց։ «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման» և «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով Ադրբեջանը Կենտրոնի օժանդակությամբ ձեռնամուխ եղավ Արցախի հայաթափման գործընթացին։          

Սև, չարագուշակ ամպեր էին կուտակվել Արցախի վրա։ Իրավիճակը պահանջում էր անհապաղ ելք գտնել։ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի դահլիճում 1991 թ. մարտի 17-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր։                  ԼՂՀ մարզխորհրդի պատգամավորներից բացի նիստ-խորհրդակցությանը մասնակցում էին նաև Արցախյան շարժման ակտիվիստները, հայտնի մտավորականներ, ֆորմալ և ոչ ֆորմալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սակյան ժողովն այդպես էլ ոչ մի որոշում չի կայացնում...

1991 թ. օգոստոսին տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում էր՝ «Արկադի Կարապետյանի Երևան կատարած այցի մասին»։ Վերջինս տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Քննարկվել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և դրա հետ կապված մի շարք այլ հարցեր։ Նախարարը արտահայտելով ՀՀ քաղաքական վերնախավի կարծիքը, Ա. Կարապետյանին առաջարկել է հրաժարվել ՀՅԴ-ից, որպեսզի նշանակվի Արցախի Ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր հրամանատար։ Կոմիտեականները ոգևորությամբ են ընդունել Ա. Կարապետյանի տեղեկատվությունը։ ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեն որոշում է, որ Ա. Կարապետյանը առերես հրաժարվի Դաշնակցությունից և նշանակվի Արցախի Ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր (ԻՊՈՒ) հրամանատար։

Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ սկսվում է Արցախի ԻՊՈՒ համախմբումը։ Նախկին ֆիդայական և տեղի ինքնապաշտպանական ջոկատներից, կամավորականներից ձևավորվում են մարտական վաշտեր և գումարտակներ։ Բնականաբար, առաջինը միավորվում են դաշնակցական ջոկատները, որոնք արդեն կազմավորված էին ու զինված։ Ստեփանակերտի ենթակոմիտեության մարտական խմբերը Ֆելիքս Գաբրիելյանի գլխավորությամբ, Աֆղանստանի պատերազմի վետերաններ Արմեն Գևորգյանի (Դուշման) և Բորիս Ասրյանի ջանքերով ստեղծում են Արցախի ԻՊՈՒ առաջին վաշտը, որի կորիզը կազմում էին «Վարարակն», «Ազատություն» և «Վրեժ» դաշնակցական խմբերը։ Հրամանատար է նշանակվում Աշոտ Ղուլյանը (Բեկոր), ով վիրավոր, բուժվում էր Երևանում։

Հայաստանից Արցախ եկած զինված ջոկատների առջև ԻՊՈՒ հրամանատար Արկադի Կարապետյանն անմիջապես պայման էր դնում՝ Արցախ գալուն պես մտնել տեղի ինքնապաշտպանության ուժերի իրավասության տակ։ Այդ մասին նախապես համաձայնություն էր ձեռք բերվել Վազգեն Սարգսյանի հետ։
1991 թ. ամռան վերջերին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Պատճառը երևանյան «ասֆալտի ֆիդայիներն» էին, ովքեր Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ հրաժարվում էին ենթարկվել Վ. Սարգսյանին։

Արկադի Կարապետյանն անմիջապես մեկնում է Երևան։ Վազգեն Սարգսյանն արդեն լրջորեն որոշել էր ցած դնել իր լիազորությունները։ «Խռովարարների» հետ հանդիպման ժամանակ, Արկադի Կարապետյանը հայտնեց, որ եթե նրանք նույն ոգով պատերազմի ժամանակ շարունակեն իրենց խառնակությունները, ապա ինքը մեկնելու է Արցախ և 60 ավտոմատավորների հետ վերադառնա Երևան, պարետային ժամ հայտարարի ու զինաթափի բոլոր ջոկատներն ու «ֆիդայիներին»... Հավաքվածներից ոչ ոք չհամարձակվեց ձայն հանել։ «Խռովությունն» ավարտվեց...

Պատերազմից տարիներ հետո Արկադի Կարապետյանը խոստովանեց, որ այդ պահին դա միակ ելքն էր։
Իսկ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պարտադրված ծանր ու դաժան պատերազմը գնալով ավելի մեծ ծավալներ էր ընդունում... 1992 թ. սկզբին Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնեց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

«ՆԷ»

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ավելացնենք, որ, ցավոք, շարունակում են ոչ միայն խեղաթյուրել մեր նորագույն պատմությունը, այլև մոռացության մատնել այդ պատմության պայծառ շատ էջեր, անգամ մարդկանց, ովքեր Արցախի ազգային-ազատագրական շարժման մեջ անուրանալի ներդրում ունեն։ Ի դեպ, ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ պարգեվատրվածների մեջ Արցախի ԻՊՈՒ առաջին հրամանատարի անունը չկար։ Պատերազմից շատ տարիներ հետո նորանոր հերոսներ են ի հայտ գալիս, դրան զուգահեռ՝ մոռացվում իրական նվիրյալներն ու հերոսները...





Ժամանակակիցները նույնի մասին...


ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

Թևանական ավանտյուրա՞, թե՞ Ադրբեջանի կառավարության ծրագրած և Արմենակ Ղարագյոզյանի ձեռքով կատարված ոճրագործություն։ Այժմ քննության առնենք այս հարցը ոչ թե «ըստ հավուր պատշաճի» կամ աչառու կերպով, այլ արդարացի ու խղճի մտոք։ Շնորհիվ մի քանի ղեկավարների բարբարոսական արարքների՝ դժգոհությունը մասսաների մեջ իր գագաթնակետին էր հասել, որի պատճառով առաջացավ ապստամբություն, որը հանցագործները կոչեցին «Թևանական ավանտյուրա»՝ ցանկանալով կորցնել իրենց հանցագործությունների հետքերը, միևնույն ժամանակ իրենց ոճրագործ արարքները վերագրելով ինչ-որ Թևանի։

Այժմ քննության առնենք այդ խնդիրը։ Ո՞վ էր Թևանը և ինչ էր ներկայացնում իրենից։ Նախքան այդ հարցին պատասխանելը պետք է ասել, որ նա այժմ ոչ մի պաշտպանության կարիք չի զգում և իմ նպատակն էլ նրան պաշտպանելը չէ, այլ պատմական ճշմարտությունը ոտնահարումից պաշտպանելը և իսկական ավանտյուրիստներին երևան հանելը։ Թևանը Ղարաբաղի Տումի գյուղիցն էր, մի վառվռուն երիտասարդ, որն իր քաջության շնորհիվ հսկայական դեր խաղաց Ղարաբաղի ազատագրման պայքարում։ Թևանն այն երիտասարդն էր, որ Ղարաբաղի սահմանագլխից հետ տվավ գնդապետ Թարվերդյանին, որն իր զորքով ու թնդանոթներով թողնում էր Ղարաբաղը, իսկ ժողովուրդն էլ բռնել էր գաղթի ճանապարհը։

Ահա այդ նույն հերոսին ղարագյոզյաններն ավանտյուրիստ էին հայտարարում իրենց հանցանքը վերագրելով նրան։
Մի ուրիշ երիտասարդ, որին կոչում էին Աղաջան՝ Ծովատեղ գյուղացի, որը Ղափանից՝ Նժդեհի բանակից եկել էր հայրենիքը պաշտպանելու, ԹԵՎԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԳՆՈՒՄ ԵՆ ԿԱՐՅԱԳԻՆ ԵՎ ԽՆԴՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԸՆԴՈՒՆԵԼ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ ՇԱՐՔԵՐԸ (ընդգծումը մերն է - «ՆԷ»)։ Այդ ժամանակ թուրք և հայ երիտասարդներից շատերը մտել էին Կարմեր բանակի շարքերը։

Այստեղ հայ կոմունիստներից Հայկ Տեր-Սարգսյանը և Արտո Սահակյանը հայտնում են, որ դրանք ավազակներ են, որոնց ձերբակալում են և բերում Թաղլար գյուղի բանտը։ Հայկ Տեր-Սարգսյանն օրական մի երկու անգամ գոմի աղբածակով մեկնում է մաուզեր ատրճանակի փողը՝ ասելով. «Աղաջան, Թևան, ես ձեզ ոչնչացնելու եմ»։
Այդ բանտից փախչում է Թևանը, իսկ Շուշի փոխադրելու ժամանակ ճանապարհից փախչում է Աղաջանը՝ մի քանի ընկերների հետ։ Սրանք, միանալով անտառներում պատսպարված երիտասարդների հետ, Զանգեզուրից ստանալով ռազմամթերք, սկսում են ապստամբությունը մարդասպանների դեմ։ ԵՎ ԱՅՍՊԻՍՈՎ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆ ԿՌԻՎԸ (ընդգծումը մերն է - «ՆԷ»)։

Մարդիկ հարց էին տալիս Ղարագյոզյանին ու նրա կատարածուներին՝ մի՞թե չէր կարելի այնպես անել, որ տեղի չունենար այս եղբայրասպան պատերազմը։
- Ո՛չ, դա անհրաժեշտություն էր, առանց նրան մենք չէինք կարող ճանաչել մեր բարեկամներին ու թշնամիներին,- պատասխանում են նրանք։
Այդ շարժումը մի բողոք էր՝ ուղղված Ղարաբաղի մի քանի բոլշևիկների կատարած սարսափների դեմ։ Դրանց նման վարմունքը խիստ հիասթափեցրեց հայ ժողովրդին։ Նրանք իրենց հակամարդկային արարքները թաքցնելու համար կոչեցին «Թևանական ավանտյուրա», որն իբր թե ուղղված էր սովետական կարգերի դեմ։ Դա մի կեղտոտ զրպարտություն էր Ղարաբաղի ժողովրդի հասցեին։ Ղարաբաղի հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ ու գրկաբաց ընդունեց սովետական կարգերը, սակայն Արմենակ Ղարագյոզյանների կատարած սարսափները ցասում առաջացրին։

Ռուսական զորքը նորից գրավեց Ղարաբաղը։ Շատերն ստիպված եղան թողնել իրենց տունն ու տեղը և ընդմիշտ հեռանալ Ղարաբաղից, իսկ մնացածներից շատերն էլ բանտ նետվեցին և ոմանք էլ գնդակահարվեցին։
Խաղաղությունը Ղարաբաղում վերականգնվելուց հետո, Զանգեզուր փախածներից երկու հարյուրից ավելի մարդիկ դիմեցին Ղարաբաղի կառավարությանը, այդ ժամանակվա նախագահ բժիշկ Սաքո Համբարձումյանին՝ խնդրելով ներում և թույլտվություն՝ վերադառնալու իրենց տները։

Համբարձումյանը, մեզ անհայտ պատճառով, հրաժարվում է անձամբ գրելու թույլտվությունը։ Նա առաջարկում է իր աշխատակից Արսեն Գրիգորյանին, որ նա գրի իր ստորագրությամբ՝ կառավարության անունից, որ կարող են վերադառնալ՝ նախօրոք խորհրդակցելով, որ վերադառնալուց պետք է «սանրվեն»։
Մարդիկ, հավատալով այդ «ներմանը», վերադառնում են, բայց կարճ ժամանակամիջոցում զանազան պատրվակներով կեսից ավելին «սանրվում են»։ «Սանրվելը» կատարվում էր հետևյալ ձևով. հրահանգում էին ձերբակալել և ճանապարհին գնդակահարել՝ պատճառաբանելով, որ՝ ցանկանում էին փախչել, խփեցինք։

ԱԲՐԱՄ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ
(«Հուշեր» գրքից, հատոր 2)




ИЗ ПРОШЛОГО НАГОРНОГО КАРАБАХА

В середине осени 1920 года в Нагорном Карабахе вспыхнула дашнакская авантюра, возглавляемая бывшим царским офицером и агентом западных империалистов Теваном. Используя естественные укрепления Гадрутского района, получая помощь и поддержку зангезурских дашнаков... кулаков и дашнаков Нагорного Карабаха, банды Тевана в течение нескольких месяцев орудовали в Гадрутском и Мартунинском районах и причинили огромные бедствия населению.

Головорезы из тевановской банды зверски убили старого большевика Минаса Степаняна, посланного ЦК АКП(б) на работу в Нагорный Карабах, одного из лучших руководителей Гадрутской партийной организации Шмавона Давидяна, председателя Чертазского ревкома Колю Даниеляна, коммунистов... Григория Бадаляна и других. Во многих селах теванисты истязали крестьян, отрезали у них уши, носы, зверски замучили попавших в их руки красноармейцев.

В начале борьба против тевановских банд велась главным образом силами местных коммунистических отрядов. Эти отряды в Гадрутском, Мартунинском и Карягинском районах проявили в этой борьбе исключительный героизм и отвагу.
В марте 1921 года ЦК АКП(б) направляет в Нагорный Карабах ответственных представителей, возложив на них задачу организации окончательного разгрома теванской банды. В помощ коммунистическим отрядам и крестьянам вскоре пришли части Красной Армии. Решительная борьба интернациональных коммунистических отрядов и частей Красной Армии к концу 1921 года обеспечила окончательную ликвидацию дашнакской авантюры в Нагорном Карабахе. Главарь авантюры скрылся в Иране.

САРГИС АБРАМЯН




«ԱԶԱՏԱՐԱՐՆԵՐԸ»

2011 թ. Երևանի «Զանգակ-97» հրատարակչությունը ծննդյան 100-ամյակի կապակցությամբ լույս է ընծայել ականավոր կուսակցական-պետական գործիչ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին քարտուղար, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ժողվերահսկողության կոմիտեի և Պետմատի նախագահ, ծննդյան 90-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ պետական բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած Եղիշե Թևոսի Ասծատրյանի «XX դար. կյանքի հորձանուտում» հուշերի գիրքը։ Տպագրությունը նախաձեռնել և հովանավորել է «Արցախ» հայրենակցական միությունը։
Այն տպագրության է պատրաստել ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համլետ Հարությունյանը, խմբագիրն է Հենրի Առուշանյանը։
Այդ գրքից մի հատված ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը՝ եզրակացություններ անելու իրավունքը թողնելով նրան։

...Դրոյի և Նժդեհի, իրենց զորախմբերի հետ միասին, խաղաղ ձևով Ղարաբաղից հեռանալուց հետո միառժամանակ անց Դիզակի գավառի մի շարք գյուղերում ծագում է լուրջ զինված խռովություն, որը օրեցօր վեր էր ածվում քաղաքացիական կռվի և նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղում խորհրդային իշխանությունը տապալելու և նախկին կարգերը վերահաստատելու։ Խռովությունները և քաղաքացիական կռիվները տարածվում են նաև Զանգեզուրի սահմանակից Դիզակի ողջ գավառում։

Այդ հակախորհրդային շարժումը գլխավորում է Դիզակի գավառի Տումի գյուղացի, ցարական բանակի նախկին վախմիստր (старшина) Թևան Ստեփանյանը։ Տեղական ուժերի դիմադրության հետևանքով Թևանի խմբի մի մասը ընդհարումների ընթացքում սպանվեց, իսկ խմբի մի մասը լքեց և ցրվեց դեպի իրենց տները, իսկ մնացածները՝ Թևան Ստեփանյանի գլխավորությամբ, անցան Զանգեզուր։ Զանգեզուրում այդ ջարդված խմբի մնացորդները վերականգնվում են և զգալիորեն լրացվում, զինվում, հանդերձավորվում ու հետ վերադառնում, Ղարաբաղում խորհրդային իշխանությունը տապալելու և հին կարգերը վերականգնելու նպատակով։

Չնայած տեղական բնակչության և կոմունիստական ջոկատների դիմադրության, թևանիստներին հաջողվեց գրավել Դիզակի համարյա բոլոր գյուղերը, ահ ու սարսափի ենթարկել անզեն իրենց հայրենակիցներին, աշխատավոր գյուղացիներին և երիտասարդներին ստիպողական հավաքագրել, զինել և միացնել իրենց շարքերին։ Իսկ կոմունիստական կուսակցության, կոմերիտական կազմակերպության և տեղական խորհրդային օրգանները ցրել, նրա ղեկավարներին ու համակրողներին ծեծի և այլ տանջակիր, դաժան պատժի ենթարկել ու վերականգնել հին իշխանությունը։

Ես բոլորովին նպատակ չունեմ վերլուծության ենթարկել թևանիստների ամբողջ անմիտ և դաժան արարքները Ղարաբաղի հայ բնակչության և բոլշևիկների նորաստեղծ բանվորագյուղացիական խորհրդային կարգերի դեմ, միայն համառոտ ձևով ընթերցողին կներկայացնեմ Վարանդայի գավառի մեր Ճարտար գյուղի (Ճարտարը հեղինակի հայրենի գյուղն է, նա այնտեղ է ծնվել 1911 թ. և ապրել մինչև 7-ամյա դպորցն ավարտել է, իսկ հետագա ամբողջ կյանում մշտապես կապված է եղել նրա հետ - «ՆԷ») և ենթաշրջանի տարածքում նրանց կատարած անմարդկային անօրինականությունների մասին, որոնց ես անձամբ ականատես եմ եղել իմ համագյուղացիների հետ միասին։

1921 թ. հունվարի երկրորդ կեսին Թևանի առաջատար ջոկատներից մեկը, որ բաղկացած էր ավելի քան հարյուր զինված մարտիկներից, օգտվելով այն հանգամանքից, որ կոմունիստների ակտիվ և մարտունակ մասը գտնվում էր Գիշի գյուղի պաշտպանության դիրքերում, զուռնա դհոլով, սուր ու թրով, արևմտյան նեղ լեռնանցքից ներխուժեց մեր Ճարտար գյուղը։ Գյուղամիջի հրապարակում կրակ վառեցին և իրենց մոտ եղած տվյալների համաձայն սկսեցին քարշ տալով հրապարակ բերել գյուղի ակտիվ կոմունիստներին և ամբոխի առաջ ծեծի, տանջանքի ենթարկել նրանց։ Առաջին հերթին ասպարեզ բերեցին Ավագ Բալայանին և Գալուստ Բաբայանին։ Երկար ծեծելուց և մահամերձ վիճակի հասցնելուց հետո հրապարակ բերեցին աշխատավոր գյուղացի Համփարցի (Համբարձում) Գրիգորյանին։

Թեժ կրակը արդեն պատրաստ էր, բայց պատիժը սկսվում էր դաժան ծեծից և հարց ու պատասխանից հետո միայն («Կոմունի՞ստ ես», «Այո, բոլշևիկ եմ»)։ Թևանիստները հանում են նրա ոտքերից տրեխները ու շիկացած երկաթե պայտերը կպցնում տանջահարի բոբոիկ ոտքերին։ Վառված մսի ճենճահոտը տարածվում է հրապարակում հավաքված ամբողջ ամբոխի վրա։ Բայց Համբարձումը բղավում է. «Կոմունիստ եղել եմ, կոմունիստ կմեռնեմ»։ Շիկացած երկաթը նորից կպցնում են համառ ղարաբաղցու մերկ ոտքերին ու նորից ծեծում։ Մինչ այդ Թևանի խմբապետ Աղալար Բաբայանը մի քանի այլ ունևոր և դաշնակամետ գյուղացիների հետ միասին արդեն սեղան էին սարքել, գորգեր փռել, երինջներ մորթել և ճոխ ճաշկերույթ էին կազմակերպել։

Հարևան Գյունե Ճարտար գյուղում Ղարաբաղի հայության այդ «ազատարարները» կոմունիստ Սանջան Ղազարյանին տանջամահ են արել։ Ճարտարի ենթաշրջանի կոմկուսի ղեկավար, ականավոր քաղաքական գործիչ Կոլյա Դանիելյանին Գյունե Կալեր գյուղի ողջ աշխատավորության աչքի առաջ տանջալից ծեծի ենթարկեցին, երկու մատը կտրեցին, նշանի մատանիները հանեցին, հետո արդեն գազանաբար սպանեցին։ Մինչ առաջատար խումբը կիրառում էր այդ բոլոր պատժամիջոցները, հիմնական զորամասը գրավել էր մոտակա գյուղերը, շրջապատել Ճարտարի ձորակի հատվածը և սկսել կատաղի մարտ մղել դրանց տիրանալու նպատակով։ Այդպիսի արարքներով թևանիստներին հաջողվում է Դիզակի և Վարանդայի անզեն ու անմեղ աշխատավոր գյուղացիներին չպատճառաբանված կռվի մեջ ներքաշել, որի արդյունքում տեղի ունեցան մեծ կորուստներ և գյուղական տնտեսությունների ավերածություններ։ Այդ ավանտյուրայի արդյունքում նշված երկու՝ Դիզակի և Վարանդայի կոմունիստական ջակատները կորցրին բազմաթիվ մարտիկներ, որոնց թվում կային շատ ականավոր հեղափոխական, քաղաքական անվանի գործիչներ։

Թևանիստների ժամանակավոր հաջողությունները պայմանավորված էին նրանով, որ Լեռնային Ղարաբաղի (Դիզակի և Վարանդայի շրջաններ) հայ բնակչությունը չէր սպասում, որ խաղաղ պայմանավորվածությունից հետո (հեղինակը նկատի ունի Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Դրոյի և Լեռնային Ղարաբաղի Հեղկոմի նախագահ Սաքո Համբարձումյանի միջև ձեռք բերված համաձայնությունը, որով Դրոն իշխանությունը ԼՂ-ում խաղաղ հանձնել էր բոլշևիկներին - «ՆԷ») հակաբոլշևիկյան հայ խմբավորումները կհամարձակվեն հարձակվել խաղաղ, հայրենական գյուղական աշխատավորական բնակչության վրա։ Բնակչությունը անզեն և անզինամթերք պայմաններում բոլորովին պատրաստ չէր դաժան զրկանքներից հետո (նկատի ունի թուրք-մուսավաթական միացյալ ուժերի դեմ արցախահայության մղած եռամյա ինքնապաշտպանական մարտերը - «ՆԷ») պատերազմ մղելու...


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Երեք հրապարակումները ներկայացված են առանց խմբագրական միջամտության։ Ձեռնպահ ենք մնում նաև դրանք մեկնաբանելուց։ Ընդամենն ուզում ենք հիշեցնել, որ երեք հրապարակումների հեղինակներն այդ  տարիներին գտնվում էին «բարիկադի» տարբեր կողմերում, և գրել են այն, ինչ տեսել են իրենց «դիրքերից»...
Միաժամանակ, մեզանում այսօր գրիչ բռնող, հանուն մի կտոր հացի պատվերով «լարախաղացություն» անող և ժամանակի ու եղանակի հետ կաշի փոխող որոշ չարչիների ուզում ենք հիշեցնել, որ ջուր մտնելուց առաջ ցանկալի է նախապես ստուգել ջրի խորությունը, հակառակ դեպքում վտանգելու են իրենց ողորմելի գոյությունը...





Վերջին էջ


ՄԻԿՐՈԱՌԱԿՆԵՐ

Իժը նստեց բարձր ժայռի կատարին, գլուխը ցցեց ու ասաց.
- Այսուհետև ես եմ թռչունների արքան։
- Իսկ դու այդ ինչպե՞ս հասար այստեղ,- զարմացավ արծիվը։
- Սողալով, սիրելիս, սողալով...

*   *   *
Զրպարտչի մահից երկու օր էր անցել, բայց մարդիկ չէին համարձակվում նրա մարմինը հողին հանձնել։ Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար մատերիալ գրեց, թե ինձ կենդանի են թաղել։

*   *   *
Հոպոպը սխալմամբ թուխս նստեց կաչաղակի ձվերի վրա, կաչաղակի ձվերից կաչաղակի ձագեր դուրս եկան։
- Տեր աստված,- զարմացավ հոպոպը,- ուրեմն մինչև հիմա կաչաղակ եմ եղել ու չեմ հասկացել։

*   *   *
Ժայռից մի քար պոկվեց, քարից՝ մի բեկոր, բեկորն ընկավ մրջնանոցի վրա։ Մրջյուններն իրենց մատյանում արձանագրեցին. «Եվ սույն թվականին աշխարհում եղավ մեծ երկրաշարժ»։

*   *   *
Սիրամարգը թիթեռին ասաց.
- Ենթադրում են, որ միլիոն տարի հետո աշխարհում կյանքը կդադարի գոյություն ունենալուց։
Թիթեռը պատասխանեց.
- Ի՞նչ կա որ, կապրենք՝ կտեսնենք։

*   *   *
Կատուն այնպես մլավեց, որ վագրը վախից քիչ էր մնում լեղաճաք լիներ։ Ուժեղը ոչ թե կատուն էր, այլ այն գրասեղանը, որի ետևում նստած էր կատուն։

*   *   *
Կուշտ կատուն հանդիպեց մկնիկին ու մեծահոգաբար ժպտաց,
- Հուսամ, սիրելիս, որ վաղը մենք նորից կհանդիպենք։

*   *   *
Ճնճղուկը՝ ագռավին.
- Ագռավ դառնալու համար ի՞նչ է հարկավոր։
- Անուշ ձայն։
- Եթե անուշ ձայն ունենամ, սոխակ կդառնամ…

*   *   *
Դոդոշը խոշորացնող հայելու մեջ տեսավ իր պատկերն ու գոչեց.
- Ողջու՜յն քեզ, ո՜վ Նեղոսի հզոր զավակ։

*   *   *
Գորտը նայեց արծվի մագիլների մեջ կծկված իր ցեղակցին ու հառաչեց.
- Ափսո՜ս, աշխարհից մի կյանք էլ գնաց։

*   *   *
Էշին անվանեցին դոդոշ, էշը բողոքեց.
- Պատիվ եմ պահանջում։

*   *   *
Մոծակը նստեց կրիայի մեջքին ու գոչեց.
- Այո՜, իրավացի է Բրունոն. երկրագունդը կլոր է։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ




ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Երթուղային տաքսուց իջնելիս ուղևորը 70 դրամ է տալիս ու ասում. «Սուրեն իջի՛ր»։ Վարորդը զարմանում է. «Տնաշեն 70 դրամ ես տվել, ուրիշի էլ ասում ես՝ իջիր»։ Ուղևորը հանգիստ պատասխանում է. «Այդ Սուրենը ուրիշ չէ, ես եմ»։

* * *
Երթուղային տաքսի են մտնում մի խումբ երիտասարդներ և հերթով վարորդին ասում. «Բարև Բուբուշ, բարև Կոճակ, բարև Կանդազ, բարև Չախմուր»։ Ուղևորներից մեկը վարորդին հարցնում է. «Ինչո՞ւ են այդ ջահելները քեզ վիրավորում»։
- Չեն վիրավորում, մայրիկ, մեր քաղաքի լավ տղաներն են՝ հերթով ներկայանում են,- ասում է վարորդը։

* * *
Պետավտոտեսչության աշխատակիցը երթուղային տաքսու վարորդին կանգնեցնում է և ասում. «Չնախատեսված տեղում կանգնեցնելու համար քեզ պետք է տուգանեմ»։ Փորձառու վարորդը երիտասարդ ավտոտեսուչին ուշադիր զննելուց հետո ասում է. «Տնաշեն, կարողա՞ մաշինս սամալյոտ ա՝ աէրոդրոմում չեմ կանգնեցրել։ Բա ի՞նչ անեմ, իմ տատի թայ մեծ կին է, ուզում է իջնի, բա չհարգե՞նք...»։

* * *
- Ո՞վ է մեծ՝ Թումանյա՞նը, թե՞ Չարենցը,- հարցնում է ուսուցիչը։
- Մեծը՝ Մարտիրոս Սարյանն է,-պատասխանում է աշակերտը։
- Այ տղա, ի՞նչ Սարյան, հարցս գրականությանն է վերաբերում, ոչ թե նկարչությանը։
- Կներեք, ես հայկական դրամները նկատի ունեի։

* * *
Մի Գյումրեցի հանդիպում է Աշոտ անունով իր վաղեմի ընկերոջը և ուրախ-ուրախ ասում.
- Բարև, Աշ ջան, ի՞նչղ էս։
- Յա՜, կարո՞ղ է կիսատ եմ երևում, տնաշեն, ինչո՞ւ ես անունիս կեսը ասում,- զարմանում է Աշոտը։

* * *
- Ինչո՞ւ ես այդքան չաղացել, ամուսինդ ո՞նց է հանդուրժում։
- Ի՞նչ է, մենակ ամուսի՞նս է...

* * *
- Սիրուն ջան, այս վերջերս շատ ես  կարմիր շորեր հագնում, ի՞նչ է պատահել, խեր լինի՞։
- Դու ինչո՞ւ ես անհանգստանում, եթե ցուլային հակումներ չունես։

* * *
- Կինդ ի՞նչ մասնագիտություն ունի։
- ՏՏ։
- Տնային տնտեսուհի՞։
- Եվ դա, և տեխնիկ-տեխնոլոգ։

* * *
Նոր սերնդի մի պատանի արցախցու հարցնում են.
- Դուք պատրա՞ստ եք պատերազմելու 8-միլիոնանոց Ադրբեջանի դեմ։
- Պատրաստը պատրաստ ենք, միայն չգիտեմ այդքանին որտեղ ենք թաղելու։
                       
* * *
Կոնդենսատորների գործարանի տնօրենի քարտուղարուհի Կարինան Ջիվանին կատակով ասում է. «Կլխավս շոռ տաս, տու էլ, ծեր էլեկտրիկներն էլ»։ Ջիվանը պատասխանում է. «Էլեկտրիկները գյուդում չըմ հինչ կասին, բայց ես լավա ստադիոնավը իրեք-չորս կրուգ տամ, քան քու կըլխավտ մեհետ շոռ տամ»։

ՍԵՎԱԿ ԱՐԱՄՅԱՆ




ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՈՒ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ 
ՄԵՆԱՄԱՐՏԵՑԻՆ «ПОЕДИНОК»-ում

Աղմկահարույց միջադեպերով հայտնի քաղաքական գործիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին «Մենամարտ» («ПОЕДИНОК») հայտնի ծրագրի շրջանակներում բղավել է Ալլա Պուգաչովայի վրա, խոստացել իր հաղթանակի դեպքում թքել նրա վրա։ Ապա քաղաքական գործիչը ռուսական էստրադայի աստղին մեղադրել է ծախվածության մեջ և համեմատել պոռնիկի հետ։

Հեռուստածրագրից զգացվում էր, որ Պուգաչովան, հարց ուղղելով Ժիրինովսկուն, վերջինիս հասցեին «բնութագրական» զանազան էպիտետներ էր շռայլում, մոռանալով, որ վերջինս այն մարդկանցից է, ում համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի դիմացինի թե՛ սեռը, թե՛ կոչումը, թե՛ հասարակական դիրքը։ Ակնարկելով, որ Վլադիմիր Վոլֆովիչը հաճախ կոպիտ է արտահայտվել իր մասին, Ալլա Բորիսովնան չէր սպասում Ժիրինովսկու ավելի կոպիտ «հակագրոհին»։

Ալլա Պուգաչովան, իր հերթին, Ժիրինովսկուն անվանել է «երկրի խայտառակություն», ծաղրածու և խելագար։ Նա նաև ասել է՝ «Չգոռաս ինձ վրա, ապագա նախագահ»։ Ժիրինովսկին էլ պահանջել է, որ Պուգաչովան լռի, քանի որ օրենք չգիտի, բացի այդ «նա հինգ րոպեն մեկ ամուսին է փոխում»...



ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿԸ

Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի՝ «Երկնային ծառի» շինարարությունը։ Դրա բարձրությունը ալեհավաքի հետ կազմում է 634 մետր։ Այն բարձր է Չինաստանի Հուանչժոու քաղաքի համանման հեռուստաաշտարակից, որի բարձրությունը չի գերազանցում 600 մետրը։
Հեռուստաաշտարակի շինարարությունն սկսվել է 2008 թ., բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին։ FM դիապազոնով ռադիոհեռարձակումը կսկսվի ապրիլից, իսկ հեռուստաալիքները աշտարակը կօգտագործեն հաջորդ տարվանից։

Այդ հսկայական շինարարության վրա ծախսվել է 65 միլիարդ իեն կամ 812 միլիոն դոլար։
Խանութները և հուշանվերների կրպակներն արդեն ակտիվ կերպով գրավում են զբոսաշրջիկներին Տոկիոյի նոր տեսարժան վայրի հնարավոր բոլոր պատկերներով։ Այստեղ կարելի է գտնել կախազարդեր և պնակներ, մագնիսներ և լապտերիկներ, մատիտներ և ցուցանմուշներ և նույնիսկ հանքային ջուր հեռուստաաշտարակին նմանեցրած շշերով։ Հանգստյան օրերին «Երկնային ծառի» մոտ հավաքվում են զբոսաշրջիկների խմբեր, գրում է «Ռոսիսկայա գազետան»։




Համարի ասույթը

Միայն հեքիաթներում են երկնքից խնձորներ ընկնում։ Իրական կյանքում երկնքից երբեք խնձորն ինքնիրեն չի ընկնում, այն պետք է վայր գցել։


Ամսվա ասույթը

Ծիծաղը զարմանահրաշ մի ընդունակություն է, որով մարդիկ (ասում են՝ նաև որոշ կապիկներ) տարբերվում են մյուս բոլոր կենդանիներից։ Ծիծաղն ընդհանրապես, և այսօր առավել ևս, պաշտպանական յուրօրինակ զրահ է, որպեսզի լաց չլինենք։