6.8.12

N 7 (40) (2012)


ԵՎՐՈՊԱ. ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՐՈՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ...
ԻՆՉՊԻՍԻ՜ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆ. ՍՐԱՆՑ ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ՞...

Լուսանկարներում՝ բարձրաստիճան եվրոպացիները աշխատանքի են գնում հեծանիվներով։ Առաջին լուսանկարում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, երկրորդում՝ Հոլանդիայի շատ բարձրաստիճան մի այլ պաշտոնյա։ Սկանդինավյան և եվրոպական այլ երկրներում բարձրաստիճան անձիք առիթից առիթ են օգտվում ծառայողական ավտոմեքենաներից։ Հիմնականում աշխատանքի են մեկնում շարքային քաղաքացիների պես՝ ավտոբուսով, մետրոյով կամ տաքսիով...

Հետաքրքիր է, զարգացած կոչվող այդ երկրների նախարարները, նահանգապետերը, քաղաքագլուխները և մյուս բոլոր մեծ գլուխները մի կարգին խորհրդական չունե՞ն սրանց հասկացնեն, որ նախարարը, քաղաքագլուխը, նահանգապետը և մյուս ավելի բարձր պետերը ղեկավար մարմին են, իշխանություն են, երկրի տեր ու տիրակալ են, իրավունք չունեն ինչ-որ շարքային քաղաքացիների պես հեծանվով, մետրոյով կամ քաղաքային այլ տրանսպորտով թռվռալու։ Բա ամոթ չէ՞, շարքային մարդիկ ի՞նչ կարծիք պիտի կազմեն նրանց մասին։ Էլ ո՞ր օրվա իշխանություն են, ո՞ր օրվա էլիտա են, որ շարքային մահկանացուների պես են իրենց պահում։ Գուցե սովորական քաղաքացիների պես ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, բնակտարածքի և բազում այլ վարձ ու հարկեր էլ մուծեն... Կամ գուցե շարքային ստեփանակերտցիներիս պես գետի անձրևախառը պղտոր խառնուրդ խմեն և այդ անպետքության դիմաց եռակի, քառակի բարձր «ջրավարձ» մուծեն...

Ու դեռ զարմանում են, որ իրենց երկրներում արտագաղթ չկա, «հացի խնդիր» չկա, կաշառակերության, գողության և զանազան այլ օրինազանցությունների համար ոչ թե ջիփ ու մերսեդես, այլ բանտ են նստում...
Է՜հ, աստված դրանց հետ։ Եվ դեռ ուզում ենք նմանվել քաղաքակիրթ կոչվող այդ հետամնաց ու աննամուս Եվրոպային։ Ու Աստված էլ դրանց հարստություն ու բարեկեցություն է տվել, իսկ մեզ՝ ընդամենը խելք...

ՈՒՍՏԱ ԿԱՐՈՅԻ «Օրագրից»





ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ

Կադրային քաղաքականությունը եղել և մնում է հայկական իշխանությունների «ամենաթույլ օղակը»։ Վերջին 20 տարում այդպես է թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո դեն նետեցինք ամեն ինչ։ Այդ թվում՝ գյուղական կոլեկտիվ տնտեսություններ, կրթական համակարգ, անգամ քարուքանդ արվեցին նախկին ձեռնարկությունները՝ փոխարենը կա՛մ դրսից ներմուծեցինք ինչ-որ տխմարություններ (հատկապես կրթական խայտառակ համակարգ), կա՛մ ոչինչ չստեղծեցինք։

Դեն նետեցինք նաև խորհրդային հայտնի կարգախոսը՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»։ Մինչդեռ վերջին այս 20 տարում որքա՜ն լավ կլիներ շարունակ հիշեինք այդ հայտնի ճշմարտությունը։ Մեր օրերում «կադր» և «դատարկ պահածոյատուփ» հասկացություններն ինչ-որ տեղ նույնացվել են։ Դատարկ պահածոյատուփը կարելի է գցել աղբարկղ, կարելի է դնել, ասենք, սեղանի տակ, կարելի է դնել նաև սեղանի վրա կամ պարզապես նետել գրողի ծոցը։ Բայց որտեղ էլ որ լինի այն, մնում է նույն դատարկ պահածոյատուփը։

Մերօրյա կադրերը կարծես թե ներառել են նույն այդ ֆունկցիաները. նրանց կարելի է դնել (չեմ ասում՝ նշանակել, դա նրանց համար շատ վեհ է հնչում) ցանկացած պաշտոնում, անգամ եթե այդ ոլորտներն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Եվ այս 20 տարում հայկական իշխանություններն այդպես էլ վարվում են այդ «կադրերի» հետ՝ ուր (որտեղ) ասես դնում են։ Եվ նրանք նույն հաջողությամբ բոլոր ոլորտներում էլ «աշխատում են», աշխատավարձ են ստանում (հաճախ՝ շա՜տ բարձր)։ Բայց ես չեմ հիշում դեպք, որ այդ կադրերից գոնե մեկը ներողություն խնդրի ու ասի. «Կներեք, ախր դա իմ տեղը չէ, Մարկ Տվենի ասած՝ այդ ոլորտից ես այնքան եմ հասկանում, որքան կովը»...

ԼՂՀ նախագահական ընտրություններում վերընտրված նախագահ Բակո Սահակյանը շուրջ 20 տոկոս պակաս ձայն է ստացել, քան նախորդ՝ 2007 թ. ընտրություններում։ Այդ կապակցությամբ շրջանառվող ամենատարածված կարծիքն այն է, որ դրա հիմնական պատճառը կադրային քաղաքականությունն է։ Ակնհայտ է, որ Բ. Սահակյանը շատ ավելի ձայն կստանար, եթե նրա շրջապատում, անգամ վստահված անձանց մեջ չլինեին այնպիսի մարդիկ, ովքեր Արցախում, մեղմ ասած, բացարձակապես հեղինակություն չունեն։ Եթե ավելին չասենք։

Ու այդ մարդիկ վերջին 5 տարում միայնումիայն իրենց և իրենց մերձավորների անձնական խնդիրներն են լուծել, լիաբուռն օգտվել պետական միջոցներից ու հանգիստ խղճով բարձր  աշխատավարձ ստացել։ Նկատի ունեմ մարդկանց, ովքեր ամենուր շահարկում են նախագահի անունն ու հայտարարում՝ «Թուրս աջ էլ է կտրում, ձախ էլ...»։ Այսպիսի սուբյեկտների համար նշանակություն չունի, որ իրենք իրենց այլանդակ, անօրինական  գործողություններով ստվեր են գցում նախագահի անվան վրա։ Այսպիսիներին միայն մի հարց է հուզում՝ սեփական խնդիրների լուծումը։ Հիմնականում ահա այս կարգի «կադրերն» են ոչ միայն նախագահական ընտրություններում ձայների 20 տոկոս կորստի, այլև նախորդ տարիների բոլոր մեր թերացումների, չիրագործված ծրագրերի, խաթարված նախագծերի պատճառը...

Պարոնայք, իրոք փոխվել են ժամանակները, այլ բարքեր ու ավանդույթ դարձող այլանդակություններ են խուժել մեր կյանքն ու կենցաղը, բայց եկեք երբեմն ետ նայենք և հիշենք բաներ, որ այսօր այնքա՜ն պետք են մեզ։ Թեկուզ դաժանորեն մոռացված այս ճշմարտությունը. «Կադրերն են որոշում ամեն ինչ»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԱՐՑԱԽԻ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ.
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐԸ ՉԵ՛ՆՔ ԲՆԱԿԵՑՆՈՒՄ

Արցախի ԱԳՆ-ն Հայտարարություն է տարածել առ այն, որ ազատագրված տարածքները չեն վերաբնակեցվում։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առթիվ, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների իբր բնակեցման նոր փաստերին, ԵԱՀԿ և նրա անդամ-երկրների ուշադրությունն է սևեռում այդ փաստաթղթի քարոզչական բնույթի վրա, ինչը նպատակ ունի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և ապակայունացնել բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում,- գրված է հայտարարության մեջ։- Չնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է, տարածվածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատվություն է, ինչը հավաստում են 2010 թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի՝ ԵԱՀԿ գնահատման առաքելության կողմից անցկացված դիտարկումների արդյունքները: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության 2005 թ. հաշվետվությանը, որը վկայակոչում է Ադրբեջանի մշտական առաքելությունը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության՝ առաքելությունը չի հայտնաբերել «ոչ մի ակնհայտ կազմակերպված վերաբնակեցումե և «չի հաստատվել, թե բնակեցումը նպատակամետ քաղաքականության արդյունք է»...

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Հպարտացեք, ժողովուրդ հայոց։ Ի տարբերություն հիմար Ադրբեջանի ապուշ իշխանությունների, որ բնակեցնում են բռնազավթած Շահումյանի շրջանը, Գետաշենը, մենք ազատագրված հողերը չենք վերաբնակեցնում։
Մի պահ ենթադրենք, որ մենք վերաբնակեցնում ենք այդ տարածքները, բայց, «դիվանագիտորեն» դա թաքցնում ենք։ Պաշտոնական մակարդակներով ասում ենք՝ նման բան չկա։ Իսկ հետո ի՞նչ ենք ասելու։ Ասելու ենք՝ շատ կներեք, մենք ձեզ խաբել ենք, այդ տարածքները բնակեցվա՞ծ են... Որն աբսուրդ է։
Ավելի լավ չէ՞ ի սկզբանե հայտնել, որ 1. այդ հողերը պատմականորեն հայկական են, 2. այդ հողերում վերաբնակեցնում ենք Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից և ադրբեջանական հայաբնակ այլ վայրերից արտաքսված 400-500 հազար հայերին։ Դա ավելի տրամաբանական չէ՞։
Իսկ եթե այսօր ասում ես, որ այդ տարածքները չես բնակեցնում, նշանակում է՝ 1. դու գտնում ես, որ այն քոնը չէ, 2. պատրաստվում ես դրանք հանձնել թշնամուն...
Ուղղակի անհասկանալի է, թե ինչու ենք տարփողում, թե այդ հողերն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, եթե, միևնույն է, դրանք պահում-փայփայում ենք, որպեսզի հետո հանձնենք թշնամուն։ Իսկ եթե իրոք չենք ուզում հանձնել, ապա ինչո՞ւ ՉԵՆՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆՈՒՄ։ Եվ, ընդհանրապես, ի՞նչ ենք վերջապես ուզում։ Ապրել, շենացնե՞լ մեր այս երկիրը, թե՞ աստիճանաբար հող նախապատրաստել այն Նախիջևան կամ Արևմտյան Հայաստան դարձնելու համար։





 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 20-ի նիստում ամփոփվել և արձանագրությամբ վավերացվել են ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները: Ըստ ԿԸՀ-ի արձանագրության, 99227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72958-ը: Բակո Սահակյանի օգտին քվեարկել են 47095 (կամ՝ 66.7 տոկոս), Վիտալի Բալասանյանի օգտին՝ 22967 (կամ՝ 32.5 տոկոս), Արկադի Սողոմոնյանի օգտին՝ 593 (կամ՝ 0.8 տոկոս) ընտրողներ: 2302 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը՝ 4:
ԼՂՀ նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2007 թ. հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, ստացել էր 85.12 տոկոս ձայն:


Արցախի հանրապետության վերընտրված նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես ասվում է. «ԼՂՀ նախագահի հինգերորդ ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են: Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման և ազգային իղձերի իրականացման  ճանապարհին... Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Արցախի բոլոր քաղաքացիներին՝ ընտրություններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են իմ օգտին՝ բարձր վստահություն հայտնելով ինձ, և նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի մյուս թեկնածուներին: Որպես ԼՂՀ նախագահ՝ ինձ համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը և պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում,- ասվում է ուղերձում։- Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Մենք հետևողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները և անպայման կարձանագրենք նոր հաղթանակներ: Շարունակենք սկսածը՝ հանուն Արցախի, հանուն մեր ապագայի»:


ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը, որ հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում ստացել էր ձայների մեկ երրորդը (32.5 %), հանդես է եկել հայտարարությամբ։ «Այդ ձայները միայն ինձ չեն պատկանում, դրանք պատկանում են պայքարի պատրաստ, դրական փոփոխությունների ձգտող, արդյունավետ կառավարման համակարգ ցանկացող, զարգացած երկիր տեսնող բոլոր մեր հայրենակիցներին: Քաղաքականությունը մեկանգամյա գործողություն չէ, այն պահանջում է անընդհատ և նվիրված պայքար գաղափարների ու սկզբունքների համար... Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր շատ քաղաքացիներ խնդիր են դրել ցանկացած արդյունքի դեպքում ձևավորել քաղաքական ուժ և շարունակել պայքարը,- ասվում է հայտարարության մեջ։- Մենք պայքարի ելանք հանուն մեր արժանապատվության, հանուն նրա, որ յուրաքանչյուր արցախցի ապրի արժանապատվորեն, առանց վախի, առանց ճնշումների, բարեկեցիկ կյանքով,  ինչը մեզ արգելում էին օտարները: Իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք այսօր չունենք այն, ինչի համար պայքարել էինք և ինչի համար իրենց կյանքն էին զոհել մեր մարտական ընկերները:
Մեզ պարտադրված պատերազմում մենք ձեռք բերեցինք պատմական Արցախի տարածքների մի մասը միայն: Արցախի Հանրապետության այսօրվա սահմանը, որը պաշտպանվում է Պաշտպանության բանակի կողմից, պատերազմի արդյունքում գծված սահմանն է: Այնպես, ինչպես այսօրվա աշխարհի բոլոր պետական սահմաններն են պատերազմի արդյունք: Արցախը համայն հայության հայրենիքի մի մասն է և համայն հայության ձեռքբերումը: Ուրեմն մեզ բոլորիս‘ համայն հայության սրբազան պարտքն է այն պաշտպանել ու ամրագրել միջազգային ատյաններում:
Ստեղծված հոռի բարքերի, կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման պատճառով այսօր ազգային հարստության մեծ մասը հայտնվել է մի խումբ մարդկանց ձեռքին: Մեր նպատակը սոցիալական արդարության հաստատումն է, ազգային հարստությունը բոլորին հասանելի դարձնելը»:
Հայտարարության վերջում հայտնվում է, որ «արդեն պատրաստ է հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը, որը լայնորեն քննարկվելուց, լրացվելուց և խմբագրվելուց հետո հիմք կհանդիսանա ժողովրդի լայն շրջանակների համախմբման՝ հանուն ազգային-հոգևոր արժեհամակարգի պահպանության և այդ հիմքի վրա զարգացման համար»:


Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմադոսը) մի քանի ամիս առաջ HayNews.am-ի հետ զրույցում ասել էր. «Լևոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրումից տեղյակ է, թե՝ ոչ, չգիտեմ, սակայն, հավանաբար, դեմ էր, քանի որ այդ ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու խնդիր կար»:
Այժմ ՀԱԿ ակտիվիստները Ֆեյսբուքում գրառումներ են թողնում և Կոմանդոսի հանդեպ շատ տգեղ ձևով են արտահայտում իրենց զայրույթը, անգամ նրան մեղադրում են դավաճանության մեջ: HayNews.am-ն այս առնչությամբ գեներալից հետաքրքվեց, թե նա ի՞նչ կարծիք ունի ՀԱԿ-ի ակտիվիստների մեղադրանքերի վերաբերյալ:
«Ինտերնետում թողել են մի կադր, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ 94 թվին մի երկրապահի պատվոգիր եմ տալիս ու ասում եմ շնորհակալ եմ: Շուշիի հետ կապված բան չկա, բայց էդ էլ են կապում Շուշիի հետ: Я не знаю, поскольку Левон Тер-Петросян являлся президентом, президент со мной не советовался, у меня ничего не спрашивал. Я знаю, что он был против Шуши. Когда взяли Шуши, все осудили взятие Шуши, не только Тер-Петросян, не только Блеян, не только Ашот Навасардян, все осудили, говорили, что это неправильно, и после этого мне сняли с Карабаха. Մենք մեր գործն էինք անում, մենք մեզ պաշտպանում էինք, մենք ոչ հարձակվում էինք, ոչ էլ բան էինք անում, մենք մեզ պաշտպանում էինք: Եթե Շուշին չվերցնեինք, Ստեփանակերտը չէր լինի: Ինքը ասում է` ամեն ինչ արեք, Շուշին ուժեղացրեք, այսինքն` ամեն ինչ արեք, որ Ղարաբաղը վերացնեք: Ու մեր նախագահը ոչ մի բան չի անում, չի ասում վերցրեք կամ մի վերցրեք, ու ինքը ասում է էդ հրամանները ես չպետք ա ստանամ, Վազգեն Սարգսյանը պետք ա ստանա: Все говорили, что Шушу взять нельзя. Մի հատ վերցրինք, ասին սխալ եք արել: Ես չեմ վերցրել. մեր ազատամարտիկներն են վերցրել: Հիմա մեր մեղքը ինչու՞մն է: В чем моя вина? Что они от меня хотят? А мне плевать, что они хотят, какой-нибудь сопляк, какой-нибудь недоделок, который там работает, баламутит, ну и пусть баламутит, он себе работу нашел»,- ասաց գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը:
HayNews.am


Ուրուգվայական «180» օրաթերթն, անդրադարձ կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ուրուգվայ կատարած այցին, իր՝ «Ազերի արտգործնախարարի այցն անհանգստացնում է հայերին» վերնագրով հոդվածում ընդգծում է ուրուգվայահայության շրջանում առկա մտահոգությունները: Հոդվածը մանրամասն անդրադարձ է կատարում ԼՂՀ հակամարտության պատմությանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը 1921 թ. Ստալինի որոշմամբ Հայաստանից անջատվեց և տրվեց Ադրբեջանին, որի շնորհիվ ավելի քան 100 հազար հայեր հայտնվեցին ամբողջովին տարբեր մշակույթ ունեցող տիրապետության ներքո:
«1988 թ. այդ շրջանի բնակչությունը հանդես եկավ Հայաստանին վերամիավորվելու խնդրանքով, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին ռասսայական հետապնդումներ այդ երկրի տարբեր քաղաքներում ապրող հայերի նկատմամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո կոնֆլիկտը առավել սրվեց և Ադրբեջանի կառավարությունը, ձեռք բերելով խորհրդային բանակի սպառազինությունը, օգտագործեց այն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ»,- նշվում է հոդվածում:
«1991 թ. այդ շրջանը հռչակեց անկախություն և մինչև 1994 թ. տևած արյունալի պատերազմից հետո, որի արդյունք էին մոտ 30 հազար զոհերը և հազարավոր տեղահանվածներ, 3 ներգրավված կողմերը ստորագրեցին հրադադար (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան): Ներկայումս բանակցություններն անարդյունք են ադրբեջանական կողմից հնչող ռազմական ուժի կիրառման սպառնալիքների պատճառով: Ադրբեջանը բանակցություններում չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի իշխանությունը, քանզի այն համարում է իր տարածքի մասը:
Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն 20 տարվա անկախություն ունեցող պետականություն է, որում այս ամիս տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները: ԼՂՀ-ն ունի ձևավորված խորհրդարան և ողջ Հարավային Կովկասում ժողովրդավարության մակարդակի ամենաբարձր ցուցանիշներից մեկը»,- եզրափակում է հոդվածը:
News.am




«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՐԵՆ ԱՆԿԱԽ», 
ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ

«Հ2» հեռուստաալիքը տարիներ շարունակ եղանակի տեսությամբ ԼՂՀ քարտեզը ցուցադրում էր՝ առանց ազատագրված տարածքների, այսինքն՝ 4,4 հազար քառ. կմ տարածքով: Հիշեցնեմ, որ 4,4 հազար քառ. կիլոմետրը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքն էր: Եվ «Հ2»-ի այս «բացթողումը» դժվար թե թյուրիմացության արդյունք լիներ, քանի որ այդ քարտեզը բավականին երկար ժամանակ էկրանից չէր հեռացվում:
Որպեսզի սխալը շտկվի, նման երևույթի դեմ պայքարում էր «Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնությունը: Ես էլ եմ մի քանի անգամ «Հ2» հեռուստաալիքի խմբագրություն նամակ ուղարկել՝ խնդրանքով, որ ԼՂՀ քարտեզը ցուցադրվի ազատագրված՝ 11,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Եվ վերջ ի վերջո, երևի թե քաղաքացիական հասարակության ճնշման շնորհիվ, այս խնդիրը լուծվեց:

Նույն սխալը նկատեցի նաև վերջերս: Skarlet ընկերության 48 թերթանոց տետրերից մեկի կազմի վրա պատկերված էր «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, իսկ հետևում՝ ԼՂՀ քարտեզը: Քարտեզի տակ կար Արցախի մասին ծանուցող տեքստ, ինչը շատ ողջունելի է: Սակայն, ինչպես հասկացաք, ԼՂՀ քարտեզն առանց ազատագրված տարածքների էր:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) հանդիսանում է սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Հարավային Կովկասում»,- սա ծանուցող տեքստի առաջին նախադասությունն է: Ամեն ինչ ճիշտ է, սակայն եթե «սահմանադրորեն անկախ» եք գրում, ապա պիտի նաև հաշվի առնենք ԼՂՀ Սահմանադրությունը, որում Արցախը ամրագրված է ազատագրված տարածքներով:

Հեռախոսով կապվեցի Skarlet ընկերության հետ: Ներկայանալուց հետո ընկերության աշխատակցուհին բավականին շուտ կռահեց, որ խոսքը քարտեզի մասին է. «Եթե չեմ սխալվում, մենք նման տետրեր էլ չենք թողարկում, սա մեր կողմից թյուրիմացության արդյունք է: Ճիշտ կլինի՝ ավելի կոմպիտենտ բաժնի համար տամ»: Սակայն «կոմպիտենտ բաժնում» հեռախոսազանգերին պատասխանող չկար:

Այս խնդիրը երևի թե վերջնականապես դեռ չի լուծվի: Նախ, մարդիկ շատ քիչ են տեղեկացված ԼՂՀ-ի մասին, երկրորդն էլ՝ քարտեզների վերաբերյալ չկա համընդհանուր պայմանավորվածություն: Իսկ հասարակության դժգոհությունը ՀՀ արտաքին քաղաքականության հանդեպ հիմնականում այն է, որ վերջինս բանակցային գործընթացներում շահարկման առարկա է դարձնում ազատագրված տարածքները:

«Արյունով ազատագրած հողերը հետ չեն տալիս»,- ասում են մարդիկ՝ չիմանալով, որ ազատագրված տարածքները հենց 4,4 հազար քառ. կիլոմետրից զատ՝ մնացած 7,1 հազար քառակուսի կիլոմետրն է:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
hetq.am




ԿՈՅՈՒՂՈՒ ԿԵՂՏԱՋՐԵՐԸ ՀՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԿՈՎ

Ստեփանակերտում Սպանդարյան փողոցի ամբողջ կոյուղին խողովակից դուրս է գալիս ու հոսում Վլադիմի Հայրապետյանին պատկանող 113 տան մոտով: Վերջինս 6 հարևանի ստորագրությամբ նամակ-դիմում է ուղղարկել Ստեփանակերտի քաղաքապետարան և Համաճարակային կայանի գլխավոր բժիշկ Ա. Գրիգորյանին:

«Ջրմուղի պետ Մարտիկը խոստացել է օգնել, բայց արդեն մոտ մեկ ամիս է անցել, ու խնդիրը չի լուծվել: Այս ամենը առնետների բուն է դարձել»,- ասում է Հայրապետյանը:
Նրա խոսքերով՝ ժամանակին ինքը էքսկավատորով մաքրել է տվել առաջացած փոսը, սակայն անձրևներից հետո նորից աղբը կուտակվել է. «Անձրևներից հետո կողուղին խցանվում ու այդ կեղտոտ ջուրը հասնում է մինչև մեր բակը»,- ասում է Վ. Հայրապետյանը:

Հ. ՂԱԶԱՐՅԱՆ
hetq.am




ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԵՐԲԵՌՆՈՒՄ. ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՔԱՅԼԵՐ

Քանի որ կրկնությունն արդարացիորեն համարվում է գիտության մայր, ապա ավելորդ չի լինի այսուհետև ևս անդրադառնալ պետականաշինության այն հարցերին, որոնք, ի հեճուկս իրենց բացարձակ և նախապատիվ կարևորության, չեն լուծվում այլևայլ անհիմն և պատրվակյալ արդարացումներով: Խոսքը վերաբնակեցման ընթացքի և վերջինիս առանցքային հիմնտարարրերից մեկի՝ փաստացի կասեցված բնակարանաշինության մասին է: Խիստ ձանձրալի է բացատրել, որ դպրոցաշինության եզակի դրվագները, ինչ-ինչ ենթակառուցվածքների բարեկարգումները, բազմազավակ ընտանինքների համար տների կառուցումն ինքնին գովելի երևույթ լինելով հանդերձ, չեն կարող լրացնել հիմնական բացը՝ վերաբնակվել ցանկացող ընտանիքների համար տներ չկառուցելը, նոր բնակավայրեր չհիմնադրելը, վերաբնակեցման գոտում տնտեսվարման արտոնյալ պայմաններ չստեղծելը և այլն:

Ամեն կարգի դատողությունները՝ ֆինանսների «ոչ բավարար» լինելու կամ «եղածն ամրապնդելու» վերաբերյալ անպատասխանատու և վտանգավոր ճամարտակություններ են: Խնդիրն ունի ակներև քաղաքական նշանակություն, իսկ բազմամյա կրավորական մերձմեռյալ վիճակի հերթական հարատևումը հարուցում է քաղաքական բնույթի լուրջ տարակուսանք: Արցախի իշխանությունները, ենթարկվելով հանրության մոտ տարածքային նվազագույն իսկ զիջումն իսպառ բացառող վճռականության թելադրանքին, վերջին տարիներին մի քանի անգամ հրապարակավ հավաստել են՝ Արցախի ներկայիս տարածքի ամբողջականությունը պահպանելու և վերաբնակեցումը՝ պետական կարևորագույն առաջնահերթություններից մեկը դիտելու մասին: Այժմ հարկավոր է այս հավաստիացումներին մարմին հաղորդել և վերաբնակեցումն անվանական և հռչակագրային ոլորտից փոխադրել գործնական քայլերի դաշտ:

Անհրաժեշտ է օր առաջ՝ սույն թվականի սեպտեմբերից իսկ սկսած ձեռնարկել հանրային լայն մասնակցությամբ հրապարակային քննարկումներ՝ վերաբնակեցման նոր հայեցակարգի տարրերն ուրվագծելու, ձևակերպելու և կիրառման առավել արդյունավետ ուղիները հստակեցնելու նպատակով: Անհրաժեշտ է մշակել և արտահերթ հրատապությամբ օրինադրել «ԼՂՀ Հայրենադարձության և վերաբնակեցման մասին» օրենքը:

Այս օրենքն ու դրանից ածանցյալ գերատեսչական ակտերը պետք է օժտված լինեն ներքին բազմաշերտ ճկունությամբ՝ չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելու վարչարարական բնույթի բազում գործնական խոչընդոտներն ու անհեթեթ բյուրոկրատական ընթացակարգերը:
Քարվաճառի շրջանում մոտակա տասնամյակի հեռանկարով պետք է սահմանել անասնապահական առանցքային գոտում տարեկան մեկ գյուղ հիմնադրելու պետական պարտավորությունը: Միայն այս ճանապարհով կարելի է վերակենդանացնել 2005-2007 թվականներից կանգնեցված վերաբնակեցումը և իրական հիմքեր ստեղծել՝ Քարվաճառի շրջանի անասնապահական ահռելի ներուժի յուրացման գերխոստումնալից մեկնարկի ուղղությամբ:

Քաշաթաղի և Հադրութի շրջանների հարավային թևերում՝ արաքսամերձ գոտու ողջ երկայնքով, կրավորական կամ օլիգարխիկ տնտեսվարման ներկա դրությունը պետք է փուլայնորեն փոխարինվի նորահաստատ վերաբնակիչների ագարակային տիպի տնտեսավարմամբ: Հարկ է լրջորեն աշխատել արաքսամերձ գոտին՝ առավելագույն արտոնություններով տնտեսական ազատ գոտու վերածելու ուղղությամբ: Արաքսի երկայնքով պետք է հիմնադրվի մի քանի քաղաքատիպ ավանների շարք՝ ներգաղթի հիմնական զանգվածն ու ներդրումների հոսքն այնտեղ վերուղղելու համար: Արաքսամերձ գոտում ներդրումների անհրաժեշտ ծավալն ուղղորդելու համար պետք է ոչ միայն դիմադրել երևանյան ինչ-ինչ շրջանակների չկամությանը, այլև անձամբ ձերբազատվել կառավարման անճկուն, կոռուպցիոն և «գերվերահսկողական» ավանդույթներից:

Պետք է դադարեցնել տարածքային անհամաչափության հիման վրա Արցախի զարգացման արդի քաղաքականությունը: Պետք է շտապ կանխել Արցախի «ստեփանակերտացումը»՝ Հայաստանի «երևանացման» մոդելի համաձայն: Բնականաբար, դա կպահանջի լուրջ «զոհողություններ»՝ Երևանից ստացվող «միջպետական վարկի» սահմաններում Ստեփանակերտում էլիտար շինարարության ծավալների կտրուկ կրճատման և «ձերբազատված» ֆինանսական միջոցները վերաբնակեցման գոտի, մասնավորապես՝ արաքսամերձ գոտի վերուղղելու հարցում: Դրա այլընտրանքը՝ ազգային անվտանգության և վերանորոգ ազգային պետականության դեմ փաստացի ծանրագույն հանցանք գործելն է:

Ժամանակն է արմատապես վերափոխելու վերաբնակեցման արդի կացությունը՝ ի շահ Հայոց պետության և համընդհանուր ազգային բարգավաճման:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱՆԱՆՅԱՆ
hetq.am




ԱՊՐԵԼ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ «ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»

Վերջերս «Հայաստանի զրուցակից» թերթի ս.թ N15-ում «Դիվանագիտության խճանկար» վերնագրով մի հոդված ընթերցեցի  (հեղ. Վահան Սարուխանյան), որն այնքան համահունչ է հատկապես ներկա ժամանակներին, և որոշեցի արձագանքել…
Իրավ է, ինձ անծանոթ, սակայն հոդվածագրին ծանոթ մի կշտամբանք. «Ապրելու ձևը չգիտես. փոխանակ լավ աշխատանք որոնես՝ արդարություն ես որոնում»:

Այսինքն՝ ապրել կարողանալու այդ «տեսությունը» նշանակում է՝ շողոքորթություն, քծնանք, երեսպաշտություն, պատեհապաշտություն, անհրաժեշտության դեպքում՝ դավաճանություն, կեղծավորություն, ստրկամտություն, այսօր ամենից տարածված՝ ստորաքարշություն…
Ընթերցածս հոդվածում, երբ զրուցակիցը փորձում է մեջբերել Կանտի խոսքը, արդի ժամանակների «խորհրդատուն» անդրադարձնում է. «Տեսեք, Կանտն ու Հեգելը պատմության քունջերում մնացին, նրանց հանգիստ թող, դու քո ժամանակի հզորին որոնիր, որ բոլորովին էլ Կանտ ու Հեգել չէ, պարապ բաների մասին խոսող ու անիմաստ երազող չէ, չեղած տեղից փող սարքող ու կյանքը շենացնող է: Որոնիր նրան, կառչիր նրա մեջքամկանից ու դարձիր նրա ստվերը, որ գոնե այդ ստվերի զորությամբ ոտքիդ տակի հողը չկորցնես: Գիտե՞ս,- ասում է,- ամեն ժամանակ իր տրամաբանությունն ունի. միջնադարյան մտածողության թմբիրում բնավորվելն ու երազելը վաղուց արդեն հոգնածի զբաղմունք են, հիմա ապրել կարողանալու ժամանակն է: Քո ամենամեծ վրիպումն էլ հենց այն է, որ քո ժամանակի մեջ չես, քո ժամանակի մեջ ապրելով ուրիշ ժամանակների մեջ ես արժեքներ որոնում»:
Մնացի տարակուսած. բայց չէ՞ որ ճշմարտությունը բոլոր ժամանակներում էլ ճշմարտություն է: Այն բոլոր ժամանակներինն է:

Սիրելի ընթերցող, գիտեք իմ այս մտքին ի պատասխան զրուցակիցն ինչ է ասում. «Ճշմարտությունները նույնն են, այդ ճշմարտություններին տեր կանգնելու սկզբունքներն են տարբեր: Առանց Ջորդանո Բրունոյի պնդումների էլ երկիրն իր առանցքի ու արեգակի շուրջ խելոք պտտվում է, ուրիշներն էլ գիտեին, որ երկիրն իր առանցքի ու արեգակի շուրջ պտտվում է, բայց չէին ասում կամ հրաժարվում էին ասածներից: Հերն էլ անիծած, թե չի պտտվում, գիտեին, որ այդ ճշմարտությունն իրենց ժամանակի համար թունավոր ճշմարտություն էր, դրա համար էլ նրանք ապրեցին ու կյանքը վայելեցին: Գալիլեո Գալիլեյը քեզ օրինակ, իսկ Ջորդանո Բրունոյին խարույկի վրա այրեցին: Դրա համար քեզ ասում եմ արդարություն ու ճշմարտություն որոնելու տեղ լավ աշխատանք որոնիր, իսկ դու եկել ու սև գայլ ես որոնում սև հերկի մեջ, հետն էլ՝ գիշերով»:

Ըստ զրուցակցի՝ եթե ուզում ես մարդավայել ապրել՝ չպետք է արժանապատվության կեղևի մեջ մնաս… Այսօր արժանապատվության մասին պատկերացումները հնացել են, բորբոսնել: Համը կորցրած ծամոն են դարձել, որ որոշները դեռ համառորեն ծամում են:
Պարզվում է, որ հիմա լրջության ժամանակներ չեն, հիմա տաշի-տուշիի ժամանակներ են: Պետք է ճշմարտության հնացած թիկնոցը դեն նետել, որ դեպի վայելքը գնաս. էսօր ծափ ու ծիծաղ է, վաղը՝ հող ու խավար: Մայրը կյանքում տեղ չգտած իր աղջկա վրա ջղայնանում ու բարձրաձայն խրատում է. «Կանչում են՝ գնա, տալիս են՝ վերցրու, ուզում են՝ տուր: Քրքրված լաթերի մեջ թագուհու երազանքով չեն ապրում, ա՛յ աղջի…»:

Կամ, ասենք, այսօր եթե պիտի որևէ կուսակցության մեջ լինես, ուրեմն պիտի լինես այն կուսակցության մեջ, որը վերջնական խոսքի իրավունքը սեփականաշնորհել է ու իր կուսակցին առաջ տանելու թափ ունի:
Եվ, սիրելի ընթերցող, ինձ գիտեք ինչն է զարմացնում. որ այս տրամաբանությանը լավ են տիրապետում նաև ներկա սերնդի որոշ ներկայացուցիչներ, կամ պաշտոնամոլներ, ովքեր իրենց վիզները երկարած ձգտում են, ձգտում, էլի ձգտում ու երբեք էլ սեփական ոտները իրենց վերմակների չափ չեն ձգում: Նրանք այնքան վարպետորեն են ի կատար ածում դրանք. պետք է՝ կխաբեն, կմատնեն, ընկերոջ ոտը կկոխեն, պետք է…  լավ, էս մեկը պետք չէ ասել… Ինչ ասես կանեն, միայն թե հասնեն իրենց նպատակին:

Նմաններն այսօր մի կուսակցության են քծնում, վաղը մեկ ուրիշ կուսակցության, «սահուն քայլերով աննշմար» անցում են կատարում մեկից մյուսը՝ գիտակցելով, որ մարդը պիտի հարմարվի կյանքին, ոչ թե կյանքը՝ մարդուն:
Մեծն Թումանյանը ասել է. «Ես ինքս անցել եմ գրեթե բոլոր կուսակցությունների միջից, և չեմ կարողացել մերվել, ձուլվել ոչ մեկի հետ»: Մի այլ առիթով էլ՝ «Երբ գաղափարը չի մտնում գլխի մեջ, գլուխն է մտնում գաղափարի մեջ»:

Մի բան հստակ է, որ գաղափարը որովայնի սպասավորն է, և ամենամեծ աղետը ապրել չկարողանալու թեթևաթափությունն է, մնացածը՝ ծակ փիլիսոփայություն: Քարանձավում լինես, թե ոսկեզօծ դահլիճում՝ աչքդ համեղ պատառի վրա պիտի պահես, բախտդ տուր համընթաց քամիներին և խփիր ու տար քո չափաբաժինը...
Այսօր տարածված կարծիք կա՝ ճիշտը նա է, ով կարողանում է ընտանիք պահել: Իրավ է, ընտանիք պահելն իհարկե, սուրբ պարտականություն է, բայց ի՞նչ ճանապարհով՝ քչերին է հետաքրքրում: Եվ հենց այդ պատճառով էլ երբեմն ցինիզմը հասնում է իր գագաթնակետին:

…Իսկ Աստծո պարգև սերն անցնում է մեր կողքով: Ծառի բողբոջելու հրաշքը չնկատելով՝ քյաբաբի բույրով ենք խենթանում, սերը փետրավորում, ջրիկացնում ու ծափ ենք տալիս՝ կեցցե 21-րդ դարը, կեցցե մեր անվարտիք ապագան…
Մնում է ասենք՝ տեր Աստված, զանազանելու արվեստը մեղավորներիս տուր, որ էս լուսավոր աշխարհում չխարխափենք խավարի մեջ: Բայց ո՞րն է այդ արվեստը, երբ սպիտակին սև ասողների մեջ դու արդեն սպիտակ ագռավ ես, որովհետև հանդգնում ես սպիտակին սպիտակ ասել:
Ու… շողոքորթությունը նույնացվում է սիրո հետ, նվիրաբերվելը՝ մարմնավաճառության, աղոթքը՝ քծնանքի հետ, հետնախորշերում պղպջակվող անառակությունը՝ բարի գործերի հետ…

Որպես վերջաբան կասեի՝ այսօր շատերը գերադասում են, ոչ թե երկնքին նայել, այլ գետնին, որովհետև նրանց գտածն ու կորցրածը գետնի վրա են, ու նրանք ոչ թե Աստծուն են աղոթում, այլ իրենց պետերին՝ համոզված լինելով, որ իրենց գտածն ավելի արժեքավոր է:
Խոսքեր չեմ գտնում ասելու, կարծես հոգեսպանության անարյուն արարողության վկա եմ լինում գրեթե ամեն օր, երբ տեսնում կամ լսում եմ նման մարդկանց:
Ես գերադասում եմ ոչ թե լավ ապրել, այլ ճիշտ ապրել, իհարկե ոչ այսօրվա «Ճշտի» պես: Սա իմ ուղեղում մանկուց է տպված: Պետք չէ այլոց հիշողությունը պղտորել, փոխարենը՝ քո հիշողության մեջ արթուն կաց:
Եվ մի՛ մտածիր. վերջում լավ թե ճիշտ ապրած կյանքիդ ծրարը Աստված ինքը կբացի:

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Մարտակերտ




ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԵԼ...

Մեր նախորդ համարում փոքրիկ մի նյութ էինք տպագրել առ այն, որ ուսումնասիրությունների համաձայն, 25 տարուց ավելի գոյատևելու համար ազգի ծնելիության ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով պետք է լինի 2,11 երեխա։ Եթե դրանից ցածր է, ապա ազգը դանդաղորեն մահանում է: Պատմության ողջ ընթացքում 1,9 ծնելիության գործակից ունեցող ոչ մի ազգ չի կարողացել վերականգնվել։ Իսկ 1,3-ի դեպքում ուղղակի անհնար է, որովհետև այդ դեպքում ազգի վերականգնման համար անհրաժեշտ է 80-100 տարի։ Մինչդեռ գոյություն չունի այնպիսի մի տնտեսական մոդել, որն օգնի ազգին այդքան երկար գոյատևելու համար։
Եվրոպական երկրնեում ծնելիության գործակցը, ըստ վիճակագրական տվյալների՝ ողբերգական է: Ներկայումս Ֆրանսիայում այն 1,8 է, Անգլիայում՝ 1,6, Հունաստանում՝ 1,3, Իտալիայում՝ 1,2, Իսպանիայում՝ 1,1։ Ողջ Եվրոպական միությունում ծնելիության միջին գործակիցը մեկ ընտանիքի հաշվով 1,38 երեխա է։

Այսօր Ֆրանսիայում մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,8 երեխա, մահմեդական մեկ ընտանիքին՝ 8,1 երեխա։ 2027 թվականին Ֆրանսիայում յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ մահմեդական է լինելու։ Վերջին 30 տարում Անգլիայում ասիական բնակչության թիվը 82 հազարից հասել է 2,5 միլիոն մարդու։ Հոլանդիայում նորածինների 50 տոկսը արաբ է... 
Ներկայացնում ենք Աշոտ Սարգսյանի արձագանքը, որ վերաբերում է ոչ թե Եվրոպայի, այլ մեր այդ կարգի խնդիրներին։

Իսկ ինչպիսի՞ն է ծնելիության գործակիցը Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում: Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում վերջին տասը տարվա միջին հաշվարկով 1,55 է, իսկ Արցախում՝ 2,3: Մի խոսքով՝ Հայաստանում ողբերգական, իսկ Արցախում՝ հուսադրող: Պատճառների և հետևանքների մասին այնքան շատ են գրել, որ չենք ուզում հերթական անգամ մեր իշխանավորներին յուրովի «փառավորել», բայց որպես հավելում նշենք, որ համապատասխան մասնագետները մի վտանգավոր միտում էլ են հայտնաբերել՝ ժամանակակից հայկական ընտանիքները փոխել են «բնակչության վերարտադրողական վարքագիծը». ընդունված 2-3 երեխայի մոդելից հայաստանցիներն անցում են կատարել 1-2 երեխայով ընտանիքի մոդելի: Դա ազգի գոյատևման և ազգային անվտանգության տեսակետից խիստ կործանարար է: Մոտ ապագան էլ մշուշոտ է. ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ 2050 թ. այս տեմպերով շարժվելու դեպքում, Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ 20 տոկոսով՝ կազմելով 2,3-2,5 մլն: Նույն այդ տվյալների համաձայն՝ Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությունն աճելու է մոտ 35 տոկոսով:

Հիմա հիշենք, թե տարիներ առաջ ինչ է ասել Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը: Նա հրապարակավ անխոհեմ է համարել պաշտոնական Բաքվի արձագանքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման պահանջին. «Մեր եղբայրների բարի վարմունքը, այն է՝ այդ պահաջը բավարարելը, հսկայական ողբերգությամբ կընդունվեր նրանց կողմից, բայց 20 տարի անց արդեն ամբողջ Հայաստանը կվերածվեր թյուրքական պետության»: Նախագահը նկատի ուներ ոչ միայն Հայաստանի ադրբեջանցի բնակչության ավելի բարձր աճը, այլև հայերի ձուլումը թուրքական միջավայրում՝ սահմանների թափանցիկության պայմաններում:

Այստեղ պատահական չեն թուրք նախկին նախագահի և Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի միանման արտահայտությունները և եզրահանգումները, հաշվի առնելով իսլամական երկրների ընդհանուր քաղաքականությունը («Ինչպես երևում է, Ալլահը Եվրոպայում մեզ հաղթանակ է նվիրելու առանց սրի, առանց զենքի և նվաճման։ Մեզ ահաբեկիչներ, մահապարտներ պետք չեն։ Ընդամենը մի քանի տասնամյակ՝ և 50 միլիոն արաբներ Եվրոպան կդարձնեն մահմեդական աշխարհամաս»)։

Բարեբախտաբար Արցախյան ազգային-ազատագրական շարժումը Հայաստանին (ՀՀ և ԼՂՀ) փրկեց մահմեդականացումից: Բայց միամտություն կլինի կարծել, թե հայ ազգի չարակամները, որոնցից ազդեցիկները քրիստոնեական երկրներից են, ձեռքները ծալած, նստած սպասում են, որ Հայսատանում հայերը ինքնաոչնչացվեն: Բնականաբար, նրանք օգտագործել և օգտագործում են ազդեցության տարբեր միջոցներ, որոնք իրագործում են հիմնականում երեք ուղղություններով՝ գաղափարաքաղաքական, կրոնադավանական և տնտեսական: Հոդվածի շրջանակում «տեղավորվելու» համար անդրադառնանք միայն կրոնադավանական ուղղությանը: Այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոն հայերից մոտ 300 հազարը ոչ Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալներ են, վկայում է այն մասին, որ «դրսի» ուժերը «ներսի» մարդկանց օգտագործելով՝ լավ էլ աշխատել են: Դա կարծես քիչ է, վերջերս էլ ՀՀ-ում Նիդեռլանդիայի թագավորության հյուպատոսությունը ուզում է կազմակերպել (և կկազմակերպի՛) «Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում» լայնամասշտաբ միջոցառումը:
Մեր ընթերցողներին ներկայացնենք «Հայտերի հրավեր»-ը ամբողջական տեսքով, որ ավելի տեսանելի լինի նախաձեռնողների և իրագործողների իրական պատկերը.

«Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է անհատ հետազոտողի կամ հետազոտական խմբի Հայաստանում կրոնական ընկալումների վերաբերյալ որակական հետազոտության իրականացման հայտեր ներկայացնելու համար: Հետազոտությունը կիրականացվի «Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է հետազոտության և մամուլում կրոնի վերաբերյալ բազմակողմանի հանրային քննարկումների միջոցով խթանել կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում և բարելավել հանրության մոտեցումները տարբեր կրոնների նկատմամբ: Ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

Հետազոտության հավանական հարցերն են (սահմանափակված չեն)
- Ի՞նչ է կրոնական հանդուրժողականությունը, սահմանումն ու ընկալումը միջազգային և տեղական պրակտիկայում (ներածություն)
- Ինչպե՞ս են կապված կրոնական հանդուրժողականությունն ու հանդուրժողականությունն ընդհանրապես միջազգային և տեղական պրակտիկայում (ներածություն)
- Որո՞նք են տարբեր կրոնական դավանանքների վերաբերյալ հայ հասարակությունում առկա ընդհանուր կարծրատիպերը և ընկալումները

- Կա՞ն արդյոք տարբերություններ ավանդական (Հայ Առաքելական Եկեղեցի, հայ կաթոլիկներ, հայ բողոքականներ) և նոր կրոնական դավանանքների վերաբերյալ ընկալումների և կարծրատիպների միջև
- Որո՞նք են այլ կրոնների վերաբերյալ կարծրատիպերը և ենթադրությունները (իսլամ, հուդայականություն և բուդդայականություն)
- Որո՞նք են աշխարհիկության հանրային ընկալումները (պետության և եկեղեցու տարանջատում)

- Որո՞նք են հանրային ընկալումները աստվածամերժության վերաբերյալ
- Որո՞նք են կրոնի և կրոնական ազատության ընկալումները մարդու իրավունքների համատեքստում
- Ինչպե՞ս/ի՞նչ ճանապարհներով են այդ կարծրատիպերը ստեղծվում և տարածվում...»։

 Կարծում ենք միայն շոշափվող հարցերը բավական են ամբողջական պատկերացում կազմելու կազմակերպիչների նենգ նպատակների մասին: Հետաքրքիր է, Նիդեռլանդիայի թագավորության հյուպատոսությունը, որի երկրում նորածինների 50 տոկսը արաբ է, իսկ 15 տարի հետո բնակչության կեսը կազմելու են մահմեդականները, ի՞նչ է ուզում Հայաստանից:

 Ինչ մնում է անհանդուրժողականությանը՝ մասնավորապես կրոնական անհանդուրժողականությանը, կարծում եմ, մեզ՝ հայ քրիստոնյաներիս, դրանում մեղադրելը այնքան էլ դյուրին գործ չէ, քանի որ հյուրասիրությունը և դրան միահյուսված հանդուրժողականությունը հայկական ավանդապահության և կենցաղավարության անբաժանելի մասն են կազմում: Հետևաբար, եթե հայ քրիստոնյան ինչ-որ բան չի հանդուրժում, մանավանդ երբ գործ ունի հյուրի հետ (կապ չունի՝ անկոչ, թե՝ հրավիրված), նշանակում է՝ «դանակը հասել է ոսկորին»: Նման դեպքում մեխանիկորեն գործի են դրվում ինքնապաշտպանության և գոյապահպանության ազդակները, որոնց շնորհիվ է որ հայությունը առայսօր գոյատևում է:

Այս պահին, եթե Արցախին մի բան է պետք, ապա դա համայն հայության հոգևոր և նյութական միասնությունն է: Իսկ միասնությունը ստեղծվում է ընդհանուր գաղափարի շուրջ, որը հիմնված է լինում ճշմարիտ հավատքի վրա՝ այն է քրիստոնեությունը ի դեմս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Ներկայումս ազգը տարբեր կրոնական համայնքների բաժանելը ինքնակործանում է: Ազգի միասնությունը ապահովելու համար կարևոր է աշխարհիկ և հոգևոր իշխանությունների համատեղ, ազգանվեր աշխատանքը: Իսկ ինչպիսի՞ն է հոգևոր միաբանության վիճակը Արցախում, որից կախված է համայն հայության ճակատագիրը:

Դրսից ներմուծված կրոնական կազմակերպությունների շնորհիվ Արցախի բնակչության մի մասը՝ մոտ 4000 հավատացյալ, բողոքական է կամ կաթոլիկ, աղանդավոր է կամ այլադավան: Հոգևոր դաշտի նման խայտաբղետությունը չի կարող չազդել արցախի բնակչության ազգային և կրոնական ինքնագիտակցության վրա: Ամբողջ բարդությունը կայանում է նրանում, որ հնարավոր չէ որոշել կամ գծել այն սահմանը (կրիտիկական սահմանը), որից անդին կործանարար է ազգի համար: Պատկերավոր ասած. եթե մեր համայնքում ապրում է 1000 մարդ և այնտեղ կա մի գող (կապ չունի ձու գողացող է, թե՝ ձի), ապա հավանականությունը քիչ է, որ նա վաղը հե՛նց իմ թխսկան հավն է գողանալու, իսկ եթե կա 5 գող՝ ի՞նչ իմանաս, իսկ եթե 15 գող, ապա ոչ միայն հավերի հոգսը պիտի քաշել, այլ նաև թխսկանի տակ դրած ձվերի: Այսինքն՝ կրիտիկական սահմանը 15-ն է:

Տեղական գողերի հարցը հեշտ լուծեցինք, բայց հոգևոր հարցերը հեշտությամբ չեն լուծվում, քանի որ դրանք պլանավորում, ֆինանսավորում և իրագործում են աշխարհի «հզորները»՝ տեղի ապազգային, անհայրենասեր տարրերի միջոցով: Հզորները չակերտների մեջ ենք առել այն պարզ պատճառով, որ հայ քրիստոնյաներին հայտնի է, թե իրականում ով է ամենահզորը:
Ուստի ապավինելով մեր սեփական ուժերին, Հայոց ներուժին և ամենազոր Աստծոն, մենք պարտավոր ենք հաղթել մեզ պարտադրվող հոգևոր և աշխարհիկ պատերազմներում, եթե ուզում ենք, որ հայ էթնոսը գոյատևի և հարատևի:
 
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ. 
«ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՌՆԵՆ ՆԵՐՍ ԿՈՒԳԱ, ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՈՒՀԱՆԵՆ ԿԵԼՆԵ» 

Մենք հաճախ չենք գնահատում մեր մեծ գրողներին, ուշադիր չենք կարդում, թե ինչ խորություն կա նրանց ամեն մի տողի տակ: Մի օրինակով բացադրեմ ասածս: Յուրի Բոնդարևը՝ հայտնի արձակագիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ գրողների միության քարտուղար, տարբեր կոչումների տեր, շատ հոյակապ մի ելույթ ունեցավ՝ ասելով, թե. «Ժամանակակից քաղաքակրթությունը ոչնչացնում է մարդկային մշակույթը»: Ելույթը մոտավարապես 20 րոպե (մի 10 էջի չափ էր): Վահագն Դավթյանը զանգահարում է ինձ (տարբեր հյուրանոցներում էինք տեղավորվել), թե ես շնորհավորեցի Բոնդարևին, որ լավ զեկուցում էր, ինքն էլ ասաց, թե ես ձեր ժողովրդին շատ եմ սիրում:

Հաջորդ օրը ես հանդիպեցի Բոնդարևին: Մենք անձնական ծանոթներ չէինք, ներկայացա՝ ով եմ, որտեղից եմ: Ասացի՝ «Ձեր ելույթը ինձ շատ դուր եկավ»: Ուրախացավ գնահատականի համար, զրուցեցինք մի քիչ: Ես ասացի թե, հարյուր տարի առաջ Ձեր 10 էջանոց ելույթը մեր մի գրողն ասել է մի տողով:

- Ո՞վ:
- Հակոբ Պարոնյանը: Լսած կա՞ք նրա մասին:
- Չէ, չեմ լսել, բայց Ձեր ասած տողն ինձ հետաքրքրում է, կարո՞ղ եք ասել:
- «Երբ քաղաքականությունը դռնեն ներս կուգա, բարոյականությունը պատուհանեն կելնե»:
Թարգմանության մեջ, իհարկե, պարոնյանական խոսքի երանգը մի քիչ թուլացնում էր, բայց ազդեցություն թողեց Բոնդրևի վրա: Էս մարդը շշմեց, զարմացավ:
- Կարո՞ղ եմ ունենալ էդ գիրքը:
- Դժբախտաբար թարգմանությունը չկա:




ЖЕНЩИНЫ И АРМИЯ

Сейчас американки управляют истребителями, норвежки - подводными лодками, бельгийки становятся саперами, а канадки служат в спецподразделениях. Однако на то, чтобы этого достичь, потребовалось немало времени. После Второй мировой войны женщины остались в рядах французской, чешской и венгерской армии, а в Голландии и Великобритании были сформированы женские части. В первые годы холодной войны в Канаде, Турции, Норвегии и Дании дамам позволили выполнять вспомогательные задачи, чтобы мужчины могли сосредоточиться на боевых. Некоторые вооруженные силы (греческие и португальские) решились принять в свои ряды только санитарок. Очередные перемены пришли в 70-е годы, когда женщины все более настойчиво начали требовать соблюдения своих гражданских прав. Двери в армию распахнулись для гражданок Бельгии, Франции, Греции, Канады и СШA, а отдельные женские подразделения в США и Голландии были упразднены.

 Все больше стран присоединялось к Конвенции о политических правах женщин от 20 декабря 1952 года, к Международному пакту о гражданских и политических правах от 16 декабря 1966 года, а также к Конвенции о ликвидации всех форм дискриминации в отношении женщин от 18 декабря 1979 года, которые дали женщинам доступ к занятию публичных должностей. Европейские Сообщества приняли директивы о равноправии в 1976 году.

 Во многих странах изменения в законодательстве (произошедшие в 70-80-е годы) позволили женщинам получать образование в военных академиях (в Дании, США, Бельгии, Канаде и странах Пиренейского полуострова). В армии стали также служить жительницы Люксембурга. Очередная волна перемен пришла в 1989 году: в британских вооруженных силах были упразднены подразделения Women’s Services, а обоим полам был гарантирован равный доступ к военной службе. Жительницам Греции открыли двери в высшие военные заведения, а американкам позволили выполнять большинство военных задач.

В одном строю

Эти изменения были отчасти вызваны уменьшением и профессионализацией армий. Стремительное технологическое и промышленное развитие второй половины XX века привело к тому, что на многих должностях гораздо важнее стала не физическая сила, а умения. Начался поиск профессионалов, а женщины с лучшим, чем у мужчин образованием, стали для армии более ценным «материалом».
 Бельгийские и канадские вооруженные силы запустили даже рекламные кампании для привлечения женщин в свои ряды. Лишь в конце XX века армейскую службу смогли начать итальянки. В 2000 году Совет ООН в своей резолюции под номером 1325 призвал увеличить набор женщин в армию, что должно было способствовать упрочению мира и безопасности. Осенью того же года пал один из последних мужских бастионов: французское министерство обороны открыло для женщин созданный в 1831 году Иностранный легион.

 В январе 2011 года Суд Европейского союза признал обоснованным иск 23-летней жительницы Ганновера Тани Крайль (Tanja Kreil), которая безуспешно пыталась добиться права служить в Бундесвере. Суд постановил, что статья 12а немецкой конституции, запрещающая женщинам служить в армии с оружием в руках, нарушает законодательство ЕС, касающееся равноправия полов. Немки, которых принимали раньше лишь в санитарные или музыкальные части были допущены к военной службе. Сейчас в рядах Бундесвера служат почти 17 тысяч женщин.

 В книге под провокационным названием «Мы не просто группа девчат: женщины Бундесвера» журналистка Андреа Йеска (Andrea Jeska) описала опыт женщин в немецкой армии. Одна из героинь - мусульманка, родившаяся в Турции, называет службу в армии своей гражданской обязанностью.
 Хотя женщины в вооруженных силах стран НАТО служат в частях вместе с мужчинами, они редко получают высшие звания. Исключением являются Соединенные Штаты, где есть «четырехзведный» генерал Энн Данвуди. В большинстве европейских армий женщины доходят до звания полковника, хотя бригадные генералы женского пола есть в Греции, Канаде и Великобритании.

На войне

Наиболее феминизирована американская армия: в ней служит 200 тысяч женщин. Молодые американки впервые отправились воевать в начале 90-х годов. По данным Пентагона в американских контингентах в Ираке и Афганистане служило 28 тысяч женщин, 144 погибли, более 860 были ранены. Среди американского командного состава во время операции в Ливии были женщины: вице-адмирал Маргарет Клейн (Margaret Klein) контролировала с американского десантного корабля на Средиземном море самолеты, патрулирующие ливийское воздушное пространство, а генерал-майор Маргарет Вудвард (Margaret Woodward) отвечала за командование авиацией США в Африке.

В феврале 2012 года Пентагон выдал распоряжение, по которому женщины должны допускаться к исполнению в армии все более ответственных задач. Им все еще запрещено принимать участие в операциях подразделений специального назначения, но они смогут служить в артиллерийских частях, занять место в экипажах танков и боевых амфибий, а также быть инженерами на поле боя, однако они не окажутся среди воюющих плечом к плечу с врагами пехотинцев.

Одним из немногих государств, в котором на обязательную военную службу призываются также женщины - это Израиль. Каждый третий военнослужащий в этой стране - женщина, и такое значительное представительство в вооруженных силах в мировом масштабе является исключительным. Мужчины служат здесь три года, женщины - 21 месяц. От этой обязанности освобождены замужние и беременные, а также те девушки, кому оружие не позволяет носить их религия. Женщины служат в женских корпусах водителями, медсестрами, радистами, авиадиспетчерами, инструкторами. Эти подразделения не принимают непосредственного участия в боевых операциях, за исключением чрезвычайных ситуаций, например - войны. Дамы в боевых условиях не служат.

Ограниченный доступ

Сейчас женщины есть в армиях всех стран-членов НАТО, кроме Исландии, у которой нет собственных вооруженных сил. Процентное соотношение полов в разных странах различается, однако количество женщин-военных увеличивается. С одной стороны, это - результат общественных изменений (реализация гражданских прав, равные возможности в трудоустройстве), с другой - итог перемен в самих вооруженных силах, которым приходится приспосабливаться к новым задачам и современным угрозам в глобализирующемся мире.

 Сложнее всего бороться со стереотипами, которые все еще живы в некоторых странах Альянса. Несмотря на старания Комитета и Бюро по делам женщин в НАТО, их всё еще считают недостаточно агрессивными и поэтому менее эффективными в бою, чем мужчины. Законодательство многих стран (в частности - Голландии, Люксембурга, Португалии, Венгрии) не накладывает на женщин ограничений в военной службе, но на практике это выглядит иначе. Любые боевые задачи могут выполнять женщины-военные в Бельгии, Дании и Норвегии. Но чаще всего им не позволяют служить на подводных лодках, в бронетанковых войсках и специальных подразделениях. Во многих странах им не разрешается выполнять любые (например, в Греции) или некоторые (Великобритания, США) боевые задачи. Британская и швейцарская армия запрещают женщинам служить на таких должностях, основная задача которых заключается в убийстве врага.

Мечты мужчин

Американская публицистка Филлис Шлафли, придерживающаяся консервативных взглядов, автор книги «Феминистские фантазии», с иронией описывала ситуацию, в которой «весящая 53 килограмма девушка ростом 163 сантиметра может мечтать продираться по колено в грязи по изрешеченным снарядами дорогам, с посиневшими губами, покрытая пылью и грязью, в дождь и холод сидеть в грязи окопов и вони рвов, пробираться в полном одиночестве по тропам джунглей, и командовать в таких условиях мужскими отрядами». Ведь о таких условиях службы могут мечтать лишь настоящие мужчины.

МАЛГОЖАТА ШВАРЦГРУБЕР
(”Polska Zbrojna”, Польша)
armtoday.info




«ԵԹԵ ՏԵՍՆԵՆ, ԹԵ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ»…

Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը հետևի Իսրայելի օրինակին և զինծառայությունը պարտադիր դառնա նաև կանանց համար,- այս հարցը հաճախ է ծագում բանակի խնդիրների վերաբերյալ ամենատարբեր քննարկումների ժամանակ: Շատերը համարում են, որ բանակում կանանց ներկայությունը թույլ կտա խուսափելու տհաճ միջադեպերից, արատավոր երևույթներից, որոնք այսօր, ցավոք, առկա են և հաճախ ողբերգական ավարտ են ունենում: Մյուսները կտրականապես դեմ են, որ կանայք ծառայեն՝ մշակութային-հոգեբանական նկատառումներից ելնելով: Դրա հետ մեկտեղ կա տեսակետ, որ կանանց՝ ծառայության անցնելու դեպքում, կբարձրանա նաև վերջիններիս կարգավիճակը հասարակության մեջ: Մենք փորձեցին զրուցել այս հարցադրումների շուրջ փորձագետների հետ:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ բանակը նաև կանանց անհրաժեշտությունն է զգում, սակայն այս բնագավառում յուրաքանչյուր նոր քայլ պետք է զգուշորեն անել:

«Ողջունելի է աղջիկների ներկայությունը բանակում: Տարիների ընթացքում հայկական բանակում կանանց ներգրավվածությունը մեծացել է: Այսօր զորամասերում կտեսնենք ոչ միայն բուժքույրերի, այլև կին դիպուկահարների, դիվերսանտների: Դուք տեսաք կին զինվորների նաև անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ: Սա փաստում է, որ պետությունը ողջունում է կանանց ներգրավվածությունը բանակում: Սակայն, փոփոխությունները այս ուղղությամբ պետք է աստիճանաբար անել՝ կամաց-կամաց: Եթե թեկուզ այսօրվա տեմպերով կանայք շարունակեն ծառայել հայրենիքին, ապա մի օր կհասնեք նաև պարտադիր զորակոչին»:
Ռազմական փորձագետը կանանց ներգրավվածությունը բանակում ողջունում է ոչ միայն զինված ուժերի թիվը ավելացնելու առումով, այլև այն դրական ազդեցությամբ, որ կանայք կունենան զորամասերում:

«Կանայք բանակի մթնոլորտը դեպի դրականը կփոխեն: Սա ամենակարևորն է»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ կանայք կփոխեն բանակի բարոյահոգեբանական պատկերը և իրենց ներկայությամբ կկարողանան ստիպել տղաներին ավելի լավ ծառայել: «Եթե տեսնեն, թե աղջիկներն ինչպես են ծառայում, ապա տղայական պատիվն ու արժանապատվությունը կխոսի և նրանք է՛լ ավելի դրական կտրամադրվեն ծառայությանը»,- հավաստիացնում է նա:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը դեմ չէ բանակում կանանց ծառայությանը, սակայն դեմ է, որ ծառայությունը լինի պարտադիր: Պարտադիր և պայմանագրային զինծառայության արդյունքում հայոց բանակը թվաքանակի հետ կապված խնդիրներ չի ունեցել և այսօր էլ չունի, հետևաբար հայ աղջիկները բանակում պարտադիր ծառայության անցնելու որևէ պատճառ չկա:

«Հայաստանում կանանց պարտադիր զինվորական ծառայության մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա կամավոր հիմունքների վրա է և որոշակի պայմանների լրացման դեպքում: Ես դեմ չեմ, որ բանակում կանանց թիվն աճի, բայց դեմ եմ, որ դա լինի պարտադիր: Մենք չունենք Իսրայելի պես մոտեցում, որ կանայք պետք է պարտադիր ծառայություն կրեն: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև մեր ազգի նկարագիրը, որտեղ կինը ընտանիքի պահապանն է, հոգատար կին և մայր»,- ասում է նա։
Նա միամտություն է անվանում տեսակետը, որ միայն կանանց քիչ ներկայությամբ է պատճառաբանվում բանակում առկա բացասական իրավիճակն ու արատավոր երևույթները: «Նախ և առաջ բանակում պետք է օրենքները գործեն, պետք է կարգապահական կանոնագիրք լինի, այլապես, կանայք շատ կլինեն, թե քիչ՝ ոչինչ չի փոխի: Էական որևէ փոփոխություն զորամասերում չի լինի կանանց ներկայությամբ պայմանավորված, եթե բանակում օրենքները չգործեն»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը նույնպես դրական է գնահատում, որ աղջիկները ցանկություն են հայտնում ծառայել հայոց բանակում: Նա հավելում է, որ խտրականություն չկա և ցանկության դեպքում յուրաքանչյուր կին կարող է ծառայել բանակում, պարզապես նրանք հիմնականում չեն ընդունվում մարտական ծառայությունների՝ կապված ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ:
«Զորամասերում այսօր ծառայում են մեծ թվով կանայք: Նրանք հիմնականում բուժծառայողներ են, պաշտպանության նախարարության և զորամասերի գործավարներ, կապի ոլորտում են աշխատում կամ ճաշարաններում»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
womennet.am




ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԽԱՂԱՂ ՀԵՌԱՆԱՄ...

Մի բաժակ սունի թեյ՝ ուրցով և այլ խոտերով համեմված, բոված վարսակի փաթիլներ՝ տաք ջրի թրջոցում պատրաստած,- սկզբում՝ ոչինչ ուտվում էր, հետո քեզնից անկախ մեխանիկորեն կուլ ես տալիս՝ դրա անհրաժեշտության թելադրանքով՝ համի և հաճույքի հերն անիծելով.- շոռը՝ կա, մեկ-մեկ արդար մեղրից մի գդալի չափով համտես ես անում՝ ավելի շատ նրա համար, որ համը չմոռացվի, թթվասեր, հազարից մեկ՝ արաժան, հազարից մեկը կարելի է նաև չիչ մեղրի մասին ասել.- առավոտյան նախաճաշի՝ նախաճաշ էլ ասում են, ոչ հաճույք ես ստանում, ոչ էլ բավականություն,- ուրեմն նախատեսված նախաճաշի այս ծիսակատարությունից հետո՝ առավոտ կանուխ գնում եմ աշխատանքի:

Չհարցնեք, թե ինչ է աշխատանքիս անունը, բայց հո թոշակի հետ հնարավոր է լինում մատչելի դեղեր ձեռք բերել: Կնոջս համար երբեմն, բժշկի համոզիչ խորհուրդով, թանկ դեղերից ենք վերցնում:
- Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց լավ էֆեկտ է տալիս,- դեղատոմսը մեկնելով ինձ, ամեն անգամ ասում է բժշկուհին:
- Պարոն Արծրունի, բարի լույս:
Հարևանս է, խանութ ունի, խոսելու ձևն ու պահվածքը հեռվից հեռու հուշում են, որ գործերը հաջող են գնում: Այդ պահին բջջայինը զանգում է, հարևանս գործիքը ականջին է առնում և ազդեցիկ ասում՝
- Да՛:

Խոսակցությունից հասկանում ես, որ զանգողը ենթական է, շեֆը՝ հարևանս: Խոսելու արանքում նա, իմիջիայլոցի նման, մշտական հարցը տալիս է.
- Ինչպե՞ս ես, լա՞վ ես:
- Փառք Աստծո, լավ եմ:
- Քեզ լավ պահի:
- Աշխատում եմ:
Հարևանիս ինքնավստահ առավելության և իմ տկար վիճակի գիտակցումը ճնշող է:

Ինչպես նախաճաշս, այնպես էլ այս հարցուպատասխանը մոտավոր ճշտությամբ ամեն օր կրկնվում է:
Հանդիպում եմ իմ հին ծանոթներից մեկին, որը շարունակաբար այն միտքն է հաստատում, որ մենք հին ընկերներ ենք, չնայած ես ոչ հաստատում եմ, ոչ էլ ժխտում: Մի անգամ չասե՞մ, որ միշտ չէ լռությունը համաձայնության նշան:

- Ընկեր Արծրունի, ո՞նց ես, լա՞վ ես,- ես չեմ հասցնում պատասխանել, նա միտքը շարունակում է,- քեզ լավ պահի, դու դեռ մեզ պետք ես:
Չեմ կարողանում հասկանալ՝ այս վերջին մտքի մեջ հումո՞րն է շատ, թե՞ կարեկցանքը:
- Ոչինչ, էլի, դեռ ոտքի վրա եմ,- պատասխանում եմ, շրջանցելով վերջին դիտարկումը:
- Մարդիկ թող իմանան,- ծանոթս մոտենում է, ձայնը քիչ-ինչ իջեցնելով ներշնչված ասում.- քո ներկայությունը, ի հեճուկս ոմանց, մեզ պետք է:

Մտքում ասում եմ՝ սուտ ասողին էդ դեռ քիչ է: Պատերազմի մի ժամանակաշրջանում, երբ ռազմաճակատում բավականին լարված էր, գեներալ Իվանյանը ծակուծուկերում տապռ կացածներին հավաքում էր և ուղարկում ռազմաճակատ: Այդ ծանր ժամանակ նա ինձ խնդրում է որդու համար броня ձեռք բերեմ: Ես, իհարկե, էդ վախկոտի համար բրոնյա դզողը չեմ, իսկ պարեկային ծառայության տղաներն էլ՝ առանց ալի-վալի ասելու, նկուղաբնակ էդ ցռանի խզակոթին տալով տանում են առաջին գիծ: Հիմա փոխգնդապետի աստիճան ունի, բայց գիտեմ՝ ոչ նա, ոչ էլ հայրը չեն մոռացել չարաբաստիկ բրոնյայի պատմությունը:

Իսկ այն միտքը, որ ես պետք եմ էս երկրին, շուռ տված եմ հասկանում:
Հազվադեպ եմ քաղաք դուրս գալիս՝ անհրաժեշտության դեպքում: Պոլիկլինիկայում հանդիպեցի Հայրապետյան Վրեժին: Աչքով չտամ, կարծես բարվոք վիճակում է, ռանգ-ռուշտը՝ տեղը: Հարցրեց՝ հարցրի, պատասխանեց՝ պատասխանեցի: Բոլորն էլ իմ առողջականից են հարցնում: Նեղսրտում եմ, կարծես չի կարելի ուրիշ բան հարցնել:

- Ո՞նց ես, առողջականդ լավ է՞:
- Լավ է,- ասում եմ,- փառք Աստծո, դեռ ոտի վրա եմ:
- Առողջականդ լավ պահի, գլխավորը դա է:
Ես հաստատում եմ, որ մարդու համար առողջությունը կարևոր է:
- Առողջությունը մարդու ամենաթանկ հարստությունն է,- նյութի մեջ խորանում է մեր դպրոցը ինձնից մի տարի շուտ ավարտած Հայրապետյան Վրեժը:

Մինչև կհասցնեի մի հարց էլ ես տալ, նա վրա բերեց.
- Քեզ պահի,- ու գնաց:
Գրադարանից զանգեցին: Ես բջջայինի մեջ ասացի.
- Լսում եմ:
Նույն բջջայինից հայտնեցին.
- Պարոն Արծրունի, տնօրենն է անհանգստացնում...

Անհանգստացնելու պատճառն այն է, որ նախատեսել են Երիտասարդական պալատի փոքր դահլիճում հետաքրքիր միջոցառում կազմակերպել և անկեղծորեն ցանկանում են, նույնիսկ շատ են ցանկանում, որ ես... և այլն և այլն և այլն:
- Կարծում եմ ձեր ելույթը ներկաները մեծ հետաքրքրությամբ կլսեն:
Գնալ-չգնալս մի կողմ թողնենք. թե երեկոն ինչ կարևոր նպատակ է հետապնդում՝ դա էլ մի կողմ դնենք: Իսկ ինչի՞ համար էր հեռախոսազանգի նախաբանը:
- Ընկեր Արծրունի, լա՞վ եք:

Լավը հեշտ արտասանվող բառ է, կրկնում եմ առանց հարցականի:
- Ընկեր Արծրունի, դուք պետք է առողջ լինեք, որպեսզի ձեր ներկայությամբ զարդարեք նման միջոցառումները, ձեր հարուստ փորձն ու գիտելիքները հաղորդեք նոր սերնդին:
Իմ գոյության այս նոր դիտարկո՜ւմը... Տեր Աստված, իմ փորձը ո՞ւմ է պետք: Եվ ի՞նչ արժեք ունեն գիտելիքներս: Ժողովուրդը նմաններիս մասին է ասում՝ խելքից պատուհաս:

Երեկ երեկոյան տեղական հեռուստատեսությամբ հեռարձակեցին հոբելյանական՝ նի՞ստ ասացին, համաժողո՞վ, թե՞ լիագումար չգիտեմ ինչ, ուրեմն երեկ հեռարձակեցին, էդ ինչի տեսագրությունը: Էկրանից անգամ զգացվում է մարդկանց հուզմունքի բվվոցը: Ահա բեմում երևում է նախագահության կազմը: Դահլիճը պայթում է բուռն ծափահարություններից: Քանի դեռ նախագահության անդամները անշտապ զբաղեցնում են իրենց տեղերը, ծափերի ամպլիտուդան պահպանվում է:
Մերժված անցյալից եկող հոռի այս կարգը...

Նախագահողը սահուն կարդում է իր խոսքը: Օպերատորը տարբեր պլաններով ցույց է տալիս նախագահողին, ապա տեսախցիկը ուղղում դահլիճին: Ծանոթ դեմքեր, որոնց ճանաչում եմ Շարժման առաջին օրերից: Ակամա թեթև հառաչեցի՝ հին օրերը հիշելով... Այդ ե՞րբ էր... Նախագահությունում ու դահլիճում նստած հյուրերից շատերը ամեն անգամ Արցախ գալով ցանկանում էին հանդիպել ինձ հետ՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների իմ գնահատականը լսելու համար:
- Պարոն Արծրունի, խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում:
Ես նրանց անգիր արածի նման բացատրում էի, որ ոչ մի ժամանակ և ոչ մի երկիր ուրիշի կամովի հող չի տվել:

- Ուզում եք ասել, որ...
Ես հաստատում եմ.
- Հողի նվիրատվություն չի լինում, այն բռնի վերցնում են...
- Գուցե սահմանադրական եղանակով...
- Հակառակորդին լավ չեք ճանաչում...

Հիմա սահմանադրական եղանակի ջատագովները ամբիոն են բարձրանում և հայտարարում.
- Մենք Շարժման սկզբից ասում էինք, որ մեր ազատությունն ու անկախությունը հնարավոր է զենքի ուժով լուծել:
Ծափերի ալիքը համերաշխ ծավալվում է: Ամբիոնին է մոտենում Շարժման ճանաչված (գնահատվա՜ծ) առաջնորդը (ոչ ի պաշտոնե):
Նախօրոք թերթերը՝ ամեն մեկը իր համար exclusive-ի իրավունք վերապահելով, տպագրել էին նրա հարցազրույցը: Ականջակախ դահլիճը լսում էր զրույցի՝ բանավոր խոսքի խմորիչներով հարստացած տարբերակը:

Հռետորը երկար կանգ առավ արտակարգ իրավիճակի պարետ գեներալ Սաֆոնովի և Ադրբեջանի կազմկոմիտեի ղեկավար Պոլյանիչկոյի գործունեությանը և իր գրավոր մերկացումներին: Դահլիճը շիկացել էր:
Հիշեցի մի դեպք. «Ղարաբաղ» թերթի համարը ձեռքին ներս էր մտել առաջնորդը, որը դեռևս ներկա կարգավիճակին չէր արժանացել և ձայնը իջեցնելով ասաց.
- Չես վախենո՞ւմ, որ քեզ վնասեն,- ու ցույց տվեց թերթի առաջին էջում տպագրված մի հաղորդագրություն և «Խմբագրության կողմից» հրապարակումը:

Արտակարգ իրադրության պարետը մի ստահոդ հաղորդագրություն էր փոխանցել, որ թերթի առաջիկա համարում տպագրվի: Հաղորդագրությունից ընթերցողը տևեկանում է, որ իբր Ասկերանում տևի է ունեցել Ադրբեջանի դրածո Պոլյանիչկոյի հանդիպումը Ասկերանի շրջանի կոլտնտեսությունների նախագահների հետ, որի ժամանակ ընդունվել է համատև հայտարարություն, որտև կոչ է արվում վերջ տալ ազգամիջյան ընդհարումներին և շուտափույթ վերականգնել ղարաբաղցիների սահմանադրական իրավունքները Ադրբեջանում: Հայտարարության մեջ նշվում են կոլտնտեսությունների նախագահների անունները:

Մինչև մենք կհանդիպեինք նշված նախագահներին. նրանք իրենց ոտքով եկան խմբագրություն ու պատմեցին իրողությունը:
Շրջանի կոլտնտեսությունների մի քանի նախագահներ պարետության հետ խնդիրներ են ունեցել, ցանկացել են հանդիպել գեներալ Սաֆոնովի հետ, պահանջել վերջ դնել ադրբեջանական օմօնականների խժդժություններին: Ի պատասխան՝ Սաֆոնովը առաջարկել է հանդիպել Ասկերանում: Էս միամիտները համաձայնում են և գալիս են հանդիպման վայր և ի՞նչ տեսնում՝ Պոլյանիչկոն ու Սաֆոնովը միասին նստած, սպասում են: Նախագահները հենց որ Պոլյանիչկոյին տեսնում են, կրնկի վրա ետ են դառնում:

Խմբագրության պատրաստած «Խմբագրության կողմիցը» և պարետության ներկայացած հաղորդագրությունը դնում ենք իրար հարևանությամբ, արդյունքում ստացվում է կարճ միացում: Համարը լույս է տեսնում, նույն գիշերն էլ «հատուկ ծառայության տղաները» մտնում են խմբագրատուն, պահակի ձեռ ու ոտը կապում և հիմնավոր ստուգում շենքը: Բնականաբար նրանք ոչ մի կրիմինալ չեն գտնում, միայն իրենց հետ տանում են շվեյցարական արտադրության սպայական դանակը, որ ինձ էր նվիրել BBC-ի թղթակիցը: Մինչև հիմա ափսոսանքով եմ հիշում:

Մենք, իհարկե, միջադեպի մասին նյութ չտպագրեցինք թերթի հաջորդ համարում, հարմար չհամարեցինք մեզ «մատուցել» ընթերցողին հերոսական պահվածքով: Մենք մեր գործի վրա էինք:
...Առաջնորդը ամբիոնից ոգեշունչ խոսք է ասում, իսկ դահլիճը համակ լսողությամբ վայելում էր ճարտասանական արվեստի հմայքները:

 Կինս որերորդ անգամ հիշեցնում է, որ թեյը սառչում է: Ես ծանր սրտով թողնում եմ հեռուստացույցը և մոտենում սևանին: Արդեն սառած թեյից մի կում եմ անում, բայց կնոջս չեմ ասում, որ տաքացնի, որպեսզի չլսեմ.
- Ժամանակին գայիր...

...Իսկ անձիս ուղղված մաղթանքներն ու հորդորները շարունակվում են.
- Քեզ լավ պահի:
- Պինդ կաց:
- Առողջ ևիր:
- Գլխավորը առողջականն է:
- Փողը կարևոր չէ, առողջականիդ հետևիր:

...Եթե թոշակ նշանակողներս հաշվի առնեին կենցաղային որոշ մանրուքներ, և ես ստիպված չլինեի երկու օրը մեկ գիշերը մեր տանը չքնել և թերթերից մեկում սրբագրիչ աշխատել, համատևելով գիշերային պահակի և սրբագրիչի պաշտոնները, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել բժշկի նշանակած դևերը և խանութի թանկուկրակ մթերքները...
Գիշերները երկարել են և ծանր են լուսանում, ցերեկները մաղթանքների և հորդորների հետապնդումներից խուսափելու համար շտապում եմ տուն...
Խաղա՜ղ հեռանամ...




ԱՅՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Արցախյան շարժման այն ժամանակաշրջանն էր, երբ «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ» տերուտնօրինություն էին անում սաֆոնովյան «խաղաղարարներն» ու Պոլյանիչկոյի կազմկոմիտեն: Ստեփանակերտի գլխավոր հրապարակն ու կառավարական շենքերի մերձակայքը շրջապատված էր խորհրդային ԲՏՐ-ներով և զինվորներով: Գրեթե ամեն օր ձերբակալում էին «հայ էքստրեմիստների», քրեական գործեր հարուցում անմեղ մարդկանց դեմ:

«Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի նախկին շենքը, որ գտնվում էր մարզկոմի շենքի մոտ, նույնպես խորհրդային «կտրիճների» վերահսկողության տակ էր: Խմբագրության աշխատողներիս բաց էին թողնում միայն զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի ստորագրությամբ վավերացված հատուկ անցագրերով:

Մի օր կազմկոմիտեին սպասարարկող միկրոավտոբուսը, ասես դիտմամբ, աչքի փուշի պես ցցվեց հենց խմբագրության շենքի դիմաց: Պոլյանիչկոյի թուրք և ռուս կազմկոմիտեականները դուրս եկան մեքենայից ու զինվորների ուղեկցությամբ շարժվեցին մարզկոմի շենքի ուղղությամբ:
15-20 րոպե հետո խմբագրության մի քանի աշխատողներով դուրս եկանք բակ: Մեր դիմաց կանգնած էր Ղարաբաղի դահիճներին սպասարկող ավտոմեքենան: Հանկարծ մեր մեջ հանդուգն մի միտք ծագեց, և հաշված վայրկյաններում երեք լրագրողներս՝ Գեղամ Բաղդասարյանը, Արամայիս Գարաքյանը և ես, հյուրանոցում աշխատող երկու թե երեք երիտասարդների հետ, ԲՏՐ-ների շուրջ կանգնած տասնյակ զինվորների, մարզկոմի շենքի պատուհաններից ցցված մի քանի ատելի գլուխների աչքի առաջ, շուռ տվեցինք մեքենան: Լսվեց ծանր մետաղազանգվածի խուլ դրխկոցը, որն ուղեկցվեց ապակիների ջարդուփշուր լինելու ձայնով: Բենզաբաքից թափվող վառելիքը առվակի պես սկսեց հոսել փողոցն ի վար: Շտապեցինք մեր աշխատատեղերը...

Անցավ մի ժամ, երկու ժամ: Սաֆոնովի 15-20 զինվորներ եկան, ոտքի կանգնեցրին մեքենան և, մի ԲՏՐ-ի հետևից կապած, տարան: Անցավ մի քանի ժամ ևս: Աշխատանքային օրն ավարտվեց:
Անցավ մի օր, երկու օր, մի շաբաթ, մի ամիս... Ու զարմանալի բան. Պոլյանիչկո-Սաֆոնովի խամաճիկները, որ շարունակ առիթ էին փնտրում հայ «էքստրեմիստների» դեմ գործ սարքելու, ոչինչ չձեռնարկեցին իրենց քթի տակ, մեկ-երկու տասնյակ յուրայինների աչքի առաջ կատարված «դիվերսիայի» մասնակիցներին պատժելու համար: Այդ դեպքի օրերերին և դրանից հետո դեռ շատ ժամանակ սաֆոնովականների կողմից Արցախում շարունակվում էր անմեղ մարդկանց որսը:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

1918 թ. սկիզբ. հաշտության բանակցություններ... 

Սկիզբը՝ NN 13-30-ում և N39-ում 

Սակայն հայ ժողովուրդը, մեկուսացած և թույլ լինելով, չէր կարող անկախ դիրք բռնել Ռուսաստանից բաժանվելու հարցի մեջ: Եվ Դաշնակցությունը, կովկասյան ազգերի միացման գաղափարը փրկելու համար, հարում էր մենշևիկ-մուսավաթյան համաձայնությանը, թեև մեծ հարց էր, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը պիտի գերադասեր մենշևիկյան սոցիալիզմը բոլշևիկյան սոցիալիզմից:

Երեք ազգությունները իբր թե միացան: Կարծում էին, թե միացում է նշանակում երեքով մի սենյակի մեջ նստելը: Հարցը սենյակի մեջ չէր, այլ նրա մեջ, որ երեք ազգությունների ղեկավարող կուսակցությունները ազգայնական էին մինչև ոսկորների ծուծը և ոչինչ մոռանալ, ոչինչ իրենց զիջել չէին կարող: Միացման ամենամեծ թշնամիները հենց նրանք էին, որոնք նստել էին իրար կողք և ասում էին, թե միացել են: Եվ ահա նոյեմբերին հայտարարվեց Անդրկովկասի կառավարության նոր կազմակերպություն: Այս դեռ պաշտոնական և վերջնական անջատումը չէր Ռուսաստանից: Դրությունը ձևակերպվեց այնպես, թե նոր վարչությունը կլինի ժամանակավոր և կկրի տեղական հանգամանք, մինչև որ կհավաքվի համառուսական Սահմանադիր ժողովը: Նոր կազմակերպվող իշխանության կենտրոնական մարմին դառնում էր Սեյմը, որ բաղկացած էր Սահմանադիր ժողովի համար Անդրկովկասից և Կովկասյան բանակից ընտրված անդամներից, որոնց թիվն ավելացվում է որոշ սկզբունքով, ըստ կուսակցական ցուցակների: Այս կենտրոնական մարմինն էլ ընտրում է գործադիր իշխանություն, որ կվայելի ամբողջ ազգաբնակչության վստահությունը: Սակայն այս կարգը չի պահպանվում: Մինչև Սեյմի գումարումը, մի հասարակ հրամանով գոյություն է ստանում «Անդրկովկասյան կոմիսարիատը», որի մեջ բացարձակապես տիրապետող դերը պատկանում էր վրացիներին և գլխավորապես մենշևիկներին: Կառավարության նախագահի, արտաքին և ներքին գործերի (ապա նաև պատերազմական) մինիստրների պաշտոնները վրացիների ձեռքում էր: Թուրքերը ստանում էին փոստ-հեռագրական և ճանապարհների հաղորդակցության մինիստրությունները, իսկ հայերին, որոնք ներկայացած էին լոկ դաշնակցականներով, տրվում էին գոյություն չունեցող ֆինանսների և հասարակական խնամատարության մինիստրությունները...

Իրեն հայ ազգի ամբողջությունը համարող Դաշնակցությունը կրում էր մի նոր չարաչար պարտություն՝ ստանձնելով երրորդական դեր կովկասյան նոր իրականության մեջ: Այսպիսով հայ ժողովուրդը կորցնում էր իր ունեցած դիրքն ու նշանակությունը:

Իսկ որքա՞ն ճիշտ էր, թե Անդրկովկասը շարունակում էր մնալ Ռուսաստանի մի անբաժան մասը: Այստեղ միայն բառերի խաղ կար և ոչ թե ճշմարտություն: Ռուսաստան ասելով հասկացվում էր ամեն տեսակ Ռուսաստան, բայց ոչ երբեք բոլշևիկյան: Եվ որովհետև հոկտեմբերից հետո միմիայն բոլշևիզմն էր Ռուսաստանի իրական տերը, ուստի դուրս էր գալիս, որ Անդրկովկասը 1917թ. նոյեմբերից արդեն իրապես անջատված էր Ռուսաստանից և իր գործերը կարգադրում էր ինքնագլուխ: Առաջին քայլը, որ արվեց այս ուղղությամբ և որ ուղղակի ոճրագործություն էր հայ և վրացի ժողովուրդների, բայց մանավանդ առաջինի վերաբերմամբ, այն էր, որ Անդրկովկասյան կոմիսարիատը շտապեց մերկացնել կովկասյան ռազմաճակատը՝ հայտարարելով զորացրում և զենքի տակ պահելով միայն ազգային զորաբաժինները: Սա նշանակում էր, որ երկրից հեռացվում էր ռուսական խոշոր և դեռ շատ ուժեղ բանակը: Ճիշտ է, նրա մեջ արդեն սկսել էր բույն դնել քայքայումը, բայց Անդրկովկասյան կոմիսարիատը փոխարեն ամեն կերպ աշխատելու, որ այդ ուժը չքանդվի, չլքի այն երկիրը, որ դեռ նոր միայն հայտարարվել էր Ռուսաստանի անբաժան մաս, սկսեց ճամփու դնել նրան:

Ամեն ինչ չափազանց պարզվեց: Թուրքերը սկսեցին հարձակումներ գործել ռուս գյուղերի վրա, քանդեցին, ավերեցին դրանք, կոտորեցին մարդկանց: Ռուս գաղթական ազգաբնակչությունից շատ քիչ բան մնաց երկրում. մնացածները փախան Ռուսաստան: Կատարվում էր, ուրեմն, «սրբում-մաքրում»: Այդ նույն ժամանակ սկսված էր ռուսական մեծ բանակի տանջալից և արյունոտ նահանջը Արաքսի ափերից մինչև Հյուսիսային Կովկաս: Բոլոր թուրքաբնակ վայրերում (Շարուր, Բորչալու, Թիֆլիսից մինչև Դերբենդ և էլ հեռու) զորամասերը պիտի պատերազմով ճանապարհ բաց անեին իրենց համար՝ շատ տեղերում նվաճելով յուրաքանչյուր քայլ տարածությունը: Թուրքերն ուզում էին զինաթափ անել զինվորներին, խլել նրանց ամբողջ ռազմամթերքը: Այս հողի վրա էր, որ տեղի ունեցավ Շամխորի մեծ աղետը, որ, ինչպես պատմել է ինձ մի շատ ազդեցիկ ինտելիգենտ թուրք, պատրաստել էին Գանձակի թուրք կալվածատերերը, և որին մասնակցեցին նույնիսկ Գանձակի գիմնազիայի թուրք աշակերտները: Շամխորում դարանի մեջ ընկնողը մի խոշոր զորամաս էր՝ բաղկացած մոտ 3 հազար հոգուց:

Կոտորածից գրեթե ոչ ոք չազատվեց: Թուրքական հարվածների տակ ընկան նույնիսկ ռուս սպաների կանայք և երեխաները: Դավադրության մեջ մուսավաթ-մենշևիկյան գործակցություն էր նկատվել: Քննություն պիտի կատարվեր... Եվ երբ լրագրերում փորձ եղավ արդարանալու նրանով, որ ռուսական զորքերի մաս-մաս ուղարկման կարգը տրված է եղել երեք ազգային խորհուրդների համաձայնությամբ, հայոց Ազգային Խորհուրդը պաշտոնապես հայտարարեց, թե ինքը ոչ միայն որևէ համաձայնություն չի տվել, այլև Անդրկովկասից ռուսական զորքերի հեռանալը համարում է դժբախտություն:

Շուտով սկսվեցին հայ-թուրքական ընդհարումները: Կրկնվում էին 1905-1906 թվականների անցքերը. տեղ-տեղ հայ-թուրքական համագումարների կոմեդիան էր երևան գալիս՝ իբրև թե հաշտություն կայացնելու համար, բայց միաժամանակ այսինչ կամ այնինչ երկաթուղային կայարանում անմեղ մարդկանց իջեցնում էին գնացքներից և մորթում լոկ այն պատճառով, որ նրանք հայեր էին կամ թուրքեր: Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքական ռազմաճակատի վրա՝ Երզնկա-Մուշ-Վան ուղղությամբ մնում էին հայ զորքերը: Թուրքիայի հետ կռվողներն, այսպիսով, հայերն էին: Անդրկովկասյան թուրքերը, միշտ ղեկավարված օսմանյան շտաբի սպաներով, խփում էին հայերին թիկունքից՝ դժվարացնելով ռազմաճակատը պաշարեղենով և ռազմամթերքով ապահովելու հնարավորությունը: Այս կողմից կարևորություն էին ստանում մանավանդ Բորչալու և Շարուր գավառների թուրքաբնակ այն մասերը, որոնցով անցնում է երկաթուղին: Գաղտնի կազմակերպության ձեռքով ղեկավարվող թուրքերը հարձակումներ էին գործում գնացքների վրա...

1918-ի հունվարին հավաքվեց Անդրկովկասյան Սեյմը: Այնտեղ հայերի կողմից միմիայն դաշնակցականներն էին բազմած: Ուրիշ որևէ կազմակերպություն ներկայացուցիչ չուներ: Մինչդեռ թուրք ազգաբնակչությունը, բացի մուսավաթականներից, ուներ մի քանի այլ անուններ կրող կազմակերպություններից պատգամավորներ, օրինակ՝ սոցիալ-դեմոկրատներ, անկախ սոցիալիստներ և այլն: Վրացական կազմակերպություններն էլ՝ սոցիալ-ֆեդերալիստ, նացիոնալ-դեմոկրատ և այլն, նույնպես ներկայացված էին Սեյմում: Եվ Դաշնակցությունն էլ, իհարկե, իրավունք էր ստանում հոխորտալու, թե ինքը կազմում է հայ ազգի ամբողջությունը, թե իրենից դուրս հայություն չկա: Սա մի հիվանդոտ, խեղված դրություն էր:

Այսպիսի պայմանների մեջ էր երկիրը 1918թ. սկզբին, երբ թուրքական զորքերի հրամանատարության կողմից առաջարկություն եղավ հաշտության բանակցություններ սկսել: Դրանից առաջ, դեկտեմբերին կնքվել էր զինադադար, որի պայմաններով երկու բանակների միջև բաժանման գիծ էր որոշված և արգելված էր, որ կողմերն անցնեն այդ գիծը, մինչև զինադադարի համար որոշված ժամանակամիջոցի վերջը: Պետք է ասել, որ թեև Կովկասյան բանակի հրամանատարությունը մնում էր իր բոլոր օժանդակիչ հիմնարկությունների հետ միասին, բայց իրապես այդ մի հրամանատարություն էր՝ առանց բանակի և հեղինակության, և ներկայացնում էր անկարողության ծայր աստիճանը: Ահագին տարածություններ ընդգրկող ռազմաճակատը պահպանելու համար մնացել էին մի քանի գզգզված և սաստիկ մաշված հայկական գնդեր, որոնցից յուրաքանչյուրը հազիվ ուներ 200-400 մարդ: Գիտեին, իհարկե, որ այս մի շատ ողորմելի ուժ է, բայց ինչպե՞ս ձեռքից տալ ամբողջ Թուրքահայաստանը: Եվ Ազգային Խորհուրդը որոշեց զուտ հայկական զինվորական այնպիսի կազմակերպություն ստեղծել, որ բավական լինի ոչ միայն Էրզրումը, այլև Երզնկան թուրքերին ետ չդարձնելու համար: Եվ սկսվեց մի գործունեություն, որ սաստիկ հիշեցնում էր Կռիլովի «Գորտ և ցուլ» առակը:

Ամենից առաջ հայտարարվեց, թե ճակատի պաշտպանությունը հնարավոր է հենց այն պատռճառով, որ հակառակորդ կողմը՝ օսմանյան բանակն էլ քայքայված է: Այս մասին ամենահանգստացուցիչ լուրեր ճակատից բերել էր Արշակ Ջամալյանը, մի մարդ, որ իր կյանքի մեջ համարյա բոլոր մասնագիտությունների վարպետ էր իրեն ցույց տվել: Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, որ իր մի քանի աշակերտների հետ կամավոր էր գնացել. և այս բանը բավական եղավ, որ նա դառնա պատերազմական հարցերի բոլորովին լավատեղյակ մասնագետ: Իբրև այդպիսին նա եղել էր անդամ այն մասնաժողովի, որ գնացել էր Երզնկայի ճակատը՝ զինադադարի պայմանագիրը ստորագրելու համար: Վերադառնալով՝ նա սկսել էր «փչել» դաշնակցականին հարազատ ջերմեռանդությամբ: «Բաժանարար գծի երկարությամբ,- ասել էր նա,- յոթ վերստ լայնություն ունեցող տարածության վրա մերոնք չեն հանդիպել թուրք ասկյարների: Բոլորը փախել են սովից ու տկլորությունից: Խմբապետ Սեբաստացի Մուրադն իր 400 հայդուկներով մտել է Երզնկայի խրամատների մեջ, քաջաբար պաշտպանվում է և ասել է, թե մի թիզ հող չի տա թուրքին, եթե իրեն օգնություն հասցնեն»: Այս առիթով Ջամալյանը դասախոսություններ կարդաց, մեկը հատկապես կանանց համար, որոնք, այնուամենայնիվ, անտարբերությամբ վերաբերվեցին նրա կոչերին, թեև մի դաշնակցական տիկին հանեց իր ոսկե ժամացույցը և նվիրեց «ազգի փրկության» գործին: Պատերազմական եկամուտներով ավելի ևս հղփացած և ճարպակալած հայ բուրժուազիան չէր, իհարկե, որ կգնար Էրզրումի պարիսպները պաշտպանելու:

Ազգային Խորհուրդն էլ ծավալեց մի կրակոտ, ռազմատենչ պրոպագանդա: Կոչեր հրապարակվեցին, խորհրդակցություններ գումարվեցին, զորաժողով հայտարարվեց: Առաջ քաշվեց ժողովրդական հերոս Անդրանիկը, որին տրված էր գեներալ-մայորի աստիճան: Նրան հանձնարարված էր կազմակերպել գեթ մի 2 հազարանոց զորաբաժին և գնալ Էրզրումը պաշտպանելու: Անդրանիկն էլ մի պերճախոս կոչ հրապարակեց, խնդրեց, որ հայ ժողովուրդը կա՛մ իրենից ետ վերցնի իրեն տված «ժողովրդական հերոս» տիտղոսը, կա՛մ այնքան զինվոր տա, որ ինքը կարողանա կատարել ժողովրդական հերոսի իր պարտավորությունն այս ծանր հանգամանքների մեջ: Ազդված այդ հորդորից, բայց առավելապես ուրիշներին հորդորելու համար՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը «Հորիզոնի» մեջ ասաց Անդրանիկին, թե նրա տրամադրության տակ է դնում իր տան երեխաներին: Առհասարակ, լրագրության ասպարեզում գործը շատ փայլուն կերպարանքով էր ներկայանում: Ամեն կողմից թռչում էին հեռագրեր, որոնցով բազմաթիվ ընկերակցություններ, կազմակերպություններ, խմբեր իրենց դնում էին Ազգային Խորհրդի տրամադրության տակ: Մանավանդ շատ բան սպասելի էր թուրքահայերից, որոնք տաք-տաք ժողովներ էին անում Թիֆլիսում իրենց հայրենիքի պաշտպանության գործը լրջորեն հիմնավորելու համար:

Մինչ սա այսպես էր, թուրք հրամանատար Վեհիբ-փաշան, տեսնելով, որ իր առջև գրեթե ոչ ոք չկար կանգնած, խախտեց դեկտեմբերյան զինադադարով որոշված գիծը և, քշելով Մուրադին Երզնկայից, առաջ անցավ դեպի Էրզրում՝ կովկասյան հրամանատարությանը հայտնելով, թե այդպես պիտի առաջ գնա, մինչև որ հանդիպի ռուսական զորքերին: Ոչինչ չկարողանալով դուրս հանել այս արշավանքի դեմ՝ Անդրկովկասյան կոմիսարիատը շտապեց օգտվել նույն Վեհիբ-փաշայի առաջարկությունից և վերջնական հաշտության բանակցություններ սկսել: Համաձայնություն կայացավ, որ օսմանյան և անդրկովկասյան լիազորներն իրար հանդիպեն Տրապիզոն քաղաքում: Այնքան անտեղյակ էր Անդրկովկասյան կոմիսարիատը, որ կարծել էր, թե ռուսական զորքը դեռ բոլորովին չէր թողել Տրապիզոնը, և թուրքերն էլ դեռ բոլորովին չեն տիրացել նրան. այնպես որ, կարելի էր այն հարմար տեղ համարել բանակցություններ վարելու համար: Սեյմն ընտրեց իր անդամներից պատգամավորներ ըստ ազգությունների՝ վրացի, թուրք, հայ. մշակեց և վավերացրեց հաշտության առաջնակարգ սկզբունքները: Դրանք իսկապես երկու կետից էին բաղկացած. առաջին՝ վերականգնում այն պետական սահմանների, որոնք գոյություն ունեին Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1914թ. պատերազմի հայտարարման րոպեին, և երկրորդ՝ պատվիրակությունը ձեռք է բերում ինքնորոշման իրավունք Արևելյան Անատոլիայի համար, մասնավորապես, ավտոնոմիա Թուրքահայաստանի համար՝ թուրքական պետականության շրջանակների մեջ: Այս որոշումը կայացվել էր միաձայն, հետևապես պետք էր սպասել, որ ամբողջ պատվիրակությունը միահամուռ կպաշտպաներ այն:

Փետրվարի երկրորդ կեսն էր: Մի օր ինձ մոտ եկան Հ. Քաջազնունին և Ս. Մամիկոնյանը, որոնք Ազգային Խորհրդի կողմից ինձ հայտնեցին, թե ես նշանակված եմ հայ պատվիրակների խորհրդական՝ Հայոց հարցի վերաբերյալ տեղեկություններ տալու համար, և խնդրեցին պատրաստվել՝ մի քանի օրից հետո ճանապարհվելու համար: Ես հրաժարվեցի՝ ասելով, որ հիվանդ եմ, ծովային ճամփորդություն տանել չեմ կարող: Բայց ոչ մի կերպ ազատվել չկարողացա: Գնացի նախագահ Ահարոնյանին և մյուս անդամներին էլ խնդրեցի, բայց դարձյալ իզուր: Ամենքը գտնում էին, որ իմ գնալը շատ անհրաժեշտ է. այնպես որ, եթե հիվանդությունս սաստկանա էլ, դարձյալ այդպիսի մի զոհ իմ կողմից շատ չի լինի Հայոց հարցի համար: Հավատացած էին, թե թուրքերը պիտի նստեն, երկար ու բարակ մեզ հետ «մսլհաթ անեն» Բեռլինի 61-րդ հոդվածի մասին, և ուզում էին այնպես անել, որ մի լավատեղյակ մարդ ղեկավարի հայ պատվիրակներին այդ խոսակցության մեջ: Այնքան բաներ պատահելուց հետո անգամ՝ մենք դեռ չէինք բուժվել մեր քաղաքական դժբախտ ռոմանտիզմից…

Ազատվելու ճար ու հնար չմնաց, որքան աշխատեցի: Շատ դժգոհ, ուղղակի վրդովված դրության մեջ նշանակված օրը գնացի Ազգային Խորհրդի նիստին՝ հրահանգներ առնելու համար: Բայց այդ ի՞նչ նիստ էր: Կուսակցություններն սկսեցին իրար հետ ընդհարվել, առաջացավ շփոթ, աղմուկ, իրար վրա բղավում էին, նախագահը ստիպված եղավ նիստը փակել: Առաջին անգամն էի տեսնում մեր այդ ազգային բարձրագույն հաստատությունը գործի նստած, և նա ինձ վրա թողնում էր անասելի ողորմելի տպավորություն: Միակ լավ բանը, որ թվում էր՝ ազատում էր ինձ Տրապիզոն գնալու տխուր անհրաժեշտությունից, այն էր, որ նիստի վերջին լուր բերին, որ Բաթումից ստացվել է մի աղավաղված ռադիո՝ Կարախանի ստորագրությամբ, որ հայտնում էր, թե Բրեստ-Լիտովսկում ստորագրվել է հաշտության դաշնագիր Խորհրդային Ռուսաստանի և Գերմանիայի ու նրա դաշնակիցների միջև, և հաշտության պայմանագրերից մեկն էլ այն էր, որ Թուրքիան ետ է ստանում 1878 թվին իր կորցրած Բաթումի, Արդահանի և Կարսի սանջակները: Բանակցություններն այլևս ավելորդ էին: Վեհիբ-փաշան հեռագրով պահանջեց մաքրել Բաթումը, Արդահանը և Կարսը: Բայց մի երկու օրից հետո դրությունը պարզվեց: Անդրկովկասյան կոմիսարիատը ոչ միայն չէր ընդունում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, այլև բողոքում էր նրա այն հոդվածի դեմ, որ վերաբերվում էր երեք սանջակներին, իբրև մի բռնի օտարացման դեմ, որ կատարվել է առանց կովկասյան ազգերի համաձայնության: Ուստի և որոշվեց անմիջական բանակցությունների մեջ մտնել Թուրքիայի հետ՝ հաշտության պայմաններ մշակելու համար: Թուրքիան համաձայն էր, բայց ոչ թե Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը վերաքննելու և փոփոխելու, այլ պարզապես բարեկամության և դրացիության պայմաններ մշակելու համար:
Այսպիսի անորոշության մեջ էր պատվիրակությունը մեկնում Թիֆլիսից Տրապիզոն, ես էլ նրա հետ:

(շարունակելի)





Վերջին էջ

ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ 

ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից: Աստղ-ը բնիկ հայերեն բառ է՝ ծագած հնդեվրոպական ster ձևից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարեն՝ աստեր, սանսկրիտերեն՝ սթար, պահլավերեն՝ սթար, իտալերեն՝ ստելլա, ֆրանսերեն՝ աստրե, իսպաներեն՝ աստրո, գերմաներեն՝ շտերն, անգլերեն՝ սթար և այլն: Այլ լեզուներում էլ աստղ բառից կազմվել են անձնանուններ. օրինակ՝ իտալական Ստելլա-ն:

Իբրև սովորական իգական անուն հնում գործածական չի եղել, այլ հատուկ էր միայն աստվածուհուն: Առաջին անգամ 15-րդ դարում է գործածվել իբրև սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է: Հայոց մեջ Աստղիկը համարվել է սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին: Համարվել է Վահագնի սիրեցյալը, համապատասխանում է հույների Աֆրոդիտեին և ասորիների Կաուկաբթա աստվածուհուն, որ բառացի նշանակում է «աստղիկ»:

Ըստ Ղ. Ալիշանի՝ հայոց երրորդ դիցուհին է (Անահիտից և Նանեից հետո): Մեծարվել է, և թերևս ամենից սիրելին ու ամենից ազգայինն է: Հայկական անվանմամբ Աստղիկը համարվում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո:

Տիգրան Մեծը Հունաստանից բերել է տալիս Աֆրոդիտեի անդրին, և սկսում են պաշտել այդ կուռքը որպես Աստղիկ: Դրա հետևանքով Աֆրոդիտեի և Աստղիկի պաշտամունքները խառնվում են իրար, և Աստղիկը համարվում է ցանկասիրության դիցուհի: Այդ պատճառով էլ Գրիգոր Լուսավորիչը կործանում է Աշտիշատի նրա մեհյանը: Լուսավորիչը կործանում է ոչ միայն նրա, այլև սիրո և մայրության աստվածուհի Անահիտի, Վահագնի ու Արամազդի և այլ աստվածների սրբատեղիները: Մինչ հունական խայտառակ անդրիի բերվելը, Աստղիկի գաղափարը ավելի պարկեշտ է երևում, և, ըստ անունի, նա լուսավոր ու պայծառ մի էակ էր՝ նույնացված Լուսաբեր (Արուսյակ) մոլորակի հետ: Հետագայում դարձել է ուրախության, փափկության, ցանկասիրության հորդորիչ:

Նա ոսկեծղի էր և վարդամատն. հայերը նրան վարդեր էին նվիրում, որտեղից էլ՝ Վարդավառի տոնախմբությունը: Տոնը կատարվում էր Նավասարդ ամսին: Տոնը սկզբնապես կապված է եղել ջրի և պտղաբերության պաշտամունքի անձնավորում Աստղիկի հետ: Տոնի ժամանակ մեր հեթանոս նախնիները ջուր են սրսկել իրար վրա, աղավնիներ են բաց թողել, վարդեր ձոնել Աստղիկին, զոհեր մատուցել նրան: Ավելի ուշ քրիստոնեական եկեղեցին Վարդավառը փոխարինել է Քրիստոսի պայծառակերպության տոնով՝ ծեսերն ու ավանդությունները հարմարեցնելով իրեն. ջուր սրսկելը՝ որպես ջրհեղեղի նշան, աղավնի բաց թողնելը՝ Նոյյան աղավնի, իսկ Աստղիկ դիցուհուն էլ դարձրել է Նոյի դուստրը:

Վարդավառի վերաբերյալ շատ յուրօրինակ կարծիք ունի Գրիգոր Ղափանցյանը: Նա գրում է, որ վարդ բառը խեթերեն «ջուր» է նշանակում, և վարդավառ նշանակում է «ջրալվա, ջուր առնել, ջուր ցողել»: Այսինքն՝ Աստղիկին վարդ նվիրելուց չէ, որ առաջացել է Վարդավառը, այլ վարդ (ջուր) բառից է Վարդավառը, որպես ջրի աստվածուհի Աստղիկին նվիրված ջրի տոն: Տոն, որով մարդիկ բնությանը հորդորում էին, որ նա, իրենց օրինակով, ջուր ցողի երկրի վրա, անձրև տեղա:
Աստղիկի մասին պահպանվել են մի շարք ավանդություններ: Ահա դրանցից մեկը, որը կապված է Հայաստանի ամենաջրառատ ու արգասաբեր գետերից մեկի՝ Մշո դաշտով հոսող Գուրգուռա (պատմական Արածանի, այժմ՝ Մուրադչայ) գետի հետ:

Աստղիկ դիցուհին սովորություն ուներ գիշերադեմին լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող համանուն գետում: Իմանալով այդ՝ տեղացի կտրիճները կրակ են վառում մոտակա բլուրների վրա, որպեսզի կրակի լույսով հեռվից տեսնեն Աստղիկի գեղեցիկ մարմինը: Իմանալով այդ՝ Աստղիկը թանձր մշուշով պատում է ամբողջ շրջապատը: Դրանից հետո գավառը կոչվում է Մշուշ, որը, բերանից բերան անցնելով, հետագայում դառնում է Մուշ:

Հայ դյուցազներգության ուշագրավ հերոսներից է Պարոն Աստղիկը՝ Սասունցի Դավթի հորեղբայր Վերգոյի տղան: Նրան և Դավթին թշնամիները իրար դեմ են հանում, և Դավիթն ստիպված սպանում է քաջազն Աստղիկին, որը հոգին ավանդելուց առաջ ասում է. «Ա՛խ, էս մեր ազգականի զարկերն է ինձի հասավ»:

Հետագայում Դավիթն էլ մահանալիս պիտի ասի. «Իմ ցեց իմ անձից է»:
Այսպիսի պատմություններ ներկայացրինք Աստղիկ անվան մասին. ինչքա՛ն խոր հնությունից է գալիս այդ անունը և ինչքա՛ն մեծ պաշտամունք է ունեցել հայ ժողովրդի մեջ, եղել թե՛ իգական, թե՛ արական անուն:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

ԿՐԿԵՍԻ ԳԱՅԼԸ

Կրկեսի գայլը փախավ, հարձակվեց ոչխարի հոտի վրա, բայց նույն պահին շները վրա թափվեցին ու սկսեցին գզել նրան։
- Ի՞նչ եք անում,- բողոքեց գայլը,- ախր, ես կրկեսից եմ։
- Կրկեսի համարները մեզ մոտ չեն անցնում,- պատասխանեցին շներն ու գայլի բուրդը քամուն տվեցին։


ԱՂՎԵՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չգիտես ինչ հրաշքով, աղվեսը դարձավ հիմնարկի դիրեկտոր։
- Սա անարդարություն է,- կնճիթը շարժեց տեղակալ փիղը:- Ախր, ո՞վ է տեսել կամ լսել, որ աղվեսը փոխարինի վագրին։
- Ես զայրույթից կպայթեմ,- փրփրեց կադրերի բաժնի վարիչ արջը:- Ո՞վ և ի՞նչ իրավունքով է աղվեսին մեզ վրա դիրեկտոր նշանակել։
- Բողոքենք վերադասին,- ըմբոստացան գայլը, հովազը, ընձուղտը և զեբրը։
Բայց չհասցրին։ Աղվեսը հաջորդ օրը փղին լարեց արջի դեմ, արջին՝ գայլի դեմ, գայլին՝ ընձուղտի, ընձուղտին՝ զեբրի, զեբրին՝ փղի դեմ... Հետո հրավիրեց ընդհանուր ժողով, քննարկեց նրանց վարքագիծն ու վտարեց աշխատանքից…


ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Մեռավ Առյուծստանի արքա Առյուծ 20-րդը։ Երբ աղվեսի փայլուն դամբանականից հետո հանգուցյալի դիակն իջեցրին գերեզման, կատուն բռնեց դագաղի կողքից ու ասաց.
- Ինձ էլ թաղեցե՜ք արքայի հետ... Ինձ էլ թաղեցե՜ք... Ես չեմ կարող դիմանալ այս ծանր հարվածին... Ես կխելագարվե՜մ։
- Թաղեցե՜ք, թաղեցե՜ք,- ծվծվացին մկները,- մենք խոսք ենք տալիս մեր միջոցներով դամբարան կառուցել նրա գերեզմանին։
Կատուն այս որ լսեց, ետ նետվեց գերեզմանից, գլուխ տվեց մկներին ու պատասխանեց.
- Զգացված եմ, սիրելիներս, չեմ թողնի, որ ավելորդ ծախսերի տակ ընկնեք։


ԿՐԿԵՍԻ էՇԸ

Կրկեսի էշն իր ցեղակիցներին հանդիպեց դաշտում արածելիս ու սկսեց նախատել.
- Աստված իմ, դուք էլի նույն ավանակն եք մնացել: Ախր, հասկացեք, կյանքն այնտեղ է՝ կրկեսում։
- Իսկ դու կրկեսում ի՞նչ ես անում,- հարցրին ցեղակիցները։
- Վազում եմ, պոչս շարժում, զռռում, թավալ տալիս... Մարդիկ ինձ հեծնում են, սայլ եմ քաշում…
- Բայց չէ՞ որ մենք այդ նույն բաները կատարում ենք նաև այստեղ։
- Իսկ ո՞վ է գնահատում ձեր արվեստը։




ՈՒԵՖԱ-Ի ՄԱՍՆԱԳԵՏԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Օգոստոսի 3-ին Արցախում էր գտնվում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը։ ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավար և ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, դանիացի Ֆլեմմինգ Սերիտսլևը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժնի պետ  Արթուր Ազարյանի հետ Արցախ էր ժամանել տեղում ստուգելու և գնահատելու լեգենդար «Ղարաբաղ» թիմի նախկին ֆուտբոլիստ, այժմ ՀՀ առաջնությանը մասնակցող արցախյան թիմի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանի աշխատանքը։ Վերջինս հայաստանցի 11 մարզիչների հետ մասնակցում է ՊՐՈ միջազգային մարզչական դասընթացներին, որն ավարտելուց հետո կստանա բարձրագույն մարզչական որակավորում և իրավունք կունենա մարզիչ աշխատել անգամ եվրոպական ամենաառաջնակարգ ակումբներում։
Լուսանկարներում՝ 1. Ֆ. Սերիտսլևը մասնագիտական խորհուրդներ է տալիս Սլավա Գաբրիելյանի պատանի սաներին։
2. Ֆլեմմինգ Սերիտսլևը, Արթուր Ազարյանը և «Լեռնային Արցախ» ակումբի պետ Կառլեն Սիմոնյանը դիտում են ակումբի մարզումները։




Համարի ասույթը

ՀՅԴ դրոշի վրա գրված է. «Մահ կամ ազատություն»: Իսկ ես սիրում եմ և՛ Կյանք, և՛ Ազատություն: Երկուսն էլ անքակտելի միասնություն ու արժեք են ինձ համար...
Վ. Օ.


Ամսվա ասույթը

Դարավոր մեր մշակույթն ու ազգային արժեքներն արժեզրկել, մի կողմ ենք նետել, ինչ է թե՝ նորն ենք կառուցում: Իսկ այդ նորն ընդամենը արևմտյանի և արևելաասիականի կապկում է: Այսօր մշակույթ թերևս կա, սակայն այն դեռևս բարուրի մեջ է: