«Նոր ԷՋ»-ի մասին



«ՆՈՐ ԷՋ» անկախ թերթը հրատարակվում է 2009 թ. հունվարից։ Տպագրվում է թերթի հիմնադիր և խմբագիր Վարդգես Օվյանի համախոհների, ընկեր-բարեկամների ստեղծագործական և նյութական օժանդակությամբ։ Սկզբում տպագրվում էր 20-օրյա պարբերականությամբ, սակայն ֆինանսական սահմանափակ հնարավորություններից ելնելով, թերթը սկսել է լույս տեսնել որպես ամսաթերթ։
Թերթում շոշափվում են Արցախի հանրությանը հետաքրքրող և հուզող թեմաներ, Արցախյան հիմնախնդրի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նյութեր, ինչպես նաև հոդվածներ ու այլ հրապարակումներ քաղաքական, սոցիալ-տնտեսական թեմաներով։



ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Այս բլոգ-կայքում զետեղված է արցախյան «Նոր ԷՋ» անկախ թերթի (nor-ej.do.am) էլեկտրոնային տարբերակի արխիվը, ինչպես նաև Լեոյի «Անցյալից» հուշագրությունը, որը հասկանալի պատճառներով տեղ չի գտել խորհրդային ժամանակներում հրատարակված նրա «Երկերի ժողովածուում»։

Այն տպագրվել է ընդամենը մեկ անգամ՝ 1925-ին, Թիֆլիսում: Նշանավոր արցախցու հուշագրությունը վերահրատարակվեց միայն վերջերս՝ Պահպանողական կուսակցության «Շեմ» հրատարակչության կողմից՝ ՊԿ նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Հայրապետյանի նախաձեռնությամբ ու ջանքերով։

Այսօր էլ օրահունչ այս երկի շարվածքը մեզ տրամադրելու համար «Նոր էջը» շնորհակալություն է հայտնում Միքայել Հայրապետյանին։

Հուշագրության առաջին 5 գլուխները (մինչև Զ մասը)կրճատումներով տպագրվել են մեր թերթում։ Այստեղ մենք տեղադրել ենք «Անցյալիցը» ամբողջությամբ։

Վարդգես ՕՎՅԱՆ
«Նոր ԷՋ»-ի խմբագիր


Հ.Գ. - 2013 թ. փետրվարից թերթը լույս չի տեսնում։ Գործում է միայն էլեկտրոնային տարբերակը (կայքն ու բլոգը)։ Բնականաբար, փոփոխություններ է կրել նաև խմբագրակազմը։ Թերթն այլևս չունի կոնկրետ թղթակիցներ։ Տպագրվում են ոչ միայն տարբեր լրագրողների ու ոչ լրագրողների՝ քաղաքացիների մեզ ուղարկված հոդվածները, նյութերը, այլև արդեն զգալի տեղ ենք հատկացնում տարբեր լրատվամիջոցներից արված արտատպություններին՝ նպատակ ունենալով մեր ընթերցողներին հնարավորինս տեղյակ պահել ոչ միայն Արցախում, այլև Արցախից դուրս, բայց՝ Արցախին առնչվող զարգացումներին...