18.8.11

N 6 (31) (2011)


ԷԺԱՆԱԳԻՆ ՍՆԱՊԱՐԾՈՒԹՅՈՒՆ

Արցախցու համար Երևանում ու երբեմն սփյուռքում հնչող «Ղարաբաղը ազատագրեցինք», նորաստեղծ երգերում հոլովվող «Ղարաբաղը ետ բերենք...» և նման արտահայտությունները ինչ-որ տեղ իրենց մեջ վիրավորանք են պարունակում։ Խնդիրն այն է, որ Արցախը երբեք Նախիջևան չի՛ եղել և չէ՛։ Եթե խորհրդային տարիներին Ադրբեջանի հետ սահման չունեցող Նախիջևանը Հայկական ԽՍՀ-ի քթի տակ մեկ-երկու տասնամյակում հայաթափվել է, ապա Արցախում հայ բնակչությունը մշտապես գերակշռություն է ունեցել։ Մինչխորհրդային տարիներին հայերը կազմում էին բնակչության 90-95 տոկոսը, իսկ արցախյան շարժման նախօրյակին՝ շուրջ 70 տոկոսը։ 

Խորհրդային տարիներին, համենայն դեպս, Արցախի մարզային ռադիոյով հնչում էին հայկական ժողովրդական, ազգագրական երգեր, անգամ Անդրանիկի մասին «Ինչպես արծիվ սավառնում ես...» հանրահայտ երգն էր հնչում, Ստեփանակերտի պետդրամթատրոնը պարբերաբար հայերեն ներկայացումներ էր բեմադրում և հյուրախաղեր ունենում Հայաստանում, Ադրբեջանի հայաբնակ շրջաններում, Վրաստանում և այլուր, Ստեփանակերտի 11 միջնակարգ դպրոցներից 8-ը հայկական էր, 2-ը՝ ռուսական և միայն մեկը՝ ադրբեջանական և այլն։

Ու այսօր հայտարերել, թե «Ղարաբաղը ազատագրել ենք», մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ։ Արցախը ոտքի է ելել Հայաստանին միանալու համար, որի համար Ադրբեջանը պատերազմ է սկսել՝ ղարաբաղցիներին «սումգայիթի», «բաքվի» օրինակով դաս տալու և Արցախը լրիվությամբ հայաթափելու համար, բայց արդյունքում՝ կորցրել է ազերաբնակ մի քանի բնակավայրերն ու 7 շրջանները, որոնք պատմականորեն հայկական հողեր են... Չմոռանանք նաև, որ Արցախը պատերազմում հաղթել է ոչ միայն իր զավակների, այլև հայաստանցի հազարավոր հայորդիների, սփյուռքի մեր հայրենակիցների կյանքի ու արյան գնով։ 

Այս խմբագրականը գրելու առիթը Երևանում Վահան Շիրխանյանի տված մամլո ասուլիսն է, որտեղ վերջինս խոսելով այն մասին, թե պետք է հասնենք նրան, որպեսզի Նախիջևանը այսուհետ Հայաստանի մաս հայտարարվի, հետո ասել է, որ այդ գաղափարը պետք չէ ավելորդ ուտոպիստական համարել։ «20 տարի առաջ մեզ համար ուտոպիա էր Ղարաբաղի ազատագրումը»,- եզրափակել էր նա։ 

Ես կիսում եմ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից ընկերոջս վրդովմունքը. «Դրանով մի կողմից մեզ են վիրավորում, որովհետև մենք երբեք Ադրբեջանին կուլ գնացած չենք եղել, միայն սովետական քարտեզով ենք Ադրբեջանին պատկանել, ապրել ենք մեր հայկական կյանքով։ Մյուս կողմից՝ նրանց ենք «ռևերանս անում»՝ հասկացնելով, որ իբր նրանցն ենք եղել... Դիվանագիտորեն ևս դա սխալ քայլ է՝ դրանով ազերիներին ու աշխարհին ասում ենք, որ Հայաստանը եկել ու մեզ ազատագրել է։ Հենց նման սխալ և անհիմն արտահայտությունների պատճառով է, որ Ադրբեջանի ջանքերով աշխարհը Հայաստանին համարում է «ագրեսոր», որը եկել, «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը»։

Հաճախ ենք գերագնահատում թուրքական դիվանագիտությունը, մինչդեռ նրանց դիվանագիտությունը ոչ այնքան ուժեղ է, որքան մերն է թույլ, խղճուկ ու գետնաքարշ։ Եվ մեր այդ դիվանագիտության «մեծագույն ջանքերով է», որ այսօր Ղարաբաղյան խնդրում ունենալով պատերազմի դաշտում տարած հաղթանակ, պատմական, իրավական քաղաքական հաղթաթղթեր, խայտառակ պարտվում ենք դիվանագիտական դաշտում։ Սա է ցավալին ու սրանում է մեր բոլոր ձախորդությունների հիմնական պատճառը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ





ԱՐՑԱԽՑԻ 13-ԱՄՅԱ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Ի. ԱԼԻԵՎԻՆ

Վերջին ամիսների ամենաուշագրավ իրադարձությունը երևի թե արցախցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի նամակն է Ադրբեջանի նախագահին։ Այն տպագրվել է ռուսաստանյան և հայաստանյան 50-ից ավելի լրատվամիջոցներում, թարգմանվել նաև այլ լեզուներով։

Ադելինան նամակը սկզբում ուղարկել էր ադրբեջանական տասնյակ լրատվամիջոցների, այդ թվում՝ անկախ կոչեցյալ։ Սակայն ոչ մի լրատվամիջոց չէր համարձակվել տպագրել այն։ Իսկ երբ դրանից հետո այն տպագրվել է ռուսական REGNUM-ում, հայտնի մի շարք կայքերում և տարածվել Ղազախստանում, Ուկրաինայում և այլ երկրներում, դրան անմիջապես հաջորդել է ադրբեջանցիների զայրալից ու հիստերիկ արձագանքը՝ ռուսատառ տարբեր կայքերում նամակի տակ «մեկնաբանությունների» տեսքով։ 

Մի քանի օր հետո REGNUM-ում զետեղվել է նաև պատասխանը՝ գրված Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչներից մեկի կողմից։
Ստորև ներկայացնում ենք Ադելինայի նամակը (ռուսերեն բնօրինակը և հայերեն թարգմանությունը), իսկ 3-րդ էջում կարող եք կարդալ արցախուհուն հղված պատասխանի մասին։




Письмо президенту Азербайджана Ильхаму Алиеву

Господин президент, пишет Вам карабахская школьница Аделина Авагимян.
О моём намерении написать Вам письмо я никому не говорила. Долго думала, писать или нет? Решила написать.

Я родилась и живу в городе Степанакерте. Люблю свой край, потому что Карабах – моя родина, я родилась и живу здесь, здесь родились мои папа и мама, мои дедушки и бабушки. Их дедушки и бабушки также родились здесь (наверное, Вы знаете, что с очень древних времён, когда наш край являлся одной из провинций Армении, он назывался Арцах). У меня много друзей, и они также любят свою родину… Но я хочу написать Вам о другом.

У меня, как у многих, есть свои проблемы, и я пытаюсь, насколько это возможно, решать их. В свободное время задумываюсь о многих вещах։ о человеческой жизни, о счастье, о моих ровесниках, живущих очень далеко от моей родины, об их стране, отличающейся от нашей. По ночам я гляжу на звёзды на небе и думаю, а существуют ли столь далеко от нас планеты и живут ли там люди?.. Мой дедушка говорит, что и он в детстве по ночам разглядывал звёздное небо и думал о том же… Я задумываюсь также о моих современниках, в особенности о тех, кто в жизни видел больше горя, чем радости. Я хочу, чтобы все жили хорошо, не имели бы проблем и были бы счастливы.

Господин президент, каждый раз, смотря телевизор, читая или же слушая рассказы взрослых, я удивляюсь. Вы всё время говорите лишь о Карабахе и войне, словно ни о чём другом не думаете. Кажется, у Вас нет других проблем и задач и какой-либо другой вопрос Вас не волнует.

Я никогда не видела азербайджанца, я не думаю о Вас, о Вашей стране. Мои родители также не думают о Вас, о Вашей стране. Для меня непонятно, что Вы хотите от нашей страны? Слышала, что Вы никогда не были в Арцахе, Карабахе, не видели наш Гандзасар, Дадиванк, Амарас, но всё время думаете о захвате нашей страны. Не могу понять, своих земель Вам не хватает, зачем Вам Карабах? Я слышала от своего дедушки, что до войны, даже 50 или 100 лет назад, когда здесь были азербайджанцы, в случае смерти их вывозили из Карабаха и хоронили на их настоящей родине, потому что знали, что это не их родина, не их земля. Поэтому здесь почти нет азербайджанских кладбищ…

Отец мой является участником азербайджано-карабахской войны. Я не видела войны, но из рассказов взрослых знаю, что это очень плохая, ужасная вещь, и никогда не пожелал бы увидеть её. Уверена, что ни один азербайджанский ребёнок также не хотел бы увидеть войну. Но от взрослых постоянно слышу, что если будет война, то они снова защитят свою страну. Один из моих друзей говорит, что если ему не разрешат взять оружие, он подобно французскому Гаврошу будет помогать взрослым защищать нашу родину. Я тоже буду помогать своим родителям, насколько хватит моих сил…

От старших, от разных людей много слышала о том, как всё происходило. Арцахцы вышли на мирный митинг и сказали, что хотят, чтобы наш Арцах присоединился к Матери-Армении, потому что Азербайджан для нас чужая страна и 70 лет назад руководитель по имени Сталин нарочно передал нашу землю Азербайджану. А в ответ на это ваши соотечественники стали убивать армян в Сумгаите, Кировабаде, Баку и других городах и изгонять их из своих домов. Не удовлетворившись этим, Ваш отец начал войну против моего родного Арцаха, но, несмотря на то, что был очень сильным, имел много солдат и танков, проиграл в этой войне. 

Я спросила у взрослых, как получилось, что такой сильный проиграл, а они ответили, что мы защищали свою землю, свою родину, а азербайджанцы напали, чтобы захватить нашу страну, чтобы отнять нашу жизнь и свободу…

Если начнёте войну, чтобы захватить нашу страну, весь армянский народ встанет на защиту нашей земли. Но уверена, что если начнёте войну, Ваши дети, Ваши родственники и друзья не будут участвовать в этой войне, а отправите на нашу страну рядовую азербайджанскую молодежь. Я знаю, что если будет война, то многие из нас, в том числе дети и женщины, могут погибнуть, многие дети могут остаться сиротами, но в этой войне погибнут также тысячи азербайджанских юношей, и многие азербайджанские дети также останутся сиротами. Вы этого хотите? Для этого Вы каждый день думаете о войне и завоевании Карабаха? 

Зачем Вы всё время покупаете оружие? На эти деньги могли бы построить такую жизнь в своей стране, что Ваш народ (в особенности те, кто по причине развязанной Вашим отцом войны стали беженцамим), был бы счастлив и не имел бы никаких проблем. Не лучше ли это того, чем посылать людей на фронт?

Я очень хочу, чтобы Вы ответили на моё письмо и искренне сказали бы, зачем Вы хотите захватить мою родину, которая не принадлежит Вам. Неужели своих земель Вам не хватает?

Аделина Авагимян
13 лет
НКР, г. Степанакерт
10.08.11




ՆԱՄԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

Պարոն նախագահ, Ձեզ գրում է ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանը։ 
Այս նամակը գրելու մասին ոչ մեկին չեմ ասել։ Երկար եմ մտածել՝ գրե՞մ Ձեզ, թե՞ ոչ։ Որոշել եմ գրել։

Ես ծնվել եւ ապրում եմ Ստեփանակերտում։ Սիրում եմ իմ երկիրը, որովհետեւ Ղարաբաղը իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնվել ու այստեղ եմ ապրում, այստեղ են ծնվել իմ հայրիկը, մայրիկը, իմ պապիկներն ու տատիկները։ Նրանց պապերն ու տատերը նույնպես այստեղ են ծնվել (երեւի գիտեք, որ շատ հին ժամանակներից սկսած, երբ մեր երկիրը Հայաստանի նահանգներից մեկն էր, կոչվում էր Արցախ)։ Ես ունեմ շատ ընկերներ, եւ նրանք նույնպես սիրեմ են իրենց հայրենիքը... Բայց ես մի ուրիշ բանի մասին եմ ուզում Ձեզ գրել։

Շատերի պես ես էլ ունեմ պրոբլեմներ եւ փորձում եմ, որքան հնարավոր է, լուծել դրանք։ Ազատ ժամերին շատ բաների մասին եմ մտածում՝ մարդկային կյանքի, երջանկության, իմ հայրենիքից շատ հեռու ապրող իմ հասակակիցների, մերից տարբերվող նրանց երկրի մասին։ Գիշերը նայում եմ երկնքի աստղերին եւ մտածում՝ տեսնես մեզնից այդքան հեռու ուրիշ մոլորակ կա՞, թե՞ ոչ, այնտեղ մարդիկ են ապրո՞ւմ, թե՞ ոչ... Պապիկս ասում է, որ փոքր ժամանակ ինքն էլ էր գիշերները նայում երկնքին եւ նույն բանը մտածում... Ես մտածում եմ նաեւ իմ հայրենակիցների մասին, հատկապես նրանց մասին, ովքեր կյանքում ավելի շատ դառնություններ են տեսել, քան ուրախություն։ Ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեն, պրոբլեմներ չունենան եւ երջանիկ լինեն...

Պարոն նախագահ, ամեն անգամ հեռուստացույց նայելիս,  կարդալով կամ մեծերի պատմածները լսելով, մնում եմ զարմացած։ Դուք ամբողջ ժամանակը միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին եք խոսում։ Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում։ Կարծես ուրիշ պրոբլեմներ եւ խնդիրներ չունեք։ Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում։ 

Ես երբեք ադրբեջանցի չեմ տեսել, ես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեմ մտածում։ Իմ ծնողները նույնպես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեն մտածում... Չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ եք ուզում մեր երկրից։ Լսել եմ, որ Դուք երբեք Արցախում, Ղարաբաղում չեք եղել, մեր Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը չեք տեսել, բայց շարունակ մտածում եք մեր երկիրը նվաճելու մասին։ Չեմ հասկանում, Ձեր հողերը քի՞չ են, Ձեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը։ Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետեւ գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ։ Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան... 

Հայրիկս ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից է։ Ես պատերազմը չեմ տեսել, բայց մեծերի պատմածներից գիտեմ, որ դա շատ վատ, շատ սարսափելի բան է, եւ երբեք չէի ցանկանա այն տեսնել։ Համոզված եմ, որ ադրբեջանցի ոչ մի երեխա նույնպես չի ցանկանա պատերազմ տեսնել։ Բայց մեծերից շարունակ լսում եմ, որ եթե պատերազմ լինի, իրենք նորից պաշտպանելու են մեր երկիրը։ Իմ ընկերներից մեկն ասում է, որ եթե չթողեն զենք վերցնի, ինքը ֆրանսիացի Գավրոշի պես օգնելու է մեծերին, որ պաշտպանեն մեր հայրենիքը։ Ես նույնպես, որքան հնարավոր է, օգնելու եմ իմ ծնողներին...

Մեծերից, տարբեր մարդկանցից բազմաթիվ անգամ լսել եմ, թե ինչպես է ամեն ինչ եղել։ Արցախցիները խաղաղ ցույցի են դուրս եկել եւ ասել, որ ուզում են մեր Արցախ հայրենիքը միանա Մայր Հայաստանին, որովհետեւ Ադրբեջանը մեզ համար օտար երկիր է, եւ մեր հողը 70 տարի առաջ Ստալին անունով մի ղեկավար դիտմամբ տվել էր Ադրբեջանին։ Իսկ ձեր հայրենակիցները, ի պատասխան դրա, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլ քաղաքներում սկսել են հայերին կոտորել ու վտարել իրենց տներից։ Դրանով չբավարարվելով, Ձեր հայրիկը պատերազմ է սկսել իմ հայրենի Արցախի դեմ, բայց, չնայած շատ ուժեղ է եղել, շատ զինվորներ եւ տանկեր է ունեցել, այդ պատերազմում պարտվել է։

Ես մեծերին հարցրել եմ, թե ինչպես է պատահել, որ այդքան ուժեղը պարտվել է, իսկ նրանք պատասխանել են՝ որովհետեւ մենք մեր հողը, մեր հայրենիքն ենք պաշտպանել, իսկ ադրբեջանցիները հարձակվել են մեր երկիրը նվաճելու, մեր կյանքը եւ ազատությունը խլելու համար... 

Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու։ Բայց համոզված եմ, որ եթե պատերազմ սկսեք, Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները չեն մասնակցելու այդ պատերազմին, այլ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա։ Ես գիտեմ, որ եթե պատերազմ լինի, մեզնից շատերը, անգամ երեխաներ ու կանայք, կարող է զոհվեն կռվի ժամանակ, շատ երեխաներ կարող են որբ մնալ, բայց այդ պատերազմում զոհվելու են նաեւ հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ եւ բազմաթիվ ադրբեջանցի երեխաներ նույնպես որբ են մնալու։ Դա՞ է Ձեր ուզածը, դրա համա՞ր եք ամեն օր մտածում պատերազմի եւ Ղարաբաղը նվաճելու մասին...

Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի եւ ոչ մի պրոբլեմ չունենա։ Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը...

Ես շատ եմ ցանկանում, որ պատասխանեք իմ նամակին եւ անկեղծ ասեք, թե ինչու եք ուզում նվաճել իմ հայրենիքը, որը ձերը չէ։ Ձեր հողերը չե՞ն հերիքում Ձեզ։

Ադելինա Ավագիմյան
13 տարեկան
ԼՂՀ, Ստեփանակերտ
10.08.11




 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Մադրիդյան սկզբունքներն ընդամենը բանակցությունների օրակարգ են, որտեղ կա և՛ ամեն ինչ, և՛ ոչինչ։ Այս մասին հայտարարել է Տարածաշրջնային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
«Դա խաղաղության ծրագիր չէ և դրանում ներառված ցանկացած դրույթ կարող է փոխվել։ Անգամ պայմանավորվածություն չկա բանակցությունների առարկայի մասին։ Եթե անգամ այդ հարցում համաձայնություն չկա, էլ ի՞նչ խաղաղ բանակցությունների ու խաղաղ համաձայնագրերի մասին կարող է խոսք լինել»,- նշել է նա։

Փորձագետի խոսքով, մադրիդյան սկզբունքներում արտացոլված են ինչպես ինքնորոշման, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքները։ «Բայց դա կարևոր չէ, քանի որ մադրիդյան սկզբունքները հանդիսանում են ընդամենը խաղաղ համաձայնության ձև։ Շատ ավելի կարևոր են իրական խաղաղ համաձայնագրերը»,- ընդգծել է Կիրակոսյանը։

Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Երևան, Բաքու, ապա նաև Վաշինգթոն, երբ նա այդ մայրաքաղաքներ տարավ ԼՂ կարգավորման վերաբերյալ Մեդվեդևի առաջարկները, փորձագետը նշել է, որ այդ միտումը դրական բնույթ է կրում։ «Նախ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն են վարում, արդեն դրական է։ Երկրորդ, դա վկայում է Մինսկի խմբում ռուսական դիվանագիտության նախաձեռնողականության մասին։ Դա շատ կարևոր է Ռուսաստանի համար, որը համագործակցում է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։ Մինսկի խմբում միակ կողմը, որը կարող է փոխել իր դիրքորոշումը, դա Ռուսաստանն է»,- ասել է նա։

Ռ. Կիրակոսյանը նկատել է, որ ռուսական քաղաքականությունն արդեն սկսել է փոխվել. Մոսկվան անցել է ավելի «չեզոք» դիրքորոշման, ավելի շատ է համագործակցում Արևմուտքի հետ և ամրացնում իր հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
«Ռուսաստանը կարող է իրեն դա թույլ տալ, քանի որ նա ուժեղ դիրքեր ունի Հայաստանում և Հայաստանն էլ շատ քիչ լծակներ ունի դրան ընդդիմանալու և համարժեք քայլեր անելու համար»,- ամփոփել է փորձագետը։




Ադրբեջանը տեսանելի ապագայում չի համարձակվի ռազմական ավանտյուրայի դիմել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այս անգամ պարտությունը կարող է կործանարար լինել,- օգոստոսի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։ Նրա խոսքով, երբեք չպետք է բացառել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, բայց հիմա դրա համար լավ պահ չէ։

«Ես նախադրյալներ չեմ տեսնում պատերազմի վերսկսման համար, հաշվի առնելով մի շարք գործոններ՝ միջազգային ասպարեզում առկա իրավիճակը, ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունները»,- ասել է նա, հավելելով, որ այդ դեպքի համար Հայաստանը մի շարք պատրաստի պատասխաններ ունի։ «Օրինակ, կա պատրաստի սցենար, որի համաձայն, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը կտրուկ առաջ կտարվեն ընդհուպ մինչև Կուր գետ։ Մեր բանակի մարտունակությունը թույլ է տալիս մշակել նման սցենարներ»,- ասել է նա։

«Ես առիթ եմ ունեցել լինել Պաշտպանության բանակի մի շարք առաջապահ դիրքերում և տեղում գնահատել իրավիճակը։ Մեր առաջապահ ստորաբաժանումները ակտիվ պաշտպանության մարտավարություն են վարում, համապատասխան արձագանք տալիս հակառակորդին։ Ավելին՝ Ադրբեջանի սադրանքներին ի պատասխան պատժիչ գործողություններ են իրականացվել, որոնք իրենց արդյունքը տվել են։ Դա թուրքի հոգեբանությունն է, նրան պետք է մի փոքր տրորել, որպեսզի հանդարտվի։ Բայց տրորել պետք է պարբերաբար»,- նշել է նա։

Ջամալյանն ընդգծել է, որ հայկական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ընդունում է մադրիդյան սկզբունքները, սակայն չի գնա ԼՂ-ին հարակից տարածքների վերադարձման քայլին։ «Պետք չի դիվանագիտությունը խառնել իրական քաղաքականության հետ։ Այսօր Արցախի ցանկացած բնակիչ գիտակցում է, որ եթե Ադրբեջանին տրվի թեկուզ մեկ միլիմետր հող, պատերազմն անխուսափելի կդառնա։ Դա հասկանում են նաև մեր իշխանությունները»,- ասել է նա ու հավելել, որ դիվանագիտությունը ճշմարտությունը թաքցնելու արվեստ է։

«Ադրբեջանում պետք է հասկանան, որ 86 հազար քառակուսի կմ-անոց տարածքը, որը հատկացվել էր Ադրբեջանի ԽՍՀ-ին, արդեն անցյալում է։ Բայց այսօր Ադրբեջանում հրաժարվում են դա ընդունել, և դա վերաբերում է ոչ միայն իշխող ալիևյան կլանին, այլ նաև ընդդիմությանը։ Նրանց հակասություններն այլ հարթության վրա են։ Այդ պատճառով դեռ շուտ է խոսել ղարաբաղյան հակամարտության որևիցե լուծման մասին»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այդ ամենից զատ, բանակցային գործընթացը ոչ մի արդյունք չի ունենա, մինչև ղարաբաղյան կողմը չնստի բանակցությունների սեղանի շուրջ։ «ԼՂՀ-ն պետք է որոշի՝ անել զիջումներ Ադրբեջանին, թե՝ ոչ։ Մենք դա չենք կարղ անել, դա կլինի մեր կողմից ծայրահեղականության դրսևորում»,- համոզված է նա։




2010 թ. վերջից սկսած Իրաքի իշխանությունները սկսել են լրջորեն հետաքրքրվել վերանորոգման նպատակով 80-ականներին Բաքու ուղարկված ռազմական օդանավերի ճակատագրով, հաղորդում է ադրբեջական «Մուսավաթ» լրատվականը։

Աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրաքյան կողմը հայտնել է, որ իրենք ցանկանում են հետ վերադարձնել Սադամ Հուսեյնի կառավարման ընթացքում Սերբիա, Իտալիա, Ռուսաստան, Ուկրաինա և Չինաստան ուղարկված ռազմական օդանավերը, նավերը, զրահատանկային տեխնիկան։ Բացի այդ, հավելել են, որ օդանավերի մի մասը 1992 թ. Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի «ջենտլմենական համաձայնությամբ» ադրբեջանական կողմը վերանորոգելուց հետո կիրառել է ղարաբաղյան պատերազմի ընթացքում, սակայն, տարածքները լքելու ժամանակ, դրանք, ամենայն հավանականությամբ, անցել են հայկական կողմի վերահսկողության տակ, հաղորդում է «Մուսավաթ»-ը։

Նշենք, որ դեռ խորհրդային շրջանից Ադրբեջանի և Իրաքի միջև համաձայնություն էր ձեռք բերվել մոդեռնիզացման և վերանորգման համար Բաքու բերվող օդանավերի վերաբերյալ։ Իրաքն այժմ պահանջում է հետ վերադարձնել 22 տարի առաջ՝ 1989 թ., ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի Նասոսնի  ավանում տեղակայված Ավիացիայի վերանորագման գործարան ուղարկված օդանավերը։ ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում վերոնշյալ գործարանի վերանորոգմանն են հանձնվել Իրաքին պատկանող «ՄԻԳ-21» և «ՄԻԳ-23» մակնիշի մի շարք օդանավեր։

2010 թվականին Ուկրաինան Ադրբեջանին է վաճառել 71 զրահամեքենա, իսկ Հայաստանին՝ 16,5 հազար ինքնաձիգ։ Այս մասին հաղորդում է Eurasianet.org-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կոնվենցիոնալ զենքի ռեգիստրի տվյալները, որտեղ անդամ երկրները պարտավոր են տեղեկություններ ներկայացնել զենք-զինամթերքի առք ու վաճառքի մասին։ Հոդվածում նշվում է, որ Ուկրաինան, հին ավանդույթի համաձայն, զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին էլ։

Մասնավորապես, Ադրբեջան է ուղարկվել 71 զրահամեքենա՝ ԲՏՌ-70, 7 ինքնագնաց հրետանային սարք՝ 122 մմ տրամագծով, 1 ռազմական ուղղաթիռ (ՄԻ-24R), 3 հազար ավտոմատ և 1 հակատանկային հրթիռային սարքավորում։
Հայաստանին է վաճառվել հրթիռային ավիացիայի օդաչուների համար նախատեսված 2 վարժանքային օդանավ (L-39), 230 ատրճանակ, 60 հրացան ու կարաբին, 16,5 հազար ինքնաձիգ և 2,501 թեթև գնդացիր։




Հայաստանը պետք է Ղարաբաղի ադրբեջանական նախկին բնակչության նկատմամբ նույնպիսի իրավական լուծումներ կիրառի, ինչպիսիք ժամանակին Ադրբեջանը կիրառեց Նախիջևանի հայերի նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը մամուլի ասուլիսում։

Նրա կարծիքով, անհրաժեշտ է կրկին բարձրացնել Նախիջևանի կարգավիճակի հարցը։ «Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին պրոտեկտորատի պայմաններով, այսինքն՝ ոչ մշտական կառավարման։ 1926 թ. Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացրեց, որն արգելում էր այդ տարածքների բնիկներին վերադառնալ հայրենիք։ Հայաստանը ևս կարող է նման որոշում կայացնել ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր ավելի վաղ ապրել են Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Շիրինյանը։

«Բազմամշակութայնության մոդելը չի արդարացնում իրեն Եվրամիությունում, իսկ Հարավային Կովկասում ապրող ժողովուրդները մշակույթով և կրոնով իրար հետ չեն համընկնում»,- նշել է նա։ Այդ պայմաններում առանձնացված միավորումները պետք է հռչակվեն անկախ պետություններ։ «Խոսքը Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի մասին է։ Դրա մեջ անսովոր ոչինչ չկա, քանի որ ցանկացած առանձնացված միավորում նպատակ ունի ի վերջո հասնելու անկախության»,- նկատել է Շիրինյանը։




Ազգային պետության և ազգային ինքնագիտակցության ձևավորման գործընթացն Ադրբեջանում իրականացվել է հայերին ոչնչացնելու ճանապարհով. ըստ «Երկրամասի»՝ Ղրիմի լրագրողների հետ անցկացված դասընթացների ժամանակ հայտարարել է տնտեսագետ, քաղաքագետ, լրագրող Միխայիլ Լեոնտևը։

«Էթնիկ պետությունը վտանգավոր բան է։ Այդ հիմնախնդրի հետ նույն կերպ բախվում են Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան, սկզբունքորեն ցանկացած ժամանակակից երկիր։ Տառապում են, չեն կարողանում հաղթահարել։ Հիշենք, թե ինչպես էր տեղի ունենում ազգային ինքնագիտակցության գործընթացը ոչ թե եվրոպացիների, այլ ավելի քիչ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ։ Օրինակ՝ Ադրբեջանում՝ հայերի ոչնչացման ճանապարհով։ Դա շատ տիպիկ եղանակ է»,- ասել է նա։
NEWS.am





ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Մոսկվայում հրատարակվող «Ժամ» ամսագիրը «Հայերն աշխարհում» կայքի և «Պոկրովյան դարպասներ» մշակութային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում արցախցի գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանի հետ, որի ակնարկներն ու պատմվածքները հրատարակվել են հայկական և արտասահմանյան բազմաթիվ գրական, հասարակական-քաղաքական պարբերականներում, տեղադրվել տարբեր կայքերում։ Նրա «Տունը, որը կրակում է» պատմվածքի մոտիվներով նկարահանվել է Արցախի առաջին խաղարկային ֆիլմը։ Պատմվածքների և վիպակների 3 ժողովածուի հեղինակ է, «Великий Странник – Молодым» միջազգային հիմնադրամի մրցույթի եռակի մրցանակակիր է, նույն հիմնադրամի մագիստրոս, համաուկրաինական լրատվամիջոցների «Կամարադ, ամիգո, շուրավի» բաց մրցույթի դիպլոմակիր։

Աշոտ Բեգլարյանը մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը, ծանր վիրավորվել է։ Ստացել է ԼՂՀ և ՀՀ կառավարական պարգևներ, 3 երեխաների հայր է։

Մոսկովյան հանդիպումը սկսվել է «Պոկրովյան դարպասներ» մշակութային կենտրոնի ղեկավար Ժան-Ֆրանսուա Տիրի ջերմ խոսքերով՝ դեպ հայ մշակույթը, և նա հայտնել է, որ ուրախ է իր մոտ ընդունել արցախցի հյուրին։ Այնուհետև «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը լսարանին է ներկայացրել նիժնինովգորոդցի ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին և խնդրել վարել հանդիպումը։ 

Հանդիպումը վարող ռուս բանաստեղծը, որ մի քանի անգամ հյուրընկալվել էր Արցախում, Ղարաբաղին ու Աշոտին նվիրած իր բանաստեղծությունները ներկայացրել է սեփական ընթերցմամբ և կլիպների ձևով՝ արցախյան գեղատեսիլ բնության ու ճարտարապետական հուշակոթողների տեսարաններով։

Հանդիպմանը մասնակցում էին մոսկվացի ստեղծագործողներ, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ և այլք։ Խոսվել է Աշոտ Բեգլարյանի գրական ժառանգության մասին, ընթերցվել են հատվածներ նրա ստեղծագործություններից, ներկայացվել է Բեգլարյանի վերջին՝ «Աստղային տղան» վիպակների և պատմվածքների ժողովածուն։

Բարեկամական այդ ջերմ մթնոլորտում Աշոտ Բեգլարյանն իրեն բնորոշ համեստությամբ պատմել է իր մասին, իր պատմվածքների ու շնորհանդեսին ներկայացված գրքի մասին։ Չնայաց նրա ստեղծագործությունների հիմքում հիմնականում պատերազմի թեման է, նա ձգտել է իր խոսքում չշոշափել հակամարտության թեման։ Իր վրա զգալով ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ողջ ծանրությունը, օգտագործելով սեփական կենսափորձը, Աշոտը ձգտել է ընթերցողներին ներկայացնել ոչ թե պատերազմի պատճառած դառնությունները կամ հաղթանակի բերկրանքը, այլ՝ պատերազմի ֆենոմենը։ 

Նրա գրքի հիմնական թեման խաղաղ բնակչության ճակատագիրն է, որը ոտքի է ելել թշնամուց պաշտպանելու իր տունը, հայրենիքը, արժանապատվությունն ու պատիվը։ Պատիվը պաշտպանելու մասին Աշոտը կրկնել է մի քանի անգամ, որովհետև նրա հերոսները պայքարում են ոչ թե ապրելու, այլ պատվո՛վ ապրելու համար։

Երբ հերթը հասել է հարցերին, յուրօրինակ անակնկալ են մատուցել հանդիպմանը ներկա տարբեր ազգության երիտասարդները, ովքեր հեղինակին հեղեղել են նրա հերոսների, Արցախի, հակամարտության կարգավորման մասին հարցերով։ Անգամ հանդիպման պաշտոնական մասից հետո, երբ հյուրերին հայկական քաղցրեղեն ու հյութեր էին մատուցել, քննարկումը շարունակվում էր։
Հեղինակի հետ նման հանդիպում տեղի ունեցավ նաև Նիժնի Նովգորոդում։ 





13-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻՆ ԳՈՒՑԵ ԿԱՐԵԼԻ Է ԽԱԲԵԼ, ԲԱՅՑ ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ՝ ՀԱԶԻՎ ԹԵ

Անկասկած ուրախալի է, որ ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի նամակին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, պատասխան է եկել Բաքվից։ Այն գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչներից մեկը՝ Էլնուր Ասլանով անվամբ։ Ցավալի է, սակայն, որ այս առիթն անգամ Ադրբեջանը բաց չի թողել խեղաթյուրելու իրողությունը՝ սկսած հին ժամանակներից մինչեւ ոչ վաղ անցյալը, երբ Խորհրդային Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ադրբեջան» անվամբ հանրապետությունը, ինչպես նաեւ մինչեւ մեր օրերը, որի կարեւոր անցուդարձերը, բարեբախտաբար թե դժբախտաբար, շատ թարմ են մեր հիշողության մեջ։  

"Дорогая Аделина, Администрация Президента Азербайджанской Республики внимательно относится к обращениям каждого жителя Азербайджана на имя Президента Ильхама Алиева, и потому твое письмо не могло остаться без ответа",- այս տողերով է սկսվում պատասխան նամակը, եւ հենց նամակի առաջին իսկ տողում գլխիվայր շրջված է իրողությունը։ Ղարաբաղցի Ադելինան Ադրբեջանի քաղաքացի չէ։ Նա իր երկրի քաղաքացին է, որ կոչվում է Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե արցախցի այս դպրոցականը Ադրբեջանի քաղաքացի լիներ, պարոն Ալիեւը օր ու գիշեր իր երկրի ռազմական բյուջեն ուռճացնելու եւ երկրորդ անգամ Ղարաբաղի վրա հարձակվելու մասին հայտարարություններ չէր անի։ 

"Ты пишешь, что родилась и живешь в городе Степанакерт. В действительности этот город называется Ханкенди",- Ադրբեջանի նախագահի անունից հայտնում է նրա աշխատակազմի բաժնի վարիչը։ Կարծում եմ, 50-55 հազարանոց Ստեփանակերտի բնակչությանը պետք չէ 450-500 կմ հեռվից բացատրել, թե իրականում ինչպես է կոչվում իրենց քաղաքը։ Ապա պատասխան նամակի հեղինակը հայտնում է, որ 1805 թ. մայիսին "Карабахское ханство вступило в состав Российской империи" մի համաձայնագրով, որը ղարաբաղյան կողմից ստորագրել է Իբրահիմ խանը, իսկ այդ փաստաթղթում "нет и намека на какую-либо политическую роль армян в Карабахе. Хотя мы, безусловно, не отрицаем, что армяне жили в Нагорном Карабахе, но они составляли лишь меньшинство от общего числа населения".

Երեւի աշխատակազմի բաժնի վարիչին թվում է, թե փոքրիկ այդ փաստաթղթում պետք է արտացոլված լինեին Ռուսաստանի կողմից կռվող ղարաբաղցի հազարավոր հայ կամավորականների անունները, նաեւ այն մասին, թե ինչու հանկարծ նույն այդ խանը հանկարծ «մոռացել է» պարսկական իր ծագումը, կրոնական պատկանելությունը, ռուսների դեմ գործած նենգությունները եւ սիրով նստել ու համաձայնագիր ստորագրել Ղարաբաղը Ռուսաստանին միանալու մասին։

Աշխատակազմի «պատմաբանը» ստեփանակերտցի դպրոցականին բացատրում է նաեւ, որ հենց այդ տարիներին են հայերը բնակություն հաստատել Ղարաբաղում։ "Так, царская администрация преследуя собственные цели изменила в определенной степени этнический состав в Нагорном Карабахе",- գրում նա։ Երեւի նա ամաչել է ավելացնել նաեւ, որ միաժամանակ այդ տարիներին ցարական կառավարության հրամանով հարյուրավոր տարիներ առաջ պատրաստված խաչքարեր ու հայատառ ծանր գերեզմանաքարեր՝ իրենց մեջքին շալակած, բերել եւ տարածել են Ղարաբաղով մեկ, իսկ 12-13-րդ դարում կամ ավելի վաղ շինված Գանձասարի վանքը, Դադիվանքը, Ամարասը եւ հայկական բազմաթիվ մյուս վանքերն ու եկեղեցական համալիրները 18-րդ դարում Ռուսաստանի ցարի հրամանով Արցախ են բերել ճապոնական ժամանակակից տրակտորներով...

Իր պատասխանի շարադրանքից ոգեւորված, նախագահական աշխատակազմի բաժնի վարիչը ղարաբաղցի դպրոցականին բացատրում է, որ "американская поп-исполнительница армянского происхождения, Шер, настоящее имя которой Шерилин Саркисян, родилась в США. А известный французский актер и шансонье армянского присхождения Шарль Азнавур родился в Париже. Но это вовсе не означает, что США, или отдельно Калифорния, Франция, или отдельно Париж, являются древними провинциями Армении". Դրանով երեւի ցանկանում է հասկացնել, թե չնայած Լեռնային Ղարաբաղում հայերն անցյալ դարի սկզբներին 90-95 տոկոս են կազմել, իսկ ղարաբաղյան շարժման նախօրյակին՝ 1980-88 թվականներին՝ 70-75 տոկոս, միեւնույն է, Ղարաբաղը ադրբեջանական է, որովհետեւ Բաքվում այդպես են ցանկանում։

Էլնուր Ասլանովի բերած միամիտ այս օրինակի ոգով նրան անդրադարձնենք, որ ինչ վերաբերում է Արցախ-Ղարաբաղի կողմից Ռուսաստանին միանալու համաձայնագրի տակ Իբրահիմ խանի ստորագրությանը, ապա դրանից չի անհետանում Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը ու դրանից չի հետեւում, թե Ղարաբաղը պատկանում էր մի քանի տասնյակ քոչվոր մահմեդականի, ինչպես Իոսիֆ Ստալինի կողմից ավելի քան 30 տարի Մոսկվայում ստորագրած փաստաթղթերը չեն նշանակում, որ Ռուսաստանը վրացական հող է...

Ի պատասխան Ադելինայի նամակի հետեւյալ տողերի՝ «Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետեւ գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ։ Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան...», ադրբեջանցի պաշտոնյան հայտնում է, որ "сказанное тобой в действительности лишь подтверждает факт массового уничтожения азербайджанских, мусульманских кладбищ, храмов и мавзолеев в Нагорном Карабахе и прилегающих к нему районах".

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը երեւի նկատի ունի Նախիջեւանում հայկական հազարավոր խաչքարերի ջարդը՝ տրակտորներով, բահ ու քլունգներով, եւ այն, որ միջազգային UNESCO-ի աշխատակիցներին այդպես էլ արգելել են մուտք գործել Նախիջեւան ու սեփական աչքերով տեսնել «ինտերնացիոնալիստական» Ադրբեջանի կողմից 21-րդ դարի շեմին իրականացրած անմեղ խաչքարերի ջարդը։

Մերօրյա պատմությունը գլխիվայր շրջելով, նա հայտնում է, թե ոչ թե Ադրբեջանն է պատերազմ սկսել, այլ՝ հայերը. "не азербайджанцы развязали конфликт, в результате которого армянами были атакованы азербайджанские села, деревни и города, осуществлены этнические чистки, направленные против мирного азербайджанского населения Нагорного Карабаха"... 

Երեւի իմաստ չունի կետ առ կետ քննարկել Արցախցի 13-ամյա դպրոցականի 1,5 էջանոց նամակին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչի կողմից որպես պատասխան գրված 10 էջանոց սուրոգաթը։ Հատկապես երբ չեն պատասխանել փոքրիկի նամակի ամենահիմնական հարցերին.

«Դուք ամբողջ ժամանակը միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին եք խոսում։ Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում։ Կարծես ուրիշ պրոբլեմներ եւ խնդիրներ չունեք։ Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում... Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու»,- գրել էր փոքրիկը եւ հարցրել՝ եթե պատերազմ սկսեք, արդյո՞ք Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները մասնակցելու եք այդ պատերազմին, թե՞ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա։ 

«Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի եւ ոչ մի պրոբլեմ չունենա։ Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը...»,- փոքրիկի այս գլխավոր հարցը եւս մնացել է անպատասխան։ 

Փոխարենը նրան հեքիաթ են պատմում այն մասին, որ "В Азербайджане счастливо проживают представители десятков различных национальностей, в том числе и армяне, которых твои ровесники могут тут видеть... Приглашаю тебя, Аделина, посетить Баку, Гянджу, Сумгаит, побывать в районах Азербайджана, увидеть их развитие и новый облик. Приезжай с родителями, с папой, мамой, бабушкой и дедушкой, им не понаслышке должно быть знакомо азербайджанское гостеприимство и созидательный характер моего народа". 

Փոքրիկ Ադելինայի համերկրացիներն ու բարեկամներն այդ «ինտերնացիոնալիստական» ձայնի կանչով արդեն մի անգամ մեկնել են վերոհիշյալ քաղաքներ ու համատեղ ուժերով Սումգայիթ կառուցել, շենացրել ու գեղեցկացրել Բաքուն։ Արդյունքում, թե ինչ են ստացել, արդեն հայտնի է՝ ի պատասխան ղարաբաղցիների Հայաստանին միանալու պահանջով խաղաղ ցույցերի, այդ մարդկանցից շատերը մորթվել են նույն այդ Սումգայիթի, Բաքվի իրենց տներում, իսկ Ադրբեջանի այդ եւ այլ բնակավայրերում ապրող շուրջ կես միլիոն հայեր մահից մի կերպ փրկվելով, եկել են Արցախ, մեկնել Հայաստան, Ռուսաստան եւ այլուր։ Հազիվ թե փոքրիկ Ադելինայի այդ ամենի ականատես ծնողները, տատն ու պապը ցանկանան կրկին ճաշակել «ադրբեջանական հյուրասիրության» համը։ 

Իսկ "cозидательный характер моего народа" ասելով, Է. Ասլանովը երեւի նկատի է ունեցել 21-րդ դարի շեմին Եվրոպայի կենտրոնում ադրբեջանցի զինվորականի կողմից Ղարաբաղի ու ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի հետ առնչություն չունեցող քնած երիտասարդ հայ սպային կացնահարելը։ Քարե դարե գործիքներին լավ տիրապետելը մի՞թե բավարար փաստարկ է, որպեսզի ընդամենը 90 տարի առաջ խորհրդային ղեկավարների կողմից առաջին անգամ «հանրապետության» կարգավիճակ ստացած ժողովուրդը փորձի աշխարհին համոզել իր «հնագույն» ծագումը, Արցախ-Ղարաբաղն էլ հայտարարելով «ադրբեջանական պատմական հող»։

Ըստ երեւույթին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը, որին բախտ է վիճակվել գրելու իր երկրի ղեկավարին ուղղված նամակի պատասխանը, դրանից այնքան է ոգեւորվել, որ պատմական փաստերը վերաշարադրելիս, սրբագրելիս ու գլխիվայր շրջելիս, անգամ ոչ վաղ անցյալի հայտնի իրադարձությունները խեղաթյուրելիս մոռացել է, որ այդ ամենը գրում է իր երկրի նախագահի, այլ ոչ միայն սեփական համեստ անձի անունից։ Այլապես իր գրած պատասխանում երբեմն կմտածեր ստի ու կեղծիքի չափաբաժինը նվազեցնելու մասին։ Ինքը թերեւս կարող է ստել՝ որքան սիրտն ուզում է, բայց երկրի նախագահի համար այնքան էլ պատվաբեր չէ, երբ նրա կողմից պատասխանում են սուտ ու կեղծիքով։

Ադրբեջանի նախագահի դպիրը չի հասկանում, որ հնարավոր չէ պատերազմում հաղթել ու անկախ պետություն կերտել շնորհիվ ինչ-որ "полевых командиров и полоумных экстремистов"-ի, եւ որ վաղուց պատմության լուսանցքներում են մնացել տարիներ առաջ Մոսկվային մոլորեցնելու համար հնարած այդ տերմինները։ Այստեղ նման բաներ չկան։ Փոխարենը ԼՂՀ սահմանները վերահսկում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, որտեղ ծառայում են մեր զավակները։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ պատասխան նամակում կան նաեւ ճշմարիտ տողեր՝ թեկուզ այլ ենթատեքստով։ Ղարաբաղյան շարժումից ու պատերազմից հետո իրոք մեզանում ոմանք շատ մեծ հարստության տեր են դարձել (ինչպես եւ Ադրբեջանում է), իրոք "Им самим живется очень хорошо, а вот армянской общине (հեղինակը «մոռացել» է ժողովուրդ բառը - Վ.Օ.) Нагорного Карабаха - плохо", բայց, այդուհանդերձ, նույն այդ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով եւ խորհրդարանական ու այլ ընտրություններով բազմիցս արդեն պատասխանել է այդ հարցին։ 

Ադրբեջանում եւս հազարավոր մարդիկ վատ են ապրում։ Թեկուզ փախստական այն «միլիոնը», որոնց դիտմամբ շուրջ 20 տարի պահում են վրաններում, որպեսզի միջազգային հանրությունից անհրաժեշտ դիվիդենտներ քաղեն։ Սակայն ինչ վերաբերում է ղարաբաղցիներին, հազիվ թե գտնվի մեկը, որ մորթվելը գերադասի վատ ապրելուց։

Գուցե թե հնարավոր է 13-ամյա Ադելինային կամ մի այլ երեխայի խաբել, բայց մի ողջ ժողովրդի հազիվ թե հնարավոր լինի խաբել։ Հատկապես երբ դա վերաբերում է նրա կյանքը, ազատությունը եւ երկիրը խլելուն։

Այստեղ խնդիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից նրա աշխատակազմի բաժնի վարիչի կողմից գրած պատասխան նամակը չէ 13-ամյա արցախցուն, այլ այն, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը չի ուզում հասկանալ եւ համակերպվել այն մտքին, որ աշխարհի բոլոր կայսրություններն ու գաղութատիրությունները մի օր փլուզվել եւ փլուզվում են, որի արդյունքում բազմաթիվ ազգեր անկախություն են ստացել, ոմանք նաեւ առաջին անգամ պետականություն են ստեղծում։ Փլուզվել է հինավուրց Բյուզանդական կայսրությունը, փլուզվել է անգամ հսկա ԽՍՀՄ-ը։ Խորհրդային կայսրության ջանքերով ստեղծված Ադրբեջանի 70-ամյա գաղութային գերությունից ազատագրվել է նաեւ Արցախ-Ղարաբաղը, եւ արդեն 20 տարի է ունի անկախ իր պետականությունը, ինչպես նույն Ադրբեջանը։

Պատմության անիվը երբեք ետ չի գլորվում։ Գաղութատիրության գնացքը մեր կայարանից մեկնել է 20 տարի առաջ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ
----------------------------------------------------
Հոդվածը տպագրվել է hetq.am, Armenia today, hraparak.am  
և հայկական ու ռուսական տասնյակ այլ ԶԼՄ-ներում

Մեր թերթի սույն համարը տպագրվելուց հետո մեր աշխատակիցները հանդիպել են Ադելինային և զրուցել նրա հետ։ Նրանց պատրաստած նյութը մի քանի ժամում արդեն տպվել էր հայաստանյան, ռուսաստանյան և այլ երկրների լրատվամիջոցներում՝ News.am, Armenia today, Panorama. am, Yerkramas.org, «Кавказский узел», diaspora-world.info, 100storon.ru, «Acher.Ru», JanArmenian.ru, «ԱԶԳ», «Մունետիկ», «Analitika», Mediagid.am, 24news.ru, Miacum.ru և այլ լրատվամիջոցներում։
Ստորև ներկայացնում ենք այդ նյութը։



       
Արցախցի դպրոցական. «Ես համոզվել եմ, թե նրանք որքան օտար են մեզ համար, չեմ հավատում նրանց»

Ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի կողմից Ադրբեջանի նախագահին գրված նամակին, ինչպես հայտնի է, պատասխաննել են Իլհամ Ալիեւի աշխատակազմից։ «Նոր էջ» անկախ թերթի աշխատակիցները հանդիպել են արցախցի դպրոցականին եւ փորձել պարզել, թե այն որքանով է բավարում իրեն։ 
Ադելինան լրագրողներին ասաց, որ դա պատասխան չէ, Ադրբեջանի նախագահի մոտ աշխատող Ասլանով ազգանունով մի մարդ իր նամակից քսան անգամ մեծ նամակ է գրել, բայց իր հարցերից ոչ մեկին չի պատասխանել։

«Ես գրել եմ, որ նա շարունակ միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին է խոսում, ուրիշ բանի մասին չի մտածում, կարծես էլ պրոբլեմներ, խնդիրներ չունի, էլ ուրիշ ոչ մի հարց իրեն չի հուզում... Հետո գրել եմ, որ ես իր մասին, իր երկրի՝ Ադրբեջանի մասին չեմ մտածում, իմ ծնողները նույնպես նրա եւ նրա երկրի մասին չեն մտածում, եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ուզում մեր երկրից... Հարցրել եմ, թե ինչո՞ւ է ամբողջ ժամանակ մտածում մեր երկիրը զավթելու մասին, իրենց ինչի՞ն է պետք Ղարաբաղը, որը իրենց չի պատկանում։

Գրել եմ, որ եթե ինքը պատերազմ սկսի մեր դեմ՝ մեր երկիրը նվաճելու համար, ողջ հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, որ մեր հողը պաշտպանի։ Հարցրել եմ՝ իսկ ինքը, իր երեխաները կամ բարեկամները մասնակցելո՞ւ են այդ պատերազմին, թե՞ ուրիշ ադրբեջանցի երիտասարդների է ուղարկելու մեր երկրի վրա։ Ինչո՞ւ շարունակ զենք է գնում, ավելի լավ չէ՞ այդ փողերով այնպիսի կյանք կառուցի իր երկրում, որ բոլորը լավ ապրեն... Ավելի լավ չէ՞ այդպես անի, քան մարդկանց կռիվ ուղարկի...

Եթե իմանայի, որ այդպես են պատասխանելու, չէի գրի։ Իմ հարցերին պատասխանելու փոխարեն սկսել են հեքիաթներ պատմել։ Նրանք կարծում են, թե ես պատմություն չգիտեմ եւ ինձ փորձում են խաբել իրենց սուտ պատմություններով։ 

Ավելի շատ ինձ դուր չի եկել, որ ինձ պատասխանել են իբրեւ Ադրբեջանի քաղաքացու, իսկ Ստեփանակերտն էլ Խանքենդի են անվանել։ Կարծես այդ օտար մարդիկ պիտի որոշեն մեր քաղաքի անունը»,- լրագրողներին ասաց Ադելինա Ավագիմյանը։

Լրագրողների հարցին՝ Ադրբեջան այցելելու հրավերի մասին, Ադելինան պատասխանեց. «Ինչպե՞ս են ինձ Ադրբեջան հրավիրում, երբ իմ նամակից հետո ադրբեջանցիներն իրենց ինտերնետային կայքերը լցրել են բոլոր հայերին ոչնչացնելու մասին սպառնալիքներով, իմ եւ իմ հայրենակիցների մասին կեղտոտ, զզվելի բաներ են գրել... Կարծում են, թե տեղյակ չեմ, չգիտեմ, թե ինչպես են Ադրբեջանում ապրող հազարավոր հայերի սպանել կամ վտարել սեփական բնակարաններից... Արդեն լրիվ համոզվել եմ, թե նրանք որքան օտար են մեզ համար... Չեմ հավատում նրանց։ Նրանց նամակը կարդալիս ինձ թվացել է, թե օտար մոլորակներից եմ ստացել այդ պատասխանը։ Ինձ հրավիրելու փոխարեն թող իրենք գան եւ իրենց աչքերով կարդան Գանձասարի, Ամարասի եւ Արցախի մյուս հին վանքերի քարերին գրած հայերեն գրությունները»։

Ստեփանակերտ
17.08.11




«Я убедилась, насколько они мне чужие. Я им не верю», – карабахская школьница

После того, как на письмо карабахской школьницы Аделины Авагимян на  имя президента Азербайджана Ильхама Алиева последовал ответ из Баку, сотрудники независимой газеты «Нор эдж» решили найти девочку и узнать, насколько она удовлетворена ответом.

Аделина сказала журналистам, что «нельзя назвать это ответом, потому что  работник президента Азербайджана по фамилии Асланов не ответил конкретно ни на один мой вопрос, хотя его письмо было в двадцать раз больше моего».

«Я писала, что президент Алиев всё время говорит лишь о Карабахе и войне, словно ни о чём другом не думает и иные вопросы его не волнуют. Я спросила, почему он всё время думает о захвате нашей страны? Зачем ему Карабах, который не принадлежит им? Своих земель ему не хватает?

Я также написала, что если он начнёт войну, чтобы захватить нашу страну, то весь армянский народ встанет на защиту нашей земли, а он, его дети, родственники и друзья вряд ли будут участвовать в этой войне – на фронт  будет отправлена простая азербайджанская молодежь. Я спросила президента Азербайджана, почему он всё время покупает оружие, когда на эти деньги могли бы построить такую жизнь в своей стране, что народ был бы счастлив и не имел бы никаких проблем? Не лучше ли это того, чем посылать людей на фронт?.. 

Если бы я знала, что мне так ответят, не стала бы писать это письмо. Вместо ответа на вопросы мне стали рассказывать «сказки». Им кажется, что я не знаю истории своей страны и пытаются обвести меня вокруг пальца. Больше всего не понравилось, что мне ответили как гражданке Азербайджана, а Степанакерт назвали Ханкенди. Словно они, эти чужие люди, должны решать, как называется мой родной город»,– сказала она журналистам. 

Отвечая на вопрос о приглашении посетить Азербайджан, Аделина  сказала: «Как можно приглашать меня в Азербайджан, когда в ответ на мое письмо азербайджанцы заполнили интернет угрозами об уничтожении всех армян, стали обзывать меня и моих соотечественников всякими грязными словами. Думают, что я не знаю, как они убили и изгнали из собственных домов тысячи армян, проживавших в Азербайджане? Я убедилась, насколько они мне чужие. Я им не верю. Раз уж на то пошло, то пусть лучше сами приезжают и своими глазами видят, что на камнях монастырей Ганзасар, Амарас и других древних храмов Арцаха – армянские письмена».





ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԶԲԱՂՄՈՒՆՔ Է

կամ՝ Գանձասարի վանքի շրջապարիսպների երեսպատման, ԼՂՀ զբոսաշրջության վարչության որոշման և մեր ձևական մշակութապահպանության մասին

Գանձասարի վանական համալիրի պատերը 13-րդ դա՞րի են, թե՞ 20-րդ՝ այս է խնդիրը։ Եթե մարդիկ հաստատ իմանային, որ 20-րդ դարի է, ապա դժվար թե այնպիսի աղմուկ բարձրանար, ինչպես եղավ անցած ամիսներին։ Խոսքը հանրահայտ Գանձասարի վանական համալիրի շրջապարիսպների տրավերտինե սալիներով երեսպատման մասին է, ինչը մեծ աղմուկ առաջացրեց։ 

Հուլիսի 11-ին Պարգև Սրբազանը լրագրողների հետ հանդիպումը սկսեց այսպես. «Պիտի միասնաբար լուծում գտնենք, այդ աղմուկը չլինի։ Դա մեր բոլորի թերացումն է, առաջինը, ըստ երևույթին, իմը»։ Այո, Սրբազան, դա առաջին հերթին Ձեր թերացումն էր, որ նախօրոք չբացատրեցիք ինչն ինչոց է։ 

«Ֆեյսբուքահայությունը», այս նախաձեռնությունը «վախքանալիա, գավառականություն, վանդալիզմ, բարբարոսություն» որակող լրատվամիջոցների հոդվածների վրա հղումներ էր կատարում ու տակները տարբեր մեկնաբանություններ անում։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով մեծ հեղինակություն է վայելում, այս նախաձեռնությունն անվանեց «ոտնձգություն հանցագործության աստիճանի ու անգրագետ հայրենասիրություն»։ 

 Հետո ինչ-որ Ստեփան Նալբանդյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Գյուղ է, փող ունեմ, ես եմ որոշում, իմ եկեղեցին է, «ռեմոնտ» եմ անում»։ Ո՞ւմ էին հասցեագրված այս խոսքերը։ Իսկ հետո  նրանք իբր տխրել են, երբ կարդացել են, որ Լևոն Հայրապետյանը հրաժարվում է իր հետագա բարեգործական ծրագրերից. «Մենք ուղղակի հրավիրում ենք օրինական դաշտ բարեգործությունը, ինչը ավելի կարևոր է հենց բարեգործի համար։ Մենք կասկածում ենք բոլոր այս գրածներին»։ Ահա այսպիսի համընդհանուր լկտի ցինիզմ ցուցաբերելուց հետո դեռ խորհուրդներ են տալիս։ 

Հետաքրքրիր է, մենք ե՞րբ հասցրինք դառնալ այդքան մշակութասեր մարդիկ։ Ազգային արժեքնե՜ր… Մի շաբաթվա մեջ սոցիալական ցանցերն ու լրատվական կայքերը այս բառերով էին ողողված։ Բոլորն էլ մատնանշում էին ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության կողմից թույլտվության չտրամադրման մասին։ Այդ ե՞րբ զբոսաշրջության վարչությունն այդքան ինքնուրույն մարմին դարձավ։

Բայց բոլոր այդ վարչությունները որտե՞ղ են լինում, երբ, ասենք, Ստեփանակերտում որևէ նոր սուպերմարկետ կամ բիլիարդանոց կառուցելու համար հուշարձանները վերցնում ու մի կողմ են գցում։ Այսօր Ստեփանակերտում շատ ապօրինի շինություններ են կառուցվում, և որտե՞ղ են լինում մնացած բոլոր վարչությունները։ Չասեք, թե Գանձասարն ուրիշ է...

Ես անկեղծորեն հավատում եմ, որ ճարտարապետ-հուշարձանագետների մեծ մասի քննադատական դրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նրանց չէին վստահել շրջապարիսպի վերանորուգումը… Խոսքս բնավ Սամվել Կարապետյանի մասին չէ, որը սալիկներով երեսպատումն անվանեց անգրագետ հայրենասիրություն։ 
Ըստ հայտնի սոցիոլոգ Լեբոնի, ամբոխային ոգու դրսևորման ժամանակ մենք դադարում ենք վերլուծել անցյալը։ Ես, մնացածը և Սամվել Կարապետյանը այդ օրերին մոռացանք վերլուծությամբ զբաղվել։ 

Արցախում եղած ուսումնական հաստատություններն այն մասնագիտությունները չունեն, որոնք իրոք ջրի պես ահրաժեշտ են մեզ։ Եվ Լևոն Հայրապետյանը ծրագիր ուներ Վանք գյուղում ստեղծել ռազմական ուսումնարան և նման օգտակար այլ բաներ։ Նման ծրագրի շնորհիվ, ինչպես ասում են, մեկ կրակոցով երկու նապաստակ կգցեինք, նախ՝ ուսումնարանը կադրեր կպատրաստեր բանակի համար և երկրորդ՝ ստեփանակերտացման տեմպերը կընկներին և Արցախն այլ ուղղություններով կընդարձակվեր։ Չեմ կարծում, թե սա «անգրագետ հայրնասիրություն» է։

Վանքն ապացույցն է նրա, որ կարելի է ստեղծել այնպիսի մի գյուղ, որտեղից մարդիկ չեն հեռանում քաղաքներ։ 
Վանք կատարած վերջին ուղևորությանս ժամանակ, ինձ հետ եղած ռուսները հիացած էին այս հրաշք գյուղում կատարված բարեգործություններին նայելիս՝ սկսած զուգարաններում կախված ճերմակ սրբիչներից։ Նրանց մոտ, ինչպես իրենք են ասում, նման բարի գործեր անողներ չկան։

Եկեք ձեռքներս դնենք սրտներիս ու խոստովանենք, որ Վանք գյուղն ու Վանք տանող ճանապարհն է մեծ մասամբ դարձել Գանձասարի այցեքարտը։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ չենք մենք նմանապես այցելում ավելի վաղ կառուցված Դադիվանք վանական համալիրը, որը գտնվում է Մռով սարի կանաչապատ լանջերին ու Թարթառ գետի ափին։ Չենք այցելում ոչ միայն այն պատճառով, որ իր արժեքներով այն զիջում է Գանձասարին, այլ, որովհետև այնտեղ տանող հարթ ճանապարհ ու հանգստանալու տեղեր չկան։ Մոտակայքում կառուցեք Վանք գյուղի նման մի տեղ ու վերանորոգեք, իսկույն այն կլցվի տուրիստներով։ Ինչո՞ւ հեռու գնալ, ահա ձեզ Տաթևի վանքի օրինակը. մի՞թե մինչև ճոպանուղի կառուցելը այսօրվա պես այնտեղ այսքան շատ մարդ էր այցելում։ Ասածս այն է, որ մեզ չդնենք կեղծ ազգապահպան մշակութասերի տեղ։  

 Երկու-երեք տարի առաջ Շուշիի ռեալական ուսումնարանում կովեր էին զբոսնում, և դարձյալ հարցնեմ՝ որտե՞ղ էին բոլոր այդ վարչությունները, ճարտարապետ-հուշարձանագետները... 
Այսօր Հայրապետյանի միջոցներով ասֆալտապված ճամփով ենք բարձրանում Գանձասար։ Ո՞վ գիտե, եթե Լևոն Հայրապետյանի բարեգործությունները չլինեին, գուցե մեզնից շատերը Գամձասարի տեղը չեին էլ իմանա։ Հարցրեք ցանկացած տարեց վանքեցու, թե ինչպիսին էր Գանձասարը և Գանձասարի վանքի պարիսպները՝ խորհրդային տարիներին։

Ուղղակի պետք է ամեն ինչ իր անուններով կոչել։ Իսկ ինչ վերաբերում է «բարբաբրոսություն-վանդալիզմ»-ին, ապա եկեք դա փնտրենք այնտեղ, որտեղ այն կա… Իսկ նրանք, որ ոգևորված «կրակի տակ էին առել» մեծ բարեգործին, մինչ այդ պիտի ձեռքները դնեին իրենց խղճին ու իրենք իրենց հարցնեին, թե իրենք քանի՞ քար են դրել կիսաքանդ մեր երկրի կառուցման ու Հայրենիքի շենացման մեծ պատի վրա։ Արցախում արդեն մեր մեծահարուստներն ունենք։ Բայց նրանցից քանի՞սն են բարեգործական մի ծրագիր իրականացրել։ Մի քանի հոգու անուն կարելի է թվարկել, որ ոչ միայն վերցնում են, այլև տալիս են իրենց ժողովրդին ու Հայրենիքին։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ





ՆԱՎ-ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՀԱՐՍԱՆԻՔԸ»

«Ամենայն հայոց նավապետ» Զորի Բալայանի նավարկության նպատակ էր հայտարարվել Հայաստանի անվան տարածումը աշխարհում, Հայաստանի հեղինակության բարձրացումը։ Այսինքն, առագաստանավը պտտվում է ծովերով, իսկ ցամաքում բարձրանում է Հայաստանի հեղինակությունը։ Այլ կերպ ասած՝ պտտվում ես դու, շահում է պետությունը։

Այդ հիանալի բանաձևով Զորի Բալայանն արդեն երկու տարի է ծովերում է, ու մեկ էլ Հայլուրի և մեր պետականաստեղծ մյուս հեռուստաընկերությունների եթերում։ Բալայանը ծովից շուտով դուրս կգա, բայց անկասկած է, որ եթերում նա դեռ երկար կմնա։ Հեռուստաընկերությունները հիմա արդեն երևի թե հերթ են կանգնել, թե ով առաջինը պետք է հրավիրի Բալայանին եթեր, որտեղ նա կպատմի, թե ինչպես է երկու տարվա նավարկության ընթացքում շեշտակիորեն բարձրացրել Հայաստանի հեղինակությունը։

 Հայերի մի հատվածին չգիտես ինչու թվում է, թե աշխարհում ոչ նավ էին տեսել, ոչ առագաստանավ, ու հիմա տեսնելով պետք է ցնցվեին, թե այդ ինչ հետաքրքիր սարք է, որ ծովի ալիքների վրա է մնում և պտտվում աշխարհի շուրջը։ Կամ էլ հայերի մի մասին թվում է, թե աշխարհում ցնցվելու են, իմանալով, որ հայերն էլ նավ ունեն և նավ քշել գիտեն...

Իհարկե, հետաքրքրվողներ եղած կլինեն անշուշտ, բայց այդ մարդկանց կյանքով այնքան նավեր են եկել ու անցել, ու դեռ կգան ու կանցնեն «Արմենիայից» հետո, որ մի երկու տարի անց երևի դժվարությամբ են հիշելու, թե այն լուսանկարի միջի մորուքավոր նավապետը, ո՞ր նավից էր, ո՞ր երկրից։ Բայց Հայաստանի հեռուստաեթերը իհարկե դեռ երկու, երեք, դեռ տասներկու և տասներեք տարի էլ կպտտի Զորի Բալայանի պատմական նավարկությունը, գրաֆիկական սանդղակներով կցուցադրի մինչ նավարկությունը եղած Հայաստանի վարկանիշը, հետո նավարկության ընթացքում Հայաստանի վարկանիշի աճի տեմպերը։

Իրականում այդ ամենն, իհարկե, բացի համազգային բարդույթներից և քարոզչական դատարկ հնարքներից, որևէ այլ առարկայական բան իր մեջ չի պարունակում։ Պետությունները աշխարհում ճանաչվում են ոչ թե գրող-հրապարակախոսների ծովագնացությամբ, այլ իրենց ձեռքբերումներով՝ պետականաշինության, տնտեսության, արվեստի, մշակույթի, սպորտի ասպարեզներում...  Պետությունները, պետություն ունեցող ազգերն իրենց առաջ սովորաբար առավել լուրջ խնդիրներ են դնում, եթե նպատակ են ունենում աշխարհում հեղինակություն բարձրացնել։ Այդ խնդիրները նախ և առաջ ներառում են տվյալ պետության կյանքի որակը, համաշխարհային հեղինակության ձգտող ազգի կենսապայմանները իր իսկ երկրում, պետությունում, հայրենիքում։

 Հեղինակավոր են այն պետությունները, որոնցում հեղինակություն է քաղաքացի հասկացությունը, քաղաքացի արժեքը, որոնցում այդ քաղաքացու ստեղծագործական հնարավորությունների իրացման համար ստեղծված են բավարար պայմաններ, ազատ և արդարացի մրցակցության դաշտ բոլոր բնագավառներում։  
Աշխարհում այդ պետությունները, այդպիսի պետություն ձևավորած ազգերն են, որ ներկայում հեղինակություն են վայելում՝ կենդանի հեղինակություն, ոչ թե թանգարանային նմուշի։

 Դա իհարկե չի նշանակում, որ Զորի Բալայանը պետք է չնավարկեր։ Թող նավարկի, միայն թե ոչ պետության հաշվին։ 2009 թվականին, երբ երկրում տնտեսական ճգնաժամը խորանում էր օրեցօր, կառավարությունը նրա նավարկությանը 300 հազար դոլար էր հատկացնում։ Բալայանը թող նավարկի, միայն թե թող իր նավարկությունը «չզարդարի» Հայաստանի հեղինակության մասին հավակնություններով, իսկ Սերժ Սարգսյանն էլ այդ հավակնոտ ծովագնացության ավարտին թող մասնակցի ոչ թե որպես Հայաստանի նախագահ, այլ որպես Զորի Բալայանի մտերիմ ընկեր կամ բարեկամ, քանի որ դա իրականում, փաստացի, ընդամենը անձնական միջոցառում է, ինչպես ասենք որևէ ընկերոջ կամ բարեկամի հարսանիքը կամ այլ առիթով կազմակերպված խնջույքը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ  
(Լրագիր»)





ԶՈՐԻ ՄԱԳԵԼԱՆԻՉԸ

Թե ինչքան նստեց մեր պետության վրա Զորի Հայկովիչի շուրջերկրյա ճամփորդությունը, և դրանից ինչ շահեց համայն հայությունը, դժվար է ասել։ Զուտ ծախսի առումով տարբեր թվեր են ասում՝ միայն պետբյուջեից 140 միլիոն դրամ հատկացման մասին են նշում։ Էլ չենք խոսում աշխարհի տարբեր ծագերում բնակվող մեր հայրենակիցների հովանավորությունն ու աջակցությունը։ Եկեք հրաժարվենք ծախսերը հաշվելու մտադրությունից, մանավանդ, որ սա ոչ առաջին, ոչ էլ, կարծում ենք, վերջին ճամփորդությունն է՝ այս գործը Զորի Բալայանին ու նրա նավաստիներին, ըստ ամենայնի, շատ է դուր եկել։ 

Մեր ղարաբաղցի հայրենակիցն էլ ակնհայտորեն ամրացել է, արևահարվել, կազդուրվել։ Սրտի ծանր վիրահատությունից և երկարատև հիվանդությունից հետո ծովային օդը թերևս կազդուրիչ ու երիտասարդացնող դեր է խաղացել։ Իսկ ինչե՜ր չես անի հայտնի հրապարակախոսին ու քո համերկրացուն օգտակար լինելու համար։ Այնպես որ Սերժ Սարգսյանի գթասրտությունը և «Արմենիա» նավի շուրջերկրյա ճամփորդության վերջին հանգրվանում նրան անձամբ դիմավորելու ակցիան պետք է դիտարկել զուտ հումանիստական տեսանկյունից։ 

Չնայած ՀՀ նախագահն այնքան մեծահոգի է եղել, որ Լառնակայի իր ելույթում բառեր ու որակումներ չի խնայել՝ ուղղված «քաջարի ծովագնացներին», որոնք «երկամյա սխրանքի» էին ելել և «ոչ միայն աշխարհաշուրջ ճանապարհորդություն կատարել», այլև «հայրենիքի շունչն են հաղորդել մեր համայնքներին»՝ «նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձևը»։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս անիմաստ «գիտարշավը» նվիրված է եղել հայ մայրերին ու կրել է Մեսրոպ Մաշտոցի անունը։ Եվ գիտե՞ք ինչու է գիտարշավ կոչվում՝ որովհետև Զորի Հայկովիչը, որպես իսկական տուրիստ, լուսանկարել է հայկական եկեղեցիներ, դպրոցներ ու հին գերեզմանատներ։

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ 
(«Հրապարակ»)





ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ... ԲԱՆԱԼԻՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

Հուլիսի 11-ին ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում մի քանի տասնյակ զինվորականների ներկայությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի արած հայտարարությունը, թե ազատագրված հողերը պետք է հանձնել Ադրբեջանին, որովհետև հակառակորդն ուժեղ է, և այն, որ, ըստ գեներալ-գնդապետի, Արցախին պետք է լայն ինքնավարություն տրվի Ադրբեջանի կազմում, դժգոհություններ է առաջ բերել։ Իմ զրուցակիցները դատապարտում են դեռևս երեկ իրեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակը համարող կառույցի գլխավոր շտաբի պետի պահվածքը, իսկ ոմանք պարտվողականություն քարոզելու մեջ մեղադրում են ոչ միայն նրան։

«Երևանում արդեն մի տեսակ մոդա է դարձել «Ղարաբաղի բանալիները» թշնամուն հանձնելու մասին խոսելը,- ասում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից Կարեն Ավանեսյանը։- Մեր տղաների արյան գնով հարստացած, պաշտոն գրաված էդ բոլոր մարդիկ մի տեսակ «կրակն են ընկել», սաղ ուզում են Ղարաբաղը ծախեն, Ղարաբաղից ազատվեն։ Դա միայն դավաճանություն չէ, դա երախտամոռություն է մի ողջ երկրի հանդեպ, որի շնորհիվ իրենք մարդ են դարձել»։

45-ամյա Արմեն Դանիելյանի կարծիքով, եթե հայոց բանակի ղեկավարությունն է սկսել խոսել հողեր հանձնելու մասին, նշանակում է արդեն ժամանակն է, որ իրենք իրենց պաշտոնները հանձնեն։ «Ազատագրված հողերը հանձնելու մասին խոսող էդ մարդիկ հո՞ղ են ազատագրել, մեր այս երկրի համար գոնե մի կաթիլ արյո՞ւն են տվել, որ այսօր ուզում են հող հանձնել,- ասում է Արմենը։- Չե՞ն կարողանում աշխատել, հոգնե՞լ են, ձանձրացե՞լ են, թող դիմում գրեն՝ գնան բոստան-մոստան անեն։ Թող նրա՛նք գան, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում հող, հայրենիք»։

Զրուցակիցներիս մեջ կային նաև այնպիսիք, ովքեր ոչ միայն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին են քննադատում պարտվողական պահվածքի համար։ «Հողեր հանձնելու մասին խոսակցությունները մեզանում նոր չեն սկսել։ Սկզբում Լևոնը «վառվեց» Ղարաբաղը հանձնելու վրա, հետո մյուս ղեկավարները սկսեցին տանել նույն գիծը,- ասում է Սերգեյ Հայրապետյանը։- Մոռացե՞լ եք, թե Օսկանյանն ինչպես մեզանում առաջին անգամ ազատագրված հողերն անվանեց «օկուպացված տարածքներ», հետո փորձեց մեր ականջներից «լապշա կախել», թե իբր «օկուպացված» բառն այլ իմաստ ունի։ Կարծես անգլերենի դասին միայն ինքն է ներկա եղել… Հետո էլ Սերժ Սարգսյանը եկավ, թե՝ Աղդամը մեր հայրենիքը չէ…»։

Ովքեր լսել ու տեղյակ են Խաչատուրովի հայտարարության մասին, նրանց մեջ քիչ չեն հենց Հայաստանի քաղաքական բուրգի «ոչ արժանավայել» պահվածքը քննադատողները։ «Քե մատաղ, Խաչատուրովն ի՞նչ մեղք ունի։ Նա զինվոր է, չէ՞, թեկուզ գեներալի կամ ֆելդմարշալի պագոններով լինի։ Իսկ զինվորն ունի գերագույն գլխավոր հրամանատար, որն ասում է՝ Ադրբեջանն ուժեղ է, որն Ալիևի հետ բազար է անում հողեր հանձնելու համար,- ասում է իմ թոշակառու զրուցակիցներից մեկը։- Եթե երկրի ղեկավարը հայտնում է, որ հակառակորդն ուժեղ է, նրա զինվորը ո՞նց կարող է հակառակը պնդել…»։

Այս ողջ պատմության մեջ ամենահետաքրքիր դրվագն այն է, որ գլխավոր շտաբի պետը հետո հայտնել է, թե դրանք իր խոսքերը չեն, ինքը ներկայացրել է կառավարության տեսակետը։ Կարծում եմ, դրանով ամեն ինչ ասված է։ Եթե ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կատարվող բանակցային ներկայացման մեջ կարմիր թելի պես անցնում է ազատագրված 7 շրջանները վերադարձնելու, ազերի փախստականների վերադարձի, Արցախը Հայաստանի հետ կապող Լաչին «պորտալարի», ինչ-որ անորոշ ժամանակ հետո անցկացվելիք հանրաքվեի գաղափարը և այլն, ապա մի՞թե այս ամենը չի նշանակում Արցախի կապիտուլյացիա, Արցախի վերջ։

Ինչո՞ւ մի գեներալ, որ ընդամենը մի տարի առաջ մայիսի 28-ին թե 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադին դրոշ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է, թե՝ «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, իսկ այդ պատերազմը պարտադրվեց մեզ թշնամու կողմից։ Մեզ օտար հող պետք չէ, մենք պաշտպանում ենք մեր տարածքները… Այն ամենը, ինչ մենք ունենք Ղարաբաղի հետ միասին, մեզ է պատկանում, և թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել» (Յու. Խաչատուրով) և այլն, այսօր միանգամայն հակառակն է ասում։ Պարզ է, թե ինչու։ Դա «կառավարական տեսակետն» է։ Վերևից այլ հրահանգ է իջեցված՝ «Ադրբեջանն առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի…»։

Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մի տարում կամ մի օրում «տարածաշրջանի ամենամարտունակ բանակն» ունեցող երկրից մենք դարձանք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «բեղից վեր ընկած բրինձ», և դրա համար ոչ ոք, բացարձակապես ոչ ոք պատասխանատվություն չի կրում։

hraparak.am, 09.08.11





ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմից ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում ութ տասնյակ զինվորականների ներկայությամբ ազատագրված հողերը հանձնելու հայտարարության մասին թերևս բավական խոսվել է։ Փաստորեն նա ասել է այն, ինչ քողարկված (ասենք՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ») կամ բացեիբաց («Եթե պատերազմ լինի, Ադրբեջանն առավելություն կստանա…» և այլն) ասում է Հայաստանի գերագույն ղեկավարը։

Խնդիրն այլ է՝ այն վախի մթնոլորտը, որ տիրում է մեզանում։ ՀՀ ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Դավիթ Կարապետյանը, ճշմարտությունը հերքելու նպատակով, ասես երեխաներին կոնֆետով սիրաշահելիս լիներ, մի ողջ տեսություն մարտադաշտ, շատ ներողություն, հրապարակ նետեց առ այն, որ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է և իրականացնում է զինված ուժերի կառավարումը։ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են։ Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով» և այլն։

Բայց ՊՆ մամլո խոսնակը կարող էր մտավախություն ունենալ, չէ՞, առ այն, որ վերոհիշյալ հավաքին ներկա ութ տասնյակ զինվորականներից մեկը կարող է վեր կենալ ու ասել՝ բավական եղավ հեքիաթներ պատմես, այդ ամենը ես իմ ականջներով եմ լսել… Սակայն մամլո խոսնակը քաջ գիտե, որ դա քիչ հավանական է՝ ուսադիրներից, աշխատատեղից, օրվա հացից զրկվելու խնդիր կա մեջտեղ։ Մյուս կողմից, ՀՀ ՊՆ-ում շատ կցանկանային, որ հավաքին ներկա զինվորականներից «ինֆորմացիա հանողին» գտնեն ու այս ողջ պատմության համար «գլխին ընկույզ ջարդեն»…

Ասել է թե՝ երկու դեպքում էլ ՊՆ-ն շահելու է։ Կորցնողը խեղճ երկիրն է լինելու ու ժողովուրդը, որ այսօր սեփական երկրում անտեր է մնացել։ Այսօր մեզանում եթե մի զորեղ ուժ է մնացել, դա վախն է, վախի այն մթնոլորտը, որ տիրում է ազատ ու անկախ Հայոց լեռնաշխարհում։ Վախ՝ աշխատանք, պաշտոն, ապրուստ, նյութական ու հոգևոր ցանկացած բան կորցնելու համար…

Նայեք հայկական հեռուստաալիքները (ձեզ հետ համամիտ եմ, որ նայելու մի առանձին բան էլ չկա, սերիալներ են՝ ապաշնորհ, տափակ, անգրագետ կինոնկարների կամ լուսնի միայն մի կողմի մասին պատմող լրաշարի տեսքով)։ Ոնց որ իրար շարունակությունը լինեն ու ասես ծառայում են նույն նպատակին՝ ժողովրդին պահել հաճելի նինջի մեջ, որպեսզի հանկարծ «միջանցիկ քամի» չբարձրանա և այս 20 տարում ստեղծած ազատության-անկախության դեկորացիաները քանդի-ավերի։

Տեղեկատվական պատերազմում պարտվում ենք, դիվանագիտական դաշտում պարտվում ենք, երեկ համոզված էինք, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, այսօր մեր ղեկավարները հայտարարում են, թե հակառակորդն ավելի ուժեղ է… Եթե բոլոր այս ճակատներում պարտվում ենք, տակն ի՞նչ մնաց… Անշուշտ, չհաշված վերջին 15-20 տարում հայ ղեկավարության կուտակած պատկառելի նյութական կարողությունը։

Սակայն ես միանգամայն այլ կարծիքի եմ և հոդվածս ուզում եմ ավարտել այն զինվորի խոսքերով, որ ՊՆ նիստերի դահլիճում կայացած հանդիպումից հետո ընդդիմացել է գլխավոր շտաբի պետին. «Ինչ է, մինչ այդ հակառակորդը մեզնից բազմիցս ուժե՞ղ չէր, երբ խորհրդային բանակից հսկայաքանակ զինտեխնիկա էր ժառանգություն ստացել և վայելում էր Մոսկվայի հովանավորությունը, իսկ մենք, լավագույն դեպքում, ընդամենը որսորդական հրացաններով ու ինքնաշեն զենքերով էինք կռվում… Մարտական գործողություններից մեկի ժամանակ ես իմ հրամանատարության տակ կռվող հինգ տղաներով 300 ազերի ենք ոչնչացրել։ Փաստորեն, մեզնից յուրաքանչյուրը 50 հոգու դեմ էր կռվում։ Կապվել են ինձ հետ, ասել, որ շուտով օգնություն կուղարկեն, մերժել եմ, ասել եմ՝ պետք չէ…»։

hraparak.am, 11.08.11





Ի՞ՆՉ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ

...Բանն այն է, որ Խաչատուրովի ասածները նորություն չեն. Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դասը, բարձրագույն իշխանության գլխավորությամբ, հակված է հանձնել մեր հայրենիքի մի մասը։ Խաչատուրովը, որպես զինվորական, ընդամենը կրկնել է այդ ամենը։

Հայաստանի քաղաքական-բիզնես-ռազմական վերնախավը երկու ճանապարհ ունի, ինչպես ցանկացած վերնախավ. կամ անմնացորդ նվիրումով ծառայել պետության հզորացմանը, կամ տրվել անձնական խնդիրների լուծմանը։ Մերոնք գնացել են երկրորդ ճանապարհով։ Սրանում համոզվելու համար ինչ որ խոր ուսումնասիրություններ պետք չեն. բավական է նայել շուրջը՝ քաղաքների մայթերի, ճանապարհների որակից մինչև հայ զինվորի օրվա ռացիոնը։

Որպեսզի իրենց համար այս երանելի իրավիճակը պահպանվի՝ նրանք համաձայն են ամեն ինչի։ Իսկ սեփական անկարողությունը քողարկելու համար ընդունել դեմքի լուրջ արտահայտություն և կապիտուլյացիան «հիմնավորել» մեր թուլությամբ, թշնամու ուժեղությամբ, աշխարհի այս ու այն կարգով, փողի ու ռեսուրսի բացակայությամբ, և այլն։ Սակայն, չգիտես ինչու, իրենց անձնական բարեկեցության վրա դա չի ազդում։

Փող կա, շատ կա, դատելով Խաչատուրովի ու մյուս գեներալների, ընդհանրապես իշխանության ապրելակերպից։ Կամք էլ կա, դատելով նրանից, որ նույն այս գեներալի ելույթի ժամանակ սպայական անձնակազմը ըմբոստացել է։ Այդ ըմբոստությունը մի օր իր ձեռքը կառնի երկրի ռեսուրսը և կուղղի ուր որ պետք է։

...Այս հայտարարություններն, ըստ մամուլի, Խաչատուրովն արել է հուլիսի 11-ին։ Դրանց նախորդել էր Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած աղմկահարույց ելույթը և հարցուպատասխանը, որի ընթացքում Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե պատերազմ լինի, Ադրբեջանն առավելություն կունենա։

Ի՞նչ պետք է աներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, որը փաստացի զինված ուժերի ղեկավարն է։ Նա պետք է ենթարկվի ու կրկնի իր գերագույն գլխավոր հրամանատարին։ Ով ով, բայց Խաչատուրովը թերևս լավ գիտի բանակի ներկայիս վիճակը։ Չէ որ նրա իրավասության տակ են մատակարարումները, սպառազինությունը, մարտական պատրաստականությունը։ Չէ որ նա բոլորից լավ գիտի, որ բանակն այսօր դարձել է գեներալների անձնական «բոստանը», որտեղ զինվորը փաստացի չի ստանում անհրաժեշտ կալորիաները և զինվորական հմտություններ, որտեղ կանոնադրական հարաբերությունների փոխարեն իշխում է գողական օրենքը, տեղի են ունենում «ինքնասպանություններ», որոնց համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, փոխարենը բանակի վերնախավն անզուսպ հարստանում է «բանակային» ու հարակից բիզնեսների հաշվին։

Մեկ այլ ճանապարհ էլ ունի Խաչատուրովը՝ հրաժարական։ Հրաժարական ներկայիս վիճակի համար, որը հանգեցրել է հայրենիքը հանձնելու համոզման։ Պատկերացնո՞ւմ եք՝ արժանապատիվ սպայի արժանապատիվ քայլ։ Սակայն, ոչ միայն բանակի, այլև պետության ողջ վերնախավին տրված չէ արժանապատիվ ճանապարհը։ 
Lragir.am
---------------------------------------------
Էջի նյութերը տպագրվում են կրճատումներով





ԱՅԴՊԻՍԻ ՍՊԱՆԵՐ ՄԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ԿՐԱԿՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՎՐԱ

Գաբրիելը բու էր, գիշերները չէր քնում, նա իր թվային տեսախցիկով սիրում էր նկարահանումներ էր անել, ուսումնասիրել թշնամու մարտական դիրքերը։ Հետախուզությունը նրա թուլությունն էր։ Կապիտանի կոչումով վաշտի հրամանատար էր, բայց գնդի հրամանատարը նրան անհիմն աստիճանազրկեց ու պաշտոնազրկեց։ Դարձավ ավագ լեյտենանտի կոչումով դասակի հրամանատար։

Գաբրիելը մի քանի լեզու գիտեր՝ անգլերեն, հունարեն, ռուսերեն, թուրքերեն, ու նաև չինարեն ու հրեերեն էր սկսել ուսումնասիրել։ Նա 14 տարեկան էր, երբ 1991 թ. կամավորագրվեց ինքնապաշտպանության այն ջոկատում, որի վրա դրված էր Կրկժանի պաշտպանությունը և որի հիման վրա 1992 թվականին կազմավորվեց 6-րդ վաշտը, որտեղ ես խոհարար էի աշխատաում։ Իսկ 1996 թվականին ընդունվել է Հունաստանի ցամաքային զորքերի կադետային ռազմական ակադեմիա և չորս տարի հաջող ուսումնառությունից հետո, վերադարձել Արցախ ու անցել ծառայության։ Մի խոսքով, նա խելացի տղա էր ու, ինչպես հայտնի է, անգետները խելոք մարդկանց չեն սիրում։ Հրամանատարն ուզում էր վերացնել Գաբրիելին։ 

Մեր տանը հիմա երեք միլիոն դրամի ռազմական գույք կա, որոնք գնել էր սեփական միջոցներով, որպեսզի իր հետ բարձրացնի դիրքեր։ Սրանք են՝ սարքեր գիշերային տեսունակության համար, որից ամեն մեկը 350 հազար դրամ արժե, օպտիկական սարքեր, դեղարկղ և այլն։ Որդիս միշտ պատրաստ էր դիրքեր գնում։ 

Մի օր գումարատակի հրամանատարը կանչել էր որդուս ու ասել. «Չհասկացանք, ոչ դու ես «ուտում», ոչ էլ մեզ ես «կերակրում»։ «Ես կյանքում զինվորից տասը կոպեկ չեմ վերցնի»,- ասել էր որդիս։ 

Դրանից հետո գումարտակի հրամանատարը գնացել է գնդի հրամանատարի մոտ ու զրպարտություններ բարդել Գաբրիելի գլխին։ Նման դեպքում նա անպայման պիտի կանչեր որդուս ու ճշտեր, թե ինչն ինչոց է. կարգն է այդպիսին։ Սակայն գնդի հրամանատարը, որևէ մի բան չպարզած, մի քանի էջից բաղկացած զեկուցագիր է ուղարկել նախարարին, որտեղ բողոքել է Գաբրիելից։ Նախարարի հրամանով էլ որդուս աստիճանազրկել ու պաշտոնազրկել են և նրան տեղափոխել մի այլ վաշտ՝ որպես դասակի հրամանատար։ Այդ վաշտի դասակներից մեկում էր ծառայում նախկինում երկու անգամ դատված Սաքոյան Վլադիմիրը, որը նախկինում Ջաբրաիլում էր ծառայել և արդեն երկու անգամ դատվել էր՝ սկզբում գողության, հետո՝ սպա ծեծելու համար։

Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է նախկինում դատված մարդուն զենք տալ ու կանգնեցնել առաջին գծում։ Դիտավորյալ էին որդուս ուղղարկել այդ վաշտ՝ իմանալով, որ նա չի հանդուրժելու նման «հեղինակություն» վայելող զինվորին։ Կոնֆլիկտներն իրեն սպասել չտվին. պայմանագրային հիմունքներով ծառայող շարքային Սաքոյանը չէր ծառայում, իսկ որդիս այդ ամենի նկատմամբ անտարբեր լինել չէր կարող։ Սաքոյանը բոլորին վախեցրած էր պահում, տգեղ բաներ շատ էր անում։ Հերթական հիմարություններն անելիս, Գաբրիելը բռնացրել ու իր տեսախցիկով մի քանի անգամ նկարահանել էր, զգուշացրել, որ հաջորդ անգամ նման բաներ անելու համար զեկուցելու է հրամանատարությանը։ 

Հուլիսի 2-ին դիքրերում հերթափոխություն էր կատարվում, և որդիս բարձրանում է մարտական դիրքեր։ Իսկ հուլիսի 7-ին դիրքերում ինժեներական աշխատանքներ էին կատարվում։ Գաբրիելը գնում է ստուգելու, թե ինչպես են ինժեներական աշխատանքները տարվում։ Սաքոյանը Գաբրիելի դասակում չէր, այլ դասակում էր։ Նա խրամուղով գալիս է հարևան մարտական դիրքը, նկատում է, որ դիտակետերից մեկի դիտորդ Հ. Քոչարյանը քնած է, իսկ կողքի դիտակետում ընդհանրապես մարդ չկա։ Գաբրիելն այդ ամենը ֆիքսել է տեսախցիկով և Քոչարյանից հարցրել ու իմացել է, որ կողքի դիտակետում հսկողություն պիտի իրականացներ Սաքոյանը, որը, նրա խոսքերով, իբր զուգարանում էր։ Իրականում նա իսկի մարտական հերթապահության էլ չէր դուրս եկել։

Գաբրիելն առանց որևէ բան ասելու, գնում է Սաքոյանի դասակի հրամանատարի մոտ։ Սակայն դասակի հրամանատար Դավիթ Ավետիսյանը ոչ մի բան չի ձեռնարկում։ Քիչ անց արդեն գետնատնակում Քոչարյանը հասցրել էր Սաքոյանին պատմել եղածի մասին։ Իսկ սա իմանալով, որ Գաբրիելը պիտի վերադառնա, ասել էր. «Գնամ ասեմ, որ նկարները ջնջի, թե չէ իր համար վատ է լինելու»։ 

Երկու հոգով Գաբրիելին պիտի դիմավորեին. դրանցից մեկը Սաքոյանն էր։ Գաբրիելը սկզբունքային տղա էր, սպայի համառ կամք ուներ, երբեք չէր կատարի նման տականքի պահանջները։ Վերջը, Սաքոյանը հրամայական տոնով մի քանի անգամ ասում է՝ նկարները ջնջիր, իսկ Գաբրիելը հրաժարվել է դա անել։ Նա արդեն լիցքավորել էր իր ավտոմատը, և երբ հանել ու մատը դրել է ձգանի վրա, Գաբրիելը հասկացել է և, ի նշան համերաշխության, հանել ու գցել է իր ավտոմատի պահեստատուփը։ Սակայն դա չօգնեց. Սաքոյանը տասնվեց փամփուշտ արձակեց որդուս վրա, որից մեկը կպավ։ Գնդակը ջարդել է աջ ոտքի ոսկորն ու մտել որովայնը (զարկերակը կտրելով, այն մտել էր աղիքների մեջ)... 

Փոխանակ Գաբրիելին օգնեին, փախչում են, իսկ Սաքոյանը գոռում է՝ «թուրք եմ խփել, թուրք եմ խփել»։ Ամբողջ երկու ամիս Ղարաբաղում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ իբր Գաբրիելի վրա կրակել են նշանաբառը չասելու համար։ Դա հորինել էր Սաքոյանը։

Եթե ժամանակին տեղ հասցնեին Գաբրիելին, որդիս կենդանի կմնար, նույնիսկ եթե մատներով փորձեին արյունահոսությունը կանգնեցնել։ Թողել են որդուս արյունաքամ լինելիս, իսկ իրենք փախել՝ մտածելով միայն այնպես անել, որ հետագայում այս պատմությունից չոր դուրս գան։

Քսան րոպե էր անցել, բայց որդիս դեռ կենդանի էր։ Հավաքվել են, որ Գաբրիելին դնեն ավտոմեքենայի մեջ, իսկ նա՝ լրիվ արյան մեջ կորած… Մինչդեռ որդուս դեղարկղում անհրաժեշտ ամեն ինչ կար։ Նրանք հետո են հասկացել, որ արյունահոսությունը կանգնեցնելու համար կարելի էր ավտոմատի փոկը օգտագործել, բայց արդեն… 

Գնդից եկած բժիշկը փոխանակ զարկերակը փակի, ծնկից ներքև է կապում։ Ինչո՞ւ առաջին գծում բժիշկներ չկան, չէ՞ որ դա առաջին գիծ է։ Գնդի շտապ օգնության ավտոմեքենան լավ վիճակում չէր գտնվում։ Վարորդն ամբողջ ճանապարհին «աստված, աստված» էր կանչում, որպեսզի ավտոմեքենան հանկարծ չկանգնի։ Թարսի պես էլ ավտոն փչանում է։ Զանգում են գունդ՝ նոր մեքենա կանչելու համար, իսկ ժամանակն անցնում էր... 

Նման դեպքում մարդը 10-15 րոպեից ավել չի կարող ապրել։ Երբ դասակի հրամանատար Դավիթ Ավետիսյանը մոտենում է, որպեսզի օգնի Գաբրիելին, Գաբրիելը նրան է փոխանցում իր տեսախցիկը։ Քանի որ Սաքոյանը Դավիթի զինվորն էր, վերջինս տեսախցիկի միջից հանում է չիպը, որպեսզի հետագայում խուսափի պատասխանատվությունից։ Իսկ երբ Ռազմական ոստիկանությունից իմանում են, որ տեսախցիկի հետ կապված պատմություն է եղել, Դավիթը նրանց վերադարձնում է տեսախցիկը, բայց՝ առանց չիպի։ 

Ռազմական ոստիկանություն գնալու ժամանակ Սաքոյանը վախեցնում է վաշտի անձակազմին, հետո էլ համոզում, որ բոլորը պատմեն նշանաբառի մասին հորինված պատմությունը։ Սակայն երբ Երևանից հետաքննող անձնակազմ է գալիս, Սևակ Գրիգորյանը զգում է, որ սխալ բան է անում, պատմում է իրականությունը։ 

Լեյտենանտ Դավիթ Ավետիսյանի, դիրքի ավագ Անդրանիկ Հարոյանի և դիտորդ Հարություն Քոչարյանի նկատմամբ քրեական պատասխանատվություն հարուցելու առումով ՀՀ զինդատախազության միջնորդություն հարուցելու խնդրանքը վերաքննիչ դատարանը մերժել է՝ հանցակազմի բացակայության պատճառբանությամբ։ Բայց չէ՞ որ նրանք էլ էին մեղավոր։

Առաջին ատյանը Սաքոյանին 15 տարի է տվել։ Նրանք բողոքել են շատ տալու համար, սակայն Վերադաս դատարանը անփոփոխ է թողել վճիռը։ Վճռաբեկ դատարան բողոքելու իմաստ չկա, որովհետև ամեն ինչ ակնհայտ է։

Գումարտակի հրամանատարը ինձնից ներողություն խնդրեց, իսկ թաղման ժամանակ գնդի հրամանատարը չմոտեցավ ինձ ցավակցելու, նախարարն էլ հավաստիացնում էր, որ նշանաբառը չասելու համար են Գաբրիելին սպանել։ Դեռ հետաքննություն չկատարած, ինչպե՞ս կարելի է նման պնդումներ անել։

Մեր բանակն ավելի հզոր ու կայացած կլինի հենց Գաբրիելի նման կադրային սպաների շնորհիվ, այլ ոչ թե սաքոյաններով։ Որդուս նման մի քանի լեզու իմացող գրագետ սպաներ մեր բանակում գրեթե չկան, իսկ մենք կրակում ենք նրանց վրա։ Մենք լուրջ մարտահրավերների առջև կանգնած հանրապետություն ենք և ըստ արժանվույն պիտի գնահատենք նման մասնագետներին։ Վերջին տարիներին որքա՜ն տղաներ զոհվեցին տարբեր անհեթեթ անփութությունների պատճառով։ 

Որդուս սպանել են անցյալ տարվա հուլիսի 8-ին, իմ ծննդյան օրից մի օր առաջ։ Իսկ մի ամիս հետո՝ օգոստոսի 13-ին, որդուս ծնունդն էր, պիտի դառնար 33 տարեկան։ 
Նրան կարող էին փրկել… Նա կյանքից հեռացավ այդպես էլ չհասցնելով ընտանիք կազմել։ Բանակից և սիրած գործից բացի ուրիշ ոչնչի մասին չէր մտածում... Գաբրիելից հետո ինձ համար դժվար է դարձել ապրելը, կյանքը կորցրել է իր իմաստը։ Նրանից բացի ես ոչ ոք չունեմ։ 
  
ԷԼՄԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ





«ՕՐՎԱ ՀԱՑ»

Մեզանում շարքային քաղաքացիների ու շարքային ավտովարորդների վերաբերմունքը ավտոտեսչության նկատմամբ միանշանակ բացասական է։ Այդպես է եղել խորհրդային ժամանակներում, այդպես է նաև այսօր։ Դա գիտեն թե՛ առաջինները, թե՛ ավտոտեսուչները, և այսօր հույսի նշույլ չի երևում, թե վաղը կարող է ինչ-որ բան փոխվել՝ հօգուտ ավտոտեսուչների։

Ստեփանակերտում օրվա ընթացքում երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ կարելի է նկատել, սակայն գրեթե չեմ հիշում դեպք, որ դրա համար մեղավորները զգուշացվեն կամ տուգանվեն։ Փորձում ես փողոցը հատել, սպասում ես լուսաֆորի կանաչ լույսը վառվելուն, բայց հանկարծ հետիոտների անցման համար նախատեսված շերտավոր գծերի (մեզանում այն «զեբր» են անվանում) վրա հայտնվում է ղեկի մոտ նստած ինքնագոհ մի ապուշ, ու հետիոտները մնում են տարակուսած՝ կամ դիմացը ցցված ավտոմեքենայի գլխի վրայով պիտի հատեն փողոցը, կամ դիմացից շրջանցեն մեքենան՝ իրենց ենթարկելով խաչմերուկի մյուս հատվածներով շարժվող ավտոմեքենաների հետ «ընդհարվելու» վտանգին... Այս սցենարը կրկնվում է գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում, սակայն դեռ չեմ տեսել, որ դրա համար մեղավորներին պատժեն։

Փողոցների տարբեր հատվածներում հետիոտների համար նախատեսված նույն այդ շերտավոր հատվածը անցնելիս, հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես մանկան ձեռքը բռնած քաղաքացին շերտավոր գծերի մեջտեղը կանգնած, սպասում է, որ դիմացից սուրացող ջիպ ու մերսեդեսներն անցնեն։ Դարձյալ չեմ հիշում դեպք, որ վերոնշյալ օրինազանց ավտովարորդներին պատասխանատվության ենթարկեն։  

Սակայն, փոխարենը, հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես են ավտոտեսուչները տուգանում երթևեկության կանոն չխախտած շարքային քաղաքացուն։ 

Հուլիսի 14-ին Ստեփանակերտին մերձակա գյուղերից մեկի մոտ, ճանապարհի եզրին կանգնած, ավտոմեքենայի էինք սպասում՝ մայրաքաղաք գալու համար։ Մեզնից 140-150 մետր առաջ ճանապարհային ոստիկանության մեքենա էր կանգնած։ Քիչ հետո տաքսի կանգնեցրի։ Այն դանդաղ կանգնեց ճանապարհի եզրին՝ մեր դիմաց։ Անկասկած ավտովարորդը դեռևս մինչև կանգնելն էր նկատել ոստիկաններին ու, հասկանալի է, որ չէր կարող իրեն թույլ տալ որևէ օրինազանցություն։ Մեքենան նստեցինք ու առաջ շարժվեցինք, սակայն ավտոտեսուչների մոտով անցնելիս, վերջիններս կանգնեցրին մեքենան, ավտովարորդին իրենց մոտ հրավիրեցին ու սկսեցին «արձանագրություն» կազմել...

Նրանցից մեկը, ավտովարորդին փորձում էր բացատրել, որ վերջինս մեքենան կանգնեցրել էր ճանապարհի կենտրոնում։ Ասաց նաև, որ դրա համար օրենքով 10 հազար դրամ տուգանք է հասնում, բայց իրենք 3 հազարն են գրում։ Ասաց, որ կարող էին 10 հազար տուգանել ու ավելի շատ «վաստակել»։ Փորձեցի միջամտել, բացատրելով, որ «տաքսին» կանգնել էր հենց ճանապարհի եզրին, որտեղ խոտերի վրա մենք էինք կանգնած։ Սակայն՝ ապարդյուն։ Ավտոտեսուչ Արթուր Օհանյանի աչքը 150 մետրից ավելի լավ էր «նկատել» երթևեկության կանոնի խախտումը, քան մենք՝ ավտովարորդը և տաքսիի մոտ կանգնած ես ու քույրս... Ի՞նչ խոսք, մարդիկ վաստակել են օրվա հացը՝ մի համեստ կտոր կտրելով ուրիշի հացից...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ





ԻՆՉՈ՞Ւ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ ՉԻ ՃԵՂՔՎՈՒՄ

Արդարության և անարդարության հակամարտությունը գալիս է դարերի խորքից և, այնուամենայնիվ, հնարավոր չէ որոշել, թե դրանցից որն է հզորը։ Սակայն մարդ արարածը հակված է հավատալ արդարության հաղթանակին։

Ներկա ժամանակներում բազմաթիվ հաղորդումներ են հրապարակվում, թե ինչպես են նախկինում, հատկապես Խորհրդային Միության տարիներին բազմաթիվ անմեղ մարդկանց անհիմն մեղադրել, աքսորել կամ գնդակահարել՝ իշխող վարչակարգի առաջին դեմքի պաշտոնը հավերժացնելու համար։ ԽՍՀՄ պատմության ստալինյան շրջանը լի է նման բազմաթիվ քստմնելի դեպքերով։ 

Այսօր կատարված անարդարությունների վարագույրը բարձրացնելով, երևան է հանվում պատմական արդարությունը, որպեսզի նման սև արարքներն այլևս չկրկնվեն։ Զարմանալին այն է, որ բոլոր այդ բռնությունները սրբագրվել են ԽՍՀՄ ժողովրդական դատարանի վճիռներով։ Նշած բացահայտումներին զուգահեռ, այսօր շատ են խոսում հատկապես ժողովրդական դատարանների անկախ լինելու հանգամանքի մասին։ Այդ անկախությունը նշանակում է առաջին հերթին այն, որ դատարանը մեր ժամանակներում դադարել է պատվիրատուի գործիք կատարողի ֆունկցիայից՝ հենվելով միայն բացարձակ ճշմարտությունը պաշտպանելու վրա։

Այս դատողությունները նրա համար եմ կատարում, որպեսզի ինձ հետ կատարված բռնադատը չվերածվի արխիվային հետազոտության նյութի՝ որևէ պատմաբանի կողմից, երբ այլևս ես չեմ լինի։ Խոսքս վերաբերվում է 1981 թ. Ստեփանակերտի քաղաքային դատարանի Ադր. ԽՍՀ քրեական օրենսգրքով ինձ 8 տարով ազատազրկելուն և Չուվաշական Հանրապետության ուժեղացված գաղութներից մեկը աքսորելուն, որտեղ ես անցկացրել եմ 7 տարի, և միայն «վերակառուցումից» հետո վերադարձա ու կրկին աշխատանքի անցա Արցախի պետհամալսարանում՝ աշխատելով որպես «Համալսարան» թերթի խմբագիր, գիտքարտուղար, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ ու դասախոս։ 

Բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ ինձ դատապարտել են Ղարաբաղյան շարժման ակունքներում ծավալած հակաադրբեջանական և հակասովետական հայացքների պրոպագանդման համար։ Մասնակցել եմ 1960-ական թվականներին Ղարաբաղը Հայաստանին միացնելու ստորագրահավաքի կազմակերպմանը՝ Չափար և Գետավան գյուղերում (այդ մասին կա փաստաթուղթ)։

Անվանի գրող Սերո Խանզադյանի հորդորով Երևանից երբ տեղափոխվեցի Ստեփանակերտ՝ նախկին մանկավարժական ինստիտուտում աշխատելու, չէի կարող հաշտվել Ադրբեջանի կողմից կատարվող այն քաղաքականության հետ, որով տնտեսական թալան էր կատարվում Ղարաբաղից, մյուս կողմից՝ մարզը և հատկապես Ստեփանակերտը լցվում էին ադրբեջանցիներով։ Նրանք անմիջապես ստանում էին բնակարաններ, պաշտոններ և տեղավորվում էին ինստիտուտում, հատկապես այդ նպատակով բացված ադրբեջանական բաժնում։ 

ՊԱԿ-ի միջոցով ինձ վրա մեղադրանքներ բարդեցին, որ ես ուսանողներից կաշառք եմ վերցրել՝ նրանց գնահատական նշանակելու համար։ Հայտնի դարձավ, որ ՊԱԿ-ի այն ժամանակվա նախագահ Դուբրովինը Վանիկ Մկրտչյանի միջոցով մի քանի ուսանողների կանչել է անվտանգության կոմիտե ու ծեծի և սպառնալիքի միջոցով հարկադրել ստորագրել կեղծ ցուցմունքների տակ։ Այդ ցուցմունքների վրա հենվելով՝ Ստեփանակերտի ժողդատարանը (դատավոր Ռ. Սարգսյան) վճիռ կայացրեց ինձ ազատազրկել 8 տարով՝ առանց աքսորի։ Սակայն ՊԱԿ-ի նախագահ Դուբրովինը, խախտելով դատարանի վճիռը, հատուկ «նարյադ» պահանջեց և ինձ աքսորեց Չուվաշիա... 

Իմ անարդարացի դատապարտելու փաստի մասին խոսում է նաև այն հանգամանքը, որ 1981 թ. մարտի 28-ին, երբ ինձ դատից հետո ուղարկեցին Շուշիի բանտ, մարզի դատախազ Սամվելովը հայտարարեց. «Գնա Շուշի և այնտեղ բանտում պոեմդ շարունակիր»։ Նշեմ, որ նշված պոեմը ՊԱԿ-ը բնակարանս խուզարկելու ժամանակ բռնագրավել էր...

Այս և բազմաթիվ այլ փաստեր ինձ հարկադրեցին, որ ես պահանջեմ ինձ տալ արդարացում և բռնադատվածի կարգավիճակ։ Այդ նպատակով բազմաթիվ անգամ դիմել եմ հանրապետության նախկին ղեկավարությանը, իրավապահ մարնիններին, բայց, ինչպես ասում են, արդարության պատը չի ճեղքվել։ Իրավապահ մարմինները հավատարիմ մնալով նախկին Ադրբեջանի քրեական օրենսգրքի տառին՝ խուսափեցին իմ նկատմամբ կայացնել արդարացի վճիռ։ Իմ հարցի մասին մտահոգվել են նաև իմ նախկին ուսանողները, որոնք այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, և բարձրացրին նաև իրենց բողոքի ձայնը (այդ մասին կան նրանց բացատրությունները) ։ 

Հարցին լուծում տալու կապակցությամբ բացատրություններ տվեցին նաև ՊԱԿ-ի նախկին աշխատակիցներ՝ հանձին Հենրիկ Մովսիսյանի, որը բացատրում է, թե ինչպես նախկին ՊԱԿ-ը իրեն գործուղել է Երևան, որպեսզի կանխի իմ Ստեփանակերտ գալը՝ Արցախյան շարժման ցույցերին մասնակցելու համար։ Հենրիկ Մովսիսյանն իր բացատրության մեջ նշում է նաև, որ ՊԱԿ-ի նախկին աշխատակից Յուրի Գրիգորյանը երկու անգամ մեկնել է Չուվաշական գաղութ ու հանդիպել ինձ հետ։ Հարց է ծագում՝ այդ ո՞ր քրեական մեղադրյալի համար է այդքան երկար ճանապարհ անցնում ՊԱԿ-ի աշխատողը, եթե մեջտեղ չկա քաղաքական մոտիվ։

Ի պաշտպանություն ինձ ծավալուն հոդվածներ են հրապարակել հանրապետության անվանի լրագրողներ Վահրամ Աթանեսյանը, Գեղամ Բաղդասարյանը և ուրիշներ։
Հուսալով, որ ի վերջո արդարությունը հաղթանակ կտոնի, պետական համալսարանի ողջ կոլեկտիվը՝ ռեկտոր Ս. Դադայանի գլխավորությամբ, ս. թ. հուլիսի սկզբին դիմել է ԼՂՀ գերագույն դատարանի նախագահին՝ խնդրելով վերանայել իմ հարցը և ինձ տալ բռնադատվածի կարգավիճակ։ 

Արդարության հաղթանակին սպասող՝ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
15 օգոստոսի 2011 թ.





ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ 
պրն Ա. Գ. Ավագյանին  

  ԴԻՄՈՒՄ

Գրիգոր Դանիելյանի գործի շուրջը շատ է խոսվել ու գրվել, թե՛ մամուլի էջերում, թե՛ նրա գործընկերների և ուսանողների գրավոր ու բանավոր բացատրություններում, վկայություններում։ Գործին միջամտել են նաև մի քանի հասարակական կազմակերպություններ, օրինակ Արցախի աշխատանքի և պատերազմի վետերանների միությունը, Դանիելյանի ծննդավայր գյուղի բնակիչները և այլն։ Ու չնայած այդ ամենին, ինչպես ասում են, «Սայլը տեղից չի շարժվել»։

Բոլորիս համար պարզ է, որ նրա բռնադատվածությունը և աքսորը հեռավոր Չուվաշական հանրապետության խստացված գաղութներից մեկը կանխապես մտածված, կազմակերպված է եղել ԼՂԻՄ ՊԱԿ-ի և պարտոկրատիայի կողմից՝ զուտ քաղաքական մոտիվներով, որը հաստատվում է բազմաթիվ փաստերով։ Դրանցից նշենք մի քանիսը.

1980-ական թթ. քաղաքական իրավիճակը, ինչպես հայտնի է, շատ էր սրված ողջ մարզում, մանավանդ Ստեփանակերտում։ Հեյդար Ալիևի «Ինտերնացիոնալիստական» կարգախոսով թուրքերը մտնում էին Ղարաբաղ, հատկապես Ստեփանակերտ։ Մանկավարժական ինստիտուտը միտումնավոր դարձրել էին կեղծ բարեկամության ճամբար, մինչդեռ ներսում լուռ եռում էր անհամբերության մոլուցքը... Բազմաթիվ «մուալիմներ» ու բազմաթիվ ՊԱԿ-ի գործակալներ վխտում էին ամենուր։ Բոլորս էլ հսկողության տակ էինք, և ահա առաջինը թակարդի մեջ ընկավ ինստիտուտի հոգեբանության դասախոս Գրիգոր Դանիելյանը, որը եկել էր Երևանից ու ամենահամարձակն ու ամենակասկածելին դուրս եկավ։ 

Նրա հայտնվելը այդ իրավիճակում բոլորի կողմից դիտվեց իբրև «սպիտակ» ագռավ կամ այլմոլորակային, որը եկել էր հատուկ առաջադրանքով։ Մեզ հայտնի էր, որ նրան Ղարաբաղ էր առաքել անվանի գրող Սերո Խանզադյանը՝ հատուկ նպատակով։ Դանիելյանը լսարաններում և թե հասարակական վայրերում բացեիբաց բողոքում էր Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունից։ Հորդորում էր ուսանողներին, որ չփախչեն իրենց հայրենիքից, մինչև կգա օրը...

Այս ամենի պատճառով նրան բանտարկեցին, վարկաբեկեցին և Կովկասից աքսորեցին… Մեզ բոլորիս հայտնի դարձավ, որ նրա դեմ սարքած քրեական մեղադրանքի հիմքում ընկած են նրա քաղաքական հայացքները՝ նացիոնալիզմ, անտիսովետիզմ։ Այս հանգամանքը պարզ է, որ չէր կարող վրիպել ժամանակի իշխանավորների և հատկապես ՊԱԿ-ի հանձնակատարների կողմից։

Բերենք փաստերից մեկը։ Դանիելյանին աքսորելուց հետո մարզային ՊԱԿ-ի նախագահ Դուբրովինը ինստիտուտում ընդլայնված ժողով գումարեց, որտեղ նախ գովաբանեց Հ. Ալիևի «հայրական» հոգատարությունը մարզի նկատմամբ, հատկապես նրա «ինտերնացիոնալիստական» քաղաքականությունը, որի կենդանի վկայությունը համարեց մանկավարժական ինստիտուտում ստեղծված ադրբեջանական բաժինը։ Հետո անցավ Դանիելյանի նացիոնալիստական և հակասովետական հայացքների նետահարմանը։ Հենց այդտեղ մեր ինստիտուտի փիլիսոփայության դասախոս, դոցենտ Նիկոլայ Ավագիմյանը համարձակվեց հարց տալ Դուբրովինին՝ «Մենք ուզում ենք իմանալ՝ Դանիելյանին դուք մեղադրել և աքսորել եք քաղաքակա՞ն մոտիվներով, թե՞ քրեական»։ 

Դուբրովինը, նախ, Ավագիմյանին մի քանի խեղճացնող, քննչական բնույթի հարցեր տվեց՝ «Ո՞վ ես դու, պարտիակա՞ն ես, թե՞ ոչ, ի՞նչ ես ներկայացնում քեզնից և այլն», ապա ահաբեկիչ տոնով հայտարարեց. «Մենք նրան եթե քաղաքական տայինք սրոկը կարճ կլիներ, մի 2 տարուց ետ կգար ու նորից կփչացներ ուսանողությանը իր նացիոնալիստական հայացքներով, ուստի այնպես ենք արել, որ նրա պատժաչափը շատ երկար լինի, կամ առհասարակ ետ չգա»։ Դուք տեղյա՞կ եք, թե Դանիելյանի պատճառով ինչ կռիվ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի ուսանողների միջև «Պյատատաչոկ» այգում, երբ նա գտնվում էր Շուշիի բանտում։ 

Այդ արտահայտությունը նա կատարեց կոլեկտիվում, ավելացնելով՝ «Ձեր մեջ էլ կան նմանատիպ մարդիկ, նրանց հերթն էլ կգա»։ Դրան հետևեց ուսանողությանը և որոշ դասախոսների հոգեբանական «տեռորի» ենթարկելու ահաբեկչական գործընթացը, որը տևեց մինչև Ղարաբաղյան շարժման ծնունդը։

Մենք հաստատապես համոզվեցինք, որ Դանիելյանի նկատմամբ կիրառված հաշվեհարդարը ակնհայտորեն ցույց է տալիս, որ ժամանակի իշխանավորները դա կատարել են ինստիտուտի աշխատողների ազատատենչ մտքերը խեղդելու նպատակով, որը այդպես էլ չհաջողվեց նրանց։

Նշելով այս ամենի մասին, խնդրում ենք նկատի ունենալ Դանիելյանի երկարամյա աշխատանքը, նրա կատարած անուրանալի ծառայությունները ղարաբաղյան շարժմանը և նրա հարցը վերանայել...
Կրկնում ենք՝ նշած և այլ փաստեր ակնհայտորեն ապացուցում են, որ Դանիելյանի նկատմամբ կիրառված հաշվեհարդարը կազմակերպվել է մյուսներիս ազատատենչ հայացքները խեղդելու նպատակով, որը, ինչպես հայտնի է, չհաջողվեց։

Սույն նամակը ստորագրում են Արցախի ներկայիս պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները և կոլեկտիվի այլ անդամներ, որոնք եղել են Դանիելյանի երկարամյա տարիների աշխատանքային ընկերները ու նրան խորությամբ ճանաչողները.

Ստեփան Դադայան (ԱրՊՀ ռեկտոր, պրոֆեսոր), Արզիկ Մխիթարյան (հումանիտար ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր), Սոկրատ Խանյան (գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր), Վահրամ Բալայան (պրոռեկտոր), Լավրենտ Ղալայան (պրոֆեսոր), Վանյա Ավանեսյան (դոկտոր, պրոֆեսոր), Արտեմ Աբրահամյան (պրոռեկտոր, պրոֆեսոր), Անդրեյ Պետրոսյան, Վալերի Միրզոյան (դեկան), Կարեն Արամյան (դեկան), Արամայիս Աղասյան, Անահիտ Աթայան, Վանիկ Աթոյան, Վոլոդյա Մանասյան, Կարեն Ներսիսյան, Գեորգի Ֆարսյան, Ռուդիկ Առաքելյան, Մելանյա Մելիքսեթյան, Արկադի Թովմասյան, Զինաիդա Բալայան, Օֆելյա Բաբայան, Սմբատ Սաղյան, Աղավնիկ Ղազարյան, Նիկոլայ Իսրայելյան, Կամո Բեգլարյան, Սլավիկ Հարությունյան, Ռուդիկ Աղաբեկյան, Արթուր Առուստամյան....





ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵՆՔ ԾԱՂԿՈՒՆ ԱՅԳԵՍՏԱՆ

Հոլանդիային աշխարհը ճանաչում է կակաչներով, Շվեյցարիային՝ անկրկնելի ու գեղեցիկ բնությամբ, որն, ասում են, շատ նման է մեր բնությանը։ Իմ համոզմամբ, Արցախը պետք է ճանաչվի իր ծաղկուն այգիներով։

Պետք է ստեղծել մրգատու ծառերի՝ տանձի, խնձորի, ինչպես նաև վայրի պտուղների՝ հոնի, զկեռի, մասուրի, մոշի, նռան, թուզի, խաղողի և վայրի սերմերի՝ ընկույզի, տխիլի, կաղնու այգիներ։ Դրանց հիման վրա պետք է կազմակերպել ոչ միայն թարմ մրգերի ու պտուղների, այլև չիրի, չամիչի, զանազան մրգերից պատրաստած մուրաբաների արտահանման գործընթացը։

Մենք պետք է զարգացնենք մեր մեղվաբուծությունը, վերականգնենք մետաքսագործությունը, ապա արտահանենք հայրենի մետաքսն ու մեր անարատ մեղրը։
Արցախում այսօր մտահոգիչ է դեմոգրաֆիկ վիճակը։ Դրությունը փրկելու համար իշխանությունները պետք է երիտասարդ ընտանիքների համար ստեղծեն գոյության նպաստավոր այնպիսի պայմաններ, որպեսզի նորապսակները հնարավորինս շատ երեխաներ ունենան, մեծացնեն ու դաստիարակեն նրանց։

Երբ Արցախն ունենա մարդկային բավարար ռեսուրսներ, տնտեսական զարգացած ճյուղեր, աշխարհը կճանաչի նյութական ու մարդկային ռեսուրսների տեր երկրին... Եվ Արցախը մուրացկան երկրամասից կդառնա ծաղկած այգեստանի, աշխատանքով ապահովված բնակչությամբ երկիր։ Ոչ միայն կկանխվի արտահոսքը, այլև կարիքից դրդված, փող վաստակելու համար օտար երկրներ մեկնած մեր հայրենակիցները կրկին կվերադառնան ու կշենացնեն հայրենի Արցախը։ 

Զարգացած տնտեսություն և նյութապես ապահով ու բարեկեցիկ կյանքով ապրող մեր ժողովուրդը ավելի կհոզարացնի իր բանակը, սեփական հայկական բանակը։ Այդ դեպքում արդեն ոչ մի Ալիև երկրորդ կամ երրորդ այլևս չի հոխորտա իր ռազմական բյուջեի ու պատերազմի մասին։

ՎԻԿՏՈՐՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Ստեփանակերտ





ԳԻՐՔ՝ ԱՐՑԱԽՅԱՆ «ՈՍԿԵԹՈՒՅՐԻ» ՄԱՍԻՆ

«Հին ուժ ու գեղեցկություն է ցուցանում՝ որպես բնության կողմից մեզ նվիրված մի չքնաղ կերտվածք։ Սիրիր նրան և միշտ կլինես հաջողակ կյանքում»,- այս տողերով է ավարտվում հեղինակի՝ անասնաբուծական գիտությունների թեկնածու, հանապետության վաստակավոր անասնաբույժ Էդուարդ Գասպարյանի կողմից ինձ նվիրված ղարաբաղյան ոսկեթույր նժույգի նկարով գրքի ջերմ մակագրությունը։ 

Գրքի շապիկի վրայի նկարն անմիջապես ինձ հիշեցրեց նույն այդ նժույգների մասին պատմող հորս բանաստեղծություններից մեկի հետևյալ տողերը.  «Այդ ի՜նչ ձիեր էին, ա՛խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն, Այդ ձիերն ո՞ւր են, հիմա չկան...»։

«Ձիաբուծությունը Արցախ-Ղարաբաղում երեկ և այսօր» վերնագրով այս գիրքը Արցախում ձիաբուծության վարման պատմության, անասնապահության այդ կարևոր ճյուղի ներկա իրավիճակի, աշխարհում լայն ճանաչում ստացած արցախյան «Ոսկեթույր» նժույգի գենոֆոնդի վերականգնման անհրաժեշտության մասին է։ Ուշագրավ են հեղինակի նկատառումներն ու հաշվարկումները ԼՂՀ-ում ձիասպորտի արմատավորման, ձիու կաթից բուժական մի շարք կարևոր հատկանիշներով օժտված կումիսի արտադրության կազմակերպման վերաբերյալ,- կարդում ենք գրքի առաջաբանում։- Կարծում ենք, որ այս աշխատությունը կարժանանա ձիաբուծությամբ զբաղվող ֆերմերների, ձիատեր անհատների, կոոպերատորների, գյուղատնտեսության մասնագետների ուշադրությանը։
Եվ մի օր «Ոսկեթույրը» գեղեցիկ հեքիաթից կդառնա իրականություն...

Վ.Օ.




ԲՈՍՖՈՐԻ ԱՓԻՆ

Նավերն են գնում, նավերն են գալիս, տոթն ու աղմուկն իրար են խառնվել Բոսֆորի ափին։ Ծեր նավապետը՝ հին ծովագայլը, Բրիտանիայի պարծանքն ու փառքը գոռում է վերից և լուտանքներով ծաղրում-ծանակում բեռնակիրներին։

Ժամանակը կարճ, ճամփան երկար է, սակայն ձիերը, որ քշել-բերվել են Ղարաբաղից, նավ չեն բարձրանում։ Նավահանգիստը լցվել խրխինջով ու սմբակների ծանր դոփյունով եռում է ասես։ Ձգում-քաշում են սանձափոկերը խելառ ձիերի, պարանոցներին օղապարաններն ագուցում ճարպիկ...

Ու բարձրանում է թեք կամրջակով նժույգն առաջին, հետո երկրորդը, և ուրիշներն են հետևում իրենց բախտակիցներին։

Սակայն մի ճերմակ, մի հրեղեն ձի ոտքերը ուժգին գետնին է խփում, խրխնջում անզուսպ ու չի ենթարկվում։ Ռունգերն ուռչում են, պայթում փնչոցով. աչքերում ցասման կրակ կա, բողոք... Եվ եթե մի պահ լեզու ունենար ըմբոստ կենդանին, կգոռար, կասեր. «Ինձ ո՞ւր եք բերել և ո՞ւր եք տանում։ Ինչո՞ւ եք պոկել ինձ մեր լեռներից ու մեր լեռների ծուռ ու քարքարոտ ճանապարհներից։ Ախր, հասկացեք, ես Ղարաբաղն եմ, ղարաբաղյան եմ, և Ղարաբաղի կարոտը իմ մեջ ինչո՞ւ եք խեղդում...»։

Ձին լեզու չունի, իսկ նավապետը գոռում է վերից. «Գրողը տանի՛, դե ի՞նչ եք այդպես մի ձիու համար իրարով անցել»։ Եվ երկարակոթ խարազանները սև օձերի պես օդում շաչելով իջնում են ձիու մեջքին, կողերին ու պարանոցին։ Բայց ձին, այդ ըմբոստ, հպարտ կենդանին ցնցում է բաշը ու դիմադրում։

Երկարահասակ ու շիկամորուս ինչ-որ մի մայոր իր կողքին կանգնած զինվորի ձեռքից կարաբինն առնում՝ նշան է բռնում ձիու ճակատին, քաշում ձգանը... Ու բոց է ժայթքում զենքի սև փողից, և երերում է նավահանգիստը ու ցնցվում մի պահ...

Ձին ծառս է լինում մի վերջին անգամ, մի վերջին անգամ խրխինջ արձակում և վերջին ուժով թափ առնում, նետվում ծովի փրփրած ալիքների մեջ։

Նավահանգստում տիրում է հանկարծ ծանր լռություն և լռության մեջ խուլ հեծկլտում է ծովը Մարմարա։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
 1975 թ.




ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ

ԱՄՆ ՀՅԴ արևմտյան թևի և Արցախի ՀՅԴ երիտասարդական միության նախաձեռնությամբ հուլիսի ամսում Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N 2 միջն. դպրոցում կազմակերպվեց ճամբար։ Նրանց նպատակն էր սփյուռքի երիտասարդների շփումը Արցախի երեխաների հետ, տեղեկանալ միմյանց մտահոգություններին ու խնդիրներին։ Մասնակցում էին 9-16 տարեկան շուրջ 130 պատանի։ Ճամբարականների առօրյան բավականին հագեցած էր։ Մի քանի ժամվա ընթացքում նրանք հասցնում էին ուսումնասիրել ազգային երգեր, օտար լեզուներ, կատարել խմբակային աշխաանքներ և կազմակերպել ինտելեկտուալ խաղեր։

Արևմտյան թևի երիտասարդական խմբի և ճամբարի պատասխանատու ընկեր Վրեժի հետ ջերմ խոսակցությունից պարզ դարձավ, որ նրանք հասել են իրենց նպատակին, և որ նրանք տեսան երիտասարդների մեջ հայրենասիրություն, ջերմություն, սեր ու հարգանք միմյանց նկատմամաբ։ Վրեժը մասնագիտությամբ ճարտարապետ է, նրա նախնիները Սասունից են, սակայն նա ծնվել ու մեծացել է Սիրիայում։ Նա պատմեց, որ Արցախից առնում է Սասունի կարոտը։ Ասաց նաև, որ Արցախից մեկնելու է մեծ բավականություն ստացած և կրկին վերադառնալու ակնկալիքով։

Այնուհետև ավելի մանրամասն զրուցեցի Արցախի ՀՅԴ երիտասարդական միության վարիչ մարմնի անդամ, մասնագիտությամբ պատմաբան ընկեր Ալյոնայի հետ։ Նա պատմեց, որ արտասահմանցիների խումբը կազմված էր 12 հոգուց։ Այս ամենը լրիվությամբ ֆինանսավորում էր ՀՅԴ Արևմտյան թևը։ ԼՂՀ կառավարությունը և ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեն նույնպես աջակցել են ճամբարականներին։ Խումբը անընդհատ գտնվել է տեղամասային տեսուչի հսկողության տակ։ Ալյոնան խոստովանեց, որ երիտասարդներով շատ են կապվել իրար հետ և չէին ցանկանա բաժանվել։ 

Արցախցի փոքրիկները նույնպես գոհ էին ճամբարից։ Նրանք կարողացան գոնե մի քանի օր կտրվել առօրյա կյանքից ու հոգսերից, կարողացան նոր ընկերներ ձեռք բերել և դառնալ ավելի համերրաշխ ու հայրենասեր։ Ճամբարին մասնակցում էին ոչ միայն Ստեփանակերտ քաղաքի երեխաները։ Երեխաներ կային նաև Ասկերանից, Բերքաձորից, Մարտունուց, պատանի կար նաև Ղազախստանից։ 

Բերքաձորի երեխաները գյուղի ակումբի տնօրեն ընկեր Գեղամի գլխավորությամբ ամեն առավոտ հավաքվում էին գյուղի կենտրոնում և ուղևորվում ճամբար՝ միանալու իրենց ընկերներին։ Այնքա՜ն մեծ էր նրանց ոգևորությունը, մի քանի օրում նրանք այնքա՜ն բան սովորեցին։ Բոլորի շուրթերից անընդհատ հնչում էին հայրենասիրական երգեր։ Նրանք շատ էին տպավորված։ Հաստատ նրանք դեռ երկար կհիշեն ճամբարն ու ճամբարական ընկերներին։ Նման միջոցառումներ պետք է կազմակերպվեն ոչ միայն Ստեփանակերտ, այլև Արցախի շրջաններում, գյուղերում՝ շրջվարչակազմի և տվյալ համայնքի ղեկավարության օժանդակությամբ։

         ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 Լրագրության բաժին, 2-րդ կուրս




ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ Է ԱՎԱՆԱԿԻ ԱՐՁԱՆԸ

Ադրբեջանում ապամոնտաժվել է Շամախի քաղաքում գտնվող ավանակի վրա նստած գյուղացուն պատկերող արձանը։ Քաղաքի ոստիկանությունից հայտնել են, թե հուշարձանը չկանխամտածված է ապամոնտաժվել. «Կամազ» մակնիշի մի ավտոմեքենա պատահաբար «վրաերթի է ենթարկել» հուշարձանին, իբր որի պատճառով խեղճ ավանակին «վաստակած հանգստի» են ուղարկել։ Ոստիկանությունից ասել են նաեւ, որ «չարագործը» ձերբակալվել է՝ հուշարձանը քանդելու համար։ Իսկ ահա տեղի թերթերը գրում են, թե Շամախի քաղաքի բնակիչներն են կանխամտածված կերպով ապամոնտաժել այդ արձանը, քանի որ այն դիտարկվում էր որպես «ավանակի արձան» և վիրավորանք։ «Ադրբեջանցիները ավանակը դիտարկում են որպես գարշելի կենդանի, իսկ որեւէ մեկին ավանակ անվանելը վիրավորանք է»,- հաղորդում է Rferl.org կայքը։

Վերջին պատճառաբանությունը հիշեցնում է Մոլիերի հանրահայտ ստեղծագործության մի դրվագը։ Հերոսներից մեկին ինչ ասես՝ ասում են, հայհոյում, ծաղրում են նրան, իսկ սա լռում է, բանի տեղ չի դնում, բայց երբ հանկարծ «թուրք» են անվանում նրան, վերջինս այնպես է վիրավորվում դրանից, ասես դա աշխարհի երեսին ամենամեծ վիրավորանքը լինի։ Այնպես որ՝ աշխարհում շատ ավելի զազրելի և վիրավորական բաներ կան, որոնց համեմատությամբ ավանակն, ինչպես ասում են, ուղղակի հրեշտակ է...

Կրկին վերադառնանք Շամախիի ավանակի արձանի պատմությանը։ Արձանը ապամոնտաժելու մի այլ վարկած էլ կա։ Ասում են՝ երկու ադրբեջանցի արձանի մոտով անցնում էին։ Նրանցից մեկն ուշադիր նայել է արձանին ու դիմել ընկերոջը. «Տես որքա՞ն է նման ինձ»։ Իսկ ընկերը հարցրել է. «Ո՞րը, ավանա՞կը, թե՞ վրան նստածը»։ Ադրբեջանցի ընկերների այդ զրույցը տարածվել է Շամախիում, որի պատճառով քաղաքացիները «վերացրել են» արձանը, որպեսզի իրենց այլևս չշփոթեն ավանակի հետ։




Ամսվա ասույթը

Պետության հզորության առաջին գրավականը հավատն է և հետո միայն զենքը։ Եթե առաջինը բացակայում է, ապա երկրորդը դառնում է կույր կենդանի, որ կարող է մահացու խոցել նաև տիրոջը։


Թերթի մշտական ասույթը

 Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։
Արևելյան իմաստություն